Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/674

Այս էջը սրբագրված է

Հայաստանի մյուս շրջաններում։ Ռշտունիք գավառի բնակիչները Սմբատ իշխանի առաջնորդությամբ Գուկանք գյուղում պաշարեցին և ոչնչացրին եկեղեցում թաքնված արաբներին։ Վարդանակերտի և Գուկանքի կռիվներից հետո արաբական խալիֆայության դրածոներն ավելի խստացրին իրենց քաղաքականությունը Հայաստանում։ Սմբատ Բագրատունին շարունակեց պայքարը, բայց հնարավոր չէր հաղթահարել հակառակորդի ավելի ու ավելի մեծացող ուժերը։ Պարտություն կրելով Վանանդի Դրաշպետ գյուղի մոտ, որտեղ նրան լքեց Բյուզանդիայի կայսեր կողմից հայերին իբրև օգնության ուղարկված հունական զորագունդը, սպարապետը հեռացավ Եգերաց աշխարհի (Արևմտյան Վրաստան) Փոյթ (այժմյան Փոթի) քաղաքը։ 703-ի ապստամբությունը թեև անհաջող ելք ունեցավ, սակայն արթնացրեց ժողովրդի մարտական ոգին, ապագայի նկատմամբ նրա հույսն ու հավատը։ Ապստամբությունից հետո խալիֆան Հայաստանում գտնվող իր զորավարներին կարգադրեց ոչնչացնել հայ նախարարական դասը։ 705-ին Նախճավանի արաբական զորքերի հրամանատար Կասըմը հաշվառման և ռոճիկ վճարելու պատրվակով իր մոտ հրավիրեց հայ նախարարներին, ձերբակալեց և փակել տվեց Նախճավանի և մոտակա Խրամ ավանի եկեղեցիներում։ Կասըմի հրամանով հրդեհվեցին այդ եկեղեցիները, ողջակիզվեցին այնտեղ փակված նախարարները։ Աբդ ալ–Ազիզ ոստիկանը հայերի նոր հուզումները կանխելու մտահոգությամբ վերադարձրեց վտարանդի նախարարներին՝ վերականգնելով նրանց ժառանգական իրավունքները։ Օմայան խալիֆաների ժամաևակ պահպանվում էր Հայաստանի ներքին ինքնավարությունը։ Հայաստանը, Աղվանքը և Վրաստանը կանոնավոր հարկ էիև վճարում խալիֆայությանը։ Ըստ Սամվել Անեցու, յուրաքանչյուր երդից վճարվում էր գլխահարկ՝ 4 դիրհեմ (արծաթ դրամ) և բնահարկ։ Կրոնափոխ եղած քրիստոնյան ազատվում էր գլխահարկից, բայց բոլորից անխտիր գանձվում էր հողահարկը (խարաջը)։ 725-ից հետո հարկերն ավելանում են։ Որոշ արտոնություններ էր տրված Հայոց եկեղեցուն։ Օմայանների օժանդակությամբ Եղիա Արճիշեցի կաթողիկոսը (703–777) արգելեց քաղկեդոնականության տարածումը Աղվանքում, իսկ նրա հաջորդ Հովհան Օձնեցին դաշինք կնքեց ասորական միաբնակ եկեղեցու հետ։ Նրա ջանքերով կազմվեց Հայոց կանոնագիրքը։ Իշխան Աշոտ Բագրատունին (732–748) վերականգնեց Հայոց այրուձիի իրավունքները։ Աճեց Բագրատունիների ազդեցությունը։

747-ին, օգտվելով Խորասանում և այլուր Օմայանների դեմ բռնկված շարժումից և Բյուզանդիայի առաջխաղացումից, հայերն ապստամբեցին Մամիկոնյանների գլխավորությամբ։ Այս շրջանում Բագրատունյաց նախարարներն իրենց դիրքերը երկրում ամրապնդելու համար փորձում էին համակերպվել արաբների հետ, մինչդեռ Մամիկոնյանները որոշ հույսեր էին տածում Բյուզանդիայի հանդեպ։ Գրիգոր և Դավիթ Մամիկոնյանները, որոնց հաջողվել էր ազատվել ցմահ բանտարկությունից ու Եմենի անապատներից վերադառնալ Հայաստան, ետդարձին կանգ առան Վասպուրականում և իրենց շուրջը համախմբեցին արաբներից, ինչպես նաև Աշոտ Բագրատունու հաշտվողական քաղաքականությունից դժգոհ նախարարներին՝ նախապատրաստելով ապստամբությունը։ Իրենց միացնելով նորանոր ուժեր՝ նրանք այնուհետն շարժվեցին դեպի Տայք նահանգը, որը մոտ էր Բյուզանդիային (վերջինից նրանք օգնություն էին ակնկալում)։ Միաժամանակ ապստամբները Աշոտ Բագրատունուն ստիպեցին միանալ իրենց և ուխտել հավատարիմ մնալու ապստամբությանը։ Սակայն հույս չունենալով, որ ապստամբությունը կարող է հաջող ելք ունենալ, Աշոտ Բագրատունին ետ կանգնեց և մի խումբ նախարարների հետ ուղղվեց դեպի Բագրևանդ գավառը։ Հետապնդելով նրանց՝ Գրիգոր Մամիկոնյանը Բագրևանդի Հազր գյուղում բռնեց Աշոտ Բագրատունուն և կուրացնել տվեց։ Ապստամբական շարժումը, որ ընդգրկել էր Արևմտյաև Հայաստաևի և Փոքր Հայքի շատ շրջաններ, պարտություն կրեց։ 750-ին իշխանության գլուխ անցած Աբբասյան Դինաստիայի հիմնադիր Աբուլ–Աբբասին հաջողվեց զսպել ազատագրական շարժումները և ֆեոդալական խռովությունները։

747–750-ի ապստամբության ժամանակ բարձրացավ ապստամբության առաջնորդ Մամիկոնյանների հեղինակությունը։ Հայոց իշխան ընտրվեց Մուշեղ Մամիկոնյանը (748–752)։ Աբբասյանների օրոք, 750-ից հետո քրիստոնյաները ենթարկվեցին ուժեղ հալածանքների, ծխահարկի փոխարեն մտցվեց գլխահարկը։ Եթե Օմայանների ժամանակ Հայոց իշխանը և նախարարներն էին նշանակում հարկահաններին, ապա Աբբասյաններն սկսեցին նշանակել իրենց կամակատարներին, որոնք, անձամբ շրջելով գավառներում, դաժան միջոցներով գանձում էին հարկերը։ Ժողովուրդն ի վիճակի չէր վճարելու ծանր հարկերը։ Անվճարունակ շինականների պարանոցները խարանում էին կապարե կնիքով։ Ամբողջ Արմինիաև տարեկան 13 մլն. արծաթ դրամ հարկ էր վճարում։ Այս հարկագումարի մոտ կեսը վճարում էր Հայաստանը։ Աբբասյանները նախընտրում էին դրամական հարկը, որի հետևանքով Հայաստանում առաջացավ արծաթի ճգնաժամ։ Դադարեցվեց հայոց այրուձիի համար սահմանված ռոճիկի վճարումը։

774-ին խալիֆայության տիրապետության դեմ բռնկվեց ամենամեծ ապստամբությունը։ Ապստամբության նախաձեռնողը Արտավազդ Մամիկոնյանն էր, որը գալով Դվին՝ Արմինիայի արաբ ոստիկանի նստավայրը, զինեց հայ ապստամբներին՝ առերևույթ ցույց տալով, թե իբր պատրաստվում է կռվելու խալիֆայության հակառակորդների դեմ։ Դվինից Արտավազդն անցավ Կումայրի (այժմ Լենինական քաղաք), որտեղ, սպանելով խալիֆայության հարկահանների պարագլխին, ետ վերցրեց հավաքած հարկը։ Այնուհետև համախոհների հետ դիմեց Եզերք, որն այդ ժամանակ Բյուզանդիայի կազմում էր։ Ոստիկանն ուժեղացրեց հալածանքները։ Սակայն ապստամբությունն ավելի տարածվեց, այս անգամ Սուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Մուշեղը, կոտորելով խալիֆայության հարկահաններին, 200 ռազմիկներով սկզբում ամրացավ Արտագերս ամրոցում, ապա հարձակվելով Բագրևանդ գավառի վրա՝ ոչնչացրեց հարկահաններին, պարտության մատնեց ոստիկանի զորքին, բնակիչներին ազատեց բռնություններից։ Ղևոնդ պատմիչի վկայությամբ, Մուշեղի մոտ էին ապավինում «ճնշվածներն ու բռնադատվածները»։ Ապստամբների դեմ 774-իև ուղարկվեցին զորագնդեր։ Օգտվելով Արտագերսի դիրքից և կտրելով Կարին–Դվին ճանապարհը՝ հայերը Խարս գյուղի այգիներում հաղթեցին Կարինից իրեևց դեմ նետված զորախմբին։ Ոստիկանը Դվինից 4000-անոց հեծելազոր ուղարկեց Մուշեղի դեմ։ Սակայն ապստամբները առաջինը հարձակման անցան, խուճապի մատնեցին Բազավան գյուղում բանակած հակառակորդին և հետապնդեցին միևչև Արուճ ավանը։ Օտարերկրյա զավթիչների դեմ շարժումը վերածվեց Հայաստանի անկախության համար համաժողովրդական հուժկու պայքարի։ Ապստամբներին հարեցին Հայոց սպարապետ Սմբատ Բագրատունին, բազմաթիվ նախարարներ և շինականներ։ Ոմանք նույնիսկ կարծում էին, թե եկել է Հայոց թագավորությունը վերականգնելու ժամանակը։ Ապստամբներին միացավ Հայոց այրուձիի մի մասը, ապստամբ զորքի թիվը հասավ հինգ հազարի։ Բայց Սյունյաց իշխանները, Արծրունիները, Հայոց իշխան Սահակի որդի Աշոտ Բագրատունին բռնեցին չեզոք դիրք։ Աշոտ Բագրատունին, անօգուտ համարելով պայքարը Աբբասյանների դեմ, խորհուրդ տվեց հրաժարվել ապստամբությունից։ 775-ի գարնանը խալիֆայությունը Խորասանից հայերի դեմ նետեց 30-հազարանոց մի բանակ՝ Ամր իբն Իսմայիլի գլխավորությամբ։ Արճեշի ճակատամարտում հայերը պարտություն կրեցին։ Ապստամբները ուժերի մեծ մասով պաշարեցին Կարին քաղաքը, որի արաբական կայազորը պատրաստվում էր վար դնել զենքը, բայց Արճեշի ապստամբության պարտության լուրը գոտեպնդեց նրան։ Հայերը ստիպված հրաժարվեցին Կարինի պաշարումից, անցան Բագրևանդ, որտեղ հայերի և արաբակաև զորքի միջև տեղի ունեցավ Արձնիի ճակատամարտը։ 774–775-ի ապստամբությունը ձախողվեց, քանի որ խալիֆայությունը դեռևս հզոր էր և ի վիճակի՝ մեծ ուժեր նետելու ապստամբների դեմ։

Հայոց իշխան Տաճատ Անձևացու օրոք (781–785) խիստ սրվեցիև ևրա և Արմինիայի ոստիկանի հարաբերությունները։ Հարուն ալ–Ռաշիդ խալիֆան (786–809), նկատի ունենալով Հայաստանի ռազմա–ստրատեգիական կարևոր դիրքը և կամենալով երկիրը պահել հնազանդ վիճակում, Հայաստան գաղթեցրեց արաբ․ ցեղեր։ 774–775-ի ապստամբության ճնշումից հետո ասպարեզից հեռացան նախարարական շատ տներ (Մամիկոնյանները, Կամսարականները, Ամատունիները, Ռշտունիները, Գնունիները ևն)։ IX դ. սկզբին թու–