Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/648

Այս էջը սրբագրված է
ՍՍՀՄ ավտոմոբիլային ճանապարհների դասակարգումը
Ցուցանիշներ Ավտոմոբիլային ճանապարհների տեխնիկական կարգերը
I II III IV V
Ավտոմոբիլների շարժման հեռանկարային օրական
միջին ինտենսիվությունը երկու ուղղությամբ
6000-ից ավելի 6000–3000 3000–1000 1000–200 200-ից պակաս
Շարժման հաշվարկային արագաթյունը, կմ/ժ 150 120 100 80 60
Երթևեկամասի լայնությունը, մ 2×7,5 և ավելի 7,5 7 6 4,5
Շարժման ուղիների լայնությունը, մ 3,75 3,75 3,5 3,0 4,5
Առավելագույն երկայնական թեքությունները, ‰ 30 40 50 60 70
Ամենամեծ թույլատրվող կշիռը, որը դողերով հաղորդվում է
ավտոմոբիլի միական առավել բեռնավորված առանցքին, կն
100 100 60 60 60
Տ․ 10 10 6 6 6

րաժ՝ թեքությամբ դեպի կորի կենտրոնը։ Գետերի, առուների ենի հետ հատվելու տեղերում կառուցվում են կամուրջներ կամ ջրթող խողովակներ, թունելներ ևն։ Լեռնային պայմաններում ծրագծի շրջադարձը լանջի վրա կատարվում է օձագալարքի միջոցով։ Բարձր և ցածր կարգի Ա. ճ–ի հատումն իրականացվում է տարբեր մակարդակների վրա։ Այդպիսի հանգույցը մեծացնում է հատվող ճանապարհների թողունակությունը, ապահովում շարժման անվտանգությունը։

(նկ․) Հատված Երեան–Էջմիածին ավտոմոբիլային ճանապարհից։

(նկ․) Հատվածներ Երևան–Սևան ավտոմոբիլային ճանապարհից։

Ա. ճ–ի շինարարությունն իրականացվում է կոմպլեքսային մեքենայացմամբ (տես Ճանապարհաշինական մեքենաներ), աշխատանքների ինդուստրացմամբ և հոսքային մեթոդների լայն օգտագործմամբ։ Հայկական ՍՍՀ–ում ավտոմոբիլային տրանսպորտի զարգացմանը համընթաց կառուցվել են ժամանակակից Ա. ճ.։ 1973-ին Հայաստանի Ա. ճ–ի երկարությունը եղել է 8369 կմ։ Շահագործման են հանձնվել Երևան–Աշտարակ–Թալին–Մարալիկ–Լենինական (1970), Երևան–Երասխ–Եղեգնաձոր–Ագիգբեկով–Սիսիան–Գորիս–Ղափան (1965) Ա. ճ.։ Գործարկվել է Ղափան–Քաջարան ասֆալտապատ ճանապարհը (1959)։ Գործում է Կիրովական–Ստեփանավան ավտոճանապարհի 1,8 կմ երկարությամբ թունելը (անցնում է Բազումի լեռան տակով), որը 40 կմ երկարությամբ ճանապարհը կրճատեց 13 կմ–ով։

Գրկ. Сиденко В. М., Голованенко С. Л., Батраков О. Т., Основы дорожно-строительного производства и механизация дорожных работ, М., 1968; Баруля А. К., Проектирование автомобильных дорог, 4 изд., перераб. и доп., ч 1-2, М., 1961-62.

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ, ավտոմոբիլային ճանապարհների կառուցումն ու շահագործումը ղեկավարող պետական մարմին։ Ստեղծվել է 1970-ի սեպտեմբերին։ 1920-ից գոյություն է ունեցել իբրև խճուղային և ջրային ճանապարհների երթևեկության վարչություն, 1925-ից՝ ճանապարհների և տրանսպորտի գլխավոր վարչություն, 1938-ից՝ հանրապետական և տեղական ճանապարհների գլխավոր վարչություն, 1956-ից՝ խճուղային ճանապարհների գլխավոր վարչություն։ Մինիստրությունը աշխատանքներ է տանում հանրապետությունում ավտոճանապարհների շինարարության ու շահագործման, խճուղային ճանապարհների ցանցի ստեղծման, վերանորոգման ու պահպանության ուղղությամբ։ Իր կազմում ունի արտադրադիսպետչերական, տեղական ճանապարհների, նյութատեխնիկական մատակարարման, ճանապարհաշինարարական վարչություններ, ինչպես նաև կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների և փորձամեխանիկական գործարաններ ու ավտոգրասենյակ։ Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության և շահագործման մինիստրության մինիստրն է Հ. Ա. Հայրապետյանը (1970-ից)։ Գ. Հովհաննիսյան


ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՍՊՈՐՏ, մարզաձև, ընդգրկում է զանազան մրցումներ սերիական, սրընթացային և սպորտային մեքենաներով։ Առաջին մրցումներն անցկացվել են 1894-ի նոյեմբ. 18-ին, Ֆրանսիայում։ Մեր երկրռւմ ավտոմոբիլային աոաջին մրցարշավներն անցկացւլել են 1898-ի հոկտ. 11-ին, առաջին մրցումները՝ 1924-ին։ Սկսած 1948-ից ՍՍՀՄ–ում տեղի են ունենում Ա. ս–ի կանոնավոր մրցումներ։ Այդ մրցումների հիմնական տեսակներն են՝ խճուղային–օղակապտույտ, խճուղային–գծային, մրցուղային (ավտոդրոմներում, ձիարշավարաններում, հեծանվահրապարակներում, մարզադաշտերում), ռեկորդների սահմանման, կտրտված տեղանքի (կրոս), կանոնավոր ընթացքի և տոկունության (րալլի), ձևավոր վարման, վառելանյութի խնայողության, կարտինգ (փոքր տրամաչափի մեքենաներով), բազմամարտ ևն մրցարշավներ։ Ա. ս. կատարելագործում է ավտովարորդների վարպետությունը, օժանդակում մարզիկի դիմացկունա–