ԱՍՐԱՆ, Աշրան, գյուղ Պարսկահյասաանում, Ղարադաղի գավառի Քեյվանի գավառակում, լեռնային վայրում։ XX դ. սկզբին ուներ մոտ 50 տուն՝ 300 հայ բնակիչներով, որոնք հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Ա. այժմ էլ գոյություն ունի։
ԱՍՐԱՖ, Ասկարա, գյուղ Արեմտյան Հայաստանում, Վանի վիլայեթում, Վանա լճի հյուսիսային կողմում, Արճեշ գետի հովտում, Սիփան լեռան ստորոտին։ 1850-ական թթ. ամբողջովին հայաբնակ էր և ուներ մոտ 320 բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և այգեգործությամբ։ Ա. Արճեշի շրջանի նշանավոր գյուղերից էր, հատկապես հայտնի իր ընտիր գինիներով։ Գյուղն աներ եկեղեցի (Ս. Աստվածածին) և վարժարան։ Ա. երկու անգամ ավերվել է (1895-ին և առաջին համաշխարհային պատերազմի տարիներին)։ Ա–ի բնակիչների մեծ մասը զոհվել է Մեծ եղեռնի ժամանակ, փոքր մասը ապաստան է գտել Արևելյան Հայաստանում։
ԱՍՐՅԱՆ Աշոտ Մինասի (ծն. 1920), Սովետական Միության հերոս (2.11.1944), փոխ-գնդապետ: ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ծնվել է մարտի 3-ին, Վարդաբլուր գյուղում (այժմ՝ Հայկ. ՍՍՀ Ստեփանավանի շրջանում)։ 1940-ից ծառայել է սովետական բանակում։ Ավարտել է տանկային դասընթացներ (1943)։ Եղել է տանկային դասակի հրամանատար։ Սովետական Միության հերոսի կոչման արժանացել է կարելական Պեչենգա (Պետսամո) քաղաքի ազատագրման ժամանակ ցուցաբերած խիզախության համար։ Հետագայում մասնակցել է Լեհաստանի ազատագրմանը, Բեռլինի ճակատամարտին։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։
(նկ.) Ա. Հ. Ասրյան։
ԱՍՐՅԱՆ Արուս Հարությունի (ծն. 1904), հայ սովետ, դերասանուհի։ ՍՍՀՄ ժող. արտիստուհի (1972)։ Ծնվել է նոյեմբ. 26 (դեկտ. 9)–ին, Թիֆլիսում։ Բեմ է բարձրացել 1919-ին, Թիֆլիսում։ 1924–28-ին աշխատել է տեղի Հայ դրամայում (այժմ՝ Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոն)։ 1929–40-ին աշխատել է Լենինականի պետական թատրոնում, որտեղ խաղացած լավագույն դերերից են՝ Քսենյա (Լավրենյովի «Բեկում», 1929), Նաստյա (Գորկու «Հատակում», 1932), Շողակաթ (Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», 1934), Լաիզա (Շիլլերի «Սեր և խարդավանք», 1934), Տանյա (Արբուզովի «Տանյա», 1940)։ 1940-ից հաստատվելով Սունդուկյանի անվ. թատրոնում՝ ստեղծել է ոչ միայն կատակերգական ցայտուն դերապատկերներ՝ Դիանա (Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք», 1942), Անուշ (Պարոնյանի «Պաղտասար աղբար», 1954), այլև դրամատիկական կերպարներ՝ Վալյա (Սիմոնովի «Ռուս մարդիկ», 1942), Տատիկ (Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», 1961), Մարգրետ (Կրոնինի «Բրոուդիի ամրոցը», 1963), Մարե (Դարյանի «Հանրապետության նախագահը», 1970)։ Ա–ի արվեստին բնորոշ է ճկուն խաղը, ցայտուն ռիթմի և շեշտված դերապատկերի նախասիրությունր։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով և մեդալներով։
(նկ.) Ա. Հ. Ասրյանը Անուշի դերում (Պարոնյանի «Պաղտասար աղբար»)։ 1954։ Սունդուկյանի անվ. թատրոն։ Երևան։
ԱՍՑԻԴԻԱՆԵՐ (Ascidiae) (<հան. άσχίδίον – պարկիկ), քորդայավորների տիպի, տունիկավորների ենթատիպի դասերից։ Հանդիպում են բոլոր ծովերում։ Մարմնի տրամագիծը՝ 0,8–2 մմ։ Նստակյաց են, կպչում են սուբստրատին։ Կան մենակյաց և գաղութային ձևեր։ Մարմինը պատված է էպիթելային տունիկով։ Ա. ունեն 2 սիֆոն՝ բերանային և կլոակային։ Կլանի վրա կան բազմաթիվ խռիկային ճեղքեր, որոնք բացվում են շուրջ խռիկային կամ շուրջ կլանային խոռոչի մեջ։ Երկսեռ են, բազմանում են սեռական և անսեռ ճանապարհով՝ բողբոջմամբ, որը հաճախ հանգեցնում է գաղութների առաջացման։ Ա–ի թրթուրը ազատ լողացող է և ունի քորդա, որը հասուն Ա–ի մոտ անհետանում է։ Ազատ լողացող գաղութային պիրոսոմատեսակը ուժեղ լույս է ճառագայթում։ Ա. ունեն տեսական–կարգաբանական նշանակություն։
(նկ․) Ասցիդիա. 1–բերանային սիֆոնը, 2–կլոակային սիֆոնը։
ԱՍՈՒԱՆ (հնում՝ Սիենա), քաղաք ԵԱՀ–ում, Նեղոս գետի աջ ափին, Ասուանի նահանգապետության կենտրոնը։ Գետային նավահանգիստ է և երկաթուղային հանգույց։ 157,6 հզ. բն. (1971)։ Կան քիմիական, տեքստիլ, կաշվի–կոշիկի արդյունաբերության ձեռնարկություններ, շրջակայքում՝ երկաթի և շինարարական քարի (սիենիտի) արդյունահանություն։ Ա–ի մոտ, Սովետական Միության օգնությամբ, կառուցվել է Ասուանի բարձրադիր ամբարտակի ջրա–էներգետիկական կոմպլեքսը։ Ա. կլիմայական առողջարան է, հուլիսի միջին ջերմաստիճանը 33°C է, հունվարինը՝ 15°C։ Զբոսաշրջիկության կենտրոն է, մուսուլմանական ուխտատեղի։ Ա–ում գործում են բուսաբանական այգին, Կահիրեի հնությունների թանգարանի ֆիլիալը։
ԱՍՈՒՅԹ, ժամանակակից տրամաբանության հիմնական հասկացություններից մեկը, դատողության ձևականացված արտահայտության, որը գնահատվում է ճշմարտային արժեքի տեսակետից։ Օր. «Արարատը բարձր սար է», «Հինգը մեծ է երեքից և փոքր է յոթից», «Բոլոր մարդիկ մահկանացու են», «Նապոլեոնը հույն է»։ Ա. արտահայտում է որևէ միտք, որը կազմում է նրա բովանդակությունը (իմաստը) և ունի որևէ ճշմարտային արժեք (ճշմարիտ կամ կեղծ)։ Մեկ միտք արտահայտող Ա. կոչվում է պարզ կամ տարրական, այն Ա., որն իր մեջ պարունակում է մեկ այլ Ա., կոչվում է բարդ։ Պարզագույն տրամաբանական հաշիվներից մեկում՝ ասույթների տրամաբանությունում տարրական Ա–ները դիտվում են որպես վերլուծման չեն թարկվող, արդեն գնահատված մեկ ամբողջություն և ուսումնասիրվում են միայն նրանցից բարդ Ա–ներ կազմելու և վերջինների ճշմարտային արժեքի որոշման օրենքները։ Պրեդիկատների տրամաբանության մեջ տարրական Ա–ները տարրալուծվում են մասերի և դիտվում որպես պրեդիկատ կամ ասույթային ֆունկցիա, որը քննարկվող տիրույթի ցանկացած օբյեկտի համար ընդունում է որևէ ճշմարտային արժեք։ Աքսիոմատիկ մեթոդով կառուցված ձևական հաշիվներում, քանի դեռ այն որևէ կերպ չի մեկնաբանված (տես Մեկնաբանություն), Ա. դիտվում է որպես հատուկ սահմանումով ներմուծված, բովանդակությունից զուրկ նշան։ Ա–ները խիստ որոշակի կերպով ճշմարիտի և կեղծի բաժանելը բովանդակային մտածողության սխեմատիկ, իդեալականացված ըմբռնման հետևանք է։ Ուստի բովանդակային լեզվի մեջ ճիշտ ձևով կառուցված շատ նախադասություններ որպես Ա. ներկայացնելիս հնարավոր չէ գնահատել ճշմարտային տեսակետից, օր. «Մտածողությանը կարմիր է» նախադասությունը։ Այդպիսի դեպքերում սովորաբար տերմին ները ճշգրտվում են այնպես, որ նման Ա–ները լինեն ճշմարիտ կամ կեղծ, և մեծ մասամբ այդ հաջողվում է։ Սա նշանակում է, որ «Ա.» հասկացությունը դեռևս մինչև վերջ ճշգրտված չէ։
ԱՍՈՒՅԹՆԵՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, տրամաբանության բաժին, որն ուսումնասիրում է տարրական ասույթներից «և», «կամ», «եթե… ապա», «ոչ» և այլ տրամաբանական շաղկապների միջոցով կառուց–