4856 հզ. մարդ է եղել (ամբողջ բնակչության 42%)։ Բնակչության ճնշող մեծամասնության և պետական լեզուն անգլերենն է։ Ա. Մ. աշխարհի ամենաթույլ բնակեցված երկրներից է։ Բնակչության մոտ 80% կենտրոնացած է գլխավորապես մայր ցամաքի արլ. և հվ–սւրլ. ծովափին՝ ամենամեծ քաղաքների շրջաններում։ Ներքին մարզերում, որտեղ մի քանի քառակուսի կմ վրա խտությունն ընդամենը 1 մարդ է, բնակչությանը կենտրոնացած է լեռնարդյունաբերական կենտրոնների շուրջը։ Բնակչության 83%-ից ավելին ապրում է քաղաքներում, որոնցից խոշորներն են (31 դեկտ. 1970, արվարձաններով, հզ. մարդ)՝ Սիդնեյ՝ 2780, Մելբուռն՝ 2425, Ադելաիդա՝ 825, Բրիզբեն՝ 853, Պերտ՝ 663։
IV. Պատմական ակնարկ
Ավստրայիայի արմատական բնակիչների նախնիները եկել են Հարավային Ասիայից և այստեղ բնակություն հաստատել հավանաբար ուշ պալեոլիթի շրջանում։ Մինչև XVIII դ. վերջը նրանց հիմնական զբաղմունքը որսորդությունն էր և հավաքչությունը։ XVIII դ. վերջին Ավստրալիան գաղութացրին անգլիացիները։ Մինչև XIX դ. կեսը Ավստրալիայի տերիտորիան օգտագործվում էր որպես աքսորավայր։ Գաղութացմանը զուգընթաց արմատական բնակչությունը մասամբ ոչնչացվում էր, մասամբ մղվում անբերրի շրջանները։ Մայր ցամաքում առաջացած անգլիական գաղութները կառավարում էին նահանգապետները, որոնց նշանակում էր անգլիական կառավարությունը։ XIX դ. կեսին մեծ նշանակություն ստացավ բրդի արտահանումը։ Վիկտորիա գաղութում ոսկու հայտնաբերումը և դրան հաջորդած «ոսկու տենդը» (1851–61) հանգեցրին գաղութի տնտեսության և ներգաղթի արագ աճին։ Կապիտալի և որակավորված բանվորական ուժի ներհոսը նպաստեց երկրում արդյունաբերության (թեթև, սննդի և լեռնարդյունահանող) զարգացմանը։ 1901-ին Ավստրալիսւյում ստեղծվեց անգլիական գաղութների ֆեդերացիա՝ Ավստրալիական Միություն, դոմինիոնի իրավունքով։ XIX և XX դդ. սահմանագծում ավստրալիական կապիտալիզմը թևակոխեց իմպերիալիզմի փուլը։ Բանվորական շարժման մեջ ուժեղացան օպորտունիզմը և ռեֆորմիզմը։ Մեծ ազդեցություն ձեռք բերեց լեյբորիստական կուսակցությունը (հիմնվել է XIX դ. 90-ական թթ.), որը հենվում էր բանվորական վերնախավի վրա։
Ա. Մ. մասնակցեց առաջին համաշխարհային պատերազմին (1914–18), որը նպաստեց երկրում մոնոպոլիստական կապիտալի աճին և դասակարգային հակասությունների սրմանը։ Ակտիվացավ սոցիալիստական և այլ ձախ խմբերի գործունեությունը։ 1920-ի հոկտեմբերին հիմնադրվեց Ավստրալիական կոմունիստական կուսակցությունը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և նրանից անմիջապես հետո վերացավ Ա. Մ–յան արտաքին քաղաքական կախումը Մեծ Բրիտանիայից։ Ա. Մ. դարձավ ինքնուրույն պետություն։ Միաժամանակ մեծացավ Ա. Մ–յան կավածությունը ԱՄՆ–ի ց։ Ա. Մ. մտնում է ԱՆԶՅՈՒՍ (1951) և ՍԵԱՏՕ (1954) ագրեսիվ ռազմական խմբավորումների մեջ՝ սերտ կապեր պահպանելով Անգլիայի հետ։ Ա. Մ–ում գործում են անգլիական մի շարք ռազմա–հետազոտական հաստատություններ։
V. Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և հասարակական մյուս կազմակերպությունները
Լիբերալ կուսակցությունը հիմնվել է 1944-ին։ Արտահայտում է խոշոր բուրժուազիայի շահերը։ 1949-ի դեկտեմբերից Ագրարային կուսակցության հետ համատեղ իշխանությունը պահում են իրենց ձեռքում։ Ագրարային կուսակցությունը հիմնվել է 1916-ին։ Արտահայտում է խոշոր հողատերերի շահերը։ Լեյբորիստական կուսակցությունը հիմնվել է XIX դ. 90-ական թթ.։ Կուսակցության մեջ կոլեկտիվ անդամների իրավունքով մտնում են շատ արհմիություններ։ Դեմոկրատական լեյբորիստական կուսակցությունը հիմնվել է 1957-ին։ Միավորում է լեյբորիստական կուսակցությունից անջատված ծայրահեղ աջ տարրերին։ Ավստրալիայի կոմունիստական կուսակցությունը հիմնվել է 1920-ին։
Առաջին արհմիությունները ստեղծվել են XIX դ. 50-ական թթ.։ Ա. Մ–ում կա 309 ճյուղային արհմիություն՝ 2240 հզ. անդամով (1970)։ Խոշորագույն արհմիութենական միավորումն է 1927-ին հիմնադրված Արհեստակցական միությունների ավստրալիական խորհուրդը՝ 1,75 մլն. անդամով (1971)։ Մտնում է ազատ արհմիությունների Միջազգային կոնֆեդերացիայի մեջ։ Հարում է լեյբորիստական կուսակցությանը։ Հասարակական կազմակերպություններից կարևոր են. Ավստրալիա–ՍՍՀՄ ընկերությունը, հիմնվել է 1942-ին։ Խաղաղության ավստրալիական խորհուրդը Ա. Մ–յան խաղաղության կողմնակիցների միավորումն է, հիմնվել է 1949-ին։ Երիտասարդական առաջադիմական կազմակերպությունը Ավստրալիայի սոցիալիստական երիտասարդության միությունն է, հիմնվել է 1967-ին։ Ազգային քաղաքացիական խորհուրդը հետադիմական կաթոլիկական կազմակերպություն է, հիմնվել է 1957-ին։ Նախկին զինծառայողների լիգա հետադիմական կազմակերպությունը հիմնվել է 1916-ին։ Ֆերմերների ազգային միությունը արտահայտում է խոշոր հողատերերի շահերը։
VI. Տնտեսա–աշխարհագրական ակնարկ
Ընդհանուր բնութագիրը։ Ա. Մ. կապիտալիզմի զարգացման բարձր մակարդակի ինդուստրիալ–ագրարային երկիր է։ Ազգային եկամտի 2/3 տալիս է արդյունաբերությունը։ Երկրի տնտեսությունը վերահսկում են մի քանի մոնոպոլիաներ՝ «Բրոկըն–Հիլ փրոփրայեթրի» գլխավորությամբ։ Տնտեսության մեջ իշխում է օտարերկրյա (ամերիկյան, բրիտանական, ճապոնական, արևմտագերմանական, ֆրանսիական) կապիտալը։ Ա. Մ. կապիտալիստական աշխարհում գրավում է առաջին տեղը ոչխարի գլխաքանակով, բրդի խուզով, կապարի արդյունահանմամբ, ռուտիլի խտանյութի արտադրությամբ և երրորդ տեղը՝ ռաֆինացված կապարի արտադրությամբ ու ցորենի բերքով։
Արդյունաբերությունը։ Ա. Մ–յան արդյունաբերության առաջատար ճյուղը լեռնահանքայինն է։ 1969–70 ֆինանսական տարում արդյունահանվել է 47,7 մլն. տ քարածուխ (Նոր Հարավային Ուելս և Քվինսլենդ նահանգներ), 23,9 մլն. տ գորշ ածուխ (Վիկտորիա նահանգ), 43,2 մլն. տ երկաթի հանքաքար (Հարավային Ավստրալիա և Արևմտյան Ավստրալիա նահանգներ) ևն։ Ա. Մ. 1970-ին տվել է կապիտալիստական և զարգացող երկրներում արտադրվող ռաֆինացված ցինկի 13% (261 հզ. տ), կապարի մոտ 6,5% (206 հզ. տ)։ Բազմամետաղների գլխավոր հանքավայրերն են՝ Բրոքըն Հիլը (Նոր Հարավային Ուելս), որը տալիս է երկրում արդյունահանվող ցինկի 76%, արծաթի՝ 58%, Մաունթ Այզան (Քվինսլենդ), Ռիդ Ռոզբերին (Տասմանիա)։ Արդյունահանվում են նաև նավթ (Մունի՝ Բրիզբեն քաղաքի մոտ), պղինձ (Մաունթ Այզա՝ ավստրալիական արդյունահանման 69%), բոքսիտներ (Ուեյպա՝ Քվինսլենդ նահանգ), ոսկի (Կսւլգուռլի և Քուլգարդի՝ Արևմտյան Ավստրալիա նահանգ), ուրան (Ռամ Ջանգլ՝ Հյուսիսային տերիտորիա), ռուտիլ և ցիրկոն (Նոր Հարավային Ուելս և Քվինսլենդ)։ 1970-ին հայտնաբերվել են նիկելի (Կալգուռլի քաղաքի մոտ, Արևմտյան Ավստրալիա) և ուրանի (Նաբար Լեկի շրջանում, Հյուսիսային տերիտորիա) հեռանկարային հանքավայրեր։ 1970-ին արտադրվել է 56,1 մլրդ. կվտ. ժ էլեկտրաէներգիա։ Տնտեսության համար բնորոշ է մշակող արդյունաբերության արագ զարգացումը։ 1967-ին նրան բաժին էր ընկնում ամբողջ արտադրանքի մաքուր արժեքի 67%-ից ավելին։ Սև մետալուրգիայի (1970-ին՝ 6,2 մլն. տ չուգուն և 6,8 մլն. տ պողպատ) գլխավոր կենտրոններն են Նյուքասլ, Պորտ Կեմբլա, Ուայալա քաղաքները։ Գունավոր մետաղների նախնական ձուլում է կատարվում Պորտ Փիրի (արծաթ, կապար, պղինձ), Մաունթ Այզա (պղինձ), Պորտ Կեմբլա (պղինձ, ոսկի) քաղաքներում։ էլեկտրոլիզի եղանակով Ռիսդոնում (Հոբարթի արվարձանը, Տասմանիա նահանգ) ստանում են պղինձ, կապար, ցինկ, կոբալտ, Բել Բեյում (Տասմանիա), Փոյնտ Հեյնրիում (Ջիլոնգի մոտ, Վիկտորիա նահանգ)՝ ալյումին, Պորտ Օգաստայում (Հարավային Ավստրալիա)՝ մագնեզիում։ Մեքենաշինական գործարանները թողարկում են գյուղատնտեսական մեքենաներ (Սիդնեյ, Մելբուռն, Ադելաիդա), ավտոմոբիլներ (Սիդնեյ, Մելբուռն, Ջիլոնգ, Ադելաիդա, Պերտ), հաստոցներ, արդյունաբերական սարքավորում, շոգեքարշներ և ծանր մեքենաշինության արտադրանքի այլ տեսակներ (Սիդնեյ, Սելբուռն, Բրիզբեն, Նյուքասլ, Քուինանա, Պորտ Կեմբլա)։ Նավաշինությունը մասնագիտացել է բեռնանավերի շինության և հավաքման մեջ (Սիդնեյ, Մելբուռն,