վորված կողմերի՝ արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների միասնությունն է։ Ա. ունի տարբեր հասարակական ձևեր, որոնք որոշվում են արտադրության միջոցների և աշխատանքի միակցման եղանակով։ Նախնադարյան համայնական հասարակարգում գոյություն է ունեցել ընդհանուր, կոլեկտիվ աշխատանք և արտադրության միջոցների ու աշխատանքի արդյունքների համայնական սեփականություն։ Այնտեղ չի եղել մարդու շահագործում։ Արտադրության միջոցների մասնավոր սեփականության վրա հիմնված հասարակարգերում (ստրկատիրություն, ֆեոդալիզմ, կապիտալիզմ) աշխատավորները ենթարկվում են շահագործման, նրանց աշխատանքի մեծ մասն անհատույց յուրացնում են տիրող դասակարգերը։ Ստրկատիրական հասարակարգում հակասություն է առաջանում մտավոր և ֆիզիկական աշխատանքի միջև, որ ծայրաստիճան սրվում է կապիտալիզմի ժամանակ։
Ա. հասարակական նոր բնույթ է ստանում արտադրության կոմունիստական եղանակի ժամանակ։ Սոցիալիզմը հիմնվում է արտադրության միջոցների ու աշխատանքի արդյունքների հասարակական սեփականության վրա։ Այստեղ բացառվում է մարդու շահագործումը, Ա. ունի անմիջական հանրայնացված բնույթ, վերացված է ֆիզիկական ու մտավոր աշխատանքի միջև եղած հակադրությունը, բայց դեռևս պահպանվում են նրանց էական տարբերությունները, ինչպես նաև տարբերությունները որակավորված և չորակավորված, ծանր ու թեթև Ա–ների միջե։ Կոմունիզմի ժամանակ Ա. դառնում է կենսական պահանջմունք։
Գրկ. Մարքս Կ., Կապիտալ, հ. 1, Ե., 1954, գլուխ 5։ Լենին Վ. Ի., Պետություն և ռևոլյուցիա, Երկ., հ. 25։ Նույնի, Մեծ նախաձեռնություն, Երկ,, հ. 29։
ԱՇԽԱՏԱՆՔ (ֆիզիկայում), էներգիայի քանակական փոփոխությունները բնութագրող մեծություն։ Ա. մարմնի S տեղափոխման և նրա ուղղությամբ ազդող հաստատուն F ուժի արտադրյալն է։ Եթե ազդող ուժը տեղափոխման ուղղության հետ կազմում է α անկյուն, ապա Ա. որոշվում է բանաձևով։ Տեղափոխմանն ուղղահայաց (α = 90°) ազդող ուժի Ա. զրո է, իսկ նրա ուղղությամբ (α = 0°) ազդողինը՝ ամենամեծը։ Դիմադրող ուժերի (α = 180°) Ա. բացասական է։
Երբ ազդող ուժը տեղափոխման տարբեր մասերում տարբեր (փոփոխական) է, ճանապարհը բաժանում են տարրական այնպիսի մասերի, որոնցից յուրաքանչյուրի վրա ուժը կարելի է հաստատուն համարել, և վերցնում այդ մասերում կատարված աշխատանքների գումարը՝
։
Ա–ի վերոհիշյալ սահմանումը անկախ է ուժի բնույթից։
Կոնսերվատիվ դաշտերում աշխատանքը կախված չէ ճանապարհի ձևից (օրինակ՝ էլեկտրաստատիկ և գրավիտսւցիոն դաշտերում)։ Ա–ի չափման միավորներն են ջոուլը (ՏI համակարգ), էրգը, էլեկտրոն–վոլտը, կիլոգրամամետրը ևն։
«ԱՇԽԱՏԱՆՔ», Հայաստանի արհեստակցական միությունների խորհրդի կամավոր մարզական ընկերություն (ԿՄԸ)։ Հիմնադրվել է 1958-ի հունվարին։ 1971–ին ընդգրկում էր ֆիզկուլտուրայի 222 կոլեկտիվ (40000 մարզիկ, որից 7958՝ կին)։ «Ա.» ունի 4 մարզակումբ՝ «Արաքս», «Նաիրի», «Արագած», «Լոռի»։ Ընկերությունում զբաղվում են 34 մարզաձևերով։ 1970–1971-ին 11420 մարզիկ ստացել է ՊԱՊ–ի առաջին աստիճանի կրծքանշան։ 1971-ին 4Ա.»–ում մարզվում էին 1 սպորտի վաստակավոր վարպետ, 1 սպորտի միջազգային վարպետ, 153 սպորտի վարպետ և 1113 վարպետության թեկնածու ու առաջին կարգային։ «Ա.» ունի 8 ստադիոն, 25 մարզադահլիճ, բասկետբոլի 26, վոլեյբոլի 43, թենիսի 4 հրապարակ, դահուկային 3 բազա և 4 հրաձգարան։ «Ա.»–ին են պատկանում ֆուտբոլային «Արարատ» (ՍՍՀՄ ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգա), «Շիրակ» և «Լոռի» (ՍՍՀՄ ֆուտբոլի «Ա» խմբի երկրորդ լիգա) թիմերը։ «Ա.» ԿՄԸ դրոշակը երկնագույն է, թեք կարմիր գծով, կենտրոնում՝ ընկերության նշանը։
«ԱՇԽԱՏԱՆՔ», հասարակական, տնտեսական, քաղաքական լրագիր։ Լույս է տեսել 1910–14-ին, Զմյուռնիայում։ Արտոնատերն էր Ս. Թոքաճյանը։ Հասարակական–քաղաքական հետևողական ուղղություն չի ունեցել։ Տպագրել է հոդվածներ արևմտահայ գավառի իրավազուրկ վիճակի, սահմանադրության անգործադրելիության մասին։ Հակադրվելով թուրքական կառավարության հայահալած քաղաքականությանը՝ «Ա.»–ի հոդվածագիրները կողմնորոշվել են ի նպաստ եվրոպական տերությունների։ «Աշխատանքի թերթոն» խորագրի տակ «Ա.» տպագրել է պատմվածքներ և վիպակներ հայ, ռուս ու եվրոպական հեղինակներից (Անդրեև, Մոպասան ևն), ինչպես նաև՝ Ռ. Սևակի, Ի. Տխրունու, Տ. Սյուրմեյանի, Արսեն Երկաթի և այլոց բսւևաստեղծությունները։
«ԱՇԽԱՏԱՆՔ», արհմիութենական հանդես։ Օրգան Հայաստանի արհմիությունների խորհրդի։ Լույս է տեսել 1922–25, 1927–29-ին, Երևանում։ Խմբագիրներ՝ Հ. Գասպարյան, Հ. Ազատյան, Հ. Տանին և ուրիշներ։ «Ա.» «Արհեստակցական շարժում» հանդեսի (Երևան, 1921–22) շարունակությունն էր։ Արծարծել է արհմիութենական շարժման, աշխատանքի կազմակերպման և սոցիալական ապահովագրության խնդիրները։ Տպագրել է երգիծական նյութեր, ծաղրանկարներ։ 1927–29-ին «Ա.» նկարազարդել են Հ. Կոջոյանն ու Մ. Սարյանը։
«ԱՇԽԱՏԱՆՔ», եռօրյա թերթ Հունաստանի կոմունիստական կուսակցության հայկական սեկցիայի։ Տպագրվել է 1926–27-ին, Սալոնիկում։ Խմբագրել են՝ Ս. Կուրտիկյանը, Ա. Միքայելյանը, Պ. Ախիկյանը։ «Ա.» ձգտել է պրոլետարական ինտերնացիոնալիզմի դրոշի տակ համախմբել հունահայ աշխատավորությանը, պրոպագանդել Սովետական Հայաստանի հոգևոր և տնտեսական նվաճումները։ Թերթին զուգընթաց լույս է տեսել «Աշխատանքի մոծակ» (խմորատիպ) երգիծական շաբաթաթերթը։
«ԱՇԽԱՏԱՆՔ», եռօրյա թերթ, օրգան ՀԿԿ Ամասիայի շրջանային կոմիտեի և շրջսովետի գործկոմի։ Լույս է տեսնում Ամասիայում՝ հայերեն և ադրբեջաներեն։ Հրատարակվել է «Անասնապահական ֆրոնտում» (1933–52), «Ստախանովյան տեմպով»(1952–54), «Ղուկասյանի կոլտնտեսական» (1954–57), «Կոլխոզչու տրիբունասի» (1957–62), «Շիրակ» (1962–64) անուններով, 1965-ից կոչվում է «Ա.»։ Թերթը լուսաբանում է շրջանի տնտեսության զարգացման հարցերը, պրոպագանդում արտադրության առաջավորների փորձը։
«ԱՇԽԱՏԱՆՔ», գրական նյութերի և հասարակական թեմաներով հոդվածների ժողովածու, հրատարակություն հայկական ընթերցասրահի։ Լույս է տեսել 1944–1947-ին, Կահիրեում։ Խմբագիրն էր Մ. Պեյլերյանը։ «Ա.» սփյուռքահայ, հատկապես եգիպտահայ գաղութին ծանոթացրել է Սովետական Հայաստանի կյանքին։ Բացի տեղի հեղինակների հոդվածներից, տպագրվել են հայ սովետական գրողների ստեղծագործությունները։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԲԱՆԱԿՆԵՐ, կարմիր բանակի այն զորամասերը, որոնք 1920-ի սկզբի դադարի ժամանակաշրջանում օգտագործվեցին Սովետական Ռուսաստանի քայքայված ժողովրդական տնտեսությունը վերականգնելու համար։ Ա. բ–ի ստեղծումը պայմանավորված էր ժամանակի ծանր իրադրությամբ, երբ ինտերվենտների հարձակման վտանգը ստիպում էր բանակը պահել մարտական պատրաստության մեջ, իսկ դադարի ժամանակ այն օգտագործել խաղաղ աշխատանքում։ Առաջինը Ա. բ–ի վերակազմվեց 3-րդ բանակը (1920, հունվար), այնուհետև՝ 2-րդը, 7-րդը, 8-րդը ևն։ Պահպանելով բանակային կառուցվածքը՝ այդ զորամիավորումները մասնակցեցին երկաթուղային տրանսպորտի, ածխի արդյունաբերության
վերականգնմանը, վառելիքի և պարենամթերքի տեղափոխմանը։ Ա. բ. վերացվեցին 1921-ին։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿ, ՍՍՀՄ–ում բանվորի ու ծառայողի աշխատանքային գործունեությունը բնութագրող փաստաթուղթ։ Կիրառվում է 1939-ի հունվարից և տրվում բոլոր բանվորներին ու ծառայողներին, ովքեր 5 օրից ավելի աշխատում են պետական, կոոպերատիվ և հասարակական ձեռնարկություններում (հիմնարկներում)։ Աշխատանքի ստաժը հիմնականում հաստատվում է Ա. գ–ով։ Առաջին անգամ աշխատանքի ընդունվելիս աշխատավորը ադմինիստրացիային տեղեկանք է ներկայացնում իր վերջին զբաղմունքի մասին։ Ա. գ–ում գրանցվում է աշխատողի, նրա աշխատանքի, պարգևատրումների մասին ևն։ Կարգապահական տույժերը Ա. գ–ում չեն արձանագրվում։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, դաստիարակություն աշխատանքի օգնությամբ, երեխաներին ու պատանիներին պրակտիկ գործունեության նախապատրաստելու համար։ Աշխատանքը երեխաների ֆիզիկական, մտավոր և բարոյական զարգացման կարևորագույն միջոց է։ Ա. դ. իրագործվում է ընտանիքում, դպրո–