«Փնջիկ», 1885 ևն)։ Ա. թողել է շուրջ մեկ տասնյակ պիեսներ, որոնց մեջ առանձնանում է «Սուտ ճգնավոր»–ը (հրտ. 1891) երկու գործողությամբ վոդևիլը։ Այն նախասովետական շրջանում հրատարակվել է մի քանի անգամ և բազմիցս բեմադրվել։ Կատակերգություններից ուշագրավ են «Կրակի մեջ եմ ընկել», «Տըլոտ Կարո», «Փոքրիկ ախոյանները» ևն գործեր։ Մահացել է դեկտ. 13-ին։
ԱՐԱՐԱՏՅԱՆ Առաքել Աստվածատուրի (1808–1887), հայ բանաստեղծ, մանկավարժ։ Ծնվել է սեպտեմբերի 13-ին, Թիֆլիսում։ Խ. Աբովյանի հետ Ա. սովորել է Պողոս վարդապետ Ղարադաղցու մոտ, ապա Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1824–26)։ Գրաբարով գրված առաջին բանաստեղծությունները լույս է ընծայել 1828-ին («Երախայրիք Ներսիսեան դպրոցի»)։ Ա. եղել է հայոց լեզվի ուսուցիչ Թիֆլիսի ռուս. գիմնազիայում (1828–87)։ Մանկավարժության մեջ հիմնականում առաջնորդվել է դասավանդման ու դաստիարակության հին մեթոդներով։ Պաշտպանել է գրաբարը, նրա անաղարտությունը։ Հանդես է եկել Ս. Նազարյանցի դեմ, խիստ քննադատել նրա «Հանդես նոր հայախոսության» գրքի լեզվաքերականական հայացքները («Դիմագրաւ ընդդէմ սատան յարուցելոց ամենապատուական նախամայր մաքուր լեգուիս հայոց», 1858)։ «Սխալանք գրոցն որ կոչի Վարդապետարան կրօնի» (1858) աշխատության մեջ Ա. թվարկել է Նագարյանցի աստվածաբանական սխալները, միաժամանակ ցուցաբերել բացասական վերաբերմունք հայերի ազգային–քաղաքական շարժումների նկատմամբ։ Գրել է նաև կենսագրական բնույթի երկեր։ Մահացել է փետր. 3-ին, Թիֆլիսում։
Գրկ. Հովհաննիսյան Ա., Նալբանդյանը ն նրա ժամանակը, հ. 1–2, Ե., 1955–56։ Հակոբյան Պ., Խաչատուր Աբովյան, Ե., 1968։
ԱՐԱՐԱՏՅԱՆ Հարություն Աստվածատուրի (1774– մոտ 1831), հայ հուշագրող։ Ծնվել է ապրիլի 20-ին, Վաղարշապատում (էջմիածին), արհեստավորի ընտանիքում։ Գրել–կարդալ է սովորել մասնավոր ուսուցչի մոտ, աշխատել վանքի տպարանում։ 1795-ին մեկնել է Թիֆլիս։ Ծառայել է գեներալ–ֆելդմարշալ վ. Զուբովի բանակում, մասնակցել 1796-ի կովկասյան արշավանքին։ 1797-ից ապրել է Պետերբուրգում։ 1817-ին մեկնել է Փարիզ, երկու տարի մնացել Եվրոպայում։ Սերտ կապերի մեջ է եղել Հովհաննես և Խաչատուր Լազարյանների, Ռ. Մադաթովի, Դ. Աբամելիքի, Ներսես Աշտարակեցու և ուրիշների հետ։ 1831-ին դուրս է եկել Պետերբուրգից՝ Հնդկաստան գնալու նպատակով, որից հետո նրա մասին ոչինչ հայտնի չէ։ 1813-ին հրատարակել է «» (հայերեն հրտ. «Վաղարշապատեցի Հարություն Արարատյանի կյանքը», 1892, թրգմ. Պ. Պռոշյանի) հուշագրությունը, որը մինչև XIX դ. վերջերը համարվել է Կովկասի պատմության լավագույն սկզբնաղբյուրներից մեկը։ Այն արտացոլում է դարաշրջանի պատմական իրադարձությունները, ֆեոդալական հետամնացությունը Անդրկովկասում, ընդգծում լուսավորության ու կրթության անհրաժեշտությունը ևն։ Հուշագրությունը տոգորված է ազգային–ազատագրական գաղափարներով։ Հեղինակը թուրքական և պարսկական լծից հայ ժողովրդի ազատագրման հնարավորությունը կապել է Ռուսաստանի հետ։ Ա–ի գիրքը թարգմանվել է գերմաներեն (1821), անգլերեն (1822), հատվածներ 2-րդ հատորից՝ վրացերեն (1885) ևն։
Գրկ. Հայ նոր գրականության պատմություն, հ. 1, Ե., 1962, էշ 216-35։ «Жизны Артемия Араратского» в кн.: Вопросы изучения русской литературы XI-XX вв., М.-Л., 1958.
ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՐՏԵԶՅԱՆ ԱՎԱԶԱՆ, Արաքս գետի միջին հոսանքի ավազանի հարթավայրային մասն ընդգրկող արտեզյան ավազանը։ Երկարությունը շուրջ 120 կմ է, միջին լայնությունը՝ 30 կմ, Արաքս գետով բաժանվում է երկու մասի, հս. մասը գտնվում է ՀՍՍՀ–ում։ Արարատյան դաշտում շատրվանող ջուր առաջին անգամ ստացվել է 1902-ին, Մասիս քաղաքատիպ ավանի (նախկին Ուլուխանլու) մոտ փորված հորատանցքից։ Ավազանի ստորերկրյա ջրերի հետախուզումը և շահագործումը սկսվել է 1940–ական թթ.։ Ավազանը կազմող ավազագլաքարային շերտերը և ճեղքավոր լավաները, որոնք ջրատար են, հերթափոխում են կավերի ջրամերժ շերտերով։ Առանձնացվում են վերին՝ ենթաարտեզյան և ստորին՝ արտեզյան ջրատար հորիզոններ։ Արտեզյան հորիզոնը ավազանի կենտրոնական մասերում շատրվանում է մինչև 20–25 մ բարձրությամբ, ենթաարտեզյան հորիզոնը բազմաթիվ հատվածներում սնում է գրունտային ջրերին։ Փորված են հարյուրավոր հորանցքեր, որոնք վայրկյանում տալիս են 6–8 հզ. լիտր ջուր։ Ջրերի հանքայնացումը չի անցնում 0,6 գ/լ, թույլ և միջին կոշտության են, ջերմաստիճանը՝ 10°C–ից 15°C, գրանցում գերակշռում են կալցիումի հիդրոկարբոնատները։ Վերին հորիզոնում լայն տարածում ունեն գրունտային ջրերը, որոնք տեղադրված են 0,5–15 մ խորություններում, հաճախ աղահամ են և առանձին տեղերում աղուտացնում են հողերը։ Ջրերը օգտագործվում են Հոկտեմբերյանի, էջմիածնի, Մասիսի, Արտաշատի և Արարատի շրջաններում՝ խմելու, ոռոգման և տեխնիկական նպատակներով։
ԱՐԱՐԱՏՅԱՆ ԲԱՐԲԱՌ (այլ անվամբ՝ Երևանի բարբառ), արևելահայերենի բարբառներից։ Ըստ Հ. Աճառյանի, խոսվում էր Կաղզվանից մինչև Նոր Բայազետ (Կամո)։ Այժմյան Ազիզբեկովի և Եղեգնաձորի շրջանների հնաբնակները, ինչպես և Լոռու բնակչությունը խոսում են Ա. բ–ով։ Կարելի է ենթադրել, որ «ում» ճյուղի մայր բարբառն է։ Հնում խոսվել է Այրարատ նահանգում, սակայն Արարատյան դաշտը Շահ–Աբբասի արշավանքների ժամանակ 1604–05-ին զգալիորեն դատարկվել է, իսկ 1828-ից բնակեցվել պարսկահայ ու թուրքահայ գաղթականությամբ։ Թիֆլիսի Հավլաբար թաղի բնակիչները, գաղթած լինելով Երևանից, նույնպես խոսում են Ա. բ–ով։ Այդ բարբառն ունի ա, է, ի, օ, ու, ը ձայնավորները, որոշ խոսվածքներում՝ ե և ո երկբարբառային արտասանության հնչյուններ, բաղաձայնական համակարգը եռաստիճան ձայնեղազուրկ է (բհ, –, պ, փ), որոշ խոսվածքներում՝ եռաստիճան (բ, պ, փ)։ Քանաքեռում և մի շարք այլ գյուղերում շնչեղ ձայնեղներն արտասանվում են նվազ ձայնեղությամբ և թողնում են խուլի տպավորություն (պերան, պքան)։ Չկան քմային ձայնավորներ և բաղաձայններ, միայն գ, կ, ք պայթականները է (ե) և ի ձայնավորներից առաջ թեթևակի քմայնանում են (գյ, կյ, քյ)՝ Աշտարակի խոսվածքում վերածվելով ջ, ճ, չ հնչյունների (ջէլ<գայլ, չիր<քոյր, ճէրավ<կերաւ)։ Երկբարբառները (այ, իւ, ոյ) պարզվել են (հէր, մէր, արին, լիս, ձին, քիր), հո կապակցությունն արտասանվում է ֆօ (ֆօտ = հոտ, ֆօղ=հող, ֆօր = հոր), խ հնչյունը ղ ունեցող բառերում դառնում է հ (հավօղ, հէխդել), տն կապակցությունը վերածվում է նն (գէննին, վօննէրս), այստեղ և նման բառերի վերջի ղ–ն ընկնում է (ըստէ, ընդէ, վօրդէ)։ Ա. բ. ունի յոթ հոլով, անշունչ առարկաների հայցականը նման է ուղղականին, իսկ շնչավորներինը՝ տրականին, բացառականի վերջավորությունն է ից (բհանից, բհաներից), ներգոյականինը՝ ում, ըմ. շեշտը նախավերջին վանկի վրա լինելու հետևանքով բառավերջի ու–ն հնչյունափոխվում է ը–ի (մընըմ ա դաշտըմը)։ Ցուցական դերանուններից գործածական են էս, էդ, էն, որոնք հոլովվում են (էն, ընդուր, ընդուց, ընդօվ, ընդում, ընդօնք, ընդօնց, ընդօնցից, ընդօնցով, ընդօնցըմ)։ Օժանդակ բայի ներկայի երրորդ դեմքը լինում է ա, անցյալի ձևերում արմատական է–ն կորչում է, բացի երրորդ դեմքից (սըրըմ էմ, էս, ա, էնք, էք, էն. սըրըմ ի, իր, էր, ինք, իք, ին), ապառնին կազմվում է սըրէլու, գընալու, վաղակատարը՝ սըրէլ–գընացէլ, հարակատարը՝ սըրած, գընացած, ըղձականի ապառնին՝ սըրէմ, սըրէս, սըրի, սըրէնք…, անցյալի ապառնին՝ սըրի, սըրիր, սըրէր, սըրինք, սըրիք, սըրին ձևերով, ե խոնարհման եզակի հրամայականը լինում է ա–ով (գըրա՛, խօսա՛), պայմանականը կազմվում է ըղձականից կը եղանակիչի օգնությամբ, իսկ հարկադրականը՝ պըդի եղանակիչով, որ հետադաս գործածվելիս խոնարհվում է (պըդի սըրէմ, պըդի սըրէս…–սըրիլ պըղէմ, սըրիլ պըդէս)։ Ա. բ. ունի երկրորդ անկատար դերբայ՝ ալիս կամ ելիս վերջավորությամբ (կարթալիս, լսէլիս), լալ, գալ, տալ միավանկ բայերը խոնարհվում են միայն երկրորդ անկատար դերբայի ձևերով (լալիս էմ, գալիս էմ, տալիս էմ)։
Նոր Բայազետի (Կամոյի) ենթաբարբառն ունի ե (իե) և ո (ուէ) երկբարբառային արտասանություն և քմային ա.., հ բաղաձայնն այդտեղ վերածվում է խ–ի (խաց, խիվանդ), պայթական շնչեղ ձայնեղներն արտասանվում են ուժեղ շնչով (բհ, գհ, դհ, ձհ, ջհ), ձայնավորով վերջացող գոյականներն ստանում են կրկնակի հոդ (կատունը, ձյինը), միավանկ բայերը խոնարհվում են կանոնավոր ում վերջավորությամբ (լալում էմ, գհա–