ջոցների բաշխումն է ձեռնարկությունների միջև՝ արտադրության պրոցեսի իրագործման համար։ Սովխոզներից, կոլտնտեսություններից և կոլտնտեսականներից գյուղատնտեսական արդյունքների գնումներն իրագործում են պետական ու կոոպերատիվ մթերող կազմակերպությունները և վերամշակող ձեռնարկությունները։ Մթերվող արտադրանքի հիմնական մասը որպես հումք օգտագործվում է թեթև և սննդի արդյունաբերության ճյուղերում, իսկ մյուսը մանրածախ Ա–ի ցանցով վաճառվում է բնակչությանը որպես պարեն։ Կոլտնտեսություններից գյուղատնտեսական արդյունքների գնումները մինչև 1958-ը իրագործվել է պարտադիր մթերումների ձևով։ Սկսած 1958-ից գնումները կատարվում են կայուն գներով՝ տարբերացված ըստ գոտիների։ Արտապլանային վաճառքի գները բարձր են սահմանված։ Պետական մանրածախ առևտրական կազմակերպությունների ցանցը ՍՍՀՄ–ում գլխավորապես տեղադրված է քաղաքներում։ Սոցիալիստական որոշ երկրներում (Բուլղարիա, Մոնղոլիա) այն լայնորեն տարածված է նաև գյուղում։ ՍԱՀՄ–ում պետական մանրածախ Ա–ի բաժինը 1970-ին կազմել է 69,4% (պետական մանրածախ գներով)։ Կոոպերատիվ առևտուրն իրագործում են սպառողական կոոպերացիաները, որոնք սպառողների կամավոր միություններ են։ Սրանց գործունեությունը գլխավորապես կենտրոնացված է գյուղական վայրերում, որտեղ ապրանք են վաճառում բնակչությանը, կոլտնտեսություններին, գյուղատնտեսական արտադրանք են գնում կոլտնտեսություններից ու կոլտնտեսականներից, որոնց մի մասը վերամշակվում և ապա վաճառվում է։ Կոմիսիոն կարգով ապրանքներ են գնում կոլտնտեսություններից և կոլտնտեսականներից և վաճառում քաղաքներում (կոմիսիոն առևտուր)։ Դրա հետ միաժամանակ գյուղում կազմակերպված են հացաթխում, հասարակական սնունդ և գյուղական բնակչության սպասարկման այլ ձևեր։ Սոցիալիստական որոշ երկրներում (Լեհաստան, ԳԴՀ) սպառողական կոոպերացիան լայն Ա. է կատարում նաև քաղաքում։ Որոշ երկրներում էլ (Լեհաստան, Հունգարիա են) սպառողական կոոպերացիաները վաճառում են նաև արհեստագործական կոոպերացիաների ապրանքները։ ՍՍՀՄ–ում կոոպերատիվ Ա–ի բաժինը 1970-ին կազմել է 29% (պետական մանրածախ գներով)։ Պետական ու կոոպերատիվ մանրածախ Ա–ի համակարգը ընդգրկում է նաև հասարակական սնունդը, որի ձեռնարկությունները (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ ևն) համակցում են սննդի արտադրության, իրացման և սպառման կազմակերպման ֆունկցիաները։ Այստեղ իրացվող արտադրանքը ներառվում է մանրածախ ապրանքաշրջանառության մեջ։ Պետական և կոոպերատիվ Ա–ի կազմակերպությունների գործունեությունը պլանավորում է պետությունը, ապրանքները վաճառվում են պետության սահմանած կայուն գներով։ Կոլտնտեսային մանրածախ առևտրում իրացվում է կոլտնտեսությունների և կոլտնտեսականների ավելցուկ արտադրանքը՝ շուկայում առաջացող գներով։ Կոլտնտեսային Ա. բնակչությանը պարենամթերք մատակարարելու կարևորագույն աղբյուր է։ Այդ Ա. պետությունը չի պլանավորում, բայց ներգործում է նրա վրա պետական ու կոոպերատիվ, կոմիսիոն Ա–ի միջոցով, նպաստում նրա զարգացմանը՝ ընդլայնելով կոլտնտեսային շուկաների ցանցը, ապահովելով սարքավորումներով, տրանսպորտային միջոցներով ևն։ ՍՍՀՄ կոլտնտեսային Ա–ի բաժինը 1970-ին կազմել է 1,6% (պետական մանրածախ գներով)։ Սպառման առարկաների Ա. անմիջականորեն կախված է աշխատավորների գնողունակ պահանջարկից։ Մանրածախ ապրանքաշրջանառությունն արտահայտում է սպառման աճն ու նրա կառուցվածքի փոփոխությունները, այն ժողովրդի բարեկեցության մակարդակի կարևորագույն ցուցանիշներից մեկն է։ ՍՍՀՄ պետական, կոոպերատիվ և կոլտնտեսային Ա–ի մանրածախ ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը 1970-ին կազմել է 159,5 մլրդ. ռ.։
Պետական, կոոպերատիվ և կոլտնտեսային Ա. աննախընթաց վերելք է ապրել նաև ՀՍՍՀ–ում, որի զարգացման ցուցանիշները բնութագրում է հետևյալ աղյուսակը.
1970-ական թթ. Ա. ՀՍՍՀ–ում զարգանում, է հիմնականում տնային, ըստ նախնական պատվերների, նմուշների, ձևած կտորների վաճառքի ձևերով։ 1972-ին հանրապետությունում կար 7164 խանութ, այդ թվում՝ պետական մասնագիտացված՝ 1509, որից պարենայինը՝ 609, ոչ պարենայինը՝ 900։ Նույն թվականին գործել է 422 ինքնասպասարկման խանութ, այդ թվում 221 պարենային, 201 ոչ պարենային։ ՀՍՍՀ Ա–ի ցանցում աշխատում էր 43.784 մարդ (առանց Հայկոոպի)։ Ա–ի համար կադրեր պատրաստվում են Երևանի պետական համալսարանում, Համամիութենական հեռակա կոոպերատիվ ինստ–ի Երևանի մասնաճյուղում, Երևանի առևտրա–ֆինանսական և կոոպերատիվ տեխնիկումներում:
Սոցիալիստական Ա–ի զարգացումը նախապատրաստում է այն ճյուղավորված տնտեսական ապարատը, որ իրագործելու է արդյունքների կոմունիստական բաշխումը։ Սոցիալիստական երկրների արտաքին Ա. պետական մենաշնորհ է։ ՍՍՀՄ–ում այն իրագործում են արտաքին Ա–ի մինիստրությունը, առևտրական ներկայացուցչությունները և համամիութենական էքսպորտ–իմպորտ հատուկ կազմակերպությունները։ Արտաքին Ա–ի մենաշնորհը բխում է սոցիալիստական էկոնոմիկայի բնույթից և կոչված է ապահովելու սոցիալիստական երկրների տնտեսական անկախությունը։ Արտաքին Ա–ի նկատմամբ վերահսկողության լրացուցիչ միջոց է նաև մաքսային համակարգը, որի բաղկացուցիչ մասերից մեկը մաքսատուրքն է։ ՍՍՀՄ 1965-ի հունվարից վերացրել է զարգացող երկրներից ներմուծվող ապրանքների մաքսը։ Սոցիալիստական երկրները Ա. են կատարում ինչպես միմյանց, այնպես էլ կապիտալիստական երկրների հետ: Համաշխարհային սոցիալիստական սիստեմի շրջանակներում ստեղծվել է միասնական սոցիալիստական շուկա, որտեղ Ա. կատարվում է պլանավորված կարգով և համարժեքայնության ու փոխադարձ շահավետության սկզբունքներով։ Գները որոշ փոփոխություններով սահմանվում են միջազգային շուկայական գների մակարդակով և կայուն են։ Համաշխարհային սոցիալիստական շուկայում առաջատար տեղ է զբաղեցնում ՍՍՀՄ, որին բաժին է ընկնում արտաքին առևտրական շրջանառության ավելի քան 1/3։ Համաշխարհային սոցիալիստական շուկայում առանձին սոցիալիստական երկրների ապրանքաշրջանառության կառուցվածքը որոշվում է դրանց էկոնոմիկայի զարգացման մակարդակով։1972- ին Տնտեսական փոխօգնության խորհրդի երկրների արտաքին առևտրի շրջանառությունը բոլոր երկրների հետ կազմել է 68,4 մլրդ. ռ. կամ 1971-ի համեմատությամբ ավելացել է 10,4%-ով, ՏՓԽ երկրեերի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 10,2%-ով։ Զարգացնելով առևտրական կապերը կապիտալիստական երկրների հետ՝ սոցիալիստական երկրներն օգտագործում են աշխատանքի միջազգային բաժանման առավելությունները. գնում են էժան ու որակով պատրաստի արտադրանքի, պարենի և հումքի առանձին տեսակներ, կատարելագործված նոր մեքենաներ ու սարքավորում՝ փոխարենը տալով կապիտալիստական երկրներին անհրաժեշտ ապրանքներ։ Այդ Ա. կատարվում է առևտրական համաձայնագրերի հիման վրա և հիմնականում համաշխարհային կապիտալիստական շուկայի գներով։ Աոցիալիստական երկրների արտաքին Ա–ի առանձնահատկություններից մեկը ակտիվ հաշվեկշիռն է (արտահանության գերակշռությունը ներմուծման նկատմամբ), որի շնորհիվ համալրվում են վալյուտային ռեզերվները։ Ետպատերազմյան շրջանում «սառը պատերազմի» քաղաքականությունն իր որոշակի կնիքը թողեց նաև կապիտալիստական և սոցիալիստական երկրների առևտրական հարաբերությունների վրա։ Արևմտյան տերությունները, մասնավորապես ԱՄՆ–ը, իրենց առևտուրը համաշխարհային սոցիալիստական սիստեմի