Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/620

Այս էջը սրբագրված է

օդային գծերում օգտագործված մարդատար ինքնաթիռների հիմնական տվյալները բերված են աղյուսակում (1969, հունվար)։ 1965-ին ՍՍՀՄ–ում պատրաստվեց աշխարհում ամենախոշոր տրանսպորտային Ան–22 («Անթեյ») ինքնաթիռը, որն ունի 4 տուրբապտուտակային շարժիչներ՝ յուրաքանչյուրը՝ 15 հզ. ձ. ու. հզորությամբ (բեռնունակությունը՝ 80 տ, արագությունը՝ 740 կմ/ժ, թռիչքի հեռավորությունը՝ 5000 կմ)։ 1968-ին առաջին թռիչքը կատարեց Տու–154 ռեակտիվ ինքնաթիռը (ուղևորների թիվը՝ 164, արագությունը՝ 1000 կմ/ժ և թռիչքի հեռավորությունը՝ 6000 կմ

Ինքնաթիռի
տիպը
Ուղևորների
թիվը (մարդ)
Արագությունը
(կմ/ժ)
Առավելագույն
հեռավորությունը (կմ)
Տուրբապտուտակավոր և տուրբառեակտիվ
Տու–104Բ 100 800 3100
Իլ–18Դ 122 650 6500
Տու–114 170 770 8950
Ան–10Ա 100 630 4000
Ան–24 50 450 2000
Տու–124 56 800 2100
Տու–134 72 870 3250
Իլ–62 186 850 9200
Յակ–40 24 600 1500
Տու–154 164 1000 6000
Պտուտակամոտորային
Իլ–14Մ 36 320 1750
Լի–2 24 220 2000
Ան–2 10 190 850

50-ական թթ. սկզբներին ժողովրդական տնտեսությունում և ռազմական գործում լայն կիրառություն ստացան Մ. Միլի՝ Մի–1 և Մի–4, Ն. Կամովի՝ Կա–15, Կա–18 ևն ուղղաթիռնորը, ավելի ուշ՝ Մի–6, Մի–8 և Մի–10։

Քաղաքացիական և ռազմակաև Ա–ի զարգացումը սերտորեն կապված է օդաչուական անձնակազմի պատրաստման հետ։ Սովետական առաջին վարժական ինքնաթիռը Ու–1 էր։ Այնուհետև երևաց Ու–2 (հետագայում՝ Պո–2), որը միևչև XX դ. 50-ական թթ. հիմնական վարժական ինքնաթիռն էր։ 1960-ական թթ. պատրաստվեցին ռեակտիվ վարժական ինքնաթիռներ. ՍՍՀՄ–ում՝ Յակ–30 և –32, ԱՄՆ–ում՝ Տ–33 և –37, Անգլիայամ՝ «Ջեթ Փրովոսթ», Չեխոսլովակիայում՝ Լ–29 («Դելֆին») ևն։ 1960-ական թթ. սկզբից մի շարք երկրներում սկսվեցին գերձայնային մարդատար ինքնաթիռների ստեղծման աշխատանքները (ՍՍՀՄ–ում՝ Տու–144, Անգլիայում և Ֆրանսիայում՝ «Քոնքորդ», ԱՄՆ–ում՝ «Բոինգ–2707»)։ 1968-ի դեկտ. 31-ին ՍՍՀՄ–ում Է. Յոլյանի գլխավորած անձնակազմը առաջին թռիչքը կատարեց աշխարհում առաջին մարդատար գերձայնային Տու–144 ինքնաթիռով, որի տեխնիկական բնութագրերն են. ուղևորների թիվր՝ 121–140, արագությունը՝ 2500 կմ/ժ, թռիչքի հեռավորությունը՝ 6500 կմ, առաստաղը՝ 20000 մ։ «Քոնքորդ»–ը առաջին անգամ օդ բարձրացավ 1969-ի գարնանը։ Ենթադրվում է, որ 15200–18800 մ բարձրության վրա կզարգացնի 2175 կմ/ժ արագություն՝ տանելով 144 ուղևոր։ Շարունակվում է կատարելագործվել ինչպես մարտական, այնպես էլ քաղաքացիական ավիացիոն տեխնիկան, սկսվել է հիպերձայնային ինքնաթիռների յուրացումը, որոնք ձայնի արագությունը կգերազանցեն 4–5 անգամ, ծնվում է Ա–ի կիրառման մի նոր՝ ավիացիոն–տիեզերական ճյուղ։

Հայաստանում օդագնացության սկիզբը կապված է այստեղ ցարական բանակի ստորաբաժանումների վարժությունների հետ։ 1906-ին Կարսում ձևավորվեց օդագնացների առաջին վաշտը, որը 1911-ի հունիսի 22-ին զինավարժություններ անցկացնելու համար Կարսից տեղափոխվեց Անի։ Այստեղ էլ Ա. Գ. Թոփչյանի հրամանատարությամբ օդապարիկի զամբյուղից կատարվեցին Անիի ավերակների նկարահանումները, որոնք օգտագործվեցին քաղաքի պեղումների ժամանակ։ Կարսի վաշտը մասնակցեց 1-ին համաշխարհային պատերազմին, իսկ անձնակազմի մի մասը, որը տեղափոխվեց Ռիգա, մասնակցեց քաղաքացիական կռիվներին։ 1908-ին Թիֆլիսում կազմակերպվեց Կովկասի օդագնացների խմբակ, որի կազմում կային մեծ թվով հայեր։ Նույն թվականին հաստատվեց այդ խմբակի կանոնադրությունը։ Թիֆլիսի օդագնացների խմբակի անդամներից շատերը հետագայում, ավարտելով ավիացիոն դպրոցները, մասնակցեցին 1-ին համաշխարհային և քաղաքացիական պատերազմներին։ 1920-ի դեկտ. 29-ին Երևանում կազմակերպվեց 1-ին հայկական սովետական հետախուզական ավիաջոկատը (Կարսի և կովկասյան ավիաջոկատների անձնակազմից), որի հրամանատարն էր Ա. Ղուլյանը, քաղաքական կոմիսարը՝ Ա. Ռաֆայելյանցը։ 1923-ին միավորվեցին Հայաստանի, Վրաստանի և Անդրկովկասի ռազմական ավիաջոկատն սրը կսւզաղով Անդրկովկասի 44-րդ ավիաջոկատը։ Նույն թվականին կազմակերպվեց օդային նավատորմի բարեկամների անդրկովկասյան ընկերությունը։ Հայաստանում բոլոր գավառներում, ձեռնարկություններում, հիմնարկություններում, դպրոցներում ստեղծվեցին բջիջներ։ Ընկերության հանգանակած գումարով վերականգնվեցին Երևանի, Լենինականի, Կիրովականի օդանավակայանները, կարմիր բանակի համար գնվեցին ինքնաթիռներ։ Այդ ժամանակվանից էլ դրվեց ավիացիոն սպորտի հիմքը Անդրկովկասում։ 1923-ի մայիսին ստեղծվեց Անդրկովկասի քաղաքացիական օդային նավատորմի վարչությունը՝ «Զակավիան», որով սկիզբ դրվեց քաղաքացիական օդային նավատորմի զարգացմանը անդրկովկասյան հանրապետություններում։

Հայաստանի կոմկուսի Կենտկոմի քարտուղարության 1933-ի հուլիսի 10-ի որոշմամբ ՀՍՍՀ–ում կազմակերպվեց հանրապետական աերոակումբ, որը պատրաստում էր ավիամոդելիստներ, պլաներիստներ և պարաշյուտիստներ, իսկ 1935-ի կեսերին կազմակերպվեց օդաչուների պատրաստման առաջին խումբը։ 1936–1941-ին աերոակումբր պատրաստել է ավելի քան 500 օդաչու, 1000-ից ավելի պարաշյուտիստ, իևչպես նաև ավիամոդելիստներ ու պլաներիստներ։ Տես նաև Ավիամոդելիզմ։

Պատկերազարդումը տես 648–49 էջերի միջև՝ ներդիրում։

Գրկ. Воздухоплавание и авиация в России до 1907 года. Сборник документов и материалов, под ред. Попова В. А., М., 1956; Грин В., Кросс Р., Реактивные самолеты мира, пер. с англ., 1957; Виноградов Р. И., Минаев А. В., Самолеты СССР, 2 изд., М., 1961; Изаксон А. М., Советское вертолетостроение, М., 1964; Гражданская авиация СССР, 1917–1967, М., 1968; КПСС о вооруженных силах Советского Союза. Документы 1917–1968, М., 1969; Энергетическая, атомная, транспортная и авиационная техника. Космонавтика, М., 1969.

ԱՎԻԱՑԻՈՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ժամանակակից արդյունաբերության առավել խոշոր և կենտրոնացված ճյուղերից։ Ծնունդ է առել XX դ. սկզբին և, հատկապես, զարգացում ապրել 40-ական թվականներից (տես նաև Ավիացիա)։ ՍՍՀՄ Ա. ա. փաստորեն հիմնադրվել է նախապատերազմյան հնգամյակների տարիներին, երբ ստեղծվեցին ինքնաթիռների մի շարք յուրօրինակ կոնստրուկցիաներ։ Արտադրության հանձնվեցին ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական տուրբառեակտիվ և տուրբապտուտակային շարժիչներով ինքնաթիռներ (Տու–104, Տու–114, Տու– 124, Տու–134, Տու–154, Իլ–18, Իլ–62, Ան–10, Ան–24, Յակ–40 ևն), որոնք ստեղծվել են 40-ական թթ. կեսերին Ա. Տապոլևի, Ա. Միկոյանի, Ա. Յակովլևի, Օ. Անտոնովի կոնստրուկտորական բյուրոներում։ Ետպատերազմյան տարիներին յուրացվեց Ա. Իվչենկոյի,Ն. Կուզնեցովի, Ա. Լյուլկայի, Պ. Սոլովյովի և ուրիշների տուրբառեակտիվ շարժիչների կոնստրուկցիաների արտադրությունը, որ ապահովեց Ա. Տապոլևի, Ա. Միկոյանի, Վ. Մյասիշչևի, Գ. Սանսիի, Ա. Յակովլևի նոր, առավել կատարելագործված մարտական ինքնաթիռների ստեղծումը։ Ա. ա–յան մեջ լայնորեն կիրառվում են հոսքային գծեր, մեքենայացված կոնվեյերներ, կիսավտոմատ և ավտոմատ, ինչպես նաև ծրագրավորված կառավարման հաստոցներ։ Ա. ա–յան մեջ զգալի ծավալ ունի լայն սպառման առարկաների (սառնարաններ, լվացքի մեքենաներ ևն), ինչպես նաև ալյումինի և տիտանի համաձուլվածքների գլանվածքի արտադրությունը։

Արտասահմանում սոցիալիստական երկրներից զարգացած Ա. ա. ունեն Չեխոսլովակիան, Լեհաստանը և Չինաստանը։ Կապիտալիստական երկրների մեջ առավել զարգացած Ա. ա. ունեն ԱՄՆ, Անգլիան, Ֆրանսիան։ 60-ական թթ. Ա. ա. ԱՄՆ–ում վերածվել է ավիահրթիռային արդյունաբերության (ինքնաթիռներ, բալիստիկ հրթիռներ, կառավարվող ռեակտիվ արկեր)։ Նույն ուղղությամբ է զարգացել Անզլիայի Ա. ա., որը արտադրում է նաև հրթիռներ և կառավարվող արկեր։ Ֆրանսիայի Ա. ա. հիմնականում թողարկում է ինքնաթիռներ և ավիաշարժիչներ։ Կապիտաւիստական մյուս երկրներից խոշոր Ա. ա. ունեն Կանադան, Ճապոնիան և ԳՖՀ։