Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/534

Այս էջը սրբագրված է

առաջավոր դիրքերից։ Իմացաբանության մեջ Առաքել Սյունեցին պաշտպանել է Տաթևի դպրոցի զարգացրած առաջադեմ նոմինալիստական սենսուալիստսւկան գաղափարները։ Ըստ Առաքել Սյունեցու, աշխարհի ճանաչումն առանց զգայարանների հնարավոր չէ։

Առաքել Սյունեցին զբաղվել է նաև երաժշտության տեսության հարցերով։ Առաքել Սյունեցու «Ադամգիրք»–ը հորինվածքով դրամատիկական երկ է։ Ենթադրվում է, որ ունեցել է երաժշտական ձևավորում, ներկայացվել որպես միստերիա։ Նրանից մեզ հասած հոգևոր տաղերը երաժշտական առումով վերջնականապես ուսումնասիրված չեն։

Երկեր՝ Լուծումն, յաղագս Սահմանացս Դաւթի Անյաղթի…, Մադրաս, 1797 թ. (Դավիթ Անհաղթի «Գիրք Սսւհմանաց»–ի հետ)։ Ադամգիրք, Վենետիկ, 1907 թ.։ Դրախտագիրք, Վենետիկ, 1956 թ.։

Գրականություն՝ Գապասաքալյան Գ., Գիրք երաժշտական, ԿՊ, 1803 թ.։ Ալիշան Ղ., Հայապատում, Վենետիկ, 1901 թ., էջ 126։ Պոտուրյան Մ., Առաքել Սյունեցի և իր քերթվածները, Վենետիկ, 1914 թ.։ Ա. Ղազինյան, Ս. Արևշատյան, Ն. Թահմիզյան

ԱՌԱՔԵԼ ՏԱՐՈՆԱՑԻ (16 դ. սկիզբ), հայ գրիչ և ծաղկող։ Գործել է Տարոնի Առսւքելոց և Ս. Կարապետ վանքերի գրչատներում։ Նրանից հայտնի են մի Ավետարան (1314 թ., Նոր Ջուղայի մատենադարան, ձեռագիր № 41) և Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրական»–ը (1315 թ., Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատեևադարան, ձեռագիր № 3651)։ Ա. Մաթևոսյան

ԱՌԱՔԵԼՅԱՆ Առաքել Գևորգի (ծնված 1887 թ.), հայ խորհրդային բանասեր։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1956 թ.), պրոֆեսոր (1959 թ.), ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1955 թ.)։ Ծնվել է հունվարի 1(13)–ին, Խնածախ գյուղում (այժմ՝ ԼՂԻՄ Ստեփանակերտի շրջանում)։ Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1907 թ.)։ Եղել է ուսուցիչ Իգդիրում (1907–1908 թթ.), Շուշիում (1913–1920 թթ.), ապա Լեռնայիև Ղարաբաղի ԻՍ լուսժողկոմի տեղաևալ (1923–1925 թթ.), լուսժողկոմ (1925 – 1927 թթ.)։ 1932 թ.-ին տեղափոխվել է Երևան։ Դասախոսել է Երևանի պետական համալսարանում և Խ. Աբովյանի անվաև հայկակաև մաևկավարժակաև ինստիտուտում, որի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչն է եղել 1934 թ.-ից։ Առաքելյանը գրել է «Հայ ժողովրդի մտավոր մշակույթի զարգացման պատմություն» (հ. 1 2, 1959–1964 թթ.) աշխատությունը, մի շարք ուսումնասիրություններ և ձեռնարկներ՝ «Գրաբարի դասագիրք» (մաս 1–2, 1944–1946 թթ.) և այլն։ Թարգմանել է գերմաներենից (Ֆ. Էնգելսի «Բնության դիալեկտիկա»–ն, 1936 թ., Հ. Հարությունյանի և Հ. Գյուլիքևխյանի հետ), ռուսերենից (Գ. Պլեխանովի «Իդեալիզմից դեպի մատերիալիզմ»-ը, 1931 թ.)։

Երկեր՝ Հռոմեական գրականության պատմություն, Ե., 1956 թ.։ Հունական գրականության պատմություն, 3-րդ լրացված և բարեփոխված հրատարակություն, Ե., 1968 թ.։

ԱՌԱՔԵԼՅԱՆ Արտաշես Արշակի (1909 թ. ապրիլի 28, Շուշի, ԼՂՀ - 1993 թ., Մոսկվա), հայ խորհրդային տնտեսագետ։ Տնտեսագիտական գիտություևևերի դոկտոր (1954 թ.), պրոֆեսոր (1955 թ.), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1960 թ.)։ ՍՄԿԿ անդամ 1940 թ.-ից։ Ծնվել է ապրիլի 28-ին, Ելիզավետպոլի նահանգի Շուշի քաղաքում (այժմ Լեռնային Ղարաբաղի հանրապետություն)։ 1932 թ.-ին ավարտել է Բաքվի

Կ. Մարքսի անվաև ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ 1932 թ.-ին ևշանակվել է Լեռնային Ղարաբաղի ԻՄ Մարզպլանի նախագահի տեղակալ, մասնակցել մարզի 2-րդ հնգամյա պլանի կազմմանը։ 1936–1960 թթ.-ին եղել է ԽՍՀՄ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ավագ գիտական աշխատող։ 1960 թ.-ից ՀՍՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի դիրեկտորն է եղել։

Առաքելյանը սոցիալիստական արտադրության հիմնական ֆոնդերի վերարտադրությաև տեսության հիմնադիրներից է։ Գիտական հետազոտություններն ընդգրկում են գլխավորապես հիմևակաև ֆոնդերի վերարտադրության, արտադրության կառավարման ու տնտեսական հաշվարկի և արտադրական հզորությունների օգտագործման, արդյունաբերության կառավարման, ժողովրդական տնտեսության պլանավորման, ամորտիզացիայի, աշխատանքի արտադրողականության, տեխնիկական առաջադիմության, խորհրդային հանրապետությունների տնտեսական կապերի պրոբլեմները։

Ալեքսանյանը միջազգային ճանաչում ունեցող խորհրդային տնտեսագետներից է, որի մենագրությունները հրատարակվել են ՉԽՍՀ–ում, Լեհաստաևում, Հունգարիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, ԳԴՀ–ում, Չինաստանում, ԱՄՆ–ում, Անգլիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Հնդկաստանում և այլուր՝ շուրջ 40 լեզուներով։ «ԽՍՀՄ արդյունաբերության էկոնոմիկա» (1956 թ., ռուսերեն) դասագրքի, տնտեսագիտական բարձրագույն ուսումնական հաստատությունների համար հրատարակված «Քաղաքատնտեսության դասընթաց» (1963 թ., 1970 թ., ռուսերեն) ձեռնարկի հեղինակներից է։ Գրել է նաև «Սոցիալիզմի քաղաքատնտեսության» ուսումնական ձեռնարկը (1960 թ. հրատարակություն)։ Առաքելյանը եղել է Մոսկվայի Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսությաև իևստիտուտի պլանավորման ամբիոնի դոցենտ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնների պրոֆեսոր։

Երկեր՝ Աշխատանքի արտադրողականությունը սոցիալիստական հասարակության մեջ, Ե., 1955 թ.։ Տնտեսական հաշվարկը ԽՍՀՄ արդյունաբերության մեջ, Ե., 1957 թ.։ Основные фонды промышленности СССР, М., 1938; Управление социалистической промышленностью, М., 1947; Использование основных средств в промышленности СССР, 2 дополнительное издание, М., 1951; хозрасщет и исползование основных фондов промышленности СССР, М., 1954; Армения-индустриальная республика, Е., 1967; Воспроизводство основных фондов СССР, М., 1970 (соавтор.).

ԱՌԱՔԵԼՅԱՆ Բաբկեն Նիկոլայի (1912 թ. փետրվարի 1, Մրգաշատ, ՀՀ Արմավիրի մարզ - 2004 թ. օգոստոսի 16), հայ խորհրդային պատմաբան և հնագետ։ Պատմական գիտությունների դոկտոր (1954 թ.), պրոֆեսոր (1957 թ.)։ ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի դիրեկտոր 1959 թ.-ից։ ՀԽՍՀ ԳԱ թղթակից–անդամ 1968 թ.-ից։ Ծնվել Է 1912 թ.-ի փետրվարի 1-ին, Գեչրլու (ՀԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Մրգաշատ) գյուղում։ ԽՄԿԿ անդամ 1940 թ.-ից։ Ավարտել Է Երևաևի պետակաև համալսարանի պատմության ֆակուլտետը (1938 թ.)։ Առաքելյանի գրչին են պատկաևում մի քանի մենագրություններ և շուրջ 100 գիտական հոդվածներ։ Ղեկավարել Է Գառնիի (1949 թ.-ից), Արմավիրի (1962 թ.-ից) և Արտաշատի (1970 թ.-ից) պեղումները։ Միջնադարյան Հայաստանի քաղաքներին է նվիրված «Քաղաքները և արհեստները Հայաստանում 9–13 դդ.» (հատոր 1–2, 1958–1964 թթ.) ուսումնասիրությունը, որտեղ Առաքելյանը բացահայտել է Հայաստանում զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանի քաղաքների ներքին կյանքը և կառուցվածքը: Առաքելյանը մասնակցել է հայ ժողովրդի պատմության դպրոցական ձեռնարկի (1951 թ.) և ակադեմիական բազմահատորյակի ստեղծմանը։ 1970 թ.-ից ղեկավարել է Հին Հայաստանի մայրաքաղաք Արտաշատի պեղումները, որոնք կարևոր նշանակություն ունեև Հայաստանի անցյալի պատմության և նյութական մշակույթի ուսումնասիրության համար։

Երկեր՝ Հայկական պատկերաքանդակները 4–7-րդ դդ., Ե., 1949։ Գառնի, հ. 1–3, Ե., 1951–1962 թթ. (1,2 հհ. ռուսերեն, 3 հ. Գ. Կարախանյանի հեղինակակցությամբ): Հին Հայաստանի ապակին, Ե., 1969 (Գ. Տիրացյանի և Ժ. Խաչատրյանի հեղինակակցությամբ)։

ԱՌԱՔԵԼՅԱՆ Հակոբ Բարսեղի (1894 թ. հոկտեմբերի 9, Եկատերինոդար (Կրասնոդար) - 1977 թ. նոյեմբերի 11, Փարիզ, Ֆրանսիա), հայ դիմահարդար։ 1916 թ.-ին ավարտել է Օդեսայի զինվորական դպրոցը։ 1921 թ.-ից հաստատվել է Փարիզում, որտեղ հայ դերասան Ա. Շահխաթունու ղեկավարությամբ տիրապետել է դիմահարդարության արվեստին։ 1946 թ.-ին Փարիզում բացել է դիմահարդարության արվեստանոց, որի տնօրենն է եղել։ Դիմահարդարել է 300-ից ավելի հայ և այլազգի դերասանների, այդ թվում՝ Շ. Ազնավուրին, Մ. Մորգանին, Ժ. Մարեին, Լ. Օլիվիեին։ Առաքելյանը դասավանդել է Փարիզի Գեղեցկության ակադեմիայում։ Դասախոսություններով հանդես է եկել ԽՍՀՄ–ում (Մոսկվա, Լենինգրադ, Երևան), Իտալիայում, Իսպանիայում, Ռումինիայում, Հարավսլավիայում և այլուր։ 1959 թ.-ին Առաքելյանի և ֆրաևսահայ մշակութային միության գործիչ Ա. Դարբինյանի ջանքերով Երևան են փոխադրվել քանդակագործ Հ. Գյուրջյանի 507 աշխատանքները։

ԱՌԱՔԵԼՅԱՆ Համբարձում Աստվածատուրի, Շահրիար (1855–1918), հայ հրապարակախոս, հասարակական–քաղաքական գործիչ, գրող, մանկավարժ։ Ծնվել է ապրիլի 29-ին, Շուշի քաղաքում։ Սովորել է սկզբում տեղի, 1865-ից՝ Թավրիզի հայկական դպրոցներում, ապա՝ Բաքվի ռեալական ուսումնարանում (ավարտել Է 1879 թ.-ին)։ Այնուհետև սովորել է Մոսկվայի երկրագործակաև ուսումնարանում, որը չի ավարտել։ Եղել է Շուշվա թեմական և օրիորդաց դպրոցների տեսուչ և ուսուցիչ։