Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/407

Այս էջը սրբագրված է

ԱՆԻ 407


ԱՆԺՈՒՐ (Չեբոտարյան) Հարություն Գևորգի (1885–1958), հայ սովետ. ֆիզիկոս։ 1935-ից՝ պրոֆեսոր, ՀՍՍՀ գիտության վաստ. գործիչ (1941)։ Ծնվել է ապրիլի 21-ին, Նոր Նախիջևանում։ Ավարտել է Դոնի Ռոստովի ռեալական ուսումնարանը (1902), սովորել Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտում (1902–1905), Լոզանի (1906–09) և Սորբոնի (1909–12) համալսարաններում։ 1913–1920-ին աշխատել է տարբեր վայրերում (Դոնի Ռոստով, Նովորոսիյսկ, Թիֆլիս, Գելենջիկ ևն)։ 1920-ին տեղափոխվել է Երևան, աշխատանքի անցել արակաև գիմնազիայում։ 1921-ից աշխատել է պետական համալսարանում, որտեղ կազմակերպել է ֆիզիկայի լաբորատորիա, դասավանդել մեխանիկայի ֆիզիկական հիմունքներ, էլեկտրականություն, էլեկտրառադիոտեխնիկայի հիմունքներ առարկաները։ 1925–ին գործուղվել է Փարիզ՝ էլեկտրական չափումների նորագույն մեթոդների և ռադիոտեխնիկայի ասպարեզում կատարելագործվելու, ստացել է ռադիոինժեների դիպլոմ՝ միաժամանակ աշխատելով Մ. Կյուրիի լաբորատորիայում։ 1928-ին վերադարձել է Երևան, կազմակերպել համալսարանի էլեկտրառադիոլաբորատորիան։ 1938–1950-ին եղել է էլեկտրականությաև և տատանումների ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ Ա. ՀՍՍՀ–ում ռադիոյի մասսայականացման առաջին ջատագովներից է. ցուցադրել ու տարածել է սուպերհետերոդինային ռադիոընդունիչը, կազմակերպել ռադիոսիրողների խմբակներ ևն։ Ա–ի գիտական աշխատաևքները վերաբերում են էլեկտրամագնիսական էներգիայի ճառագայթման, մագնիսական ինդուկցիայի, պինդ մարմնի մեխանիկայի և օպտիկայի զանազան հարցերին։ Ա. գրել է նաև էլեկտրականությաև դասընթաց և լաբորատոր աշխատանքների ձեռնարկ։ Մահացել է դեկտ. 4-ին Երևանում։
Վ. Սաղաթելյան

Անի քաղաքի հատակագիծը

ԱՆԻ, ամրոց (V–IX դդ.). Հայաստանի մայրաքաղաքը (X–XI դդ.) և տնտեսական ու մշակութային խոշոր կենտրոն (IX–XIV դդ.)։ Ներկայումս անբնակ է, ավերված։ Ա–ի ավերակները գտնվում են Թուրքիայում (Կարսի վիլայեթ), սովետա–թուրքական սահմանի մոտ, Անի կայարանից 7 կմ արևմուտք, Լենինական քաղաքից 30 կմ հարավ–արևմուտք, Ախուրյաև գետի աջ ափին, Անի գետակով, Իգաձորով, Ծաղկոցաձորով և Գայլաձորով սահմանափակվող 1500 մ բարձրության եռանկյունաձև հրվանդանի վրա (մոտ 150 հա

Ա. իր անունն ստացել է Բարձր Հայքի Դարանաղի գավառի Անի բերդաքաղաքից, որը հեթանոս հայերի կրոնական կենտրոնն էր։ Վարդան Բարձրբերդցի պատմիչը գրել է. «…զքաղաքն Անի, որ կոչի Խնամք…» (Պատմութիւն տիեզերական, Մ., 1861, էջ 117–18)։ Ուսումնասիրողները չեն պարզել, թե իևչու է Ա. կոչվել Խնամք, և ինչ է նշանակում այս բառը, որ հաստատապես խնամել բառը չէ, ինչպես հավաստում է Հ. Հյուբշմանը։ Ծաղկուն շրջանում քաղաքն ունեցել է մինչև 100000 բնակիչ։ Հնագույն ժամանակներից Ա–ի տեղում եղել է բնակավայր, մերձակայքում կա մ. թ. ա. VIII–VII դդ. դամբարանադաշտ։ Հայ մատենագրության մեջ Ա. առաջին անգամ հիշատակվում է V դ. (Եղիշե, Ղազար Փարպեցի) իբրև անմատույց ամրոց։ Այն պատկանել է Շիրակի և Արշարունիքի տեր Կամսարական իշխաններին։ Ամրոցը կառուցվել է հրվանդանի հարավային մասում, ժայռակող բլրի վրա։ Հյուսիսից պաշտպանվել է հզոր պարսպապատով, որից դուրս տարածված է եղել ավանը (հայտնաբերվել են բնակելի և պաշտամունքային շինությունների հետքեր)։ Հրվանդանի սուր ծայրում, ժայռեղեն բլրակի վրա (Աղջկա բերդ), Թ. Թորամանյանի կարծիքով, դեռևս IV–V դդ. գոյություն է ունեցել ամրոց։ IX դ. սկզբին Հայաստանի կառավարիչ Աշոտ Բագրատանի Մսակերը Կամսարականներից գնել է Արշարունիքի և Շիրակի գավառները, Ա. ամրոցի հետ, միացրել իր հողերին։ Դարի վերջերին Ա. արդեն գյուղաքաղաք էր։ 961-ին Բագրատունիներն իրենց արքունիքը Կարսից փոխադրեցին Ա. և այն հռչակեցին մայրաքաղաք։