լացավ խալիֆայության ճնշումը Հայաստանի վրա և ուժեղացած Բագրատունիները տիրացան Հայաստանի Տարոն, Շիրակ և այլ գավառների։ Հայոց իշխան Աշոտ Մսակեր Բագրատունին (մոտ 790–826) և նրա հաջորդները հակահարված տվեցին Ջահհաֆյանների (տես Արաբական ամիրայություններ Հայաստանում) ոտնձգություններին։ Աշոտ Մսակերի որդին՝ Բազարատը, խալիֆայությունից ստացավ «իշխանաց իշխան» տիտղոսը։ Արաբ․ տիրապետության այս շրջանում Հայաստանը փաստորեն բաժանված էր երեք իշխանական տների՝ Բագրսւտունիների, Արծրունիների և Սյունիների միջև, իսկ նրանց կողքին կային սոսկ մանր իշխանական տներ՝ Մամիկոնյանների և Ամատունիների մնացորդները, Ակեացիները և Գնթունիները։ Հայաստանը մեծ չափով վերականգնեց իր ինքնավարությունը։ Երկրում հարկերը հավաքվում էին հայ իշխանների հսկողությամբ։ Հարկերի քանակը ամբողջ Արմինիսւյում իջավ 4 մլն. արծաթ դրամի։
IX դ. կեսին խալիֆայության տիրապետության դեմ բռնկվեց հայերի նոր ապստամբություն։ Մութավաքիլ խալիֆան (847–861), կամենալով վերացնել Հայաստանի ինքնավարությունը, 849-ին այնտեղ ուղարկեց Աբու Սայիդ (Աբուսեթ) ոստիկանին՝ հարկային մեծ լիազորություններով։ Իշխանաց իշխան Բագարատ Բագրատունին ոստիկանին դիմավորեց Աղձնիք նահանգում, հանձնեց հավաքված հարկերը՝ կանխելով հարկահանների մուտքը Հայաստան։ Ոստիկանը վերադարձավ թողնելով երկու զորապետների, որոնք սկսեցին ասպատակել Հայաստանի հարավային գավառները։ Սակայն Բագարատն ու Աշոտ Արծրունին պարտության մատնեցին նրանց։ 850-ին Հայաստան ուղարկվեց Յուսուֆ ոստիկանը, որը, թալանելով Վասպուրականի Աղբակ գավառը, ներխուժեց Բզնունիք, գրավեց Խլաթը, խաբեությամբ ձերբակալեց Բագարատ Բագրատունուն և ուղարկեց խալիֆայի նստավայրը՝ Սամառա։ Բագարատի որդիների՝ Աշոտի և Դավթի, ինչպես նաև Հովնան Խութեցու գլխավորությամբ Սասունի լեռնականները դուրս եկան արաբների դեմ, հարձակվեցին Մուշի վրա, սպանեցին Յուսուֆ ոստիկանին։ 852-ի գարնանը Հայաստան ուղարկվեց ծագումով թուրք Բուղա զորավարը։ Ամենից առաջ մտնելով Սասուն՝ Բուղայի զորքերը 30 հազար մարդ կոտորեցին Խութի լեռնականներից։ Հովնան Խութեցին և բազմաթիվ այլ ապստամբներ գերի տարվեցին։ Չնայած սրան, Բուղան այլևս չկարողացավ անպատիժ ասպատակել երկիրը։ Նրա դեմ բարձրացավ Արցախի Եսայի Աբու–Մուսե Առանշահիկ իշխանը։ Վասպուրականում ապստամբեց Աբուպելճի որդի Գուրգեն Արծրունին և ռազմական հաջող գործողություններով Բուղային ստիպեց իրեն ճանաչել որպես Վասպուրականի իշխան։
Հանուն ազատության ու անկախության VIII–IX դդ. հերոսական պայքարն ընդմիշտ մնաց հայ ժողովրդի հիշողության մեջ՝ իր գեղարվեստական արտացոլումը գտնելով «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպում։ Հայերի 851–852-ի ապստամբությունը թուլացրեց խալիֆայության դիրքերը Հայաստանում։ 862-ին խալիֆան Արմինիայի հայազգի ոստիկան Ալի իբն Յահյայի միջոցով Աշոտ Բագրատունուն (տես Աշոտ Ա) շնորհեց «Հայոց իշխանաց իշխանի» տիտղոս՝ ճանաչելով նրա գերիշխանությունը ամբողջ Արմինիայի վրա։ Հայաստանում հաստատված ամիրաները ոստիկան Մուհամմեդ իբն Խալիդի հետ դավադրություն կազմակերպեցին նրա դեմ, բայց դավը բացվեց և ոստիկանը վտարվեց Հայաստանից։ Ա. ն. մեկ ու կես դարով կասեցրին երկրի բնականոն զարգացումը։ Խալիֆայության դեմ հայ ժողովրդի մղած պայքարը հանգեցրեց հայոց պետականության վերականգնմանը, և 885-ին Հայաստանում ստեղծվեց անկախ թագավորություն։
Քարտեզը տես 657 էջից առաջ՝ ներդիրում։
Գրկ. Ղևոնդ Մեծ, Պատմութիւն, ԱՊԲ, 1887։ Թովմա Արծրունի, Պատմութիւն Տանն Արծրունեաց, ԱՊԲ, 1887։ Տեր–Ղևոնդյան Ա., Արաբական ամիրայությունները Բագրատունյաց Հայաստանում, Ե., 1965։ Լեո, Երկ. ժող., հ. 2, Ե., 1967։ Մելիք–Բախշյան Ս. Տ., Հայաստանը VII–IX դարերում, Ե., 1968։ Беляев Е. А., Арабы, ислам и арабский халфат в ранее средневековье, 2 изд., М., 1966. Ghazarian M., Armenien unter der arabischen Herrschaft, Marburg, 1903; Laurent J., L’Arménie entre Byzance et l’Islam..., Paris, 1919.
ԱՐԱԲԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ԱՍՄ) (Ալ–Իթթի հադ ալ–իշտիրաքի ալ–արաբի), մասսայական քաղաքական կազմակերպություն Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում։ Ընդգրկում է գյուղացիների, բանվորների, զինվորականության, մտավորականության և ազգային բուրժուազիայի որոշ խավերի ներկայացուցիչների։ Հիմնադրվել է 1963-ին։
ԱՐԱԲԱՋՅԱՆ Հովհաննես Ալեքսանի (1873–1918), հայ մանկավարժ և թարգմանիչ։ Ծնվել է Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Լենինական), կրթվել հոր հիմնաղրած Արաբաջյան դպրոցում։ Կազմել է հայոց լեզվի դասագրքեր («Մայրենի լեզու», 1-ին տարի, 1901, 2-րդ տարի, 1902, 3-րդ տարի, 1903)։ Թարգմանել է Ա. Աննենսկայայի «Սեծ քույրը» (1891) պատմվածքը, Մորիս Բլոկի «Մեծ մարդկանց մայրերը» (1896), Իվան Վազովի «Լծի տակ» (մաս 1–2, 1903–05) վեպերը։
ԱՐԱԲԵՍԿ (ֆրանս. arabesque, <իտալ. arabesco – արաբական), 1. բալետում. դասական պարի հիմնական կեցվածքներից մեկը։ 2. Կերպարվեստում. երկրաչափական և ոճավորված բուսական մոտիվների քմահաճ միահյուսումով բարդ նախշ, որ երբեմն ընդգրկում է նաև մակագրություններ։ Մշակվել և լայն տարածում է գտել միջին դարերում Մերձավոր Արևելքի, գլխավորապես արաբական երկրների արվեստում որպես արաբանախշ։ 3. Երաժշտության մեջ արաբենիք են անվանում նրբագեղ բնույթի, զարդոլոր, պաճուճապատ մշակումով, նախշուն մեղեդիով պիեսները։ Դաշնամուրի համար Ա. են գրել Ռ. Շումանը, Ա. Լյադովը, Ա. Արենսկին, Կ. Դեբյուսին և ուրիշներ, նվագախմբի համար՝ Է. Վոլֆ–Ֆեռարին։ Արաբենիք են կոչվում նաև գրական, երաժշտական մանր երկերի ժողովածուները, օր. Գոգոլի «Արաբենիք»–ը։
(նկ․) Արաբեսկ. վերևում՝ արաբանախշ, ներքևվում՝ արաբեսկ բալետում։
ԱՐԱԲԵՐԵՆ, սեմական լեզվաընտանիքի ամենատարածված լեզուն, որով խոսում է մոտ 100 մլն. մարդ (1970)՝ Արևմտյան Ասիայում (Իրաք, Լիբանան, Սիրիա, Հորդանան, Պաղեստին, Արաբիա ևն), Հյուսիսային և Հյուսիս–Արևելյան Աֆրիկայում (Եգիպտոս, Լիբիա, Սուդսւն, Թունիս, Ալժիր, Սարոկկո ևն)։ Գրավոր թեև ավանդված է նախամահմեդական բանաստեղծություններում, բայց առաջին մեծ ու նշանավոր հուշարձանը Ղուրանն է (VII դ.), որի լեզուն՝ դասական արաբերենը, մահմեդականության պաշտոնական ու գրական լեզուն Է։ Ներքին թեքական լեզու է՝ ճկուն ձևերով և ճոխ բառապաշարով։ Բառի արմատական հիմքը կազմվում է սովորաբար երեք բաղաձայններից և բազմաթիվ ածանցումներ է ունենում։ Բայն