Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/697

Այս էջը սրբագրված է

ԱՐԱՐԱՏԻ 697

մանում էր Այրարատ նահանգի մայրաքաղաքների գավառի՝ Ոստան Հայոցի (կամ «Ոստան Դըւնոյ») մեջ, որը պատկանում էր Արշակունիների թագավորական տանը։ XVI–XVIII դդ. Ա. շ–ի տերիտորիայից կազմված էր Երևանի խանության Վեդի–բասարի մահալը։ Արևելյան Հայաստանը Ոուսաստանին միացնելուց հետո այն մտավ Երևանի նահանգի Երևանի գավառի մեշ։ Ա. շ. Հայաստանի այն շրջաններից է, որոնց բուն բնակչությանը մեծ մասամբ ոչնչացրել կամ արտաքսել են օտար նվաճողները։ Ա. շ. հատկապես հայաթափ է արվել Պարսից Շահ–Աբբաս I հրամանով կազմակերպված զանգվածային բռնագաղթի ժամանակ (1604)։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացնելուց հետո Սալմաստից, Խոյից և Ուրմիայից ներգաղթած հայերի մի զգալի մասը հաստատվել է այժմյան Ա. շ–ում։

Ա. շ–ում պահպանված պատմական հուշարձաններից նշանավոր են Հին Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը (մ. թ. ա. II դ.), Խորվիրապը (XVII դ.), Ղարախաչի Հովհաննես–Կարապետ վանքի Աստվածածին եկեղեցին (1254) ևն։ Ա. շ. նախասովետական Հայաստանի հետամնաց շրջաններից էր, որի անտեսությունը պատերազմների և քաղաքացիական կռիվների հետևանքով հասել էր կատարյալ անկման։ Գյուղերը նահապետական էին՝ կավակերտ և անբարեկարգ տներով։ Այժմ հիմնովին վերափոխվել են Ա. շ–ի գյուղերն ու սովետական տնտեսություններին կից ավանները։

Մինչև Ա. շ–ի կազմավորումը (1930-ի սեպտ. 9) կուսակցական աշխատանքները տարվում էին Երևանի գավառային կազմակերպության գլխավորությամբ։ Անցած տարիներին տեղի է ունեցել Ա. շ–ի կուսկազմակերպության 36 կոնֆերանս։ 1973-ի հունվ. 1-ին Ա. շ–ում կար 85 սկզբնական կուսկազմակերպություն՝ 2331 կոմունիստներով։ 1920-ական թթ. ստեղծված կոմերիտական ազմակերպությունը 1973-ի հունվ. 1-ի դրությամբ ուներ 90 սկզբնական կազմակերպություն՝ 6591 կոմերիտականներով։

(նկ.) Բեդլենդ։

(նկ.) Արարատի պահածոների գործարանի տոմատի մածուկի պատրաստման արտադրամասը։

Տնտեսությունը։ Ա. շ–ում արդ. ձեռնարկություններ նախկինում չեն եղել, բացառությամբ ռուս արդյունաբերող Շուստովի հիմնած Արարատի գինու գործարանի։ Սովետական իշխանության տարիներին արմատական փոփոխություններ են կատարվել շրջանի տնտեսական կյանքում։ Շրջանում գործում է (1972) արդ. 8 ձեռնարկություն։ Սննդի արդյունաբերությունը տալիս է շրջանի արդյունաբերության համախառն արտադրանքի մոտ 98%։ Կա 6 գինեգործարան (Վեդի, Ավշար, Արարատ գյուղ, Կիրովի անվ. սովետական տնտեսությանը կից ավան, Այգավան, Երասխ), պահածոների, պանրի գործարաններ։ Տարեկան արտադրվում է 13–14 հզ. դկլ գինի։ Արարատի քիմիապես մաքուր կրաքարերը հումք են ծառայում ՀՍՍՀ–ում քիմիական արդյունաբերության զարգացման համար։ Որպես կարբիդ–կալցիումի ստացման ելանյութ, դրանցից աշխարհում առաջին անգամ ստացվել է սինթետիկ կաուչուկ (Երևանի Կիրովի անվան քիմիական կոմբինատ)։ Դրանք հումք են նաև ցեմենտի–շիֆերի արտադրության համար։ Վեդիում կան տրիկոտաժի և կարի ֆաբրիկաներ, Երասխում կառուցվել է խոտալյուրի գործարանը։ 1972-ին շրջանի արդյունաբերության համախառն արտադրանքը կազմել է 28,7 մլն. ռուբլի։

Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են այգեգործությունը, պտղաբուծությունը, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունը և անասնապահությունը։ Հողային ֆոնդը 131,4 հզ. հա է, որից 56,5 հզ. հա օգտագործվում է գյուղատնտեսական արտադրության համար։ Ունի մոտ 11 հզ. հա վարելահող (1972), 5,2 հզ. հա բազմամյա տնկարկ (այդ թվում 3,5 հզ. հա խաղողի այգի), 1,8 հզ. հա խոտհարք, 39,3 հզ. հա արոտավայր և 7 հզ. հա անտառ։ Ցանքատարածությունների մոտ 27% զբաղեցնում է հացահատիկը, 25%՝ կարտոֆիլը և բանջարաբոստանային, 8%՝ տեխնիկական և 40%՝ կերային կուլտուրաները։ Հողագործությունը ոռոգովի է։ Կան 13,7 հզ. հա ոռոգվող հողեր։ Ոռոգումը հիմնականում կատարվում է Արտաշատի ջրանցքի և Արմաշի ջրհան կայանի միջոցով։ Մխչյանի ջրհան կայանի ջրերի հիման վրա կառուցվում է նոր ջրհան կայան, որը լրացուցիչ կոռոգի 2700 հա։ Ա. շ. ՀՍՍՀ առաջատար այգեգործական շրջաններից է, տարեկան տալիս է 35–40 հզ. տ խաղող (հանրապետության խաղողի բերքի 20%), բերքատվությունը՝ 90–105 ց։ Բարձր է պտղաբուծության և բանջարաբոստանային կուլտուրաների մշակության տեսակարար կշիռը։ Շրջանը տալիս է հանրապետության բոստանային կուլտուրաների բերքի մոտ 60%: Մշակվում է ծխախոտ՝ 30–35 ց միջին բերքատվությամբ։ Ունի մսակաթնաբրդատու անասնապահություն (19,6 հզ․ գլուխ խոշոր և 68,5 հզ. գլուխ մանր եղջերավոր անասուն, 1972)։ Զբաղվում են նաև շերամապահությամբ, թռչնաբուծությամբ և մեղվաբուծությամբ։

(նկ.) Գարու բերքահավաքը Կիրովի անվ. սովետական տնտեսությունում։

(նկ.) Հողի հերկումը Քիչիկ Վեդի գյուղի կոլտնտեսության դաշտերում։

(նկ.) Ժամանակակից գյուղական բնակելի տուն Սուրենավանում։

Ա. շ–ի արմ. մասով անցնում է Երևան–Բաքու երկաթուղու 32 կմ հատվածը։ Երկաթուղուն զուգահեռ անցնում է Երևանից ՀՍՍՀ հվ. շրջանները և Նախիջևան–Ջուլֆա տանող ավտոխճուղին։ Խճուղային ճանապարհները 378 կմ են, որից 134 կմ՝ ասֆալտապատ։ Բոլոր բնակավայրերն ավտոտրանսպորտով կապված են շրջկենտրոնի և Երևանի հետ։

Առողջապահությունը։ Շրջանում կա 5 հիվանդանոց՝ 425 մահճակալով և 426 բուժաշխատողով (1972): 7 կոլտնտեսություններ