Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/405

Այս էջը սրբագրված է

(նկ․) Անթառամներ. 1. Ցմին։ 2. Ցմինի ծաղիկը։ 3. Միամյա անթառամ։ 4. Կուլտուրական դեկորատիվ անթառամներ։

ծության մեջ՝ ձմեռային ծաղկեփնջերում։ Կան նաև որոշ ցեղեր, որոնց տեսակները ես ունեն չթառամող ծաղիկներ, օրինակ՝ թևավոր Ա. (Ammobium alatum), անմեռուկը (Xeranthemum) ևն։

ԱՆԹԱՐԱ ԻԲՆ ՇԱԴԴԱԴ (լրիվ անունը՝ Անթարա իրն Շադդադ իբն Ամր իբն Մուավիա ալ–Աբսի, ծն. և մահ. թթ. անհտ.), արաբ բանաստեղծ, հավատքով քրիստոնյա։ Ստեղծագործել է VI դ.։ Ծնվել է սևամորթ ստրկուհուց։ Խիզախության համար ստացել է տոհմի լիիրավ ժառանգի իրավունք։ Մասնակցել է միջցեղային և ներցեղային կռիվներին, զոհվել մարտում։ Երգել է գեղեցկուհի Աբլային։ Նրա երգերը, բացառությամբ մեկ քասիդի, մեզ են հասել ոչ ամբողջական վիճակում։ Ա. ի. Շ–ի սխրանքների մասին VIII–XII դդ. հյուսվել է «Վարք Անթարի» ասպետական վիպերգը՝ կազմված 15000 երկտողից։ Այնտեղ նա ներկայացված է որպես իդեալական ասպետ, արդարադատ, համարձակ հերոս և կանանց երկրպագու։ XIX դ. վիպերգը տարածվել է հայերի շրջանում։ 1858–59-ին «Բազմավեպ»–ը տպել է նրա մի շարք դրվագների փոխադրությունը։ 1859-ին «Հյուսիսափայլ»–ում Մ. Նալբանդյանը Գ. Հ. Պախալյան ծածկանունով հրատարակել է Օ. Ի. Սենկովսկու «Անթար» վիպակի թարգմանությունը։ Ա. ի. Շ–ի լեգենդի հիման վրա Ա. Իսահակյանը գրել է իր «Հավերժական սերը» պոեմը։

Գրկ. Ասթարճյան Գ., Ընդարձակ, ընդհանուր արաբական պատմություն, Բեյրութ, 1961, Էջ 83–86։ Տայ նոր գրականության պատմություն, հ. 2, Ե., 1962, Էջ 428–30։ Крымский А., Араб. лит-ра в очерках и образах, М., 1911. Ե. Նաջարյան


ԱՆԹԵՈՍ (Άνταίος), Անթեյ, հին հունական դյուցազն։ Ծովերի աստված Պոսեյդոնի և Գեայի (Երկիր) որդին, Լիբիայի տիրակալը։ Իր հակառակորդներին հաղթում Էր՝ ամեն անգամ հպվելով մայր հողին և նոր ուժ ստանալով նրանից։ Ա–ին հաղթեց Հերկուլեսը՝ գետնից պոկելով և խեղդամահ անելով օդում։ Ա–ի անունը մայր երկրի ու ժողովրդի հետ կապի և դրանց ուժով անպարտելի մնալու խորհրդանիշն Է։

Գրկ. Կուն Ն. Ա., Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները, Ե., 1956։


ԱՆԹԵՈՍ Պետրոս (Ստավրոս Յանակոպուլոս, ծն. 1920), հույն բանաստեղծ, կոմունիստ։ Ծնվել է Բրուսայում (Թուրքիա), սովորել Աթենքում։ 1949-ից ապրում է ՍԱՀՄ–ում։ Գրական ասպարեզ է մտել «Մեր ժողովրդի երգը» (1945) ժողովածուով։ Դիմադրության շարժմանն է նվիրված «Հերոսական արշավ» (1948) գիրքը։ Լույս են տեսել նրա «Մեծ տոնի նախօրեին» (1957), «Դրոշակավորը» (1961) պոեմները։ Վերջինս նվիրված է Մանոլիս Գլեզոսին։ Աթենքում 1963–64-ին հրատարակվել են «Հյուսիսային ոդիսական» պոեմը և «Բարձրացող մարդու երկիրը» ժողովածուն։ Ռուսերեն տպագրվել են «Հունաստանի ժպիտը» (1960), «Ձիթենու ձայնը» (1966), «Հողի դեմքը» (1967) ժողովածուները, «Պրոմեթեսի դատը» (1962) դրաման և «Հունաստանի ողբերգությունը» (1963) հոդվածների ժողովածուն։

Երկ. Դրոշակավորը, Ե., 1962։ Մ. Կրկյաշարյան


ԱՆԹԵՐԻԴԻՈՒՄ (<հուն. άνθηρός - ծաղկող և ίδίον - փոքրացուցիչ վերջածանց), սպորավոր բույսերի՝ ջրիմուռների, սնկերի, մամուռների և պտերների արական սեռական օրգան։ Ունի երկարացած, տափակ պարկիկի ձև։ Ա–ի ներսում սպերմագոնիում. հյուսվածքից առաջանում են սպերմատոզոիդները (անթերոզոիդներ)։


ԱՆԹԻԼԻԱՍ, գյուղ Լիբանանում, Միջերկրականի ափին, Բեյրութից 5 կմ հեռավորության վրա։ 1929-ից Կիլիկիայի կաթողիկոսության աթոռանիստը։ Ա–ի վանքն ունի հոգևոր ճեմարան, միաբանություն, Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի։ Վեհարանը վերակառուցվել է 1967–68-ին։ Վանքի բակում կանգնեցված է Մեծ եղեռնի նահատակների հուշարձանը (Ս. Ստեփանոս մատուռը), ուր ամփոփված են Դեր Էլ–Զորում զոհված հայերի մասունքները։ Գյուղում կա նաև հայկական համայնք՝ դպրոցով, մշակութային և մարզական ակումբներով։ Գ. Բեքմեզյան

(նկ․) Անթիլիաս։ Ա. Գրիգոր կաթողիկեն։


ԱՆԹՈԼՈԳԻԱ (հուն. άνθολογία – հատընտիր, ծաղկաքաղ), սկզբում հին հունական ընտիր երկերի, հետագայում՝ որևէ ժողովրդի գրականության, որևէ թեմատիկայի, գրական որևէ ժանրի կամ ուղղության պատկանող երկերի ժողովածուներ։ 1916-ին Վ. Յա. Բրյուսովի խմբագրությամբ լույս տեսավ հայ պոեզիայի անթոլոգիան (Поэзия Армении с древнейших времен до наших дней, в переводе русских поэтов»)։ Հայտնի են նաև ռուսերեն լույս տեսած ուկրաինական պոեզիայի (1958), XVIII դ. սիրային պոեզիայի, չարտիստական գրականության (1956) և այլ անթոլոգիաներ։


ԱՆԹՐՈՊՈԳԵՆԵԶ (<հուն. ανθρωπος – մարդ և γίνησίς – ծագում), մարդու ֆիզիկականի, աշխատանքային ունակությունների, խոսելու կարողության, ինչպես նաև հասարակության ձեավորման պատմա–Էվոլյուցիոն ընթացքը։ Ա–ի հիմնական խնդիրները լուծվում են մարդաբանության ե հարակից գիտությունների՝ բույսերի և կենդանիների կազմաբանության, սաղմնաբանության, կաթնասունների բարձրագույն կարգի հոգեբանության և բնախոսության, հնէաբանության, պալեոլիթի հնագիտական, ազգագրական և լեզվաբանական տվյալներով։ Ա–ի ուսումնասիրման մեթոդոլոգիական հիմքը Ֆ. Էնգելսի ուսմունքն է աշխատանքի դերի մասին և Չ. Դարվինի էվոլյուցիոն տեսությունը։ Մարդաբանների մի մասի կարծիքով մարդը ծագել է Միջերկրականի ծովամերձ շրջաններում՝ Հյուսիս–Արևելյան Աֆրիկայում, Հարավային Եվրոպայում և Ասիայում։ Սովետական գիտնականների մեծ մասը Ա. բաժանում է երեք շրջանների, առաջին շրջանը եղել է 2–3 մլն. տարի մեզանից առաջ, երբ գոյություն ունեին մարդու անթրոպոիդ նախահայրերը, զարգացած երկոտանի պրիմատները, որոնք որպես գործիք օգտագործում էին քարը, փայտը, կենդանու ոսկորները։ Այս շրջանին նախորդել է բարձր կարգի կապիկների արագ զարգացման ժամանակաշրջանը (20–25 մլն. տարի առաջ), երբ Եվրոպայում, Հարավային և Հարավ–Արեելյան Ասիայում, Աֆրիկայում ծագել են մարդանման կապիկները։ Գիտնականները այդ կապիկներից դրիոպիտեկին համարում են գորիլայի, շիմպանզեի և մարդու նախահայրը։ Ոմանց կարծիքով մարդու նախահայրերը ծագել են օլիգոցենի շրջանում (40 մլն. տարի առաջ)։ Երկրորդ շըրջանում նախնադարյան մարդիկ պատրաստում են աշխատանքային գործիքներ, սկսում են օգտագործել նաև կրակը, կառուցում են հասարակ բնակարաններ։ Դա շելյան մշակույթի և վաղ աշելյան մշակույթի ժամանակաշրջանն է, երբ ապրել են հնագույն մարդիկ ( արխանթրոպոսը, պիթեկանթրուպոսը, սինանթրոպոսը, օլ–