Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/645

Այս էջը սրբագրված է

(նկ․) «Գայանե» մեքենան։

արմատավորման գործում։ Այդ նպատակի համար ինստ–ը ունի արմատավորման բաժին՝ փորձնական արտադրամասով և մոնտաժային–հարմարաբերման լաբորատորիայով։ «Ա.» 1960-ից հրատարակում է «Ինստիտուտի աշխատություններ» (ռուս.) ժողովածուն։ Ինստ–ում ստեղծվել է կարբիդի վառարանների աշխատանքը ավտոմատ կարգավորող «Գայանե» մեքենան, որը ներկայացված էր Մոսկվայի «Ավտոմատիզացիա–69» միջազգային ցուցահանդեսում։ Գերմանացի մասնագետների խնդրանքով պատրաստված «Գայանե» մեքենան ԳԴՀ–ում արժանացավ բարձր գնահատականի։

ԱՎՏՈՄԵՏԱՄՈՐՖԻԶՄ (ավտո… + մետամորֆիզմ) (երկրբ.), մագմատիկական ապարների փոփոխություն։ Պայմանավորված է նրանց սառչելու պրոցեսում անջատված ցնդող նյութերի և լուծույթների ներգործությամբ։ Տես Մետամորֆիզմ։


ԱՎՏՈՄՈԲԻԼ (<ավտո… և լատ. mobilis – շարժվող), սեփական շարժիչով անռելս տրանսպորտի միջոց։ Քամու կամ մարդու մկանային ուժով շարժման մեջ դրվող սայլակների ստեղծման փորձեր հայտնի են հնուց։ Շոգեմեքենայի հայտնագործումը (XVIII դ. երկրորդ կես) դրդեց Ն. Ժ. Քյունոյին (Ֆրանսիա) ստեղծելու (1769) առաջին շոգեավտոմոբիլը (նկ. 1)։ Ա–ի կոնստրուկցիայի զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցավ դիֆերենցիալի (1828, Օ. Փեքյոր, Ֆրանսիա), պնևմատիկ դողերի (1845, Ռ. Թոմփսոն, Անգլիա), անիվների անկախ կախոցների (1878, Ա. Բոլլե, Ֆրանսիա) և այլնի հայտնադործումը։ Ա–ի լայն օգտագործումը որպես տրանսպորտի միջոց սկսվեց ներքին այրման շարժիչի երևան գալուց հետո։ 1886-ին Կ. Բենցը (Գերմանիա) ստացավ բենզինային շարժիչով (0,75 ձ. ու.) պատրաստված եռանիվ Ա–ի արտոնագիրը։ Հետագա տարիներին սկսվեց Ա–ի արդյունաբերական արտադրությունը։ 1890-ին երևաց «Փանար և Լևասոր» առաջին Ա. (Ֆրանսիա)։ 1892-ին Հենրի Ֆորդը պատրաստեց իր առաջին Ա. (նկ. 2), իսկ 1903-ին սկսվեց դրանց արդյունաբերական արտադրությունը։ Հետագայում Ա–ի թողարկումը սկսեց աճել։ 1970-ին Ա–ների համաշխարհային արտադրությունը հասավ տարեկան ավելի քան 30 մլն.։ Ա–ները ըստ նշանակաթյան լինում են՝ տրանսպորտային, հատուկ և վազքի։ Տրանսպորտայինը ստորաբաժանվում է մարդատար, բեռնատար և մարդա–բեռնատար տեսակների։ Մարդատար Ա–ները բաժանվում են թեթև մարդատարների և ավտոբուսների (8 տեղից ավելի)։ Թեթև մարդատարները դասակարգվում են ըստ շարժիչի լիտրածավալի՝ մանր (մինչև 0,75 լ), փոքր (մինչև 2 լ), միջին (մինչև 5 լ) և մեծ (ավելի քան 5 լ)։ Ավտոբուսները լինում են միջքաղաքային, քաղաքային, զբոսաշրջման ևն։ Բեռնատար Ա–ները բնութագրվում են բեռնունակությամբ (արտահայտված տոննաներով)։ Նրանց շարքին են դասվում նաև ավտոգնացքները։ Մարդա–բեռնատարը (նկ. 3) ունի մասնագիտացված թափք՝ մարդիկ և բեռներ փոխադրելու համար։ Հատուկ Ա–ները ծառայում են փողոցների մաքրման, հրդեհների մարման, շտապ բուժօգնության (նկ. 4) և այլ նպատակների համար։ Վազքի Ա–ներր նախատեսվում են մրցարշավների համար։ Լինում են նաև սովորական և բարձր անցունակության (տես Ամենագնաց) Ա–ներ և հատուկ սարքերով հանդերձված, ջրի վրայով շարժվող «Ամֆիբիա»–ներ։ Ա. բաղկացած է շարժիչից, շասսիից (նկ. 5), թափքից և էլեկտրասարքավորումից։ Արդի Ա–ներում լայնորեն օգտագործվում են աշխատանքային խառնուրդի (վառելիք և օդ) էլեկտրական վառումով (կարբյուրատորային) և սեղմումից բռնկվող (դիզելային) ներքին այրման շարժիչներ։ Վերջիններս հիմնականում դրվում են միջին և մեծ բեռնատար Ա–ների վրա։ Ներքին այրման շարժիչներ են դրվում նաև գազաբալոնային ավտոմոբիլների և գազագեներատորային ավտոմոբիլների վրա։ Սովետական արտադրության Ա–ներում կիրառվում են 4, 6, 8 և 12 գլանանի շարժիչներ։

(նկ․) Նկ. 1. Կյունոյի շոգեավտոմոբիլը։

(նկ․) Նկ. 2. Հենրի Ֆորդի առաջին շոգեավտոմոբիլը։

Շասսին ընդգրկում է ուժային փոխանցումը (փոխհաղորդակը), վարման մեխանիզմները և ընթացքային մասը։ Փոխհաղորդակը ծառայում է շարժիչի պտտող մոմենտը տանող անիվներին փոխանցելու և այն ըստ մեծության և ուղղության փոխելու համար։ Վարման մեխանիզմը բաղկացած է ղեկի և արգելակի համակարգերից, ինչպես նաև շարժիչն ու փոխհաղորդակը վարելու սարքերից։ Ընթացքային մասը, որն իր վրա է կրում Ա–ի մնացած տարրերը, կազմում են շրջանակը, կախոցները, սռնիները (կամուրջները) և անիվները՝ դողերի հետ։ Ա–ի թափքը զետեղարան է վարորդի, ուղևորների և բեռների համար, իսկ շրջանակի բացակայության դեպքում՝ նաև կրող համակարգ։ Ուժային փոխանցումը բաղկացած է կցորդիչից, փոխանցումների տուփից, կարդանային փոխանցումից, դիֆերենցիալից և անիվների սռնիներից։ Կցորդիչը (4, նկ. 5) փոխանցումների տուփին է հաղորդում շարժիչի պտտող մոմենտը, անջատում այն փոխանցումներ կատարելիս, իսկ հետո սահուն միացնում։ Տարածված է միասկավառակ շփական կցորդումը, մեծ կիրառություն է ստանում հիդրավլիկական կցորդումը։ Փոխանցումների տուփը (9, նկ. 5) ատամնանիվների հավաքածու է, որոնց միացումների փոփոխման միջոցով փոխվում են շարժիչի պտտող մոմենտը (ըստ մեծության) և Ա–ի շարժման ուղղությունը (հետընթաց)։ Կարդանային փոխանցումը (11, նկ. 5) պտտող մոմենտը փոխվող անկյան տակ հաղորդում է գլխավոր փոխանցմանը։ Սովորական Ա–ների ուժային փոխանցումներում կիրառվում

Նկ. 3. Մարդա–բեռնատար ավտոմոբիլ «Ժիգուլի–ունիվերսալ» – ՎԱԶ–2102:

Նկ․ 4. Շտապ բժշկական օգնության ավտոմոբիլ «Վոլգա»–ԳԱԶ–Մ–22Բ։