Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/432

Այս էջը սրբագրված է

հետևանքով փոխվում է աչքի բեկունակությունը, ընկնում է տեսողությունը (մինչև 10,0–12,0 դիոպտր), աչքը կորցնում է ակոմոդացիայի հատկությունը (տես Ակոմոդացիա աչքի)։ Ա. կարելի է շտկել համապատասխան ակնոցով։

ԱՆՈՏ ԵՐԿԿԵՆՑԱՂՆԵՐ (Apoda), երկկենցաղների դասի կարգ, մեկ ընտանիքով (որդակերպերի)։ Հայտնի է 19 ցեղ, 56 տեսակ։ Ա. ե–ի մարմինը որդաձև է, բաժանված օղակաձև լայնական սեղմվածքների, որոնց թիվը կարող է հասնել մինչև 400-ի։ Մաշկը մերկ է, հարուստ լորձային գեղձերով։ Աչքերը թերզարգացած են, թաքնված մաշկի, նույնիսկ՝ ոսկորների տակ։ Թմբկաթաղանթ, միջին ականջ, զույգ վերջավորություններ և պոչ չունեն։ Հոտառությունը լավ է զարգացած։ Ունեն փոքրիկ շոշափուկ, որը դուրս է գալիս գլխի վրա՝ քթանցքերի տակ կամ ետևում տեղադրված խոր փոսիկից։ Ա. ե. ապրում են հողում (բացառությամբ Typhio nectes և Dermophis ցեղի մի քանի տեսակների, որոնք ապրում են ջրում)։ Սնվում են որդերով, միջատներով, հողում ապրող անողնաշարավորներով։ Մեծ մասը ձվադրում Է խոնավ հողում։ Թրթուրն իր կերպարանափոխությունն ավարտում է երբեմն՝ ջրում, երբեմն՝ ձվի մեջ։ Կան և կենդանածին տեսակներ։ Ա. ե. տարածված են Աֆրիկայի, Ամերիկայի և Ասիայի արևադարձային գոտիներում։ ՀՍՍՀ–ում չեն հանդիպում։


ԱՆՈՏԱՑԻԱ (<լատ. annotatio - դիտողություն), գրքերի, պարբերականների, հոդվածների (տպագիր կամ ձեռագիր) սեղմ բնութագրումը՝ նրանց բովանդակության շարադրումով, գնահատականով ևն։ Ա. կարող է լինել նկարագրական կամ հանձնարարական, ընդհանուր կամ մասնագիտացված։ Օգնում է ընթերցողին նախնական պատկերացում կազմելու երկի մասին, իսկ անոտացված մատենագիտական ուղեցույցը՝ նաև կողմնորոշվելու գրականություն ընտրելիս։


ԱՆՈՐՈՇ ԻՆՏԵԳՐԱԼ, տես Ինտեգրալ հաշիվ։


ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ, անորոշությունների սկզբունք, քվանտային մեխանիկայի կարևոր դրույթ, ըստ որի միկրոմասնիկի կոորդինատները և համապատասխան իմպուլսները չեն կարող ճշգրիտ արժեքներ ունենալ միաժամանակ։ և , մեծությունների արժեքազրկման չափանիշը նրանց և միջին քառակասային շեղումներն են, որոնք կոչվում են անորոշություններ։ Վ. Հայզենբերգն ապացուցել է (1927), որ կոորդինատի ու համապատասխան իմպուլսի անորոշությունների արտադրյալը բավարարում է հետևյալ Ա. ա–ին.

, ուր Պլանկի հաստատունն է։

Ա. ա. հանդես են գալիս ամեն անգամ, երբ միկրոմասնիկին վերագրում են դասական մեխանիկայի մասնիկի հատկություններ և փաստորեն նշում դասական մեխանիկայի իրավասության սահմանները։ Որքան փոքր է կոորդինատի անորոշությունը, այնքան մեծ է իմպուլսինը։ Երբ միկրոմասնիկի վիճակն այնպիսին է, որ –ն անի ճշգրիտ արժեք՝ , նրա իմպուլսը բոլորովին արժեզրկված է՝ և ընդհակառակը։ Այլ կերպ ասած, կոորդինատը և համապատասխան իմպուլսն անհամատեղելի մեծություններ են։

Քվանտային մեխանիկայում համակարգի վիճակը նկարագրվում է ալիքային ֆունկցիայի օգնությամբ, որովհետև մասնիկը միաժամանակ դրսևորում է ալիքային հատկություններ։ Ագատ շարժվող մասնիկի վիճակը որոշվում է նրա իմպուլսներով, կենտրոնասիմետրիկ ուժադաշտերում՝ էներգիայով, շարժման քանակի մոմենտի քառակուսով ու նրա մի բաղադրիչով ևն։ Ժամանակի և էներգիայի անորոշությունների առնչությունն ունի հետևյալ տեսքը՝

որտեղ , ընդ որում –ն և –ն համակարգի Էներգիաներն են ժամանակի է և պահերին։ Չնայած ձևական նմանությանը, բովանդակությամբ (2)–ը տարբերվում Է (1)–ից։ Այստեղ խոսքը վերաբերում է Էներգիայի արժեքներին՝ ժամանակի տարբեր պահերին։ Յուրաքանչյուր պահ էներգիան կարող է չափվել ցանկացած ճշտությամբ, սակայն ժամանակի երկու պահերի նրա արժեքները կտարբերվեն իրարից –ով, որը կլինի այնքան մեծ, որքան փոքր է չափումների միջև եղած ժամանակամիջոցը։

Էներգիան միշտ կարող է ունենալ միևնույն արժեքը, եթե համակարգը տվյալ վիճակում գտնվում է անվերջ երկար՝ ։ Չափման ժամանակ, չափիչ գործիքների և միկրոօբյեկտի փոխազդեցության հետևանքով, փոխվում է վերջինիս վիճակը, այսինքն՝ խախտվում է հարատևության պայմանը։ Էներգիայի անորոշությունը հանդես է գալիս ոչ միայն չափման հետևանքով, այլ օբյեկտիվորեն գոյություն ունի նաև բոլոր այն դեպքերում, երբ համակարգը տվյալ վիճակում ունի կյանքի վերջավոր տևողություն։ Այս դեպքում –ն համակարգի վիճակի կյանքի տևողությունն Է, իսկ –ն՝ Էներգիայի անորոշությունը։ Բոլոր դեպքերում Էներգիայի անորոշության պատճառը վիճակի հարատևության խախտումն է։ Որպես օրինակ կարելի է բերել գրգռված ատոմները։ Գրգռված վիճակներն ունեն կյանքի որոշակի տևողության՝ , և այդ պատճառով նրանցում էներգիան՝ –ն, ունի անորոշություն, այսինքն՝ էներգիայի մակարդակները լայնացած են։

Սկզբնական շրջանում փիլիսոփաները, կարծելով, որ մասնիկը բոլոր դեպքերում պետք է ունենա որոշակի կոորդինատներ և իմպուլսներ, Ա. ա. մեկնաբանել են որպես բնության օրինաչափությունների ճանաչման հնարավորությունների սահմանափակում։ Թյուրիմացության պատճառը մեխանիստական մոտեցումն է։ Քվանտային մեխանիկայում Ա. ա. գոյություն չունեն։ Դրանք հանդես են գալիս այն ժամանակ, երբ միկրոօբյեկտներին վերագրվում են դասական հատկություններ։ Տես նաև Քվանտային մեխանիկա։ Գ. Սահակյան


ԱՆՈՐԹԻՏ (< հուն. ανορθος – շեղ), միներալ պլագիոկլազների խմբից. ։ Համակարգը տրիկլինային Է։ Կարծրությունը 6, խտությունը՝ 2760 կգ/մ³։ Գույնը՝ սպիտակ, մոխրավուն, դեղին կամ կարմիր։ Սովորաբար պատահում է անկանոն հատիկների ձևով։


ԱՆՈՔՍԻԱ (<հուն. άν – ժխտական մասնիկ + լատ. oxygenium - թթվածին), թթվածնի բացակայություն օրգանիզմում, առանձին օրգաններում, հյուսվածքներում և արյան մեջ (անոքսեմիա), նախկինում Ա. էր համարվում նաև հիպոքսիան։ Իսկական, ընդհանուր Ա. արագ վրա հասնող մահվան պատճառ է։


ԱՆՈՖԵԼԵՍ (<հուն. ανωφελης – վնասակար), մոծակների ցեղ։ Մալարիայի հարուցիչի փոխանցողն է։


ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐ, սովետական օրենսդրությամբ՝ 18 տարեկան չդարձած անձինք։ ՀՍՍՀ Քաղաքացիական օրենսգրքի 14 հոդվածով մինչև 15 տարեկան Ա. իրավունք անեն ինքնուրույն կնքել կենցաղային մանր գործարքներ (խանութում գրենական պիտույքներ, գրքեր ձեռք բերել ևն)։ Իրավունք ունեն ավանդներ մուծել վարկային հիմնարկները ու տնօրինել դրանք։ Մնացած դեպքերում նրանց անունից գործարքները պետք է կնքեն նրանց օրինական ներկայացուցիչները (տես Ներկայացուցչություն)։ 15–18 տարեկան Ա. գործարքներ կնքամ են օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ։ Առանց այդ համաձայնության նրանք իրավունք անեն կնքել կենցաղային մանր գործարքներ, տնօրինել իրենց վաստակը կամ թոշակը, իրականացնել հեղինակային, գյուտարարական և հայտնագործության հեղինակի իրավունքներ։ Անհրաժեշտության դեպքում խնամակալության կամ հոգաբարձության մարմինը կարող է սահմանափակել 15–18 տարեկան անչափահասի վաստակը կամ թոշակը ինքնուրույն տնօրինելու իրավունքը կամ նրան զրկել այդ իրավունքից։ 16 տարին լրանալու դեպքում Ա. ձեռք են բերում աշխատանքային իրավունակություն և գործունակության։ 15–16 տարեկան Ա. աշխատանքի են ընդունվում ֆաբգործտեղկոմի համաձայնությամբ։ Ա. Գևորգյան


ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ, անչափահասների խնամքով, կատարված կամ հնարավոր իրավախախտումների կանխմամբ, դաստիարակությամբ, իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հանձնաժողով։ ՀՍՍՀ–ում Ա. հ–ներ ստեղծվել են 1961-ի նոյեմբերին։ Ա. հ–ները կոորդինացնում և հսկում են անչափահասների գործերը տնօրինող մարմինների գործունեությունը։ Ստեղծվում են քաղաքային և շրջանային սովետների (բացառության կարգով նաև ավանային սովետների) գործկոմներին առընթեր։ 1967-ին հաստատվել է Անչափահասների գործերի հանձնաժողովների նոր կանոնադրություն։ Իրավախախտումներ կատարած անչափահասներին դաստիարակելու գործում հասարակության դերը բարձրացնելու նպատակով 1967-ի հուլիսին ստեղծվել են անչափահասների հասարակական դաստիարակների կազմակերպություններ։