Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/504

Այս էջը սրբագրված է

թյամբ՝ լեռնատափաստանային սևահողեր, լեռնաանտառային շագանակագույն, մերձալպյան լեռնամարգագետնային սևահողանման, մերձալպյան լեռնամարգագետնային շագանակագույն, ալպյան լեռնամարգագետնային ճմատորֆային ե ցրտամերձ գոտու պարզունակ հողեր։ Բուսականությունը նույնպես ենթակա է ուղղաձիգ գոտիականության՝ տափաստանամարգագետնայինից մինչև ցրտամերձ գոտու բուսականությունը։ Կենդանական աշխարհին բնորոշ են գայլը, աղվեսը, նապաստակը, գորշուկը, դաշտամուկը, ճագարամուկը, լորը։ Օգտակար հանածոներից են տորֆը, կրաքարերը, կավահողը, շինաքարերը։ Կան հանքային ջրեր։

Բնակչությունը։ Ա. շ–ում բնակվում է 19803 մարդ (1972), հայեր, քրդեր։ Միջին խտությունը՝ 1 կմ2 վրա 32,4 մարդ։ Քաղաքային բնակչությունը՝ 5,5 հզ. մարդ (Ապարան քտա)։ Ունի 20 բնակավայր։ Բնակչությունը հիմնականում կենտրոնացած է Քասաղ գետի ավազանում։

Քարտեզը տես 497 էջից առաջ, ներդիրում։

Պատմական ակնարկ։ Հին և միջին դարերում Ապարանը շրջակա հողերով կազմել է Մեծ Հայքի Այրարատյան նահանգի Նիգ գավառը, որն Արշակունիների թագավորության շրջանում պատկանում էր արքունիքին, իսկ հետագայում՝ Գնթունյաց նախարարական տոհմին, ապա Աշտարակի հետ միասին՝ Վաչուտյաններին։ XVI դարից մինչև XIX դ. 30-ական թթ. Ա. շ–ի ներկա տարածքը կազմում էր Երևանի խանության մահալներից մեկը։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո այն մտավ Երևանի նահանգի էջմիածնի գավառի մեջ։ Նրա բնակիչները ակտիվ մասնակցություն ունեցան Սարդարապատի և Բաշ–Աբարանի ճակատամարտերին (1918)։ Մինչև սովետ. կարգերը Ա. շ Հայաստանի ամենահետամնաց շրջաններից էր։ Անասնապահաթյունը կիսաքոչվորական էր, հողը մշակում էին պարզունակ միջոցներով։ Գյուղերի կապը ձմռան ամիսներին կտրվում էր։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո Ա. շ. ապրեց տնտեսական ու մշակութային կյանքի մեծ վերելք։ Տնտեսության բուռն զարգացմանը զուգընթաց արմատապես փոխվեցին նաև Ա․ շ–ի գյուղերը, որոնք բանուկ ճանապարհներով կապված են միմյանց հետ։ Տները, գրեթե առանց բացառության, քարակերտ են, ունեն էլեկտրական լուսավորություն, հեղուկ գազ։

1921–22-ին Ա. շ–ում ստեղծվեցին առաջին կուսբջիջները՝ Բաշ–Աբարան (Ապարան), Սուլքի, Ալիքուչակ (Քուչակ), Ղարաքիլիսա (Հարթավան) գյուղերում։ 1925-ի հունվարին տեղի ունեցավ շրջանի կուսկազմակերպության ժողով, որով առանձին կուսակցական բջիջներն ու խմբակները միավորվեցին մի միասնական կազմակերպության մեջ՝ Էջմիածնի գավառային կուսկազմակերպության կազմում։

1930-ի սեպտեմբերին հիմք դրվեց շրջանային կուսկազմակերպությանը։ Անցած տարիներին տեղի է ունեցել Ա. շ–ի կուսկազմակերպության 31 կոնֆերանս։ 1973-ի հունվարի 1-ի դրությամբ Ա. շ–ում կար 55 սկզբնական կազմակերպություն՝ 992 կոմունիստներով։ 1920-ական թթ. հիմնադրված կոմերիտական կազմակերպությունն ունի 63 սկզբնական կազմակերպություն՝ 2367 կոմերիտականներով (1972)։


Ա. շ. հարուստ է պատմական հուշարձաններով, որոնցից նշանավոր են Քասաղի բազիլիկը (V դ.), Աստվածընկալ վանքը (XIII դ.), Զովունիի հուշարձանախումբը (V–VII դդ.), Մռավյան գյուղի Մենաստան վանքը (X–XII դդ.), Թեղենյաց վանքը (VII–XIII դդ.)։

Տնտեսությունը։ Ա. շ. գյուղատնտ. մթերքներ արտադրող շրջան է։ Հողային ֆոնդը 41865 հա է, որից վարելահողեր՝ 10964 հա (1972), բազմամյա տնկարկներ՝ 68 հա, խոտհարքներ՝ 1765 հա, արոտավայրեր՝ 11715 հա, անտառներ և թփուտներ՝ 6500 հա, տնամերձներ՝ 692 հա։ Ցանքատարածությունները 8984 հա են (1972)։ Առաջատար ճյուղերն են հացահատիկի (ցորեն, գարի, 4700 հա), կարտոֆիլի, (179 հա), բանջարաբոստանային և կերային կուլտուրաների (4105 հա) մշակությունը։ Գյուղատնտեսության համախառն արտադրանքի 2/3 տալիս է ինտենսիվ անասնապահությունը։ 1973-ին շրջանում կար 16081 գլուխ խոշոր (այդ թվում՝ 5800 կով), 93739 գլուխ մանր եղջերավոր անասուն և 28100 թռչուն։

Արդյունաբերությունը տնտեսության երիտասարդ, զարգացող ճյուղն է։ Արդյունաբերական հիմնական ձեռնարկություններն են սարքաշինական իրերի, լիմոնադի, հացի, գարեջրի գործարանները, Երևանի «Հայգորգ» միավորման մասնաճյուղը, 2 պանրագործարանները և կենցաղսպասարկման կոմբինատը։ Դրանք հիմնականում տեղաբաշխված են շրջկենտրոնում, ինչպես նաև Քուչակում (Երևանի հաստոցաշինական գործարանի մասնաճյուղը)։ Ա. շ. չունի երկաթուղի։ Կա տեղական ճանապարհների խիտ ցանց (102 կմ, որից 44 կմ՝ ասֆալտե ծածկով)։ Ա. շ–ի տերիտորիայով են անցնում Սպիտակ–Ապարան–Աշտարակ–Երևան–Արթիկ–Ալագյագ–Ապարան–Երևան խճուղիները։ Բոլոր բնակավայրերն ավտոտրանսպորտով կապված են շրջկենտրոնի հետ։ 1973-ի հունվարին շահագործման հանձնըվեց Ապարան–Երևան ջրատարի առաջին հերթը (58 կմ), որը Երևանի Շահումյանի, 26 կոմիսարների և Լենինյան շրջաններին մատակարարում է խմելու ջուր (600 լ/վրկ

Առողջապահությունը։ 1973-ին Ապարանում, Արագածում, Քուչակում գործում էին 3 հիվանդանոց (125 մահճակալով), 1 ամբուլատորիա (Երնջատափ), 17 բուժկայան։ Շրջանում աշխատում էր 125 բուժաշխատող։