8000 մ², 75 սմ երկարության ալիքների համար) տեղադրված է Բյուրականի աստղադիտարանում (տես նկ.)՝ նախատեսված տիեզերական թույլ ռադիոաղբյուրների ազդանշանների ընդունման համար։ Ռադիոհաճախականությունների համար ոսպնյակներ կիրառելու հնարավորությունները համեմատաբար մեծ են, քանի որ ռադիոհաճախականությունների համար ոսպնյակներ կարելի է պատրաստել զանազան դիէլեկտրիկներից, մետաղ–դիէլեկտրիկներից, ալիքատարներից ևն։ Ոսպնյակային Ա–ները հիմնականում բաժանվում են երկու դասի՝ դիէլեկտրիկ դանդաղեցնող (նկ. 5, ա) և մետաղաթիթեղային արագացնող (ևկ. 5, բ)։ Կիրառվում են, հիմնականում, սանտիմետրային ալիքների համար։
Ակուստիկական տիպի Ա–ները, որոնք բրգաձև կամ կոնաձև շեփորի տեսքով վերջացող ալիքատարներ են, կոչվում են շեփորաձև Ա–ներ (նկ. 6)։ Օգտագործվում են որպես ինքնուրույն Ա–ներ, եթե ուղղվածության դիագրաման 8–10°–ից նեղ չպետք է լինի, կամ որպես սկզբնական ճառագայթիչներ՝ հայելային ու ոսպնյակային Ա–ների համար։
Ճեղքային Ա–ները պատրաստվում են ալիքատարների կամ մալուխների մակերևույթին բացված զանազան երկարության ճեղքերի ձևով, որոնք ալիքի համեմատությամբ ունեն փոքր չափեր և գրգռվում են բարձր հաճախականության գեներատորից։ ճեղքի վրա առաջացած էլեկտրամագնիսական դաշտը ճառագայթվում է նրա հարթության նորմալի ուղղությամբ։ Այս Ա–ները կիրառվում են դեցիմետրային և սանտիմետրային դիապազոնի ալիքների համար, կառուցվածքով պարզ են, ունեն փոքր չափեր և առանձնապես հարմար են ինքնաթիռներում օգտագործելու համար։
Մակերևութային ալիքների Ա–ները հարթ կամ ձողային բաց կառուցվածքներ են (մաքուր դիէլեկտրիկ, դիէլեկտրիկ մետաղի հիմքի վրա ևն)՝ շարունակված ալիքատարի ծայրից։ Շատ գործածական են դիէլեկտրիկ Ա–ները (նկ. 7)։ Պատկանում են առանցքային ճառագայթման Ա–ների համակարգերի շարքին, ձողի որոշակի հատվածքի դեպքում ճառագայթման էներգիայի հիմնական մասն ուղղված է նրա առանցքի ուղղությամբ։ Այս համակարգերը բավականաչափ լայնշերտ են և կիրառվում են սանտիմետրային ու դեցիմետրային դիապազոնի ալիքների համար՝ ինքնաթիռներում, ռադիոլոկացիոն կայաններում ևն։
Շատ մեծ ուղղվածության ճառագայթում (ընդունում) ստանալու համար լայնորեն կիրառվում են բազմատարրային, բազմահայելային, սինթեզային և այլ տիպի անտենային համակարգեր, որոնք ձգվում են հազարավոր մ կամ զբաղեցնում են տասնյակ հա տարածություն։ Նրանց լուծող ուժը հասնում է աղեղնային րոպեների ու վայրկյանների։ Ներկայումս անտենային տեխնիկայի զարգացման հիմնական խընդիրն է ստեղծել հնարավորին չափ մեծ անտենային համակարգեր և դրանք օգտագործել ավելի ու ավելի կարճ ալիքների համար
Տարբեր տիպի Ա–ների սխեմաների և տեսության մշակման ու զարգացման մեջ մեծ ներդրում ունեն սովետական գիտնականներ՝ Գ. Զ. Այզենբերգը, Լ. Դ. Բախրախը, Բ. Վ. Բրաուդեն, Լ. Դ. Դերյուգինը, Ի. Գ. Կլյացկինը, Վ. Դ. Կուզնեցովը, Մ. Ա. Միլլերը, Մ. Ա. Նեյմանը, Ա. Ա. Պիստոլկորսը, Յա. Ն. Ֆելդը և ուրիշներ, արտասահմանյան գիտնականներից՝ անգլիացի Գ. Հոուեն, ֆրանսիացի Լ. Բրիլլեն, ամերիկացիներ Գ. Բրաունը, Պ. Կարտերը, Գ. Բոլյանը, շվեդացի է. Հալլենը:
Ռադիոինտերֆերոմետրերի և բազմահայելային Ա–ների ուսումնասիրմամբ ու նըրանց ստեղծմամբ վերջին երկու տասնամյակում զբաղվում են նաև ՀԱՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանում, ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ԳՀԻ–ում և ՍՍՀՄ Մինիստրների սովետի ստանդարտների պետական կոմիտեի ռադիոֆիզիկական չափումների ԳՀԻ–ի հայկ. մասնաճյուղում։
Գրկ. Пистолькорс А. А., Антенны, М., 1947; Айзенберг Г. З., Антенны ультракоротких волн, ч. 1, М., 1957; Марков Г. Т., Антенны, М.— Л., 1966; Жук М. С., Молочков Ю. Б., Проектирование аннтенно-фидерных устройцтв, М.- Л., 1966.
ԱՆՏԵՆԱՆԵՐ (կենդ.), բեղիկներ, շոշափուկներ, հոդվածոտանիների (միջատներ, խեցգետնակերպեր) գլխի հավելված, ծառայում է որպես հոտոտելիքի օրգան։
ԱՆՏԻ… (հուն․ άντι), նախածանց, արտահայտում է հակադրություն (համապատասխանում է հայերեն հակա- նախածանցին), օրինակ՝ անտիցիկլոն (հակացիկլոն)։
ԱՆՏԻԲԻՈՏԻԿՆԵՐ (հանտի… + հուն. βίος – կյանք), կենսաբանական ծագում ունեցող նյութեր, որոնք սինթեզվում են միկրոօրգանիզմների կողմից և ճնշում բակտերիաների, մանրէների, ինչպես նաև վիրուսների ու բջիջների աճը։ Շատ Ա. ընդունակ են նույնիսկ ոչնչացնելու մանրէներին։ Երբեմն Ա–ի շարքին են դասում նաև հակաբակտերային նյութեր, որոնք անջատվում են բուսական և կենդանական հյուսվածքներից։ Ցուրաքանչյուր անտիբիոտիկ բնորոշվում է մանրէների միայն որոշակի տեսակների վրա ազդելու յուրահատուկ ընտրողական հատկությամբ։ Միկրոօրգանիզմներից մաքուր վիճակում Ա. ստացվել են XX դ. 40-ական թվականներին։ Այդպիսի առաջին անտիբիոտիկը տիրոթրիցինն էր, որն ստացել է ամեր. գիտնական Ռ. Դյուբոն (1939)՝ աերոբ ձողիկից։ 1929-ին անգլիացի Ա. Ֆլեմինգը առաջինը հայտնաբերեց պենիցիլինը, որը 1940-ին մաքուր ձևով անջատեցին՝ Հ. Ֆլորին, Է. Չեյնը և ուրիշներ։ Նկարագրված են միկրոօրգանիզմների կուլտուրաներից անջատված մոտ2000 Ա., որոնց որոշ մասն է միայն (մոտ 40) ծառայում որպես բուժիչ պատրաստուկ։ Ա. կարելի է դասակարգել ըստ ծագման (սնկերից, բակտերիաներից, ճառագայթասնկերից), քիմիական բնույթի կամ ազդեցության մեխանիզմի, օր. պենիցիլինի խմբի Ա. առաջանում են սնկերից, ստրեպտոմիցինը՝ ճառագայթասնկերից։ Բժշկության մեջ կիրառվում են նան տիրոթրիցինը գրամիցիդին C–ն, ստացված Bacilus brevis-ից, բացիթրացինը՝ Bac. subtilis-ից ևն։ Ստրեպտոկոկերից ստացված նիզինը բժշկության մեջ չի կիրառվում, բայց օգտագործվում է սննդարդյունաբերության մեջ որպես հականեխիչ։
Միկրոօրգանիզմների կայունությունը Ա–ի նկատմամբ. հիվանդին բուժելու համար շատ կարևոր է Ա–ի ճիշտ ընտրությունը։ Պենիցիլինի հայտնաբերումից հետո, առաջին տարիներին ստաֆիլոկոկերի համարյա 99%-ը զգայուն էր այդ Ա–ի նկատմամբ, իսկ 60–ական թվականներին՝ 20–30%-ը, քանի որ Ա–ի շատ օգտագործումից նրանց նկատմամբ առաջանում են կայուն մուտանտներ։ Ա. լայնորեն կիրառվում են բժշկության, գյուղատնտեսության, սննդարդյունաբերության և մանրէաբանական արդյունաբերության տարբեր ճյուղերում։
Ա–ի կիրառումը բժշկության մեջ. կլինիկայում կիրառվում են մոտ 40 Ա.։ Պենիցիլինն օգտագործվում է թոքաբորբի, գոնորեայի, սիֆիլիսի, սինտոմիցինի շարքի պատրաստուկները՝ տուլարեմիայի և ժանտախտի, տետրացիկլինը՝ խոլերայի դեպքում են։ Ա–ի ազդեցությունը ուժեղացնելա անհրաժեշտության դեպքում կարելի է զուգակցել մի քանի Ա.(օր. ստրեպտոմիցինը պենիցիլինի հետեն), սակայն Ա–ի համատեղ օգտագործումը կարող է առաջացնել թունավորումներ։ Ա–ի երկարատև և լայն կիրառումն օրգանիզմում առաջացնում է Ա–ի նկատմամբ կայունություն ունեցող ախտածին միկրոօրգանիզմներ, որոնցից խուսափելու համար պարբերաբար փոխում են կիրառվող Ա.։ Ա–ի ոչ ռացիոնալ կիրառումից օրգանիզմում գտնվող ախտածին սնկերն ակտիվանում են և երբեմն առաջացնում սնկային հիվանդություն–կանդիդոզ։ Պենիցիլինը մեծ չափերով երկար ժամանակ օգտագործելուց կարող է թունավոր ազդեցություն ունենալ կենտր. նյարդ, համակարգի, ստրեպտոմիցինը՝ լսողական նյարդի վրա են։ Դոզան փոքրացնելիս այդ երևույթներն անհետանում են։ Անկախ Ա–ի քանակից ա ներարկման ձևից օրգանիզմում կարող է առաջանալ գերգրգռված վիճակ, ինչպես նաև ալերգիակսւն ռեակցիաներ (տես Ալերգիա)։
Այժմ ստացված են Ա–ի նոր աղեր, որոնք առանց բարդություններ առաջացնելու, փոխարինում են վերոհիշյալներին, օր. ստրեպտոմիցինի պանտոտենաթթվային աղը՝ պանտոմիցինը, իր հատկություններով չի տարբերվում ստրեպսւոմիցինից և լավ է ազդում վերջինս չընդունող հիվանդների վրա։ Ա–ով բուժելիս անհրաժեշտ է միաժամանակ ներարկել վիտամիններ [ստրեպտոմիցինն օրգանիզմում իջեցնում է պանտոտենաթթվի (B3) և ցիկլոսերինի (B6) քանակությունը] և սնունդը հարստացնել սպիտակուցներով, քանի որ սպիտակուցային անբավարարությունը թուլացնում է բուժմանարդյունքը։
Ա-ի կիրառումը բուսաբուծության մեջ. Ա. թափանցում են բույսերի մեջ արմատների, տերևների միջով և տարածվում հյուսվածքներով՝ նկատելիորեն բարձրացնելով բույսերի դի–