նիստրություններին ենթակա պետական Ա. բ–ները։ Դրանք միջնորդական ծառայություններ են կատարում գործազուրկներին աշխատանքի տեղավորելու, ինչպես նաև աշխատանքը փոխող անձանց համար, ուսումնասիրում են աշխատուժի առաջարկն ու պահանջարկը, տեղեկություններ հայտնում պահանջվող մասնագետների մասին, իրագործում երիտասարդության մասնագիտական կողմնորոշման ֆունկցիա։ Մի շարք երկրներում (Անգլիա, Իտալիա, Ֆրանսիա) Ա. բ–ները անցկացնում են գործազուրկների հաշվառում և վճարում գործազրկության նպաստ։ Ա. բ–ի առաջարկած աշխատանքից հրաժարվողները զրկվում են նպաստից։ Աշխատանքային միջնորդությամբ զբաղվում են նաև վճարովի մասնավոր գործակալությունները (գրասենյակներ), որոնք, որպես կանոն, սպասարկում են բանվորների որոշակի կարգախմբի (գյուդատնտ. բանվորներ, գրասենյակային ծառայողներ, ուսուցիչներ են), ինչպես նաև արհմիություններին, կրոնական ու երիտասարդական կազմակերպություններին կից աշխատանքի տեղավորման միջնորդ բյուրոները։
Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի զարգացող երկրներում Ա. բ–ները գլխավորապես կատարում են գործազուրկների հաշվառման ու աշխատանքի տեղավորման ֆունկցիաներ։ Այդ երկրներում Ա. բ–ները աշխատանքային ռեսուրսների օգտագործումը բարելավելու կարևորագույն միջոց են։
ՍՍՀՄ–ում Ա. բ–ները եղել են պետական, անվճար և գոյություն են ունեցել մինչև 1930-ի վերջը, որպես գործազրկության դեմ պետության պլանային պայքարի միջոց։ Երեանում Ա. բ. է գործել 1921–30-ին։ Նրան էր հանձնարարված գործազուրկներին աշխատանքի տեղավորելը և նպաստներ վճարելը, ինչպես նաև բանվորների հաշվառումն ու բաշխումը ժողովրդական տնտեսության ճյուղերի միջև, աշխատանքի առաջարկի ու պահանջարկի կարգավորումը, հասարակական աշխատանքների կազմակերպումը ևն։ Ա. բ–ներին օժանդակում էին արհմիությունները և կոմերիտմիությունը։ Գործազրկության վերացման հետ մեկտեղ փակվեցին Ա. բ–ները։ Սոցիալիստական մյուս երկրներից Ա. բ–ներ են եղել Հարավսլավիայում (1970)։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ, աշխատանքի կազմակերպման և արտադրության կառավարման գիտական մեթոդների միագումար։ Ա. գ. կ–ման ծագումը և զարգացումը կապվում է ամերիկացի ինժեներ Ֆ. Ու. Թեյլորի, ինչպես նաև Հ. Ֆորդի, Հելսի և մյուսների գործունեության հետ։ Կապիտալիստական հասարակարգում Ա. գ. կ–ման նպատակը աշխատանքի լարունության բարձրացման միջոցով աշխատավորների շահագործման աստիճանի բարձրացումն է և առավելագույն շահույթի ապահովումը։ Սոցիալիստական հասարակարգում Ա. գ. կ–ման մեթոդները մշակվել են սոցիալիստական արտադրության ստեղծման հետ միաժամանակ՝ Վ. Ի. Լենինի համապատասխան տեսական դրույթների հիման վրա։ Ա. գ. կ–ման տեսությունը զարգանում է հայրենական և արտասահմանյան գիտության և տեխնիկայի նվաճումների, ինչպես նաև արտադրության նորարարների առաջատար փորձի ուսումնասիրության հիման վրա։ Աշխատանքի և պաշտպանության խորհրդի 1921-ի օգոստ. 24-ի որոշմամբ, ստորագրված Վ. Ի. Լենինի կողմից, ստեղծվեց Աշխատանքի կենտրոնական ինստիտուտը, որը և մինչև 1939-ը ղեկավարում էր Ա. գ. կ–ման գործը։ Ներկայումս ամբողջ երկրի մասշտաբով ստեղծվել է Ա. գ. կ–ման ԳՀԻ–ների և կազմակերպությունների ընդարձակ ցանց՝ արտադրական ձեռնարկություններում առանձին հաստիքներով։
Ա. գ. կ–ման հիմնական բովանդակությունը արդյունավետ աշխատապրոցեսի մշակումն է ու ներդրումը, որն իրականացվում է աշխատանքի տնտեսական, տեխնիկական, սոցիալական, հոգեբանական ֆիգիոլոգիական տարրերի համալիր ուսումնասիրության հիման վրա։ Աշխատանքի արդյունավետ կազմակերպման կարևոր հարցերից են. աշխատանքի բաժանման և կոոպերացման փորձի գիտական ընդհանրացում և արտադրության համալիր մեքենայացման և ավտոմատացման պայմաններում համապատասխան մեթոդական հանձնարարականների մշակում, աշխատատեղերի սարքավորում և սպասարկում, աշխատանքի տեխնիկական նորմավորում և աշխատավարձի կարգավորում, սոցիալիստական մրցության կազմակերպում, աշխատանքային բարձր կարգապահության ապահովում ևն։ Աշխատանքի պրոցեսի հոգեբանական–ֆիցիոլոգիական կողմն ընդգրկում է աշխատանքային շարժումների և հնարքների կատարելագործում, աշխատատեղի օգտավետ կազմակերպման ֆիզիոլոգիական հիմնավորում, աշխատանքի և հանգստի ռեժիմի արդյունավետ զուգակցում, կառավարման ավտոմատ համակարգերում աշխատողի հոգեբանական–ֆիզիոլոգիական գործոնների հետազոտություն ևն։ Ա. գ. կ–ման բնագավառում գիտական հետազոտության ընդհանուր մեթոդների հետ միասին կիրառվում են նաև մասնագիտական վերլուծության զանազան ձևեր։ Ա. գ. կ–ման գործում լայն հնարավորություններ և մեծ հեռանկարներ ունի մաթեմատիկական մեթոդների և էլեկտրոնային հաշվիչ մեքենաների կիրառումը։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾԻՔՆԵՐ, տես Արտադրության միջոցներ։
«ԱՇԽԱՏԱՆՔԻ ԴՐՈՇԱԿ», լրագիր, սոցիալիստ–հեղափոխականների կուսակցության Անդրկովկասյան շրջանային և Թիֆլիսի կոմիտեների, օրգան։ Լույս է տեսել 1918–19-ին, Թիֆլիսում։ 1918-ի հունիսի 29-ի համարում «Բորբսւ»–ից արտատպել է «Բոլշևիկները Ն. ժորդանիայի մոտ» լուրը, ուր խոսվում է Ս. Շահումյանի հունիսի 6-ի նամակի մասին, որը տակավին չի գտնված։ Այդ նամակում Շահումյանը վրաց կառավարությանն առաջարկել էր գործակցեl բոլշևիկների հետ՝ թուրքական արշավանքը կասեցնելու համար։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅՆԱՑՈՒՄ, արտադրողական ուժերի հանրային բնույթի զարգացման պրոցես, երբ աշխատողները միավորվում են խոշոր ձեռնարկություններում, բազմակողմանի է դառնում աշխատանքի հասարակական բաժանումը։ Արտադրության անհատական պրոցեսը փոխարկվում է հասարակականի, որտեղ մարդիկ համատեղ ջանքերով արտադրում են սպառման առարկաներ։ Ա. և ա. հ–ման բնույթը որոշվում է տիրապետող արտադրահարաբերություններով։ Նախնադարյան համայնական հասարակարգում Ա. և ա. հ. եղել է աշխատանքի գործիքների զարգացման ցածր մակարդակի բնության տարերային ուժերի նկատմամբ մարդու թուլության հետևանք։ Ստրկատիրական և ֆեոդալական հասարակարգերում աշխատանքի կոոպերացիան լինելով հասարակական աշխատանքի ձև՝ կիրառվել է անհատական, պարզունակ գործիքների օգտագործման պայմաններում, ունեցել է անկայուն բնույթ և սահմանափակ կիրառություն։ Նեղ էին նաև աշխատանքի հասարակական բաժանման շրջանակները։ Հիմնական ապրանքարտադրողները գյուղացիներն ու արհեստավորներն էին, որոնք չէին կիրառում աշխատանքի կոոպերացիա և իրենց ապրանքային արտադրանքը հանում էին տեղական շուկա։ Աշխատանքի և արտադրության հանրայնացման պրոցեսը նոր, համեմատաբար ավելի բարձր աստիճանի հասավ կապիտալիստական ապրանքային արտադրության ժամանակ, որը հենց սկզբից հանդես եկավ որպես խոշոր արտադրություն՝ հիմնված համատեղ աշխատանքի շահագործման վրա։ Աշխատսնքի հասարակական բաժանման համակարգի մեջ ընդգրկվեց աշխատանքի կապիտալիստական կոոպերացիան։ Զարգացման հետագա աստիճաններում ավելի խորացավ աշխատանքի հասարակական բաժանումը և կապիտալի համակենտրոնացման ու կենտրոնացման հիման վրա ընդլայնվեց աշխատանքի կապիտալիստական կոոպերացիան։ Մեքենաների կիրառումը ելակետ հանդիսացավ ազգային, ապա՝ համաշխարհային մասշտաբով աշխատանքի ու արտադրության հանրային բնույթի զարգացման համար։ Խոշոր մեքենայացված արտադրությունը արագացրեց աշխատանքի հասարակական բաժանումը, արտադրության մասնագիտացումը։ Անհատական աշխատանքի արդյունքը փոխարկվեց հասարակական աշխատանքի արդյունքի։ Սակայն այդ պրոցեսը հակամարտ է։ Ամբողջ արտադրությունը միահյուսվում է մեկ հասարակական արտադրողական պրոցեսի մեջ, մինչդեռ յուրաքանչյուր արտադրություն վարում է անհատ կապիտալիստը և արդյունքը մնում է որպես նրա մասնավոր սեփականություն։ Դա նշանակում է, որ կապիտալիստական արտադրահարաբերությունները չեն համապատասխանում արտադրողական ուժերի բնույթին, որը հասցնում է կոնֆլիկտի։ Մոնոպոլիստական կապիտալիզմի ժամանակ արտադրության ու աշխատանքի հետագա հանրայնացումը պայմանավորված է կապիտալի համակենտրոնացման ու կենտրոնացման վիթխարի չափերով, ձեռնարկությունների մասնագիտացման բարձր մակարդակով, պետական մոնոպոլիստական կապիտա լիզմի զարգացման տենդենցներով։ Իմ-