Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/418

Այս էջը սրբագրված է

Արդյունավետ շերտի առավելագույն կարողությունը 20–25 մ է, որից 5–6 մ տուֆեր են։ Պեմզան տուֆի է փոխանցվում աստիճանաբար։ Որոշ տեղամասերում պեմզային տուֆերից վեր կան երևան–լենինականյան տիպի սև ու կարմիր տուֆեր։ Հանքադաշտի ընդհանուր տարածությունը 1,8 կմ² է, հետախուզված պսւշարները՝ 38,718 մլն. մ³ (1968), որից տուֆեր՝ 20,428 մլն. մ³։ Ա. տ. հ–ի շահագործման տեխնիկական պայմանները բարենպաստ են և ապահովում են նրա շահագործումը մեքենայացված բաց եղանակով։ Հանքավայրի առաջին նկարագրությունը տվել է Հ. Աբիխը։ Մանրակրկիտ ուսումնասիրությունները կատարվել են 1928–29-ին։ «Անիպեմզա» կոմբինատի (տես Անիպեմզա) ընդլայնման նպատակով 1966–67-ին կատարվել է լրացուցիչ հետազոտություն և պաշարների վերահաշվարկ։ Կ. Շիրինյան

ԱՆԻՍԻՄՈՎ Պավել Պետրովիչ (ծն. 1928), սովետական կուսակցական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ Ծնվել է դեկտ. 10-ին, Սարատովի մարզի Վոլսկ քաղաքում։ Ավարտել է Կազանի ավիացիոն ինստ–ը (1952)։ 1952–55-ին աշխատել Է որպես ինժեներ–կոնստրուկտոր Կույբիշևում, ապա Լենինգրադի Ա. Ա. Ժդանովի անվ. գործարանում։ 1955-ին անցել է կուսակցական աշխատանքի։ 1961–63-ին եղել ե ՍՄԿԿ Լենինգրադի Կիրովյան շրջկոմի առաջին քարտուղար, 1963–1964-ին՝ ՍՄԿԿ Լենինգրադի մարզկոմի բաժնի վարիչ, 1964–68-ին՝ Լենինգրադի քաղկոմի քարտուղար, 1968–73-ին՝ ՍՄԿԿ ԿԿ կուսակցական–կազմակերպական աշխատանքի բաժնի վարիչի տեղակալ։ 1973-ի մարտին ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար և բյուրոյի անդամ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով։

(նկ․) Պ. Պ. Անիսիմով։


ԱՆԻՍԿԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱԼՆԵՐ, տես Ինտեգրալ հաշիվ։


ԱՆԻՍՈՆ (Pimpnolla anisym L.), եթերայուղատու միամյա բույս հովանոցավորների ընտանիքից։ Ցողունը թավոտ Է, բարձրությանը՝ 40–60 սմ։ Արմատամերձ տերևները կլորավուն են կամ սրտաձև, վերևինները՝ եռմասնյա։ Ծաղիկները՝ սպիտակ, ծաղկափթթությունը՝ բարդ հուրան։ Պտուղը (սերմը) մոխրագույն Է, ձվաձև։ Պտուղները պարունակում են 2,2–3,2% եթերայուղ և 18–20% ճարպայուղ։ Պտուղները և եթերայուղը օգտագործվում են սննդի և օծանելիքի արտադրության մեջ, քուսպը՝ որպես կեր։ Ա. ջերմասեր, խոնավասեր բույս Է։ Ցանքի նորման՝ 12–15 կգ/հա։ Միջին բերքատվությունը՝ 10–12 ց/հա։ Հայրենիքը Փոքր Ասիան Է։ ՍՍՀՄ–ում հիմնականում մշակվում է Բելգորոդի մարզում։

(նկ․) Անիսոն. 1. Ցողունը ծաղիկներով։ 2. Արմատը։ 3. Ծաղիկը։ 4. Պտուղը։


ԱՆԻՎ (նաև՝ ակ), լինում է շրջանաձև ու տափակ, զանգվածային կամ ճառագայթաձև ճաղերով, պտտվում է իր առանցքի շուրջը՝ միշտ իրեն ուղղահայաց սռնու հետ միասին կամ չպտտվող սռնու վրա։ Օգտագործվում է սայլեր, ավտոմեքենաներ, վագոններ շարժելու կամ մեխանիկական այլ աշխատանքներ կատարելու համար։ Սայլանիվի մասին առաջին վկայությունները (ժայռապատկերներ, պեղածոներ) վերաբերում են դեռևս մ. թ. ա. V–IV հազարամյակներին (Միջագետք, Փոքր Ասիա, Հնդկաստան, Հայաստան)։ Ա–ի նախատիպը համարվում է փոխադրվող բեռների տակ դրվող թավալուկը կամ գլան–ծառաբունը, որի միջնամասը աստիճանաբար բարակացնելով ու կատարելագործելով ստեղծեցին սկզբում՝ զանգվածեղ սռնանիվը, իսկ հետագայում՝ ճաղավոր՝ առավել թեթև Ա.։ Զանգվածեղ Ա. պատրաստել են 1–3 և ավելի փայտակտորից։ Ամենատարածվածն ու դիմացկունը եռակտոր Ա. Էր, որը Հայաստանում պահպանվեց մինչև XX դ. սկիզբը։ Հնագույն ժամանակներից սկսած՝ Ա–ի՝ գետնին հպվող շերտը, չմաշվելու նպատակով, պատել են կաշեփոկով, պղնձե կամ բրոնզե, իսկ ավելի ուշ շրջանում՝ նաև երկաթե դողով։ Զանգվածեղ Ա. իր քառակուսի անցքով ագուցվում էր սռնու քառակուսի ծայրերին (ականոց), և Ա. ու սռնին պտտվում էին միասին։ Առնանիվի այս նույն սկզբունքը կիրառվում է նաև ժամանակակից վագոնաշինության և այլ բնագավառներում։ Ճաղավոր սայլանիվի գաղափարը ծագել է զանգվածեղ Ա. աստիճանաբար թեթևացնելու և արագաշարժ դարձնելու պահանջից (մ. թ. ա. III հազարամյակ)։ Այն բաղկացած է փայտե անվադողից, ճաղերից և սռնակալից։ Ճաղավոր Ա. շրջափակված է միակտոր կամ բազմակտոր հեցով։ Հեցը կազմված է 4–6 կորացրած փայտերից, որոնք կոչվում են հևաններ։ Հեցը սռնակալի հետ միանում է շառավիղ–ճաղերով և պտտվում անշարժ սռնու վրա։

Դեռևս հնագույն ժամանակներում Ա. օգտագործվում էր իբրև զանազան մեքենաների ու սարքերի շարժիչ (ձեռքի կամ ոտքի բրուտագործական հաստոց, երկանք, ջրաղաց, հողմաղաց, ձիթհան, գութան, ճախարակ ևն)։ Հին Արևելքում, Հունաստանում, Հռոմում, Հայաստանում կիրառվում էին ջրանիվներ, որոնք ջրի շարժման կինետիկ Էներգիան փոխակերպում էին մեխանիկական Էներգիայի։ Մանուֆակտուրային արդյունաբերության ժամանակաշրջանում ևս կիրառվող հիմնական շարժիչը ջրանիվն Էր։շ

Ժամանակակից խոշոր հիդրոէլեկտրակայանների համար կառուցվում են հզոր տուրբիններ, որոնք աշխատում են ջրանիվի սկզբունքով։ Քամանիվը կատարելագործվել և վերափոխվել է ժամանակակից օդապտուտակի։ Ներկայումս մեքենաշինության, հաստոցաշինության և այլ բնագավառներում լայնորեն կիրառվում են լիսեռների պտույտների թիվն ավելացնող կամ նվազեցնող բազմապիսի Ա–ներ (փոկանիվ, ատամնանիվ, որդնականիվ ևն)։

Գրկ. Պետրոսյան Լ. Ն., Էջեր Հայաստանի փոխադրամիջոցների պատմությունից, «ՊԲՀ», 1966, 3։ Լ. Պետրոսյան


1. Անվի կավե մոդել։ Շրեշ–բլուր (Էջմիածին)։ Մ. թ. ա. III հազարամյակ։ 2. Զանգվածային անվի կենտրոնական մաս։ Գետաշեն գյուղ (ՀՍՍՀ Մարտունու շրջան)։ 3. Զանգվածային անիվ։ Դսեղ գյուղ (ՀՍՍՀ Թումանյանի շրջան)։ 4. Անավարտ ճաղավոր անիվ։ Հին Բաշգյուղ (ՀՍՍՀ Կարմիրի շրջան)։


ԱՆԻՖԱ, գյուղ Սև ծովի հարավային ափին, Տրապիզոն քաղաքից մոտ 14 կմ հարավ։ XIX դ. վերջին ուներ 87 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Գյուղը ճանապարհներով կապված էր Տրապիզոն և Բաբերդ քաղաքների հետ։ Ա. ուներ վարժարան և երկու եկեղեցի։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ա–ի բնակիչների մեծ մասը գաղթեց և բնակություն հաստատեց Սև ծովի արևելյան առափնյա շրջաննհրում։


ԱՆԽԵԼ (Angel), ջրվեժ Չուրուն գետի վերին հոսանքում, Գվիանական բարձրավանդակում (Վենեսուելա)։ Ամենաբարձրն է աշխարհում՝ 1054 մ։ Հայտնաբերել է օդաչու Խ. Անխելը՝ 1935-ին։


ԱՆԽԶԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ, անընդհատության հավասարում, տարածության մեջ անընդհատ բաշխված որևէ ֆիզիկական մեծության (զանգվածի, էներգիայի, էլեկտրական լիցքի) պահպանում արտահայտող հավասարում՝

կամ ,

որտեղ –ը տվյալ ֆիզիկական մեծության տարածական խտությունն է, ՝ հոսքի խտությունը։ Ա. հ. օգտագործվում է ֆիզիկայի տարբեր բաժիններում։ Հիդրոմեխանիկայում այն արտահայտում է շարժվող հեղուկի զանգվածի պահպանման օրենքը (որտեղ -ն հեղուկի խտությունն է, , -ն՝ հոսքի արագությունը)։ Անսեղմելի հեղուկների համար () ։ Էլեկարադինամիկայում Ա. հ. արտահայտում