Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/386

Այս էջը սրբագրված է

րազմին՝ ընդդեմ գաղութարարների։ Ազգային–ազատագրական շարժման ծավալմանը խանգարում են «Անգոլայի ժողովուրդների միություն» (ԱԺՄ, 1954) ազգայնական կուսակցության պառակտողական գործողությունները։ 1962-ին ԱԺՄ–ը, հայրենասիրական մյուս կագմակերպություններից անկախ, Զաիրի Հանրապետությունում ստեղծեց «Անգոլայի Հանրապետության վտարանդի ժամանակավոր կառավարություն», որը հանդես եկավ ազատագրական պայքարի միակ ղեկավարի հավակնությամբ։ 1965-ին ԱԺՄ–ը փաստորեն դադարեցրեց իր ջոկատների ռազմական գործողությունները Ա–ում։ Աֆրիկյան միասնության կազմակերպությունը (ԱՄԿ) Ա–ի ժողովրդի միակ ներկայացուցիչ ճանաչեց ԱԱԺՇ–ին, որը հաջողությամբ պարտիզանական պատերազմ է մղում երկրում։ Ազատագրված շրջաններում ստեղծվում են իշխանության ընտրովի մարմիններ, ինչպես նաև դպրոցներ, բուժկետեր։ Պորտուգալական գաղութարարներին Ա–ի ժողովրդի դեմ պայքարում օժանդակում է ՆԱՏՕ–ն։

1961-ից սկսած Ա–ի հարցը մի քանի անգամ քննարկվել է ՄԱԿ–ում, ԱՄԿ–ում, միջազգային դեմոկրատական կազմակերպություններում։ Ընդունված բանաձևերը դատապարտում են պորտուգալակաև գաղութարարների քաղաքականությունը և պահանջում անհապաղ անկախություն տալ Ա–ի ժողովրդին։ Մարտնչող Ա–ին մշտական աջակցություն, են ցույց տալիս ՍՍՀՄ-ն ու սոցիալիստական երկրները։

Տնտեսությունը։ Ա. տնտեսապես թույլ զարգացած, գյուղատնտեսական երկիր է։ Տնտեսության մեջ մեծ դեր է խաղում պորտուգալական և անգլիական կապիտալը։ Ուժեղանամ է ԱՄՆ–ի ե ԳՖՀ–ի կապիտալի ներխուժումը։ Գյուղացիների անհատական մանր տնտեսությունների կողքին կան եվրոպական ընկերություններին և առանձին պլանտատորներին պատկանող խոշոր պլանտացիաներ ու ֆերմաներ, որոնք տալիս են գյուղատնտեսական մթերքների հիմնական մասը։ Զարգացած է ծովային ձկնորսությունը։ Արդյունաբերությունը թույլ է զարգացած։ Առաջատար ճյուղը լեռնահանքային արդյունաբերությունն է (հատկապես ալմաստի, ինչպես նաև նավթի, երկաթի, բնական ասֆալտի արդյունահանումը), որի արտադրանքի մեծ մասն արտահանվում է։ Ա–ի երկաթուղագծերի երկարությունը 3 հզ. կմ է (1966)։ Հիմնական երկաթուղին՝ բենգալականը, ունի տրանզիտային նշանակություն։ Ավտոճանապարհների երկարությունը 45 հզ. կմ է (1964)։ Նավահանգիստներն են՝ Լոբիտուն, Լուանդան և Մոսամեդիշը։ Լուանդայով անցնում են միջազգային մի շարք ավիագծեր։ Ա–ից արտահանվում է սուրճ, եգիպտացորեն, ձկան ալյուր, սիզալ, ալմաստ, երկաթ, անտառանյութ։ Ներմուծվում են մեքենաներ և սարքեր, փոխադրամիջոցներ, տեքստիլ ապրանքներ, մետաղ և մետաղյա իրեր, գինիներ։ Արտաքին առևտրում առաջատարը Պորտուգալիան է, ապա ԱՄՆ, ԳՖՀ ևն։

Դրամական միավորն անգոլարն է, որը հավասար է պորտուգալական էսկուդոյին։

Բժշկա–աշխարհագրական բնութագիրը։ Ա–ում գերակշռում են վարակիչ հիվանդությունները, առանձնապես՝ մալարիան և շիստոզոմատոզները, տուբերկուլոզը, մանկական և աղիքային ախտերը, բորոտությունը, մորացանը և վեներական հիվանդությունները։

Գրականությունը։ Բանտու լեզվաընտանիքին պատկանող կիմբունդու, ումբունդու, կիկոնգո, գանգելա և այլ լեզուներով Ա–ում նախապես ստեղծվել է հարուստ բանավոր գրականություն։ Ժամանակակից գրավոր գրականությունը հիմնականում պորտուգալերեն է։ XIX դ. վերջում Կորդեյրու դա Մատտան գրառել Ժողովրդական բազմաթիվ ստեղծագործություններ և հրատարակել «Ժողովրդական իմաստությունը անգոլական ասացվածքներում» պորտուգալերեն ժողովածուն։ Գրող Օ. Ռիբաշի «Միսոսո» (հ. 1–3, 1961) գրքում ամփոփված են 100 հեքիաթ և 500 ասացվածք։ Սկզբնական շրջանի գրականության համար (1855–1930) հատկանշական են երկու հակադիր ուղղություններ՝ գաղութատիրական և հայրենասիրական գաղափարախոսություններով։ 1930–47-ը գրական կյանքի լճացման տարիներ էին։ Հաջորդ շրջանի (1948–60) գրականությանը հատուկ է գաղութատիրության մերկացումը։ Այդ տարիներին սկզբնավորվել է «Գնում ենք հայտնագոր Անգոլան» կուլտուր–լուսավորական հայրենասիրական շարժումը։ Լույս են տեսել առաջադեմ գրող Կ. Սորոմենյուի «Մեռյալ հող» (1949) և «Շրջադարձ» (1957) վեպերը։ Ա–ի գրականության վերջին շրջանը հատկանշվում է ազատագրական պայքարի թեմատիկայի ընդլայնումով։ Առաջադիմական գրականությունը զարգանում է երկրի սահմաններից դուրս։«Բանաստեղծություններ» (1961), «Ցամաք աչքերով» (1963) գրքերի հեղինակ Ա. Նետուն, պորտուգալական գաղութների քնարերգության երեք անթոլոգիաների կազմող Մ. դի Անդրիադին և ուրիշներ վտարանդիության մեջ պայքար են մղում իրենց հայրենիքի ազատագրման համար։

Ճարտարապետությունը։ Գյուղերն ունեն շրջանաձև հատակագիծ, կենտրոնում՝ ժողովարան, որի շուրջը տեղադրված են ուղղանկյուն տները՝ խոտով կամ ծղոտով ծածկված երկթեք կամ վրանաձև տանիքներով։ Եվրոպացիևերի մուտքից հետո Ա–ում կառուցվել են պորտուգալական գավառային քաղաքների տիպի քաղաքներ՝ բարոկկոյի և վաղ կլասիցիզմի ոճի շենքերով, իսկ XX դ. սկզբից՝ եվրոպական ժամանակակից շինություններ:

(նկ․) 1. Առաջնորդի գահաթոռ։ Փայտի քանդակազարդում։ Նստատեղը կաշվից։ 2. «Մվանավո» փայտյա դիմակ կեղծամով։ 3․ Նախահոր պատկերաքանդակ՝ «Նավազեյա»։ Սև փայտ։

Կերպարվեստը։ Ա–ի տարածքում պահպանվել են նախնադարյան ժայռապատկերներ։ Միջին դարերում զարգացած է եղել փայտի քանդակազարդումը՝ մարդկանց և կենդանիների ոճավորված արձանիկներ, ծիսական դիմակներ։ Փայտաքանդակի բարդ կոմպոզիցիաներով են զարդարված ցեղերի շատ առաջնորդների թիկնաթոռները, տնային կահկարասին։ Շյուղերից, խոտից, ծղոտից հյուսածո իրերը՝ զամբյուղները, խսիրները, պարկերը, զարդարվում են սև, դեղին, կարմրադարչնագույն երկրաչափական նախշերով։ Խեցեղենի ներքևի մասը սովորաբար գնդաձև է, վերևը՝ գլանաձև, դանակով նախշված։

ԱՆԳՈՐԱԿԱՆ ԱՅԾ, բրդատու ցեղ։ Առաջացել է (հետազոտողների մեծամասնության կարծիքով) վաղուց անհայտացած վայրի այծի տեսակից։ Որոշ տվյալներով հայրենիքը պետք է համարել Միջագետքը, որտեղից XIII դ. ներմուծվել է Փոքր Ասիա և բուծվել Անգորայի (Անկարա) շրջանում (այստեղից էլ՝ ցեղի անվանումը)։ Ներկայումս բուծվում է ԱՄՆ–ում, Աֆրիկայում, Ավստրալիայում, ՍՍՀՄ–ում (Անդրկովկասում, Միջին Ասիայում)։ ՀՍՍՀ ներմուծ–