Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/711

Այս էջը սրբագրված է

պատերազմից հետո զգալի չափով աճեց պետական–կապիտալիստակսւն սեկտորը։ Ա–ի պետական խոշորագույն ընկերությունը «Յասիմենթոս պետրոլիֆերոս ֆիսքալեսն» է, որի տնօրինության տակ են գտնվում բոլոր նավթահանքերը։

Գյուղատնտեսությունը։ Ա–ի հողատարածության 94,6% գտնվում է խոշոր հողատերերի ձեռքում։ Գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացման մակարդակով Ա. Լատինական Ամերիկայում գրավում է առաջին տեղերից մեկը։ Սակայն խոշոր հողատիրության տիրապետությունը և օտարերկրյա կապիտալի կողմից գլխավոր ճյուղերի զավթումը արգելակում են երկրի տնտեսական զարգացումը։Պահպանվել են հողի վարձակալման մինչկապիտալիստական ձևերը։ Գյուղատնտեսության մեջ տիրապետող է անասնապահությունը։ 1972-ին Ա–ում կար 51 մլն. գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 47 մլն. ոչխար, 4 մլն. խոզ և 3,8 մլն. ձի։ Գլխավորապես բուծում են մսատու խոշոր եղջերավոր անասուններ, որոնց 4/5 գտնվում է Պամպայում։ 1970-ին անասունների սպանդը կազմել է (հզ. գլուխ), խոշոր եղջերավորներինը՝ 12815, ոչխարներինը՝ 9615, խոզերինը՝ 2546 և արտադրվել է (հզ. տ) տավարի միս՝ 2610, ոչխարի միս՝ 171, խոզի միս՝ 212, կարագ՝ 28, պանիր՝ 167։ Բրդի խուզով (տարեկան 200 հզ. տ) և արտահանումով Ա. գրավում է առաջին տեղերից մեկը աշխարհում։ Ոչխարների գլխաքանակի 80% գտնվում է Հարավային Պամպայում և Պատագոնիայում։ Բուսաբուծության արտադրանքի արժեքի կեսից ավելին կազմում են հացահատիկային կուլտուրաները։ Գյուղատնտ. հիմնական կուլտուրաների ցանքատարածությունների և բերքի մասին տվյալներ տես աղ. 2։

Գլխավոր հացահատիկային կուլտուրան ցորենն է, որի արտադրությամբ և արտահանությամբ (տարեկան 3–4 մլն. տ) Ա. գրավում է առաջին տեղերից մեկն աշխարհում։ Ա. առաջնակարգ տեղ է գրավում աշխարհում նաև կերային կուլտուրաներով (եգիպտացորեն, գարի, վարսակ) և արտահանությամբ (տարեկան 4–5 մլն. տ)։ Անտառներով ծածկված է երկրի տերիտորիայի 1/4 (70 մլն. հա)։ Անտառատնտեսությունը զարգացած է Միջգետային և Գրան Չակոյի շրջաններում։ Ա. դաբաղանյութի գլխավոր մատակարարողն է համաշխարհային շուկային։

Արդյունաբերությունը։ Բավարարում է Ա–ի ազգային պահանջարկը՝ հումքի և կիսաֆաբրիկատների գծով մոտ 85%-ով, շինանյութերի գծով 100%-ով և արդ. սարքավորումների ու մեքենաների ասպարեզում 75%-ով։ Սակայն այն դեռ ի վիճակի չէ թողարկել բարդ տիպի մեքենաներ և սարքավորում: Արդ. արտադրանքի արժեքի 95% բաժին է ընկնում վերամշակող արդյունաբերությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սկսեցին զարգանալ մեքենաշինությունը, նավթաքիմիան ու նավթավերամշակումը, սև մետալուրգիան։ Ծանր արդյունաբերությունը, որի բազմաթիվ ճյուղերը գտնվում են օտարերկրյա կապիտալի հսկողության ներքո, տալիս է արդ. արտադրանքի 1/3-ից ավելին։ Ա. հարուստ է նավթի (643,5 մլն. տ, 1970) և գազի (225 մլրդ. մ³) պաշարներով։ Քարածխի պաշաբներն աննշան են։ Նավթի և գազի գլխավոր ավազաններն են Քոմոդորո Ռիվադավիան (երկրի պաշարների և հանույթի 1/2), Մենդոսան (հանույթի 1/4), Փլասա Ուինքալը, Սադրեխոնեսը, Քամփո Դուրանը, Հրո երկիրը։ Քարածուխ արդյունահանվում է Ռիո Թուրբոյում։ Մենդոսայում արդյունահանվում է ուրան։ Ա–ում արդյունահանվում է նաև բերիլիում, վոլֆրամ, ցինկ, կապար, պղինձ, մանգան, անագ, ծծումբ։ Էներգետիկան խարսխված է նավթի և գազի վրա։ 1965-ին էներգիայի հաշվեկշռում նավթը և գազը կազմել են 85,6%, բուսական վառելիքը՝ 9,5%, քարածուխը՝ 3,4%, հիդրոէներգիան՝ 1,5%։ Վերամշակող արդյունաբերության առաջատար ճյուղը սննդի արդյունաբերությունն է, գլխավորապես մսասառցասպանդանոցայինը (տալիս է սննդի արդյունաբերության արտադրանքի արժեքի 1/3)։ Ա. աշխարհի միս արտադրող և արտահանող խոշորագույն երկրներից է (տարեկան 600 հզ. տ)։ Մսասառցասպանդանոցները կենտրոնացված են Բուենոս Այրեսում և Պատագոնիայի նավահանգստային քաղաքներում։ Արտահանվում է նաև բուսայուղ և մասամբ շաքար։ Զարգացած է գինեգործությունը, ալրաղաց ու պահածոների արդյունաբերությունը։ Թեթև արդյունաբերության ճյուղերից զարգացած են տեքստիլ և կաշվի–կոշիկի արդյունաբերությունը։ Մետալուրգիական գործարաններ կան Սան Նիկոլասում և Սափլայում։ Մեքենաշինության գլխավոր ճյուղերն են՝ գյուղատնտ. մեքենաների (Բուենոս Այրես, Կորդովա), էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը (Բուենոս Այրես) և ավտոմոբիլաշինությունը (Կորդովա)։ Նավթավերամշակման գլխավոր կենտրոններն են՝ Լա Պլատա, Բուենոս Այրես և Քամփանա քաղաքները (տարեկան 22 մլն. տ կարողությամբ)։ Միջգետային շրջանում և Բուենոս Այրեսում կա թղթի–ցելյալոզի արդյունաբերություն։ Արդյունաբերական արտադրանքի հիմնական տեսակների մասին տվյալներ տես աղ. 3։

1970-ին շահագործման են հանձնվել խտացված ուրան արտադրող սարք՝ Դոն Օտտոյում (Սալթա նահանգ), տարեկան 200 մ³ քսայուղեր արտադրող սսւրք Յափֆ գործարանում՝ Լա Պլատայում (Բուենոս Այրեսի նահանգ) և ավտոթափքերի գործարան, որը պատկանում է «Ջեներսւլ մոտորս Արգենտինա» ֆիրմային, Սան Մարտին քաղաքում (Բուենոս Այրեսի նահանգ)։ Բուենոս Այրեսից 96 կմ հեռավորության վրա՝ Պարանա գետի ափին կառուցվում է ատոմային էլեկտրակայան (առաջինը Լատինական Ամերիկայում), որը կսկսի հոսանք տալ 1973-ին։

Աղ. 2. Գյուղատնտեսական հիմնական կուլտուրաների
ցանքատարածությունը և բերքը*
Ցանքատարածությունը
(հզ. հա–ով)
Բերքը (հզ. տ–ով)
1937 1970/71 1937 1970/71
Ցորեն 6978 4201 5650 4250
Եգիպտացորեն 3125 4965 4424 9900
Գարի 449 812 394 408
Վարսակ 845 1026 757 360
Վուշի սերմ 2631 973 1540 680
Բամբակ 324 384 ... 333
* Բերքահավաքը կատարվում է ոչ ամբողջ ցանքատարածությունից, որի մի մասն
օգտագործվում է անասուններին տեղում արածեցնելու համար։
Աղ. 3. Արդյունաբերական արտադրանքի կարևորագույն
տեսակների թողարկումը
Արտադրանքի տեսակը Չափի միավորը 1967 1968 1970
Էլեկտրաէներգիա մլրդ. կվտ ժ 12 ,4 13 ,5 16 ,9
Նավթ մլն. տ 16 ,5 18 ,0 22 ,8
Ածուխ հզ. տ 410 ,8 472 ,3 615 ,4
Պողպատ (ներառյալ գլանվածքը) » 1321 1573 1774
Ցեմենտ մլն. տ 3 ,6 4 ,2 4 ,7
Ցելյուլոզ հզ. տ 115 ,3 125 ,6 177 ,8
Թուղթ և ստվարաթուղթ » 472 ,2 526 ,3 643 ,7
Բամբակյա թել » 84 ,0 83 ,0 85
Արհեստական թել » 30 ,1 29 ,9 33 ,2
Արևածաղկի յուղ » 359 318 360
Վուշի յուղ » 155 124 251
Ցորենի ալյուր մլն. տ 2 ,2 2 ,2 2 ,3
Շաքար հզ. տ 811 840 916
Սիգարետներ մլրդ. հատ 25 ,8 27 ,3 30 ,2
Ավտոմոբիլներ հզ. հատ 174 ,8 179 ,1 218 ,7
    այդ թվում մարդատար » 133 ,7 131 ,6 169 ,0
Տրակտորներ » 9 ,7 9 ,7 10 ,6
Սառնարաններ » 196 ,9 223 ,1 236 ,0
Լվացքի մեքենաներ » 122 ,9 143 ,6 149 ,2
Հեռուստացույցներ » 154 ,6 168 ,0 193 ,6