գական տերեր, հայ Արշականիները պաշտոնապես ճանաչեցին Ա–ի սահմաններում եղած նախարարական խոշոր տներին՝ Կամսարականներին, Գնթունիներին, Մամիկոնյաններին, Բագրատունիներին, Ամատունիներին և գավառների անունները կրող նոր տոհմերին (Բասեն՝ «Բասենի դատավորն», Գաբեղյանք, Աբեղյանք, Հավնունիք, Վանանդացիք, Աշոցք, վարաժնունիք, Ուրծ և Արած)։ Արքունի ոստանի կազմում մնացին Արարատյան դաշտը, Ծաղկոտն, Արագածոտն, մասամբ՝ Ճակատք, Մասյացոտն, Կոտայք, Մազազ, Շարուր դաշտ և Ոստան հայոց գավառները, որոնք IV–V դդ. շեմին կոչվում էին «Այրարտտյան գավառ», «Այրարատյան նահանգ», «Այրարատ» կամ «Ոստան հայոց»։ Հայ Արշակունիներից հետո Ա. իբրև առանձին նահանգ վերացավ, իսկ Արքունի ոստանը դարձավ Հայաստանի մարզպանի կալվածը և կենտրոնը։ Այդ երկրամասի վրա առաջացած մանր ազնվականներից շատերը հայ Արշակունիների շառավիղներն էին, որոնք դարձել էին իրենց փոքրիկ կալվածների ժառանգական տերերը և կոչվում էին «ոստանիկներ»։ Հայաստանի երկրորդ բաժանումից (591) հետո Ա–ի մեծագույն մասն անցավ Բյուզանդիային և Տուրուբերանի հետ միասին կազմեց վարչական մեկ միավոր։ VII դ. կեսերին Ա. գրավեցին արաբները։ 886-ին Ա. մտավ Բագրատունիների թագավորության կազմի մեջ։ Սելջուկների ժամանակ Ա. ենթարկվեց ավերածությունների, բայց XIII դ. սկզբին, Զաքարյանների օրոք, ազատագրվեց, բարգավաճեց։ Մոնղոլական տիրապետության, Լենկթեմուրի արշավանքների շրջանում Ա–ի գավառները ենթարկվեցին նոր ավերածությունների։ XV դ․ Ա․ նվաճեցին Կարա-Կոյունլուները, ապա Ակ-Կոյունլուները։ 1502-ին Ա-ին տիրացավ Սեֆվյան Պարսկաստանը։ XVII դ․ թուրք-պարսկական պատերազմների հետևանքով Ա․ ամայացավ։ 1639-ի հաշտության պայմանագրով Ա-ի մեծ մասն անցավ Պարսկաստանին՝ կազմելով Երևանի խանությունը, որի տարածքը 1827-ին միացավ Ռուսաստանին։
Գրկ․ Ալիշան Ղ․, Այրարատ, Վնտ․, 1890։
ԱՅՐԻ, գետ Հայկական ՍՍՀ-ում, Սիսիան գետի աջ վտակը։ Երկարությունը 24 կմ է։ ավազանը՝ 171 կմ²։ Սկիզբ է առնում Բարգուշատի լշ–ի հս. լանջերից, 3060 մ բարձրությունից։ Վերին հոսանքում անցնում է խոր ձորով, Դաստակերտից սկսած՝ աստիճանաբար լայնացող (ստորին հոսանքում՝ 500 մ) դարավանդավորված հովտով (Սիսիանի գոգավորություն)։ Սնումը ձնա–անձրևային է, տարեկան միջին ծախսը՝ 1,48 մ³/վրկ (Դաստակերտ), առավելագույնը՝ 11,6 մ³/վրկ: Տարեկան հոսքը՝ 46,6 մլն. մ³։
ԱՅՐՒՉ, օդը գազանման, փոշիացրած, հեղուկ կամ պինդ վառելիքի հետ խառնելու և կենտրոնացված բոց ստանալու սարք: Կիրառվում է լուսավորող ու տաքացնող սարքերում, ինչպես նաև վառարանների ու կաթսայատների հնոցներում՝ որպես աշխատանքային օրգան։ Ա–ներն օգտագործվում են նաև գազային եռակցման և զոդման համար և կոչվում են եռակցման ու զոդման Ա–ներ, որոնք մետաղի եռակցվող կամ զոդվող հատվածը տաքացնում են մինչև համապատասխան երմաստիճանը։ Այս Ա–ներում որպես վառելիք օգտագործվում է ացետիլենը, իսկ օդի փոխարեն թթվածին է տրվում։ Ըստ աշխատանքի սկզբունքի, Ա–ները լինում են ներարկիչ (ցածր՝ 100– 200 մմ ջրի սյան ճնշման, նկ.) և ոչ ներարկիչ (բարձր կամ հավասար՝ 1–1,5 կամ ավելի մթն. ճնշման)։ Կան նան դյուրահալ մետաղների և ոչ մետաղական նյութերի (ապակի, պլաստմասսա) զոդման համար կիրառվող հատուկ կառուցվածքի Ա–ներ։ Մեքենայական գազամամլային եռակցման դեպքում օգտագործում են ջրային սառեցմամբ բազմաբոց Ա–ներ։