Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/475

Այս էջը սրբագրված է

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍՏԱԺ, բանվորի կամ ծառայողի, կոլտնտեսականի աշխատանքային գործունեության, ինչպես նաև գրողի, կոմպոզիտորի, կերպարվեստի աշխատողի ստեղծագործական գործունեության տևականությունը։ Կա ընդհանուր, անընդհատ և հատուկ Ա. ս.։ Աշխատանքի ընդհանուր ստաժը ամբողջ ստաժի միագումարն է, անկախ ընդմիջումներից։ Ընդհանուր ստաժի մեջ ընդգրկվում է ամեն մի աշխատանք (պետական, կոոպերատիվ, հասարակական կազմակերպություններում, տանը, վարձու աշխատանքը մինչև սովետական կարգերի հաստատումը, աշխատանքը արտասահմանում ևն)։ Աշխատանքի անընդհատ ստաժը բանվորի կամ ծառայողի աշխատանքի անընդհատությունն է միևնույն, իսկ օրենքով նախատեսված դեպքերում, նաև տարբեր ձեռնարկություններում (հիմնարկներում)։ Աշխատանքի հատուկ ստաժը նկատի ունի աշխատանքի տևականություևը առանձին պաշտոններում, պայմաններում կամ աշխատաևքի առանձին տեսակներ։ Ա. ս. աշխատանքային որոշ իրավունքների (աշխատավարձի բարձրացված դրույք, երկարամյա ծառայության համար լրացուցիչ վճար, հերթական և լրացուցիչ արձակուրդ, կենսաթոշակ, նպաստ ևն) հիմք է։


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՈԼՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ, բաշխման սոցիալիստակաև ձև, որի առանձնահատկությունները պայմանավորված են արտադրության միջոցների կոոպերատիվ–կոլտնտեսային սեփականությամբ։ ՍՍՀՄ (նաև սոցիալիստական մյուս երկրների) գյուղատնտեսական կոոպերատիվներում ըստ աշխատանքի բաշխումը միևչև 50-ական թվականները իրագործվել է բացառապես աշխօրի միջոցով։ Ըստ աշխօրի վարձատրության չափը կոլտնտեսություններում տարբեր է և պայմանավորված է տվյալ հանրային տնտեսության զարգացման մակարդակով։ Աշխատանքի տևականությունը և նորմաները, բոլոր աշխատանքների գնահատումներն աշխօրով, լրացուցիչ վարձատրության կարգն ու մեծությունը սահմանում է կոլտնտեսականների ընդհանուր ժողովը։ Աշխօրն անհրաժեշտ է կոլտնտեսությունների զարգացման որոշակի աստիճանում, երբ չկան աշխատանքի կանոնավոր վարձատրության պայմաններ՝ ցածր է աշխատանքի արտադրողականության մակարդակը, արտադրանքի ապրանքայնությունը ևն։

Կոլտնտեսային արտադրության զարգացմանը զուգընթաց աստիճանաբար դրսևորվեցին վարձատրության աշխօրային ձևի թերությունները։ Ուստի անհրաժեշտություն դարձավ կիրառել վարձատրության նոր ձևեր։ Կոլտնտեսային արտադրության կազմակերպման և տնտեսավարման եղանակների կատարելագործումը, հանրային տնտեսության արդյունավետության բարձրացումը տնտեսական հիմք ծառայեցին աշխօրը դրամական վարձատրությամբ փոխարինելու համար։ Աշխօրն օգտագործվում է նաև այժմյան պայմաններում, բայց կոլտնտեսությունները 50-ական թվականներից սկսեցին անցնել սեզոնային և ամենամսյա կանխավճարման, ապա կանխավճարը փոխարինվեց նախապես սահմանված չափով աշխատանքի բնամթերային ու դրամական կանոնավոր և կայուն վարձատրությամբ։ Կոլտնտեսայիև արտադրության ապրանքայնության աճը և գյուղատնտեսական արդյունքների պետական գնման գների բարձրացումը մեծացրին աշխօրի դրամական վարձատրության բաժինը։ ՍՄԿԿ ԿԿ–ի և ՍՍՀՄ Սինիստրների սովետի 1966-ի մայիսի 16-ի որոշմամբ կոլտնտեսությունները մտցրին աշխատանքի ամենամսյա դրամական երաշխավորված վարձատրություն՝ սովետական տնտեսությունների նույն կատեգորիայի աշխատողների տարիֆային դրույքներին և աշխատանքային նորմաներին համապատասխան։ Տարիֆային ցանցը բաղկացած է 5–6 և ավելի տարակարգերից։ Կոլտնտեսականների երաշխավորված վարձատրությունը դրամով կատարվում է ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ, իսկ բնամթերքով՝ արդյունքների ստացման ժամկետներին համապատասխան։ Եկամուտները բաշխելիս կոլտնտեսություններն ամենից առաջ առանձնացնում են կոլտնտեսականների աշխատանքի վարձատրության միջոցները (վարձատրության ֆոնդ)։ Աշխատանքի երաշխավորված վարձատրությունը սեփական միջոցներով չապահովելու դեպքում ՍՍՀՄ Պետբանկը կոլտնտեսություններին վարկավորում է մինչև հինգ տարի ժամանակով։ 1968-ի վերջերին համարյա բոլոր կոլտնտեսություններն անցան աշխատանքի երաշխավորված վարձատրության։ Հացահատիկի արդյունաբերական արտադրության շրջաններում կոլտնտեսականները վարձատրվում են միայն դրամով։

Կոլտնտեսություններում, պետական ձեռնարկությունների նման, աշխատանքի վարձատրությունը չի սահմանափակվում հիմնակաև գործավարձով կամ ժամանակավարձով։ Լայնորեն կիրառվում է նաև լրացուցիչ վարձատրությունը։ Նյութական խրախուսման առաջադիմական տարբերակներից է ըստ աշխատանքի արդյունքների լրացուցիչ վարձատրությունը։


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶԻՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ, ձեռնարկության արտադրության միջոցների և դրանց գործարկման համար անհրաժեշտ կենդանի աշխատանքի հարաբերակցությունը արտադրության պրոցեսում։ «Արտադրամիջոցների մի որոշ քանակին ընկնում է բանվորների մի որոշ թիվ, և ուրեմն արտադրամիջոցների մեջ արդեն առարկայացած աշխատանքի մի որոշ քանակին՝ կենդանի աշխատանքի մի որոշ քանակ» (Մարքս Կ., Կապիտալ, հ. 3, մաս 1, 1947, էջ 124)։ Արտադրության զարգացմանը զուգընթաց բարձրանում է տեխնիկական զինվածությունը, քանի որ արտադրության մեջ տեխնիկական միջոցները և դրանց հզորությունը ավելի արագ են աճում, քան բանվորների թիվը։ Կապիտալիզմի ժամանակ Ա. տ. զ–յան աճը նպաստում է հավելյալ արժեքի մեծացմանը։ Սոցիալիզմի օրոք այն իրականացվում է պլանաչափորեն և ապահովում աշխատանքի արտադրողականության անշեղ բարձրացումը։


ԱՇԽԱՏԱՆՔԻ ՖԻԶԻՈԼՈԳԻԱ, ուսումնասիրում է աշխատանքի ընթացքում մարդու մոտ կատարվող ֆիզիոլոգիական պրոցեսները։ Ա. ֆ–ի կարևոր խնդիրն է մարդու կենցաղային ֆունկցիաների հարմարեցումը աշխատանքային գործունեության պայմաններին (արտադրական վարժություն, աշխատանքի և հանգստի նպատակահարմար ռեժիմ, աշխատանքայիև շարժումների ռացիոնալացում ևն)։ Մեծ նշանակություն ունի նաև աշխատանքի տեղի ռացիոնալացումը։ Նշված գործոնները խթանում են աշխատունակության, ինչպես և աշխատանքի արտադրողականության բարձրացմանը։ Ա. ֆ. սերտորեն կապված է աշխատանքի հիգիենայի հետ։


ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, դրամական վարձատրության ձև, 1. կապիտալիզմի ժամանակ. աշխատուժապրանքի արժեքի փողային արտահայտությունը կամ նրա գրնը։ Տնտեսագիտության մեջ Ա–ի էությունը բացահայտել է Կ. Մարքսը։ Կապիտալիստական հասարակարգում իրավական տեսակետից ազատ, սակայն արտադրության միջոցներից զուրկ բանվորը հարկադրված է իր աշխատուժը վաճառել կապիտալիստին. աշխատուժի արժեքն ու գինը առերևույթ դրսևորվում են փոխակերպված ձևով, որպես աշխատանքի արժեք ու գին։ Բանվորը վարձատրվում է որոշ քանակի աշխատանքի դիմաց, ուստի արտաքուստ նրա Ա. պատկերվում է որպես աշխատանքի գին։ Աշխատօրվա վարձատրված մասը ներկայացնող արժեքը հանդես է գալիս որպես ամբողջ աշխատօրվա արժեք կամ գին։ Ա–ի ձևը ջնջում է աշխատանքային օրը անհրաժեշտ ու հավելյալ աշխատանքի, վարձատրված ու չվարձատրված աշխատանքի բաժանվելու ամեն մի հետք։

Բուրժուական դասական քաղաքատնտեսությունը հանգեց այն համոզմանը, որ աշխատանքն ունի արժեք, որը որոշվում է նրա արտադրության ծախքերով։ Աշխատանքի արժեքի փողային արտահայտությունն անվանեց «անհրաժեշտ գին» (ֆիզիոկրատներ) կամ «բնական գին» (Ա. Սմիթ)։

Մարքսը առաջինն էր, որ հստակորեն տարորոշեց աշխատուժ և աշխատանք հասկացությունները և գիտականորեն ապացուցեց, որ աշխատանքն ապրանք լինել չի կարող։ Աշխատանքն արժեքների սուբստանցն է և նրանց իմանենտ չափը, բայց նա ինքն արժեք չունի։

Ա–ի էությունն անմիջականորեն արտահայտվում է նրա ձևերի մեջ։ Ա–ի հիմնական ձևերն են ժամանակավարձը և գործավարձը (հատավարձ)։ Աշխատուժը վաճառվում է որոշ ժամանակով (օր, շաբաթ ևն)։ Հետևաբար, այն փոխակերպված ձևը, որով անմիջապես արտահայտվում է աշխատուժի օրական կամ շաբաթական արժեքը, ժամանակավարձն է։ Ըստ աշխատօրվա տևողության, միևնույն օրավարձը, շաբաթավարձը ևն կարող են ներկայացնել աշխատանքի տարբեր գներ։ Աշխատանքի գինն աշխատուժի արժեքի արտահայտման հատուկ ձևն է։ Ժամանակավարձի չափի միավորը աշխատանքի մեկ ժամի գինն է։ Ժամանակավարձի և աշխատանքի գնի միջև կարող են լինել տարբեր հարաբերակցություններ։ Ժամանակավարձը կարող է մնալ անփոփոխ, իսկ աշխատանքի գինը՝