«Կանոն բժշկության» արաբերեն աշխատությունը, որտեղ շարադրված են բժշկության ընդհանուր տեսությունը, անատոմիայի, ֆիզիոլոգիայի, վիրաբուժության և ախտորոշման կարևոր դրույթները, հետազոտված են սուր վարակիչ հիվանդությունները, բուժման միջոցները, առաջադրված է ջրի և օդի միջոցով «տենդային» (վարակիչ) հիվանդություններ փոխանցող անտեսանելի հարուցիչների վերաբերյալ վարկածը։ XII դ. աշխատությունը թարգմանվել է լատիներեն և տպագրվել 1473, 1507, 1510, 1520 թվականներին։ Ա. Ա. ի֊Ս֊ի պահպանված գեղարվեստական ստեղծագործությունները սակավաթիվ են։ Նշանակալից է արաբերեն «Հոգու մասին» քասիդը, ուր մարդու հոգին դիտված է իբրև «համաշխարհային ոգու» մի մասը։ Պարսկերեն քառյակներում նա հավաստել է նյութի հավերժությունը, բնության և աստծո միասնությունը, ժխտել իսլամի դրույթները, քարոզել մարմնական պահանջների չափավորում։ «Կենդանի, որդի Արթուն հսկողի», «Ուղերձ թռչունի մասին», «Սալաման և Աբսալ» արաբերեն վիպակներում արտահայտել է վաղ Վերածնության գաղափարները։ Մեկնաբանել է Արիստոտելի «Պոետիկա»֊ն, արաբ բանաստեղծ Իբն֊ալ֊Ռումիի երկերը, գրել «Արաբերեն լեզու» գիրքը։ Մխիթար Հերացին, Ամիրդովլաթ Ամասիացին, Ասար Սեբաստացին բարձր են գնահատել նրա բժշկագիտական հայացքները, համարել նրան «մեծ իմաստասեր»։ Մահացել է հունիսի 18-ին, Համադանում։
Երկ. Даниш-намэ. Книга знания, Сталинабад, 1957; Канон врачебной науки, кн. 1—5, Ташкенд, 1954–60; Четвеостишия, «Лит. Таджикистан», 1953, кн. 5; Traités mystiques d'Aviсenna; éd. M. A. F. Mehren, fasc. 1–4, Leyden, 1889–99.
Գրկ. Մխիթար Հերացի, Ջերմանց մխիթարութիւն, Վնտ., 1832, էջ 70։ Ամիրդովլաթ Ամասիացի, Օգուտ բժշկության, Ե., 1940, էջ 7, 185, 189։ Միրզոյան Ջ., Աբու Ալի Սինա, Թեհրան, 1954: Семенов А. А. Абу-Али-ибн-Сина (Авиценна), Сталинабад, 1953; Грикорян С. Н., Великие мыслители Средней Азии, М., 1958; Смирнова-Ракитина В. А., Аниценна (Абу-Али-ибн-Сина), М., 1958, Carra de Vaux B., Avicenne, P., 1990.
ԱԲՈՒ ՆԱԴԴԱՐԱ (արաբերեն՝ ակնոցավոր, իսկ. անունը՝ Յաղուբ Սանաու, 1839–1912), արաբ․ բանաստեղծ, երգիծաբան, հրապարակախոս, Եգիպտոսի ազգային թատրոնի հիմնադիր (1873)։ Ծագումով ղպտի։ Քաղ. գործունեության համար ենթարկվել է հալածանքի, 1878-ից ապաստանել Փարիզում, հրատարակել «Աբու Նադդարա» երգիծական հանդեսը։ Քաջատեղյակ էր հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին։ Փարիզում սերտ կապեր է հաստատել «Հայոց հայրենասիրական միության» անդամների հետ (1886), հանդես եկել սուլթանական ցեղասպան քաղաքականության դեմ։
ԱԲՈՒ ՆՈՒՎԱՍ (իսկ. անունը՝ Աբու ալ֊Հասան իբն Հանի ալ֊Հաքամի, մոտ 762– մոտ 815), արաբ, բանաստեղծ, ծագումով պարսիկ։ Արաբ խալիֆաներ Հարուն ալ֊Ռաշիդի և Ամինի պալատական տաղերգուն։ Գիտակ էր բժշկության, աստղագիտության և տիրապետում էր լեզուների։
Ա. Ն֊ի վարած ցոփ կյանքը նկարագրվում է «Հազար ու մի գիշեր»֊ում։ Գրել է ներբողներ (քասիդներ)՝ հրաժարվելով դրանց դասական ձևերից, զարգացրել խրախճանքի տաղերգությունը՝ խամրիաթը։ Գրականության նորոգման կողմնակիցների պարագլուխն Էր։ Գովերգել է նուրբ կենցաղը, կրոնական ազատամտությունը, գինառատ խնջույքները։ Եվրոպացիներն Ա. Ն֊ին անվանում են «արաբական Հայնե»։
Գրկ. Крачковский И. Ю., Избр. соч., т. 2, М.—Л., 1956; Розен В. Р., Пробная лекция об Абу Нувасе и его поезии в кн.: Памяти академика В. Р. Розена, М.—Л., 1947.
ԱԲՈՒ ՈՒՇԱ Օմար (ծն. 1910), արաբ բանաստեղծ, բանասեր (Սիրիա)։ Ծնվել է Հալեպ քաղաքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է Հայաստանի պաշտպանության լիգայի (տես Սովետական Հայաստանի բարեկամների ընկերություն) միջոցառումներին։ «Քերթվածներ Օմար Աբու Ռիշայի» (1947) ժողովածուի համար արժանացել է «Սիրիական քերթողական իշխան» տիտղոսին։
ԱԲՈՒ֊ԲԱՔԱՐ ԱՀՄԱԴԽԱՆ (Ահմադխան Աբաքարով, ծն. 1931), դաղստանցի սովետական գրող։ Ծնվել է դեկտեմբերի 12-ին, Դաղստանի ԻՍՍՀ Քուբաչի աուլում։ Գրական ասպարեզ է իջել «Հրացոլք» (1954) բանաստեղծությունների ժողովածուով։ Գրել է վիպակներ՝ «Թեմիր-Բուլաթ» (1957), «Հուշարձան ճանապարհի մոտ» (1958) և ժամանակակից Դաղստանի կյանքն արտացոլող «Դաղստանի աղջիկները» (1962) վիպակը։ 1965-ից Դաղստանի ԻՍՍՀ գրողների միության պատասխանատու քարտուղարն է։
ԱԲՈՒ֊ԲԵՔՐ (արաբ․ «կույսի հայր», այդպես է կոչվել, որովհետև նրա դուստր Այիշան ամուսնացած էր Մուհամմեդ մարգարեի հետ, 573–634), արաբ առաջին խալիֆան 632-ից։ Ա֊Բ. Մեքքայից Մուհամմեդի փախուստի ժամանակ նրա միակ ընկերակիցն էր և հավատարիմ մնաց Մուհամմեդին մինչև վերջինիս մահը։ Մուհամմեդը մեռնելիս Ա֊Բ֊ին իրեն հաջորդ նշանակեց։ Բանակն ու հավատացյալների մեծամասնությունը հավանություն տվին այդ ընտրությանը, հակառակվեց միայն Ալին՝ Սուհամմեդի փեսան՝ իրեն համարելով նրա միակ օրինական հաջորդը։ Ծագած վեճը մահմեդականներին պառակտեց երկու հակամարտ խմբի՝ սուննիների և շիաների։ Ա֊Բ. մահմեդական կրոնը պարտադրեց ողջ Արաբիային։ Նվաճեց Իրանը, Ասորիքը։ Նրա պահանջով հավաքվեցին և գրվեցին Մուհամմեդի քարոզները, որոնք դրվեցին Ղուրանի հիմքում։ Հետևելով Մուհամմեդի օրինակին՝ իրեն հաջորդ նշանակեց Օմարին։ Մահացել է Մեդինայում։
ԱԲՈՒ֊ԲԵՔՐ֊ՔԵԼԵՎԻ (ծն. թ. անհտ.–մահ. 1366), Սամարղանդի ժողովրդական ապստամբության (1365–66) ղեկավար։ 1365-ի մայիսին, երբ Սամարղանդի ամիրա Հուսեյնը պարտվեց մոնղոլներից և լքեց քաղաքը, նրա պաշտպանությունը ստանձնեցին արհեստավոր խավերը՝ բամբակագործ Ա֊Բ֊Ք֊ի գլխավորությամբ։ Նրանք ետ մղեցին մոնղոլներին և իրենց ձեռքը վերցրին քաղաքը։ 1366-ի գարնանը Հուսեյնին հաջողվեց դավադրությամբ սպանել Ա֊Բ֊Ք֊ին, ճնշել ապստամբությունը և վերականգնել իր իշխանությունը։
ԱԲՈՒԶԵԹ, Աբուսեթ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Արածանիի Շարիյան վտակի հովտում։ 1877-ին ուներ 77 բնակիչ՝ կիսաքոչվոր անասնապահ քրդեր։ Ա֊ում պահպանվել են հին հայկական խաչքարեր ու գերեզմանաքարեր։ Գյուղի արմ. կողմում, բլրի վրա մնացել են միջնադարյան հայկական Աբուզեթ բերդի ավերակները։ Բերդն ունեցել է կրկնակի (ներքին և արտաքին) պարիսպներ, ընդարձակ մթերանոցներ, ջրամբարներ ևն։
ԱԲՈՒԼ, ամենաբարձր (3301 մ) հանգած հրաբխային լեռը Ջավախքի բարձրավանդակում (ՎՍՍՀ)։ Կազմված է տրախիտաանդեզիտային ապարներից։ Լանջերը ծածկված են հողմահարված քարակարկառներով և ալպյան մարգագետիններով։
ԱԲՈՒԼ, գյուղ ՎՍՍՀ Ախալքալաքի շրջանում, Աբուլ լեռան ստորոտին, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս֊արևելք։ 1250 բնակիչ (1968), հայեր։ Կոլտնտեսության հիմնական զբաղմունքն է անասնապահությունը, կարտոֆիլի և հացահատիկի մշակությունը։ Գյուղն ունի ութամյա դպրոց, բուժկայան։ Ա. 1830-ին հիմնադրել են Էրզրումից գաղթած հայերը։
ԱԲՈՒԼ ՂԱՐԱԹ ԹԱԼԱՅԻ (Աբուլ Ղարաթ Թալայի իբն Ռազզիք, մականունը՝ Մելիք ալ֊Սալիհ, 1102–1161), արաբ․ բանաստեղծ և պետական գործիչ, ծագումով հայ։ Եղել է Եգիպտոսի Մունիեթ֊Բեն (Մինիա) նահանգի կառավարիչը։ 1154-ին գրավել է Կահիրեն, դարձել երկրի բացարձակ տերը՝ վեզիրը։ Նրա անվան հետ են կապված մի շարք կառույցներ, այդ թվում Բաբ֊Զավիլայի մզկիթը (Կահիրեի մոտ)։ Ա. Ղ. Թ֊ի բանաստեղծություններից պահպանվել են միայն հատվածներ։ Հավաքել է նաև Իմամ Ալիի մասին զրույցները («Համառներին ընդդիմախոսելու հենարան»)։
Գրկ. Իպն Խալլիքան, Վեֆայաթ Էլ-Սայան, թրգմ. Գ. Մըսրլյան, Գահիրե, 1935։ Մըսրլյան Գ., Ականավոր հայեր Եգիպտոսի մեջ, Գահիրե, 1947։ Մամուր֊Ֆաթիմի Գ., Միջնադարյան մի հայազգի զորավարի ու բանաստեղծի մասին, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1956, № 5։
ԱԲՈՒԼԱՁԵ Թենգիզ Եվգենիի (ծն. 1924), վրացի սովետ․ կինոռեժիսոր, ՎՍՍՀ ժող. արտիստ (1966)։ Ծնվել է հունվ. 31-ին։ Սովորել է Թբիլիսիի թատերական ինստ֊ում (1943–46), ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստ֊ի ռեժիսորական ֆակուլտետը (1953)։ Ա֊ի գեղարվեստական ֆիլմերից են՝ «Լուրջա Մագդանի» (1956), «Ուրիշի երեխաները» (1959), «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը» (1963), «Աղերսանք» (1969)։ Նրա կինոնկարները միջազգային կինոփառատոներում արժանացել են մրցանակների։
ԱԲՈՒԼԱՁԵ Իլյա Վլադիմիրի (1901–1968), վրացի սովետ․ բանասեր, հայագետ, ՎՍՍՀ ԳԱ թղթ. անդամ (1950)։ Ծնվել է նոյեմբ. 24-ին, Զեդա֊Սաքարայում (Վրաց. ՍՍՀ