Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/705

Այս էջը սրբագրված է
Մոլորակների արբանյակների տվյալների աղյուսակ
Մոլորակ Արբանյակ Ո՞վ և ե՞րբ է հայտնաբերել Միջին հեռավորությունը
մոլորակից (հզ. կմ)
Պտտման սիդերիկ
պարբերությունը
Ուղեծրի
էքսցենտրիսիտետը
Ուղեծրի թեքությունը Տրամագիծը (կմ) Զանգվածը
(Լուսնի զանգվածը 1)
մոլորակի հասարակածի
նկատմամբ
մոլորակի ուղեծրի
նկատմամբ
Երկիր Լուսին - 384 ,4 27 օր 07 ժ 43 ր 0,055 18°–29° 5 ° 09 ՛ 3476 1,0
Մարս (Հրատ) I Ֆոբոս (Ահ) Է. Հոլլ 1877 9 ,4 0 07 39 0,017 1 25 11 15 ?
II Դեյմոս (Սարսափ) Է. Հոլլ 1877 23 ,5 1 06 18 0,003 2 24 16 8
Յուպիտեր (Լուսնթագ) V Է. Բարնարդ 1892 181 0 11 57 0,003 0 3 07 160 ?
I Իո Գ. Գալիլեյ 1610 481 1 18 28 0,000 0 3 07 3700 1,09
II Եվրոպա Գ. Գալիլեյ 1610 671 3 13 14 0,000 0 3 06 3000 0,65
III Գանիմեդես Գ. Գալիլեյ 1610 1020 7 03 43 0,002 0 3 02 5150 2,10
IV Կալիստո Գ. Գալիլեյ 1610 1872 16 16 32 0,008 0 2 43 5180 0,58
VI Խ. Սինանյան 1894 11450 250 13 35 0,158 31 28 26 1607
VII Չ. Պերրայն 1905 11740 259 15 40 0,207 30 27 45 60 ?
X Ս. Նիկոլսոն 1938 11750 260 0,132 28 30 ?
XII Ս. Նիկոլսոն 1951 21000 620 0,139 145 148 ? 30 ?
XI Ս. Նիկոլսոն 1938 22250 692 0,207 163 30 ?
VIII Պ. Մելոտտ 1908 23500 737 0,38 145 148 60 ?
IX Ս. Նիկոլսոն 1914 23800 758 0,26 154 156 30 ?
Սատուրն (Երևակ) X Յանուս Օ. Դոլֆյուս 1967 157 ,5 0 17 58 300 ?
I Միմաս Վ. Հերշել 1789 186 0 22 37 0,020 1 26 44 650 ? 0,0005
II Էնցելադուս Վ. Հերշել 1789 238 1 08 53 0,004 0 26 44 800 ? 0,0019
III Տեթիա Ժ. Կասսինի 1684 295 1 21 18 0,000 1 26 44 1300 ? 0,0085
IV Դիոնե Ժ. Կասսինի 1684 377 2 17 41 0,002 0 26 44 1100 ? 0,015
V Ռեա Ժ. Կասսինի 1672 527 4 12 25 0,001 0 26 42 1750 ? 0,031
VI Տիտան Հ․ Հյույգենս 1655 1220 15 22 41 0,029 0 26 07 4400 1,9
VII Հիպերոն Ջ. Բոնդ 1848 1480 21 06 38 0,104 1 26 00 500 ? 0,0015
VIII Հապետուս Ժ. Կասսինի 1671 3560 79 07 55 0,028 14 16 18 1700 ? 0,074
IX Ֆեբա Ու. Պիկերինգ 1898 12960 550 12 0,166 149 174 42 320 ?
Ուրան V Միրանդա Ջ. Կոյպեր 1948 120 1 08 ? 0 98
I Արիել Ու. Լասսել 1851 192 2 12 29 0,007 0 97 59 950 ?
II Ումբրիել Ու. Լասսել 1851 267 4 03 28 0,008 0 97 59 700 ?
III Տիտանիա Վ. Հերշել 1787 438 8 16 56 0,001 0 97 59 1700 ?
IV Օբերոն Վ. Հերշել 1787 586 13 11 07 0,000 0 97 59 1500 ?
Նեպտուն I Տրիտոն Ու. Լասսել 1846 354 5 21 03 0,002 20 139 49 5000 ? 1,9
II Ներեիդ Ջ. Կոյպեր 1949 5570 359 06 0,76 6 31 300

թյունը՝ 34-ից 35‰։ Մակընթացությունները անկանոն են, կեսօրյա բնույթի, 2,5–7,6 մ բարձրությամբ։

ԱՐԲԱԹ, գյուղ Հայկական ՍՍՀ Մասիսի շրջանում, շրջկենտրոնից 20 կմ հյուսիս–արևմուտք։ 1274 բն. (1970), հայեր, քրդեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, հիվանդանոց։


ԱՐԲԱՆՅԱԿ (մոլորակի), երկնային մարմին։ Պտտվում է արեգակնային համակարգի որևէ մոլորակի շուրջը։ Երկիրն ունի 1, Մարսը (Հրատ)՝ 2, Յուպիտերը (Լուսնթագ)՝ 12, Սատուրնը (Երևակ)՝ 10, Ուրանը՝ 5, Նեպտունը՝ 2 Ա.։ Ա–ների մի մասը անվանակոչված է, մյուսը համարակալված ըստ հայտնաբերման կարգի (տես աղյուսակ)։ Համեմատաբար մեծ չափերի մի քանի Ա–ների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նրանք իրենց առանցքի և համապատասխան մոլորակի շուրջը պտտվում են միևնույն ժամանակամիջոցում, այսինքն՝ Լուսնի նման նրանք միշտ միևնույն երեսով են ուղղված դեպի մոլորակը։ Մեծ Ա–ների չափերը և զանգվածները որոշվել են սովորական եղանակներով, իսկ փոքրերինը՝ մոտավորապես, ըստ նրանց տեսանելի պայծառության։ Մթնոլորտ նկատվել է միայն մեկի՝ Տիտանի շուրջը։ Ա–ի շարժման օրինաչափությունները Կեպլերի օրենքներով կարելի է արտահայտել միայն առաջին մոտավորությամբ։ Անհրաժեշտ է հաշվի առնել Արեգակի, մոլորակների և արբանյակների ձգողական ուժերի, ինչպես նաև մայր մոլորակի սեղմվածության շնորհիվ առաջ եկած խանգարումները։ Ա–ի ձգողական ուժի ազդեցությամբ մոլորակի մթնոլորտում և պինդ ու հեղուկ զանգվածներում առաջ են գալիս մակընթացություններ ու տեղատվություններ։

Ա–ների մեծ մասը պտտվում է մոլորակի հասարակածային հարթությունից ոչ հեռու և այն ուղղությամբ, ինչ ուղղությամբ պտտվում է մոլորակը իր առանցքի շուրջը։ Տես նաև Արհեստական արբանյակ։

(նկ․) Տեսարան Գ. Եղիազարյսւնի «Սևան» բալետից։ 1956։ Ալ. Սպենդիարյանի անվ. թատրոն։ Երևան։ Բեմադրությունը Ի. Արբատովի։


ԱՐԲԱՏՈՎ Իլյա Իլյիչ (Յաղուբյան Եղիա Եղիայի) (1894–1967), բալետի հայ դերասան, բալետմայստեր։ ՀՍՍՀ ժող. արտիստ (1967)։ Հայ ազգային բալետի հիմնադիրներից։ Ծնվել է մարտի 6(18)–ին, Թիֆլիսում։ 1916–21-ին սովորել է Մ. Ի. Պերինիի Բալետային ստադիայում (Թիֆլիս)։ 1922–26-ին աշխատել է Բաթումի թատրոնում, որպես բալետի արտիստ, 1926–38-ին՝ նաև բալետմայստեր Թբիլիսիի, Տաշքենդի, Խարկովի, Բաքվի և այլ քաղաքների օպերայի և բալետի թատրոններում։ 1938–57-ին (ընդմիջումներով) եղել է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի

(նկ․) Ի․ Ի․ Արբատով