Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/398

Այս էջը սրբագրված է

խնդիրները, կուսակցության խնդիրները գյուղում, արհմիությունների և կոմերիտմիության հետ տարվող աշխատանքի մասին ևն։ Երկրկոմի քաղաքական հաշվետվությամբ հանդես է եկել Գ. Օրջոնիկիձեն, որը հանրագումարի է բերել երկրամասում սովետական իշխանության հնգամյա գոյության հիմնական արդյունքները և վերլուծել երկրամասային նախորդ համագումարից հետո Անդրկովկասի կուսակցական կազմակերպությունների քաղաքական գործունեությունը։ Երկրամասի ժողովրդական տնտեսությունը արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրության հիմնական ցուցանիշների գծով հասել էր նախապատերազմյան (1913) մակարդակին։ Այս էր տնտեսական կյանքի գլխավոր արդյունքը։ Երկրամասի գյուղատնտեսության համախառն արտադրանքը 1925-ին կազմում էր նախապատերազմյան ժամանակաշրջանի 72,3%, նավթի հանույթը՝ 62%: Ածխի և աղի հանույթի, պղնձի, էլեկտրաէներգիայի և արդյունաբերության մի քանի այլ ճյուղերի արտադրությունը 1925-ին արդեն գերազանցում էր նախապատերազմյան մակարդակը։ Երկրամասի արդյունաբերության զարգացման հերթական խնդիրների մասին զեկուցել է Ա. Լուկաշինը, իսկ գյուղում երկրամասի կուսկազմակերպությունների խնդիրների մասին՝ Մ. Օրախելաշվիլին։ Համագումարում քննարկվել են երկրամասի տնտեսական կյանքի սոցիալիստական վերափոխման խնդիրները, որոշվել արհմիությունների և կոմերիտական կազմակերպությունների անելիքները, վերլուծության ենթարկվել Անդրկովկասի սովետական հանրապետությունների տնտեսական զարգացման հեռանկարները։ Համագումարն ընտրել է երկրամասի կուսակցական ղեկավար մարմիններ և ՀամԿ(բ)Կ հերթական XIV համագումարի պատվիրակների։

Գրկ. IV съезд коммунистических организаций Закавказъя. Стенографический отчет, Тифлис, 1926. Հ. Կարապետյան

ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, տեղի է ունեցել 1927-ի նոյեմբ. 21–25-ը, Թիֆլիսում։ Մասնակցել է 879 պատվիրակ, որից 529-ը՝ վճռական ձայնի իրավունքով (ներկայացնում էին երկրամասի 65 հզ. կուսանդամի և թեկնածուի)։ Համագումարը քննարկել է ՀամԿ(բ)Կ Անդրկովկասի երկրամասային կոմիտեի քաղաքական և կազմակերպչական հաշվետվությունը (զեկուցող՝ ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի առաջին քարտուղար Մ. Օրախելաշվիլի), ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը (Ա. Խաչին), երկրամասի եղբայրական հանրապետությունների ժողովրդական տնտեսության զարգացման հեռանկարային հնգամյա պլանի մասին Անդրֆեդերացիայի ժողկոմխորհի նախագահ Շ. Էլիավայի զեկուցումը և ընտրել ՀամԿ(բ)Կ Անդրկովկասի երկրամասային կոմիտեի ղեկավար օրգաններ։ Համագումարը հավանություն է տվել ՀամԿ(բ)Կ Կենտկոմի և ԿՎՀ–ի որոշմանը՝ օպոզիցիայի լիդերներ Տրոցկուն և Զինովևին կուսակցությունից վտարելու մասին։ Դատապարտել է տրոցկիստական օպոզիցիայի և նացիոնալ–ուկլոնիստների փորձը՝ քայքայելու անդրկովկասյան հանրապետությունների միությունը, պահանջել է ցրել տրոցկիստական ֆրակցիոն բոլոր խմբակները։ Համագումարը հավանություն է տվել երկրամասի սոցիալիստական ինդուստրացման խնդիրներին, կոմունիստական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել ծանր արդյունաբերության, գյուղատնտեսական մթերքների արտադրության, թեթև և սննդի արդյունաբերության ճյուղերի զարգացմանը։ Համագումարը նշել է նաև գյուղատնտեսական կոոպերացիայի պարզ ձևերի զարգացման հաջողություններն Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում։ Քննարկված հարցերի վերաբերյալ իր որոշումներով համագումարը ցույց տվեց Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների միասնությունը, նրա հավատարմությունը ՀամԿ(բ)Կ գլխավոր գծին։ Համագումարում ընտրված ՀամԿ(բ)Կ Անդրկովկասի երկրամասային կոմիտեի նոր կազմի մեջ մտել են՝ Ռ. Ախունդովը, Մ. Աղամալի օղլին, Լ. Գոգոբերիձեն, Ս. Խանոյանը, Մ. Լուկաշինը, Գ. Մուսաբեկովը, Ֆ. Սախարաձեն, Ս. Տեր–Գաբրիելյանը, Մ. Ցխակայան, Մ. Օրախելաշվիլին, Շ. Էլիավան և ուրիշներ։

Գրկ. V съезд коммунистических организаций Закавказъя. Стенографический отчет, Тифлис, 1928. Շ. Օհանջանյան


ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, տեղի Է ունեցել 1930-ի հունիսի 5–12-ը, Թիֆլիսում։ Մասնակցել Է 328 պատվիրակ (ներկայացնում Էին 87 հզ. կուսանդամի և թեկնածուի)։ Համագումարը քննարկել Է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի, կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի, ՀամԿ(բ)Կ Անդրկովկասյան երկրամասային կոմիտեի և կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի զեկուցումները, ինչպես նաև զեկուցում՝ Անդրկովկասի արդյունաբերության առաջին հնգամյա պլանի կատարման ընթացքի մասին։ Նշելով երկրամասում ժողովրդական տնտեսության զարգացման հաջողությունները՝ համագումարը Անդրկովկասի կուսակցական կազմակերպությունների առջև խնդիր Է դրել՝ շտկել գյուղացիական հարցում թույլ տրված սխալները, ամրապնդել սոցիալիստական տնտեսությունը գյուղում, շարունակել պայքարը դասակարգային թշնամու և նրա գործակալների դեմ, ծավալել սոցիալիստական մրցությունը և հարվածայնությունը ժողովրդական տնտեսությւսն բոլոր բնագավառներում, ամրապնդել Անդրկովկասյան Ֆեդերացիան։ Համագումարը դատապարտել Է կոլտնտեսային շինարարության բնագավառում տեղական սովետների դերն ու նշանակությունը թերագնահատելու տենդենցները։ Հատուկ ուշադրություն Է դարձվել արհմիությունների, կոմերիտմիության և մասսայական մյուս կազմակերպությունների աշխատանքների հետագա բարելավման հարցին։ Համագումարն Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների առջև խնդիր Է դրել՝ շարունակել ժողովրդական կրթության սիստեմի վերակառուցումը, միջնակարգ և բարձրագույն դպրոցները մոտեցնել արտադրությանը, ընդարձակել կրթական ցանցը, ուժեղացնել կուլտուրական շինարարությունը։ Համագումարն ընտրել Է ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի կազմ, որի մեջ մտել են՝ Ռ. Ախունդովը, Լ. Գոգոբերիձեն, Ա. Կարաևը, Ս. Կասյանը, Վ. Լոմինաձեն, Ֆ. Մախարաձեն, Գ. Մուսաբեկովը, Մ. Օրախելաշվիլին, Ս. Տեր–Գաբրիելյանը, Ա. Խանջյանը, Մ. Ցխակայան, Շ. Էլիավան և ուրիշներ։

Գրկ. VI съезд коммунистических организаций Закавказъя. Стенографический отчет, Тифлис, 1930. Շ. Օհանջանյան


ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՅՈԹԵՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ, տեղի է ունեցել 1934-ի հունվարի 15–18-ը, Թիֆլիսում։ Մասնակցել է 544 պատվիրակ, որից 446-ը՝ վճռական ձայնի իրավունքով (ներկայացնում Էին 132 հզ. կուսանդամի և թեկնածուի)։ Համագումարը քննարկել է ՀամԿ(բ)Կ Կովկասյան երկրամասային կոմիտեի հաշվետվությունը, ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի վերահսկիչ և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, ընտրել ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի ղեկավար մարմիններ և ՀամԿ(բ)Կ XV համագումարի պատգամավորներ։ ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի հաշվետվության մեջ հանրագումարի են բերվել Անդրկովկասի հանրապետությունների սոցիալիստական վերելքի ընդհանուր ցուցանիշները, արդյունաբերական զարգացման, գյուղի սոցիալիստական վերակառուցման, կուլտուրական շինարարության վիճակի, բնակչության նյութական–կուլտուրական դրության բարելավման գծով կատարված աշխատանքները։ Համագումարը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կոմունիստական կուսակցությունների առջև խնդիր է դրել ամրապնդել հանրապետությունների ինդուստրիայի զարգացման հաջողությունները, ապահովել արդյունաբերական տնարարության հետագա ծավալումը։ Առանձնապես շեշտվել Է, որ Ադրբեջանը պետք Է դառնա Սովետական Միության բամբակի երկրորդ շտեմարանը, Վրաստանում ավելացվելու է Ճիաթուրայի մանգանի, Տղիբուլիի և Տղվարչելիի քարածխի՝ միութենական նշանակություն ունեցող հանույթը։ Հայաստանի կոմունիստական կուսակցության առջև խնդիր է դրվել՝ բարելավել Ալավերդու և Ղափանի պղնձի արտադրությունը, արագացնել արհեստական կաուչուկի գործարանի կառուցումը Երևանում, պղնձարդյունաբերության մնացորդների հիման վրա ծավալել ծծմբաթթվի և պղնձարջասպի արտադրությունը։ Համագումարի որոշումներում նշվել են երկրամասի հանրապետությունների սոցիալիստական վերակառուցումն ավարտելու խնդիրները, կոլտնտեսություններր կազմակերպման, նրանց քաղաքական ու տնտեսական ամրապնդման և մեքենա–տրակտորային կայանների ու սովետական տնտեսությունների հետագա զարգացման հարցերը։ Կուսակցական կազմակերպությունների առջև խնդիր է դրվել՝ կուսակցական–կազմակերպական և քաղաքական աշխատանքների լայն ծավալման միջոցով ապահովել