խմբի բնույթից։ Այսպես, սպիրտները ստանում են ոլ (մեթանոլ՝ ), մերկապտանները՝ թիոլ (մեթանթիոլ՝ ), ալդեհիդները՝ ալ (մեթանալ՝ , կեսանները՝ ոն (պրոպանոն կամ ացետոն՝ ) վերջավորությունները ևն։ Միացության անունը կազմելիս տեղակալող խմբերի անունները ավելացվում են ածխաջրածնային հիմնական շղթայի անվանը՝ ավագության սկզբունքով։ Բարդ օրգ. միացությունների անվանակսւռուցման ընդհանուր ձևը, ըստ Ժնևյան Ա–ման, բերված է 1 սխեմայում։ Սլաքները ցույց են տալիս ավագության աճման ուղղությունը։ Ամենից ավագը ածխաջրածնային ռադիկալներն են, իսկ սրանց մեջ՝ մեթիլը, ամենակրտսերը՝ ֆտորը։ Համարակալման սկիզբը որոշում է ավագությունը։
Բենզոլի ածանցյալները (արոմատիկ միացություններ) կարդալու համար նրա օղակում գտնվող ածխածինները նույնպես համարակալվում են, սկսելով այն ածխածնից, որի մոտ կա ռադիկալ։ Եթե կողմնային շղթաները մի քանիսն են, ապա ամենափոքր համարը տրվում է ամենապարզ ռադիկալին։ Բենզոլի երկտեղակալված ածանցյալների համար թվերի փոխարեն օգտագործվում են նաև օրթո (1, 2 դիրք), մետա (1, 3 դիրք) և պարա (1,4 դիրք) բառերը.
Օ–մեթիլէթիլբենզոլ կամ 1 –մեթիլ–2–էթիլբենզոլ
Մ–մեթիլէթիլբենզոլ կամ 1–մեթիլ–3–էթիլբենզոլ
Պ–մեթիլէթիլբենզոլ կամ 1–մեթիլ–4–էթիլբենզոլ
Հաճախ օգտագործվող նախածանցների և վերջածանցների աղյուսակ՝ |
||
Ֆունկցիոնալ խումբ | Նախածանց | Վերջածանց |
կարբօքսի | կարբոնաթթու | |
ցիանո | նիտրիլ (կարբոնաթթվի) |
|
օքսո, ալդո | ալ | |
ֆորմիլ | – | |
օքսո (կետո) | ոն | |
ալկոքսի | – | |
էպոքսի | – | |
մերկապտո | թիոլ | |
սուլֆո | սուլֆաթթու | |
ամինո | ամին | |
հիդրոզինո | հիդրազին | |
ազո | – | |
նիտրո | – |
Ըստ IUPAC 1957-ի Ա–ման, միացության անվան համար որպես հիմք ընդունվում է ոչ թե ամենաերկար, այլ կրկնակի (եռակի) կամ ֆունկցիոնալ խումբ պարունակող շղթան։ Տարբեր ֆունկցիոնալ խմբեր պարունակող միացություններն անվանելիս՝ վերջածանցում թողնվում է նրանցից մեկի՝ գլխավորի անվանումը, իսկ մնացածները մտցվում են իբրև նախածանցներ։
Գրկ. Терентьев А. П., Номенклатура органических соединений, М., 1955.
ԱՆՎԱՈՐԴԵՐ (Rotatoria), կլոր որդերի տիպի դասերից։ Անողնաշարավոր, մանր, երկսիմետրիկ օրգանիզմներ են։ Մարմինը (երկ. 0,04–2,5 մմ) որդանման կամ գնդաձև Է, կազմված երեք մասից, գլուխ, իրան, ոտք։ Մարմնի ծածկույթն արտադրում Է կուտիկուլա, որը հաստանալով հաճախ առաջացնում Է պաշտպանական զրահ և ծածկում իրանը կամ նրա մի մասը։ Ապրում են քաղցրահամ ջրերում և ծովերում։ Հայտնի Է մոտ 1500 տեսակ։ Մարմնի գլխամասի ծայրում գտնվում Է թարթիչների բարդ համալիրից բաղկացած գայլիկոնային ապարատը, որը ծառայում Է կենդանու շարժման և սննդի ընդունման համար։ Նյարդային համակարգը կազմված Է վերկլանային հանգույցից և նրանից հեռացող նյարդերից։ Արյան և շնչառության համակարգերը բացակայում են։ Արտաթորման օրգանները զույգ են, պրոտոնեֆրիդային տիպի։ Ա. բաժանասեռ են, արուները մոտ 2 անգամ փոքր են Էգերից։ Ա. բազմանում են կուսածնությամբ և սեռական սերունդների հաջորդականությամբ։ Սնվում են միաբջիջ ջրիմուռներով և մտրակավորներով։ Ա. կեր են կենդանական պլանկտոնով սնվող ձկների համար։
ԱՆՎԱՎԵՐ ԳՐՔԵՐ, անվավերական գրքեր, բանասիրական տերմին։ Հին աշխարհում օգտագործվում Էր ցույց տալու համար սրբազան համարված, բայց ոչ պաշտամունքային գրվածքները, որոնք գաղտնի պահվում Էին մեհյաններում։ Ա. գ. Էին, օրինակ, Հին Եգիպտոսում դիցաբանական Թոթ աստծուն վերագրվող 42 նվիրական գրքերը, հունա–հռոմեական աշխարհում հայտնի «Սիբիլլյան պատգամներ»–ը։ Հրեաները նույնպես ունեին Ա. գ., որոնք, որպես սրբազան գրականություն, պահվում էին Երուսաղեմի Սողոմոնյան տաճարում։ Մխիթար Այրիվանեցին մեզ ավանդել է XIII դ. մի փոքրիկ ցուցակ, որը կրում է «Գիրք զոր ունին հրեայքն ի ծածուկ» խորագիրը և բովանդակում է 10 անուն։ Այդ ցուցակում նշված գրքերը, թերևս, միայն նրանք Էին, որոնք այդ ժամանակ գոյություն ունեին հայերեն թարգմանությամբ։ Միջնադարյան հայ մատենագրության մեջ Ա. գ. կոչվել են «գաղտնի գրեանք» կամ «ծածուկ գրեանք»։ Հետագայում անվավերական անվան տակ երբեմն հասկացվել են նաև Սուրբ Գրքի բովանդակության հետ առնչվող, բայց նրա կազմի մեջ չընդունված գրվածքները։ Այստեղից Էլ՝ Ա. գ. հասկացությունը հաճախ նույնացվել է անկանոն գրքեր հասկացության հետ։ Մեր օրերում բանասիրական գրականության մեջ «անվավերական» անունն օգտագործվում է ցույց տալու համար այն գրվածքները, որոնց ստեղծման ժամանակը և հեղինակը վիճելի են։ Հայ մատենագրության մեջ այսպիսի անվավերներից են «Թուղթ դաշանց», «Հարցմունք Սրբոյն Գրիգորի Լուսաւորչի և պատասխանի հրեշտակին» ևն։
ԱՆՎԵԼՏ Յան Յանովիչ (կեղծանունը՝ Էսսաարե Աադու, 1884–1937), սովետական պետական և կուսակցական գործիչ, էստոնիայի կոմկուսի ղեկավարներից, հրապարակախոս, գրող։ Կոմկուսի անդամ 1907-ից։ Կուսակցական աշխատանք է տարել Պետերբուրգում և Էստոնիայում։ Նարվայում լույս ընծայվող բոլշևիկյան «Կիյր» («Ճառագայթ») թերթի կազմակերպիչներից և խմբագիրներից (1912–14)։ 1917-ի Փետրվարյան հեղափոխության ժամանակ եղել է Նարվայի սովետի և ժամանակավոր հեղկոմի նախագահ։ 1918-ի նոյեմբերից Էստոնիայի Սովետական Հանրապետության (Էստլանդիայի աշխատանքային կոմունայի) ժողկոմխորհի նախագահ։ 1921–25-ին գտնվել է ընդհատակում, բուրժուական Էստոնիայում։ 1925-ին եկել է ՍՍՀՄ։ 1935-ից՝ Կոմինտերնի Ինտերնացիոնալ վերահսկիչ հանձնաժողովի անդամ և պատասխանատու քարտուղար։ Ա. գրել է պատմության, էկոնոմիկայի, քաղաքականության վերաբերյալ գործեր, գեղարվեստական երկեր։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
ԱՆՎԵՐՋ ԱՐՏԱԴՐՅԱԼ, անվերջ թվով արտադրիչների արտադրյալ, այսինքն՝ տեսքի արտահայտություն: Նշանակենք ։ Եթե գոյություն ունի
,
ապա Ա. ա. կոչվում է զուգամետ, հակառակ դեպքում՝ տարամետ։ պայմանը դրվում է, որպեսզի զուգամետ Ա. ա. պահպանի սովորական արտադրյալի մի հիմնական հատկություն՝ արտադրյալը զրո չէ, երբ բոլոր արտադրիչները տարբեր են զրոյից, օր. Ա. ա. տարամետ է, քանի որ, թեև գոյություն ունի
սահմանը, բայց այն զրո է։ Եթե –ը ներկայացնենք տեսքով, ապա Ա. ա–ի զուգամիտման համար բավական է շարքի զուգամիտումը (տես Շարքեր)։ Մաթեմատիկական անալիզում Ա. ա–ի կարևորության մասին են վկայում հետևյալ բանաձևերը՝
,
Գրկ. Ֆիխտենգոլց Գ. Մ., Դիֆերենցիալ և ինաեգրալ հաշվի դասընթաց, հ. 2, Ե., 1951։