վոր վարչությունը, բաժիններ ևն։ Ա. մ. առևտուրը ղեկավարում է քաղսովետների գործկոմների առևտրի վարչությունների և առանձին մանրածախ առևտրական կազմակերպությունների, տրեստների ևնի միջոցով, որոնք ընդգրկվում են այդ մինիստրության միասնական համակարգի մեջ։ Ա. մ. միջոցներ է ձեռնարկում առևտրի ապրանքաշրջանառության զարգացման համար, կարգավորում է սպառողական կոոպերացիաների և այլ գերատեսչությունների առևտրական գործունեությունը։
Առևտրի հարցերով զբաղվող առաջին պետական մարմինը՝ Արտաքին առևտրի ժողկոմատը, Սովետական Հայաստանում ստեղծվել է 1920-ի դեկտեմբերին՝ ՀՍՍՀ Հեղկոմի հրամանով։ Այն գլխավորում էր Ի. Դովլաթյանը։ Ռազմական կոմունիզմի քաղաքականության և պարենմասնատրման պայմաններում մթերքների հայթայթման և բաշխման հարցերով զբաղվում էին Պարենավորման ժողկոմատը և Հայկոոպը, որը 1921-ի դեկտեմբերի սկզբին վերածվեց Կենտրոնական կոոպերատիվային վարչության։ Այդ վարչության հրապարակած շրջաբերականով մասնավոր առևտուրը վերացվում էր և առևտուրը պետական մթերքների հետ միասին ամբողջությամբ հանձնվում էր կոոպերատիվներին, որոնք որպես բաշխման և մատակարարման ապարատներ ենթարկվում էին Պարենավորման ժողկոմատին կից Կենտրոնական կոոպերատիվային վարչությանը։ Ներքին առևտրի ասպարեզում այդ վիճակը շարունակվեց նաև նէպի պայմաններում մինչև 1924-ը։ ՀՍՍՀ Հեղկոմը ժողկոմխորհի վերակազմելու կապակցությամբ (1921-ի մայիս) Պարենավորման և արտաքին առևտրի ժողկոմ նշանակվեց Ա. Բեկզադյանը։ Նույն թվականին, ավելի ուշ, Պարենավորման ժողկոմ դարձավ Ա. Իվանյանը։ ԱՍՖՍՀ կազմավորման կապակցությամբ (1922-ի դեկտեմբեր) պարենավորման և արտաքին առևտրի կարգավորման իրավասությունն անցավ ԱՍՖՍՀ Արտաքին առևտրի և Պարենավորման ժողկոմատներին, որոնք գործում էին միավորված ժողկոմատների իրավունքով։ 1924–37-ին ՀՍՍՀ–ում գործել են ԱՍՖՍՀ Ներքին առևտրի ժողկոմատի Հայաստանի լիազորները։ 1937-ին, ԱՍՖՍՀ լուծարքից հետո, ՀՍՍՀ–ում վերստեղծվեց Ներքին առևտրի ժողկոմատը։ Ներքին առևտրի ժողկոմի պաշտոնը վարել են Ա. Դաստակյանը, Ե. Խաչիկյանը (1937–38), առևտրի ժողկոմներ են եղել Ա. Աբրահամյանը (1938–43), Ս. Սարզարյանը (1943–46)։ 1946-ի մարտի 15-ին Առևտրի ժողկոմատը վերակազմվեց առևտրի մինիստրության։ ՀՍՍՀ առևտրի մինիստրներ են աշխատել Ռ. Ազիզբեկյանը (1946–1948), Ռ. Քալանթարը (1948–52), Ա. Հովհաննիսյանը (1952–53), Զ. Չարչյանը (1953–57), Ա. Փիրուզյանը (1957–62), Դ. Վարդանյանը (1962–65), Լ. Վարդանյանը (1965–69), Կ. Ռուխիկյանը (1969–1972), 1972-ից մինիստրն է Հ. Հովհաննիսյանը։
ԱՌԵՎՏՈՒՐ, առք ու վաճառքի պրոցես, որով ապրանքներն արտադրությունից անցնում են սպառողներին։ Տարբերում են ներքին և արտաքին, մեծածախ և մանրածախ Ա.։ Ա. ծագել է հասարակության զարգացման վաղ աստիճաններում՝ կապված աշխատանքի հասարակական բաժանման, ապրանքային արտադրության ու ապրանքափոխանակման առաջացման ու զարգացման հետ։ Հին և միջին դարերում ինքնուրույն անմիջական արտադրողների համար Ա. եղել է օժանդակ գործ։ Աշխատանքի հասարակական երրորդ խոշոր բաժանումով Ա. դարձավ գործունեության ինքնուրույն բնագավառ։ Արտադրության միջոցների մասնավոր սեփականության. վրա հիմնված հասարակարգերում Ա. կապիտալի ներդրման ոլորտ է՝ շահույթ ստանալու նպատակով։ Ա. որպես– տնտեսության հատուկ ճյուղ վերջնականապես կազմավորվեց կապիտալիզմի ժամանակ։ Կապիտալիզմի պայմաններում, որտեղ առևտրական կապիտալը արդյունաբերական կապիտալի առանձնացված մասն է, Ա. գործում է շրջանառության ոլորտում։ Կապիտալիզմի զարգացմանը զուգընթաց Ա–ի մեջ տեղի է ունենում կապիտալի համակենտրոնացում և կենտրոնացում։ Իմպերիալիզմի փուլում այդ պրոցեսը հասցնում է խոշոր առևտրական մոնոպոլիաների տիրապետությանը։ Մեծածախ առևտրի մեջ, որը Ա. է կապիտալիստների միջև, առաջանում են խոշորագույն ֆիրմաներ։ Մանրածախ առևտրի մեջ, որը Ա. է կապիտալիստների և անմիջական սպառողների (բնակչության) միջև, հանդես են գալիս նորանոր կազմակերպական ձևեր՝ խոշոր ունիվերսալ, ստանդարտային գների, շղթայական կամ բազմակրպակային, մասնագիտացված խանութներ ևն։ Ապրանքների վաճառքի դժվարությունների հետևանքով աճում են շրջանառության ծախսերը: Որոշակի ժամանակաշրջանում (տարի, եռամսյակ, ամիս) արտահանման և ներմուծման ընդհանուր արժեքների հարաբերակցությունը տվյալ երկրի արտաքհն Ա–ի հաշվեկշիռն է, որը լինում է ակտիվ, երբ արտահանման արժեքը գերազանցում է ներմուծման արժեքը, ե պասսիվ, երբ ներմուծման արժեքն է գերազանցում արտահանման արժեքը։ Երկրների արտաքին առևտրական շրջանառության ամբողջությունը կազմում է միջազգային Ա.: Արտաքին Ա. ծագել և որոշ զարգացման է հասել ստրկատիրական և ֆեոդալական հասարակարգերում։ Բայց այն լայնորեն զարգացավ կապիտալիզմի ժամանակ։ Կապիտալիստական արտաքին Ա–ի հիմնական նպատակը շահույթ ստանալն է։ Աշխատանքի միջազգային բաժանման զարգացմանը զուգընթաց աճում են միջազգային Ա–ի ծավալն ու ապրանքային տեսականին։ Կապիտալիստական երկրների արտաքին Ա–ի համար բնորոշ է այն, որ գլխավոր կպպիտալիստական երկրները համաշխարհային շուկա են արտահանում հիմնականում արդյունաբերական պատրաստի արդյունքներ, իսկ թույլ զարգացած կախյալ երկրները՝ հումք և պարեն։ Կապիտալիստական երկրների միջև անհաշտ պայքար է ծավալվում արտաքին վաճառահանման շուկաների համար։ Կապիտալիստական աշխարհի արտահանման ընդհանուր գումարը 1960-ի 111, 8-ից 1970-ին հասել է 274 մլրդ. դոլարի, իսկ ներմուծմանը համապատասխանաբար՝ 118-ից 285,7 մլրդ. դոլարի։ Ընդ որում, զարգացած կապիտալիստական երկրների արտահանման բաժինը 76,1-ից բարձրացել է 80,6%-ի, իսկ զարգացող երկրներինր՝ 23,9-ից իջել է 19,4%-ի։ Բուրժուական պետությունների արտաքին Ա–ի քաղաքականությունը իմպերիալիզմի ժամանակաշրջանում նվաճողական բնույթ ունի (դեմպինգ, արտահանման համար պետական սուբսիդիաների տրամադրում, փոխառություններ, «օգնություն» ևն)։ Ներմուծումը սահմանափակվում է բարձր մաքսատուրքերի և ուղղակի արգելման միջոցով։ Ետպատերազմյան ժամանակաշրջանում կապիտալիստական երկրների արտաքին Ա–ի առանձնահատկություններից մեկը փակ առևտրական համագործակցությունների ստեղծումն է (Եվրոպական տնտեսական համագործակցություն, Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիա ևն), որոնք ապահովում են իմպերիալիստական պետությունների տիրապետող դերը համաշխարհային կապիտալիստական շուկայում։ Լայնորեն զարգացել է ռազմական տեխնիկայի ու զինամթերքի վաճառքը։
Սոցիալիզմի պայմաններում ապրանքաշրջանառությունն ընդգրկում է ինչպես արտադրության միջոցների, այնպես էլ սպառման առարկաների շրջանառությունը։ Արտադրության միջոցների առքն ու վաճառքը կատարվում է ինչպես ձեռնարկությունների ուղղակի կապերի, այնպես էլ մատակարարող ու վաճառահանող և մթերող կազմակերպությունների, իսկ սպառման սաարկաներինը՝ մանրածախ առևտրական կազմակերպությունների, հասարակական սննդի ձեռնարկությունների և կոլտնտեսային շուկաների միջոցով։ Առևտրական կազմակերպությունները իրագործում են ապրանքների իրացումը, որի ընթացքում կատարվում է նաև ապրանքներն արտադրությունից սպառողին հասցնելու և դրանց վերջնական մշակման հետ կապված գործառնություններ (տեսակավորում, փաթեթավորում, հակավորում են)։ Մեծածախ Ա. կատարվում է սոցիալիստական ձեռնարկությունների, նրանց ու մանրածախ առևտրական կազմակերպությունների միջև ապրանքների մեծ խմբերով։ Արտադրության համարյա բոլոր միջոցներն իրացվում են մեծածախ, իսկ որոշ միջոցներ՝ մանրածախ Ա–ի ձևով։ Մանրածախ Ա. կատարվում է մանրածախ առևտրական կազմակերպությունների և հիմնականում բնակչության միջև, որով և սպառողական նշանակություն ունեցող ապրանքները վաճառվում են սպառողին։
Սոցիալիզմի ժամանակ Ա. զարգանում է պլանաչափորեն։ Առևտրական պլանային կապեր են ստեղծվում սոցիալիստական ձեռնարկությունների, ինչպես նաև արտադրության և անձնական սպառման միջև։ Սոցիալիստական հասարակարգում կան Ա–ի երեք տեսակներ՝ պետական, կոոպերատիվ և կոլտնտեսային։ Պետական Ա–ի հիմնական ձևերն են. պետական և կոոպերատիվ ձեռնարկություններին՝ արտադրության միջոցների մատակարարումը, գյուղատնտեսական արդյունքների մթերումները, սպառման առարկաների վաճառքը։ Նյութատեխնիկական մատակարարման նպատակն արտադրության մի–