զգայական օրգանների օգնությամբ։ Ընդ որում, մի շարք պարենային ե ոչ պարենային ապրանքների համար այս մեթոդը միակ հնարավորը ե որոշիչն է։ Ապրանքների որակի գնահատման լաբորատոր եղանակն ընդգրկում է քիմիական, ֆիզիկա–մեխանիկական, մանրադիտակային, մանրէաբանական վերլուծությունները, օգտագործում են տարբեր ռեակտիվներ, սարքեր, գործիքներ։
Ա. ապրանքներն ըստ նշանակության դասակարգում է արդյունաբերական և սննդային ապրանքների, որոնցից առաջինը բաժանում է 24, իսկ երկրորդը՝ 11 խմբի։ Ա. որոշում է նաև ապրանքների անվանացանկը (ասորտիմենտ) ըստ ձևի, չափի, գույնի, նրբերանգների, տեսակայնության և այլ հատկանիշների։ Ա–յան կարևոր խնդիրներից է նաև արտիկուլը (արտադրանքին տրվող մշտական կամ ժամանակավոր պայմանական տարբերանշումը)։ Արտիկուլավորումը հեշտացնում է ապրանքների խմբավորումը, առևտրական գործարքները, ապրանքների հետազոտումը, պահանջարկի ուսումնասիրությունը, արդյունաբերությանը պատվերներ ներկայացնելու և ապրանքննը ներկրելու պրոցեսները, գնացուցակներ կազմելը, պահեստային տնտեսության արդյունավետ օգտագործումը։
Ապրանքագետների կադրեր ՍՍՀՄ–ում պատրաստում են 13 բուհերում։ ՀՍՍՀ–ում Ա. առարկան դասավանդվում է Երևանի պետական համալսարանում, 1930-ից։ 1954-ին այստեղ ստեղծվեց առևտրի էկոնոմիկայի և ապրանքագիտության ամբիոն, իսկ 1963-ի դեկտեմբերին ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկայի ֆակուլտետ՝ ապրանքագիտության և առևտրի էկոնոմիկայի ամբիոններով։ Գյուղական առևտրի ցանցի համար ապրանքագետների կադրեր է պատրաստում Մոսկվայի կոոպերատիվ ինստ–ի Երևանի մասնաճյուղը: Ապրանտագետ–տեխնիկների պատրաստում են Երևանի կոոպերատիվ, առևտրի և Կիրովականի առևտրի տեխնիկումներում:
Գրկ. Պողոսյան Հ. Վ., Արդյունաբերական ապրանքների ապրանքագիտություն, Ե., 1966։ Алексеев Н. С. и др., Введение в товароведение промтоваров, М., 1967. Чоговадзе Ш. К. Теоретические основы товароведения продовольственных товаров, М., 1971.
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ (ՍՍՀՄ–ում), իրացման համար նախատեսված արդյունաբերական արտադրանք։ Ա. ա. ա. միայն այն արտադրանքն է, որի պատրաստումը լրիվ ավարտվել է և համապատասխանում է պետական ստանդարտներին ու իրացման համար անհրաժեշտ պահանջներին։ Ձեռնարկության Ա. ա. ա. ծավալի (արժեքային արտահայտությամբ) մեջ են մտնում իրացման համար նախատեսված և հաշվետու ժամանակաշրջանում մշակված պատրաստի արտադրանքի, պատվիրատուի նյութերի և հումքի վերամշակման, իրացված կիսաֆաբրիկատների և արդյունաբերական բնույթի ավարտված աշխատանքների արժեքները, ինչպես և իր պատրաստած այն կիսաֆաբրիկատների արժեքը, որոնք ձեռնարկության ներսում փոխանցվում են հետագա վերամշակման, եթե այդ փոխանցումն իրականացվում է ոչ թե ինքնարժեքով, այլ մեծածախ գներով։ Ա. ա. ա., ի տարբերության համախառն արտադրանքի, չի ընդգրկում սեփական արտադրության կիսաֆաբրիկատների աճի (կամ նվազման), ինչպես նաև անավարտ արտադրության աճի (կամ նվազման) արժեքը։ Ա. ա. ա. և արտադրանքի իրացման ծավալը իրենց կազմով նույնն են, տարբերությունը պայմանավորված է միայն դրանց շրջապտույտի փուլերով։
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ (ՍՍՀՄ–ում), գյուղատնտեսության համախառն արտադրանքի մաս, որը գյուղատնտեսական ձեռնարկությունները և ազգաբնակչությունը իրացնում են իրենց տնտեսությունից դուրս։ Ընդգրկում է սովետական տնտեսությունների՝ պետությանը հանձնվող և կոլտնտեսությունների՝ պետական գնումների կարգով պետությանը վաճառվող գյուղանտեսական արտադրանքը, ինչպես նաև այն մթերքները, որ կոլտնտեսություններն ու բնակչությունը վաճառում են կոոպերացիային և այլ կազմակերպություններին, իրացնում են շուկայում (կոլտնտեսային առևտրի միջոցով) և շուկայից դուրս (մթերափոխանակության ժամանակ), փոխառած բնամթերքը վերադարձնելիս և աշխատանքի ու ծառայությունների համար բնամթերքով վճարելիս։ Ա. ա. գ. մեջ ամբողջությամբ ընդգրկվում է ներգյուղային շրջանառությունը, այսինքն՝ գյուղատնտեսական մթերքների վաճառքը կոլտնտեսությունների և կոլտնտեսականների միջև։ Ա. ա. գ. որոշվում է բնամթերային ձևով (քանակային արտահայտությամբ) և դրամական գնահատմամբ (ըստ իրացման գների, ինչպես նաև համադրելի գներով)։ Գյուղատնտեսական արտադրանքի ապրանքայնությունը սոցիալիստական գյուղատնտեսական ձեռնարկությունների արդյունավետությունը բնորոշող ցուցանիշներից է և հաշվարկվում է որպես ապրանքային արտադրանքի հարաբերությունը համախառն արտադրանքին (%-ով)։
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, հասարակական արտադրություն, որի արդյունքները փոխանակվում են որպես ապրանք։ «Ապրանքային արտադրություն ասելով հասկացվում է հասարակական տնտեսության այնպիսի կազմակերպություն, երբ պրոդուկտներն արտադրում են առանձին, անջատ–անջատ արտադրողները, ըստ որում յուրաքանչյուրը մասնագիտանում է մեկ որևէ պրոդուկտ մշակելու մեջ, այնպես որ հասարակական պահանջմունքները բավարարելու համար անհրաժեշտ է պրոդուկտների առուծախ (որոնք դրա հետևանքով ապրանք են դառնում) շուկայում» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 1, էջ 99)։ Ա. ա. անցել է զարգացման պարզ ապրանքային, կապիտալիստական և սոցիալիստական փայերը։ Պարզ Ա. ա. գոյություն է ունեցել ստրկատիրական, և ֆեոդալական արտադրաեդանակներում, սակայն տիրապետող չի եղել։ Այն հիմնված է եղել արտադրության միջոցների մասնավոր սեփականության և ապրանքարտադրողի անձնական աշխատանքի վրա։ Կապիտալիստական արտադրությունը Ա. ա–յան բարձրագույն ձևն է, որը կրում է համընդհանուր բնույթ, ապրանք է դառնում նաև աշխատուժը։ Ի տարբերություն պարզ Ա. ա–յան, կապիտալիստական արտադրությունը հիմնվում է արտաղրության միջոցներից զուրկ վարձու բանվորների աշխատանքի վրա։
Սոցիալիստական Ա. ա–յան հիմքում ընկած է արտադրամիջոցների հանրային սեփականությունը։ Աշխատուժը դադարում է ապրանք լինելուց, բայց Ա. ա–յան անհրաժեշտությունը պայմանավորվում է արտադրության հանրայնացմամբ և աշխատանքի արդյունքների բաշխման սոցիալիստական բովանդակությամբ։ Ապրանքադրամական հարաբերությունները տնտեսական կապի ձև են պետական ձեռնարկությունների, պետական ձեռնարկությունների ու կոլտնտեսությունների, ինչպես և տարբեր կոլտնտեսությունների միջև, որովհետև սրանցից յուրաքանչյուրը արտադրամիջոցների տարբեր սեփականատեր է։ Բաշխման սոցիալիստական սկզբունքը հնարավոր է իրականացնել միայն ապրանքադրամական հարաբերությունների միջոցով։
Ա. ա. Հայկական լեռնաշխարհում պատմականորեն ծագել է առնվազն մ. թ. ա. երկրորդ հազարամյակում, երբ արհեստներն անջատվեցին երկրագործությունից։ Դրան հետևել է համայնքի անդամների ունեցվածքային տարբերությունների խորացումը, ապա՝ մասնավոր սեփականության առաջացումը։ Այդ շրջանում արժեձևերի զարգացումը հասցրել է փողային ձևին։ Պարզ Ա. ա. Հայաստանում բավականին զարգացավ Արտաշեսյան ստրկատիրական պետության շրջանում։ X–XI դդ., Բագրատունիների օրոք, ինչպես նաև Կիլիկիայի հայկական պետությունում (XII – XIII դդ.), երբ բազարները զարգացան՝ դառնալով արհեստի ու առևտրի կենտրոններ, Ա. ա. ընդունեց ավելի մեծ չափեր։ Միջնադարյան Հայաստանում Ա. ա.ն առևտուրը ծավալվելու պայմաններում առաջացել է առևտուրը և դրամաշրջանառությունը կարգավորելու անհրաժեշտություն։ Ա. ա–յան զարգացման համար Հայաստանում համեմատաբար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին սկսած XIX դ. երկրորդ քառորդից, Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո։ Սակայն ցարիզմի քաղաքականությունը զգալիորեն կաշկանդում էր կապիտալիստական արդյունաբերության զարգացումը և, հետևաբար, պարզ Ա. ա. կապիտալիստական Ա. ա–յան վերածվելու պրոցեսը ամբողջ երկրռւմ և հատկապես՝ ծայրամասերում։ Տնտեսապես քայքայվող հայ գյուղացին իր աշխատուժը հայրենի երկրում վաճառելու սահմանափակ հնարավորություններ ուներ։ Դրանով է բացատրվում Հայաստանից աշխատուժի հոսքը դեպի Բաքու, Թիֆլիս, ռուսական արդյունաբերական կենտրոնները։
Սոցիալիստական արտադրաեղանակի առաջացմամբ Հայաստանում կապիտալիստական Ա. ա. իր տեղը զիջեց սոցիափստական Ա. ա–յանը։