48 ԱԳԱԹՈՆ
Հ. Տաշյանը, Գ. Զարբհանալյանը, Գր. Խալաթյանցը, Բ. Սարգիսյանը, Գ. Տեր֊Մկրտչյանը, Մ. Աբեղյանը, Ն. Ադոնցը, Կ. Մելիք֊Օհանջանյանը, Ժ. Գարիտը, Ա. Տեր֊Ղևոնդյանը։ Այժմ իշխում է այն տեսակետը, որ Ա. հայ պատմագիր է, որ նրա երկը գրվել է V դ. առաջին կեսի հյութեղ ու կենդանի հայերենով։
Ա֊ի Պատմությունն ընդգրկում է III դ. և IV դ. սկզբի անցքերը՝ սկսած Սասանյանների իշխանության գլուխ անցնելուց (226) մինչև Հայոց Տրդատ Գ թագավորի գահակալության վերջին տարիները և բաղկացած է առաջաբանից ու երեք մասից։ Առաջաբանում Ա. տվյալներ է հաղորդում իր մասին, նշում Պատմությունը գրելու շարժառիթները։ Առաջին մասը՝ «Վարք և պատմութիւն ս. Գրիգորի», նվիրված է հայ֊պարսկական պատերազմներին, Տրդատ Գ֊ի գահակալությանը, Գրիգոր Լուսավորչի «չարչարանքներին» և Հռիփսիմյան կույսերի հետ կապված հրաշապատում անցքերին։ Երկրորդ բաժինը՝ «Վարդապետութիւն ս. Գրիգորի», քրիստոնեության հիմունքները պարունակող քարոզ է, ծավալով ավելի ընդարձակ, քան Պատմության մնացած մասերը միասին վերցրած։ Այն բացակայում է հունական, արաբական թարգմանություններում և հայերեն խմբագրության մի քանի ձեռագրերում։ Երրորդ մասում՝ «Դարձ փրկութեան աշխարհիս Հայաստան», նկարագրվում է քրիստոնեության տարածումը Հայաստանում։
Ա֊ի սկզբնաղբյուրները գրավոր են և բանավոր։ Գրավորներից են՝ Աստվածաշունչը, վարքաբանական֊վկայաբանական, աստվածաբանական և պատմագրական երկեր։ Բանավոր աղբյուրներ են բանահյուսական նյութերը՝ ժողովրդական զրույցներն ու վեպերը. «Արտավան և Արտաշիր» վեպը, Խոսրովի ու Անակի վիպական զրույցը, հայրենական գահին տիրանալու համար Խոսրով թագավորի ժառանգ Տրդատի տենչերն ու սխրանքները, «Տրդատ և Հռիփսիմե» վիպական դրվագը և ժողովրդական զրույցներում պահպանված «Լուսավորչի վեպը»։
Ա֊ի երկում իրադարձությունների և դեպքերի պատճառականությունն ու վերլուծությունն անտեսված են։ Պատմության առաջ մղիչ ուժը հրաշքն ու հրաշագործությունն է։ Ամեն ինչ բացատրվում է աստծո միջամտությամբ և գերբնական ուժերի մասնակցությամբ։ Կյանքը պայքար է լույսի ու խավարի, աստծո և սատանայի, հավատացյալի և անհավատի միջև, այսպես, մեհյանները կործանվում են խաչի զորությամբ, մկնդավոր, մարդակերպ հրեշներն ու դևերը (քրմեր) ցրվում են լուսավորչի միջոցով՝ խաչի ազդեցությամբ, խոզ֊խոզակերպ Տրդատն ու «անհավատ» հայ իշխաններն ընկճվում են և փրկություն գտնում լուսավոր աստծո միջնորդությամբ ևն։ Գործող անձերն այդ հակամարտ գերբնական ուժերի մարմնացումներն ու կրողներն են միայն։ Ա. նաև ձգտում է հիմնավորել հայ եկեղեցու ազգային ինքնուրույնությունը, «առաքելական ծագումը» և «գերապատիվ արժանիքը»։ Ա֊ի Պատմությունն ունի նաև գեղարվեստական արժեք։
Ա֊ի երկը, որպես Հայաստանի պատմության աղբյուր, իր տեսակի մեջ թերևս միակն է, որ տալիս է Հայաստանի դարձը, նյութեր հայ հեթանոսական կրոնի և ժողովրդ. հավատալիքների մասին, արտացոլում է նոր և հին կրոնների՝ քրիստոնեության ու հեթանոսության պայքարի աստիճանական զարգացումը, առաջինի վերջնական հաղթանակը։ Վերջապես, Ա. հաղորդում է բավական հարուստ տեղեկություններ Հայաստանի նախարարական կազմի, ներքին կյանքի, աշխարհագրության և տնտեսության մասին։
Ա֊ի Պատմությունը միջնադարում թարգմանվել է հունարեն, արաբերեն, վրացերեն, հաբեշերեն, լատիներեն և ունեցել մի քանի խմբագրություն։ Առաջին և ամենակարևոր թարգմանությունը հունականն է, որն ամբողջությամբ հայտնի է միայն մեկ ձեռագրում և գտնվում է Ֆլորենցիայի Լավրենտյան մատենադարանում (Laureոtianus, VII, 25)։ Ա֊ի Պատմության հունարեն թարգմ. ժամանակը բանասերները համարում են VI դ.։ Սիմեոն Մետափրաստեսը X դ. ամփոփեց հունարեն թարգմանությունը և տվեց մի համառոտ խմբագրություն, որը XI դ. թարգմանվեց վրացերեն։ Հունարենից է ամփոփված նաև XII դ. լատինական համառոտ խմբագրությունը։ Ա֊ի Պատմության հունարեն թարգմանության երեք նոր գրչագրեր 1943–46-ին հրապարակեց բելգիացի հայագետ Ժ. Գարիտը։ Ա֊ի երկի արաբ․ մեկ խմբագրություն հայտնաբերել է Ն. Մառը 1902-ին, Եգիպտոսի Սինայի անապատի Ս. Կատարինեի վանքում։ Դա բոլորովին ինքնուրույն, ըստ Մառի, մեզ չհասած հայերեն նախօրինակից թարգմանված հուն․ մի կորած խմբագրության թարգմանությունն է։ 1946-ին Ժ. Գարիտը հրատարակեց Մադրիդի հուն. գրչագրերից մեկում (1107) գտնվող Ա֊ի Պատմության մի նոր խմբագրություն, որը կոչեց «Վարք» (Գրիգոր Լուսավորչի) և ցույց տվեց, որ վերոհիշյալ արաբ․ խմբագրությունը ծագում է հուն. այս «Վարք»֊ից։ Այսպիսով Ժ. Գարիտը հաստատեց Մառի այն ենթադրությունը, թե բացի մեզ հայտնի հայերեն ընդարձակ խմբագրությունից գոյություն է ունեցել նաև հայերեն այլ խմբագրություն։ 1950-ին Ժ. Գարիտը հրատարակեց Ս. Կատարինեի վանքում հայտնաբերած մի արժեքավոր արաբ. ձեռագիր ևս, որը, անկախ Մառի հայտնաբերածից, թարգմանված է Ա֊ի Պատմության հունարեն օրինակից։
Երկ. Հայերեն հրտ. Գիրք վիպասանութեան որ կոչի հոմանունակի Ագաթանգեղոս…, ԿՊ, 1709։ Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց, աշխատ. Գ. Տեր֊Մկրտչյան և Ս. Կանայանց, Տփղիս, 1909 [քննական հրտ.]։ Այլ հրտ., ԿՊ, 1822, Վնտ., 1835, 1862, 1930, Թ., 1882, 1914։ Թրգմ. Storia di Agatangelo. Versione italiana, Illustrata dai monaci armeni Mechitaristi, riveduta quanto allo stile da N. Tommaseo, Venezia, 1843; Agathange. Histoire du règne de Tiridate et de la prédication de Saint Grégoire l'Jlluminateur; traduite…, V. Langlois, նրա Collection des historiens anciens et modernes de l'Arménie, t. l, P., 1867. Վերսիաներ այլ լեզուներով. Марр Н., Крещение Армян, Грузин, Абхазов и Аланов Святым Григорием (Арабская версия), СПБ, 1905 (հայերեն հրտ., Վաղ-պատ, 1911)։ Acta auctore Agathangelo; ex Bibliotheca Medicaea Florent. S. Laurentii, interprete J. Stiltingo, «Acta Sanctorum», Septembris, 1762, t. 8; Vida de S. Gregorio, patriarca da Armenia. Conversão dos Armenios ao cristianisimo. Versão etiopica, publ. por Francisco Maria Esteves Pareira, Lisboa, 1903.
Գրկ. Սարգիսյան Բ., Ագաթանգեղոս և յուր բազմադարյան գաղտնիքն, Վնտ., 1890։ Տաշյան Հ., Ագաթանգեղոս առ Գէորգայ ասորի եպիսկոպոսին և ուսումնասիրութիւն Ագաթանգեղայ գրոց, Վնն., 1891։ Տեր֊Մկրտչյան Գ., Ագաթանգեղոսի աղբյուրներից. Հիշատակ դատակնքաց Գորիա և Շմոնի վկայից, որ վկայեցին Ուռհա, Վաղ֊պատ, 1896։ Նորայր Բյուզանդացի, Կորյուն վարդապետ և նորին թարգմանությունք, Տփղիս, 1900։ Անասյան Հ. Մ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959, էջ 161–213։ Մելիք֊Օհանջանյան Կ., Ագաթանգեղոսի պատմությունն ու նրա ժողովրդական բանավոր սկզբնաղբյուրները, «Մառը և հայագիտության հարցերը» [ժողովածու], Ե., 1968։ Տեր֊Ղևոնդյան Ա., Ագաթանգեղոսի արաբական նոր խմբագրությունը (արաբերեն, բնագիր և ուսումնասիրություն), Ե., 1968։ Адонц Н., Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908; Gutshmid A., Agathangelos, Lpz., 1877; Thoumaïan G., Agathangelos et la doctrine de l' Eglise Arménienne au V siècle, Lauzanne, 1879; Ryssel V., Ein Brief Georgs, Bischofs der Araber, an den Presbyter Jesus, aus dem Syrischen übersetzt und erläutert…, «Erweiterter Separatabdruck aus den Theologischen Studien und Kritik», Gotha, 1883; Lagarde P., Agathangelus und die Akten Gregors von Armenien, Göttingen, 1887; Carrière A., Les huit sanctuaires de l'Arménie payanne d'après Agathange et Moïse de Khoren, P., 1899; Weber S., Die Katholische Kirche in Armenian…, Freiburg in Breisgau, 1903; Garitte G., Documents pour l'étude du livre d'Agathange, R., 1946; Garitte G., Une version arabe de l'Agathange grec dans ie Sin. ar. 395; Louvain, 1950.
ԱԳԱԹՈՆ (այլ անուններով՝ Ագադրոն անհաղթ փիլիսոփա, Ագադրոն հայրապետ, Սուրբ Ագադրոն, Ագադորոն) (ծն. և մահ. թթ. անհտ.), հայ կեղծանուն հեղինակ։ Մեզ է հասել Ա-ի «Վասն ժամանակին, որ հայտնելոց է…» երկը («Բազմավեպ», 1913, № 9–10)՝ գրված հավանաբար XIII դ. սկզբին։ Այնտեղ պատմվում է հայ Արշակունիների թագավորությունը վերականգնելու մասին միջնադարյան Հայաստանում տարածված զրույցը, ըստ որի, մի օր պիտի գա ոմն Վաղարշակ արքա՝ հռոմեացիների օգնությամբ երկրից վռնդի «իսմայելացիներին» (թուրքերին) և վերականգնի հայոց թագավորությունը։ Ֆլանդրիացի ճանապարհորդ Ռուբրուքը 1255-ին լինելով Հայաստանում վկայում է, որ «ամբողջ Հայաստանում պատմում էին այս մարգարեությունը»։
Գրկ. Սարգիսյան Բ., Ուսումնասիրությունք Հին կտակարանի անվավեր գրոց վերա, Վնտ., 1898, էջ 156–217։ Հովհաննիսյան Ա., Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք 1, Ե., 1957։
ԱԳԱԼԱԿՏԻԱ ՎԱՐԱԿԻՉ (Agalactia infectiosa – կաթնատություն վարակիչ), մանր եղջերավորների վարակիչ հիվանդություն։ Հարուցիչը քամվող վիրուսն է։ Ա. լինում է կրծային, հոդային, ակնային և խառը։ Կրծային Ա֊ի դեպքում առաջանում է կրծի բորբոքում, կաթն ընդհատվում է, կուրծը՝