Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/478

Այս էջը սրբագրված է

կան Հայաստանի» ազատ ինքնորոշման վերաբերյալ հայտարարությունը, ցարական ու ժամանակավոր կառավարությունների կնքած փոխառությունները չեղյալ հայտարարելու մասին օրենքը։ Դեկլարացիան ամբողջությամբ մտավ ՌՍՖՍՀ 1918-ի սահմանադրության մեջ, որպես նրա առաջին բաժինը։

ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ՍՈՎԵՏՆԵՐ, պետական իշխանության ժողովրդական ներկայացուցչական մարմիններ, որոնք կենսագործում են սովետական ժողովրդի լիակատար իշխանությունը։ Սովետները, որպես պրոլետարիատի դիկտատուրայի քաղաքական ձև, հայտնագործել է Վ. Ի. Լենինը։ «Ոչ թե պառլամենտական ռեսպուբլիկա,– Բ. Դ. Սովետներից դրան վերադառնալը կլիներ մի քայլ դեպի ետ,– այլ բանվորների, բատրակների և գյուղացիների դեպուտատների Սովետների հանրապետություն ամբողջ երկրռւմ, վարից մինչև վեր»,– հայտարարեց Լենինը «Ապրիլյան թեզիսներ»–ում (Երկ., հ. 24, էջ 6)։ Առաջին սովետները, որպես գործադուլային կոմիտեներ, ստեղծվել են 1905-ի հեղափոխության ժամանակ։ 1917-ին, սոցիալիստական հեղափոխության հաղթանակի համար մղված պայքարում, նրանք վերածվեցին պրոլետարիատի դիկտատուրայի քաղաքական ձևի։ Սովետական պետության գոյության առաջին օրերից սովետներն իրենց ձեռքը վերցրեցին երկրի տնտեսական ե մշակութային շինարարության ղեկավարությանը, հետևեցին պետ. իշխանության օրենքեերի, հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների պահպանությանը։ Միլիոնավոր աշխատավորների ներգրավելով հասարակության կառավարմանը՝ սովետները դարձան պետ. կառավարման դպրոց։ Պատմության մեջ առաջին անգամ աշխատավորների զանգվածային կազմակերպությունները դարձան պետ. ողջ ապարատի հիմքը։ 1936-ի ՍՍՀՄ սահմանադրությունը օրենսդրորեն ամրապնդեց սոցիալիզմի հաղթանակը կյանքի բոլոր բնագավառներում, երկրի քաղ. և իրավական վերնաշենքը համապատասխանեցվեց տնտեսական բազիսին։ Հանրագումարի բերելով սովետների անցած ուղին՝ Սահմանադրության 3-րդ հոդվածը հռչակեց. «Ամբողջ իշխանությունը ՍՍՀՄ–ում պատկանում է քաղաքի և գյուղի աշխատավորներին՝ հանձինս աշխատավորների դեպուտատների սովետների»։ Վերացվեցին 1918-ի, 1924-ի սովետական սահմանադրություններով ընտրական իրավունքում տեղ գտած սահմանափակումները։ Ոչ լրիվ ընդհանուր, ոչ լրիվ հավասար, բազմաստիճան ընտրությունները, որ բաց քվեարկությամբ էին, բոլոր սովետների համար փոխարինվեցին ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրություններով՝ գաղտնի քվեարկությամբ։ Ընտրական նոր համակարգով ՍԱՀՄ Գերագույն սովետի առաջին ընտրությունները տեղի են ունեցել 1937-ի դեկտ. 12-ին։ Մինչև 1972-ը տեղի է ունեցել Գերագույն սովետների 8 գումարում։ Ա. դ. ս–ի բոլոր օղակները, ինչպես տեղական, այնպես էլ բարձրագույն, պետ. իշխանության լիիրավ մարմիններ են, կազմում են միասնական, կուռ, անբաժանելի շղթա և միմյանցից տարբերվում են իրավասության իրենց ծավալով ու ֆունկցիաներով։ Պետ. իշխանության բարձրագույն մարմիններն են՝ ՍՍՀՄ Գերագույն սովետը և նրա նախագահությունը, միութենական ու ինքնավար հանրապետությունների Գերագույն սովետները և նրանց նախագահաթյունները։ Պետական իշխանության տեղական մարմիններն են՝ աշխատավորների դեպուտատների երկրամասային, մարզային, ինքնավար մարզերի, օկրուգային, շրջանային, քաղաքային, գյուղական և ավանային սովետները (տես Աշխատավորների դեպուտատների տեղական սովետներ)։ Պետ. իշխանության տեղական ու բարձրագույն մարմինների փոխհարաբերությունները կառուցված են դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով։ Ա. դ. ս–ի կագմում ընտրում կամ նշանակում են սովետական պետության մյուս բոլոր մարմինները, որոնց աշխատանքի հիմքում ընկած են նրանց ընդունած ակտերը (օրենքներ, հրամանագրեր, որոշումներ ևն)։ Սովետների գործունեությունը ղեկավարում և նրան ուղղություն է տալիս ՍՄԿԿ–ն։ Կոմունիստական կուսակցությունը խոշոր աշխատանք է տարել սովետների ամրապնդման, պետության կառավարմանը ժողովրդական զանգվածների մասնակցությունը ապահովելու համար։ Մեծ նշանակություն ունեն ՍՄԿԿ XXII–XXIV համագումարների որոշումները, ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի «Աշխատավորների դեպուտատների սովետների գործունեության բարելավման և մասսաների հետ նրանց կապերի ուժեղացման մասին» (1957, հունվար, «Справочник парт. работника», 1957, с. 448–457), «Աշխատավորների դեպուտատների գյուղական և ավանային սովետների աշխատանքը բարելավելու մասին» («ՍՀ», 1967, 12 մարտի, №60), «Աշխատավորների դեպուտատների շրջանային և քաղաքային սովետների աշխատանքի հետագա բարելավման միջոցառումների մասին» («ՍՀ», 1971, 14 մարտի, № 60) որոշումները։ ՍՄԿԿ ձեռնարկումները ապահովում են տեղական սովետների նախաձեռնության ծավալումը, ուժեղացնում նրանց ազդեցաթյունը տնտեսության կազմակերպման, դեմոկրատիայի կատարելագործման, մասսաների հասարակական ինքնագործունեության զարգացման ասպարեզում։ ՍՍՀՄ–ում տեղի ունեցած վերջին ընտրությունները կրկին ցույց տվեցին աշխատավոր զանգվածների ակտիվ մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին։ 1970-ի ՍՍՀՄ Գերագույն սովետի ընտրաթյուններին և 1971-ի միութենական և ինքնավար հանրապետաթյունների Գերագույն սովետների ընտրություններին մասնակցել է շուրջ 154 մլն. ընտրող։ Ընտրված է ՍՍՀՄ Գերագույն սովետի 1517 դեպուտատ, միութենական հանրապետությունների 5879 դեպուտատ և ինքնավար հանրապետությունների 2994 դեպուտատ։ ՀՍՍՀ Գերագույն սովետի ընտրություններին մասնակցել է 1272626 (99,99%) ընտրող։ Հայկական ՍՍՀ Գերագույն սովետում ընտրվել են 310 դեպուտատ։ Սովետական պետության զարգացման ներկա էտապում էլ ավելի է բարձրանում Ա. դ. ս–ի դերն ու նշանակությունը։ Զուգակցելով պետական և հասարակական կազմակերպությունների գծերը՝ սովետները հանդես են գալիս որպես կոմունիստական հասարակարգի կառուցման լծակներ, ապագա կոմունիստական հասարակական ինքնավարության սաղմեր։


ԱՇԽԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ՍՈՎԵՏՆԵՐ, սովետական պետական իշխանության ներկայացուցչական մարմիններ երկրամասերում, մարզերում, ինքնավար մարզերում, ազգային օկրուգներում, շրջաններում, քաղաքներում, ավաններում, գյուղերում։ Ա. դ. տ. ս. Գերագույն սովետների հետ կազմում են սովետների մեկ միասնական համակարգ, որոնք երկրռւմ իրականացնում են ամբողջական պետական իշխանություն։ Տեղական սովետներն ընտրում են սովետական քաղաքացիները 2 տարի ժամանակով։ Նրանք պետ. իշխանության մարմինների մեծաթիվ, զանգվածային օղակն են կազմում։ 1973-ին ՍՍՀՄ–ում գործում էին 50194 տեղական սովետներ՝ 2.193.086 դեպուտատներով։ ՀՍՍՀ տեղական սովետներում ընտրված է 25899 դեպուտատ (1973-ի հունիս)։ Ա. դ. տ. ս. իրենց տերիտորիաներում պետական իշխանության միակ և լիիրավ մարմիններն են։ ՍՍՀՄ և միութենական հանրապետությունների սահմանադրություններով որոշված են բոլոր տեղական սովետների համար միասնական հիմնական իրավունքներ և ընդհանուր խնդիրներ. պետական, տնտեսական և սոցիալ–կուլտուրական շինարարության՝ սովետներին ենթակա կառավարման մարմինների ղեկավարումը, օրինականության ապահովումը, հասարակական կարգի և քաղաքացիների իրավունքների պահպանաթյունը։ Ա. դ. տ. ս. իրենց գործունեությանն իրականացնում են նստաշրջաններով, որտեղ քննարկվող և լուծվող հարցերը ապահովում են սովետների մշտական և որոշիչ ազդեցությունը տեղական պետական ու տնտեսական կյանքի բոլոր բնագավառներում։ Տեղական սովետները ստեղծում են մշտական հանձնաժողովներ, որոնք օգնում են լուծել նրանց առջև դրված խնդիրները, նպաստում սովետների, պետական վերադաս մարմինների որոշումևերի կատարմանը։ Յուրաքանչյուր տեղական սովետ հերթական գումարման աոաջին նստաշրջանում ընտրում է իր գործադիր և կարգադրիչ մարմինը՝ գործադիր կոմիտեն, որը որպես ընդհանուր իրավասության տեղական կառավարման մարմին, իր տերիտորիայում իրականացնում է տնտեսական–քաղաքական և սոցիալ–կուլտուրական շինարարության անմիջական ղեկավարությունը։ Գործադիր կոմիտեները կազմավորվում են տեղական սովետների իրավասությունների ժամկետներով և հաշվետու են նրանց։ Տեղական սովետները կազմում են գործադիր կոմիտեների բաժիններ ու վարչություններ, հաստատում նրանց ղեկավարներին։ Ս. Օսիպյան


ԱՇԽԱՏԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ (արտադրանքի), տնտեսական ցուցանիշ, որ բնութագրում է արտադրանքի միավորի պատրաստման կամ որոշակի աշխատանք կատարելու