ցիչն էր կադետ Մ. Պապաջանովը։ Ա. հ. կ. գործում էր Կովկասյան փոխարքայության օրենքներով, այն տարբերությամբ, սակայն, որ նրա իրավասությանը ենթակա էր միայն Անդրկովկասը։ Ժամանակավոր կառավարությունը Ա. հ. կ–ի վրա էր դրել նաև Կովկասյան ռազմաճակատի ռուսական զորքերի գրաված տերիտորիաների կառավարումը։ Այստեղ առավել ուժգնությամբ դրսևորվեց ժամանակավոր կառավարության մպերիալիստական քաղաքականությունը։ Արևմտյան Հայաստանը դիտվում էր սոսկ որպես «պատերազմի իրավունքով նվաճված» տերիտորիա, որի կառավարման համար սահմանվեց «Գերագույն կոմիսարի» պաշտոն։ Գրավված տերիտորիաներում վիլայեթների փոխարեն ստեղծվեցին մարզեր, որոնք բաժանվում էին օկրուգների և տեղամասերի։
Մենշևիկա–էսեռական սովետների աջակցությամբ Ա. հ. կ. պայքար ծավալեց բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունը սոցիալիստականի վերաճելու դեմ՝ կոչ անելով ժողովրդին կռվել մինչև պատերազմի «հաղթական վախճանը»՝ պահպանելով դասակարգային և ազգային համերաշխություն։ Ա. հ. կ. չլուծեց բանվորական, ազգային և ագրարային հարցերը,պաշտպանում էր կապիտալիստների և կալվածատերերի շահերը՝ ժողովրդին «խաղաղեցնելով» կեղծ խոստումներով ու կիսամիջոցառումներով (հաշտարար կոմիտեների, հանձնաժողովների և ենթախմբերի ստեղծում)։ Բոլշևիկները մերկացրին Ա. հ. կ–ի հակաժողովրդական քաղաքականությունը։ Ա. հ. կ. գոյատևեց մինչև 1917-ի նոյեմբերի 15(28)–ը, երբ ստեղծվեց Անդրկովկասյան կոմիսարիատը։
Գրկ. Эльчибекян А. М., Армения накануне Великого октября (февраль - октябрь 1917 года), Е., 1963; Махарадзе Н. Б., Победа социалистической революции в Грузии, Тб., 1965; Победа советской власти в Закавказье, Тб., 1971.
ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՍԵՅՄ, պետական իշխանության հակահեղափոխական մարմին Անդրկովկասում։ Գումարվել է Անդրկովկասյան կոմիսարիատի կողմից 1918-ի փետր. 10(23)–ին, Թիֆլիսում՝ Սովետական Ռուսաստանից Անդրկովկասի անջատումն օրինականացնելու նպատակով։ Կազմված էր Սահմանադիր ժողովի՝ Անդրկովկասից ընտրված պատգամավորներից և բուրժուական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներից, մենշևիկներ՝ 24, դաշնակցականներ՝ 24, մուսավաթականներ՝ 30, մենշևիկ–հումմեթականներ՝ 4, Ռուսաստանի մուսուլմանական «սոցիալիստական» բլոկի ներկայացուցիչներ՝ 3, սոցիալ–ֆեդերալիստներ՝ 3, էսեռներ՝ 5, կադետներ՝ 2։ Սեյմում ազդեցիկ էին վրացական մենշևիկները, նախագահն էր մենշևիկ Ն. Չխեիձեն։ Բոլշևիկները հրաժարվեցին մասնակցել Ա. ս–ին՝ արտահայտելով իրենց բողոքը նրա ստեղծման դեմ և պահանջելով ամբողջ իշխանությունը հանձնել սովետներին։ Ա. ս. իրեն հայտարարեց օրենսդրական մարմին, պաշտպանեց ու շարունակեց Անդրկովկասյան կոմիսարիատի ներքին ու արտաքին քաղաքականությունը, հավանություն տվեց Կուբանի, Ուրալի, Դոնի սպիտակգվարդիականների հետ նրա կնքած պայմանագրերին, շարունակեց ազգային զորամիավորումների կազմակերպումը։ Երկրամասում սովետական իշխանության հաստատման համար ծավալվող պայքարը ճնշելու, Բաքվի կոմունայի և Սովետական Ռուսաստանի դեմ պայքարելու նպատակով Ա. ս. ենթարկվեց երկրամասի իշխող դասակարգերի և իմպերիալիստական տերությունների թելադրանքին։ 1918-ի մարտի 3-ին Բրեստ–Լիտովսկում ստորագրվեց պայմանագիր (տես Բրեստի հաշտություն 1918), որի 4-րդ հոդվածի համաձայն ռուսական զորքերը պետք է դուրս գային Արդահանի, Կարսի և Բաթումի կրուգներից և տեղական բնակչությունը պետք է որոշեր օկրուգների իրավակարգը՝ այն համաձայնեցնելով հարևան պետությունների, մասնավորապես Թուրքիայի հետ։ Չընդունելով Բրեստի հաշտության պայմանները՝ Սեյմը անջատ բանակցություններ սկսեց գերմանա–թուրքական կողմի հետ՝ առաջադրելով Անդրկովկասի և Թուրքիայի միջև հաստատել այն սահմանները, որոնք գոյություն ունեին մինչև առաջին համաշխարհային պատերազմը, և ինքնավարություն Արևմտյան Հայաստանի համար՝ թուրքական գերիշխանության ներքո։ Սակայն Թուրքիան պնդեց Բրեստ–Լիտովսկի պայմանների վրա, որը և հասցրեց բանակցությունների խզմանը (տես նաև Տրապիզոնի բանակցություններ 1918) ու ռազմական գործողությունների վերսկսմանը, որի ընթացքում Ա. ս. պարտություն կրեց։ Սուսավաթականները, որոնք արտահայտում էին թաթար ֆեոդալների շահերը, հրապարակորեն հայտարարում էին, որ չեն կռվի իրենց հավատակից թուրքերի դեմ։ Մենշևիկները գործարքի մեջ մտան կայզերական Գերմանիայի հետ՝ նրա միջոցով պաշտպանելու Վրաստանի իշխող դասակարգերի շահերը։ Դաշնակցականները նույնպես ձգտում էին օաար ուժի օգնությամբ (որը ներկա իրապայմաններում Գերմանիան էր) պաշտպանել հայ բուրժուազիայի շահերը Անդրկովկասում։ Անդրկովկասյան հակահեղափոխական կուսակցությունների ազգայնական քաղաքականության հետևանքով ծայր են առնում ազգամիջյան ընդհարումներ (Երևանի, Ելիզավետպոլի նահանգներում, Կարսի մարզում), որոնք բացասաբար են անդրադառնում երկրամասի պաշտպանության գործի վրա։ Ռազմաճակատի պաշտպանության հիմնական ծանրությունը բաժին է ընկնում հայկական զորամասերին։ Թուրքական զորքերը լուրջ դիմադրության չհանդիպելով՝ 1918-ի մարտի 13-ին գրավում են էրզրումը, ապրիլի 5-ին՝ Սարիղամիշը, ապրիլի 15-ին՝ Բաթումը, իսկ 25-ին՝ Կարսը։ Սովետական կառավարությունը վճռական բողոք հայտնեց թուրքերի կողմից Բրեստի պայմանագիրը խախտելու և դեպի երկրամասի խորքերը առաջանալու կապակցությամբ։ Երկրամասի պաշտպանությունը կազմակերպելու փոխարեն Սեյմը, օտարերկրյա իմպերիալիստների և Անդրկովկասի իշխող դասակարգերի ճնշման տակ, 1918-ի ապրիլի 22-ին Անդրկովկասը հայտարարեց «անկախ» և իրավաբանորեն ձևակերպեց երկրամասի անջատումը Սովետական Ռուսաստանից։ Կազմվեց նոր կառավարություն՝ մենշևիկ Ա. Չխենկելու նախագահությամբ (նաև՝ արտաքին գործերի մինիստր)։ Կառավարության մեջ մտան. Ն. Ռամիշվիլին (ներքին գործերի մինիստր), Գ. Գեորգաձեն (ռազմական մինիստր), Ն. Խոմերիկին (հողագործության մինիստր), Ֆ. Խան–Խոյսկին (արդարադատության մինիստր), Մ. Հաջինսկին (առևտրի և արդյունաբերության մինիստր), Ա. Խատիսյանը (ֆինանսների մինիստր), Հ. Քաջազնունին (խնամատարության մինիստր), Խ. Մելիք–Ասլանովը (հաղորդակցության մինիստր), Ն. Ուսուրբեկովը (հանրային կրթության մինիստր), Ա. Երզնկյանը (աշխատանքի մինիստր), Ա. Սահակյանը (պարենավորման մինիստր), Ի. Հայդարովը (պետական վերահսկողության մինիստր)։ Ա. ս. ստիպված էր մայիսին Բաթումում վերսկսել ընդհատված բանակցությունները, որտեղ թուրքերը այնպիսի պայմաններ դրեցին, որոնք ավելի ծանր էին, քան Բրեստ–Լիտովսկի պայմանները։ Այս բանակցությունների ժամանակ ավելի բացահայտ դարձան Անդրկովկասի հակասովետական բլոկի ներքին հակասությունները։ Բանակցությունները գերմանացիների և թուրքերի հետ ձևականորեն վարում էին Սեյմի պատվիրակները, իսկ փաստորեն անջատ բանակցում էին Սեյմի պատվիրակության մեջ մտնող ազգային պատվիրակները (տես նաև Բաթումի պայմանագիր 1918)։ Վերսկսելով հարձակումը, թուրքական զորքերը մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը և շարժվեցին Երևան ու Ղարաքիլիսա ուղղություններով։ Հակառակ Անդրկովկասի հակահեղափոխական ուժերի քաղաքականության, աշխատավոր մասսաները հերոսական դիմադրություն ցույց տվեցին թշնամուն (Սարդարապատ, Բաշ–Աբարան, Ղարաքիլիսա)։ Ազգային կուսակցությունների միջև եղած հակասություններն ու անվստահությունը հասցրին Սեյմի կազմալուծմանը (1918-ի մայիսի 26-ին)։ Նույն օրը Վրաստանը հռչակվեց անկախ հանրապետություն։ Նրան հետևեցին Ադրբեջանը (մայիսի 27-ին) և Հայաստանը (մայիսի 28-ին)։
Գրկ. Տես Անդրկովկասյան կոմիսարիատ հոդվածի գրականությունը։
ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ, Անդրկովկասի ժողովուրդների պետական միավորման ձև (1922–37)։ 1920–21-ին Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում սովետական իշխանություն հաստատվելուց հետո ազգամիջյան լարվածության վերացումը, տնտեսության վերականգնումը, հակահեղափոխության մնացուկների ջախջախումը առաջնակարգ խնդիր դարձավ, որը հնարավոր էր լուծել միայն միացյալ ուժերով։ Դրա համար լավ նախադեպ էր հանդիսանում ՌՍՖՍՀ–ի փորձը։ Դեռևս 1921-ին Վ. Ի. Լենինը հույս էր հայտնում, որ Կովկասի սովետական հանրապետությունների «սերտ դաշինքը կստեղծի ազգային խաղաղության մի այնպիսի օրինակ, որը չի տեսնված բուրժուազիայի ժամանակ և անհնար է բուրժուական հասարակարգում» (Վ. Ի. Լենին, Երկ., հ. 32, էջ 402)։