Տրանսպորտը։ Արտաքին փոխադրումների մեջ առաջատար է ծովային տրանսպորտը, ներքին՝ երկաթուղայինը և ավտոմոբիլայինը։ Երկաթուղու երկարությունը 1970-ին 46 հզ. կմ էր, բեռնաշրջանառությունը՝ 1969-ին 14146 մլն. տ|կմ։ Խճուղային ճանապարհների երկարությունը 150 հզ, կմ է (1968)։ Ավտոմոբիլային պարկը 1970-ին ուներ 2,2 մլն. մեքենա (այդ թվում 1,5 մլն. մարդատար)։ Գետային նավարկելի ուղիների երկարությունը 3 հզ. կմ է։ Հս–ից հվ. Պամպայի շրջանում ձգվում են նավթագազախողովակներ։ Գլխավոր ծովային նավահանգիստը Բուենոս Այրեսն է (ներմուծման 85% և արտահանման 40%): Ա. ունի կանոնավոր օդային հաղորդակցություն Ամերիկայի և Եվրոպայի հետ. գլխավոր օդանավակայանը Էսեյսան է (Բուենոս Այրեսի մոտ)։
Արտաքին տնտեսական կապերը։ Ա. արտահանում է գյուդատնտ. և արդ. արտադրանքի արժեքի 15–20%։ Արտահանության 90% կազմում են գյուղատնտ. մթերքները։ Ներմուծման մեջ գերակշռում են մեքենաները և սարքավորումները։ 1970-ին արտահանությունը կազմել է 1775 մլն. դոլար, ներմուծումը՝ 1710 մլն. դոլար (համապատասխանաբար 1969-ի 1612 մլն. դոլարի և 1576 մլն. դոլարի փոխարեն)։ Ա–ի արտաքին առևտրում կարևոր դեր են խաղում ԱՄՆ–ը, Անգլիան, Իտալիան, ԳՖՀ, Լատինական Ամերիկայի երկրները, Ֆրանսիան։ Արագորեն զարգանում է առևտուրը Ճապոնիայի հետ։ Դրամական միավորը պեսոն է։ ՍՍՀՄ Պետբանկի կուրսով (1972-ի հունիս) 100 պեսոն = 10,29 ռուբլու։
Քարտեզը տես 712 էջից հետո՝ ներդիրում։
VIII. Զինված ուժերը
Ա–ի զինված ուժերը բաղկացած են ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերից (ընդհանուր թիվը 1970-ի սկզբներին՝ 165,5 հզ. մարդ): Գլխավոր հրամանատարը պրեզիդենտն է։ Գերագույն ռազմական մարմինն է Ռազմական կոմիտեն, որի մեջ մտնում են պրեզիդենտը և 3 զորատեսակների գլխավոր հրամանատարները, որոնց ենթարկվում է Միացյալ շտաբը։ Կանոնավոր բանակը հավաքագրվում է ընդհանուր զինծառայության օրենքի հիման վրա (ծառայության ժամկետը 1 տարի է)։ Երկրի տերիտորիան բաժանված է 4 ռազմական գոտիների։
IX. Առողջապահությունը
Ա–ում 1971-ին կյանքի միջին տևողությունը կազմել է 66,5 տարի, 1967-ին ծնունդը 1000 բնակչին՝ 22,5, ընդհանուր մահացությունը 8,8 մարդ էր, մանկական մահացությանը 1000 կենդանածիններից՝ 58,3։ Հիվանդությունների մեջ ամենամեծ տեսակարար կշիռը ունեն տուբերկուլոզը (10 հզ. բնակչին՝ 50), նորագոյացությունները, սիրտ–անոթային հիվանդությունները, տեղաճարակային խպիպը, աղիքային վարակիչ հիվանդությունները (որովայնային տիֆ՝ 10 հզ. բնակչին՝ 0,52, բրուցելոզ՝ 0,52, պոլիոմիելիտ՝ 0,27, դիզենտերիա՝ 2,2)։ Երկիրը բաժանվում է բժշկա–աշխարհագրական երեք շրջանների. հս. շրջանում տարածված են աղիքային հիվանդությունները, տաբերկալոզը, մաշկալորձաթաղանթային լեյշմանիոզը, Շագասի հիվանդությունը (տառապում է գյուղական բնակչության մոտ 20%), մալարիան։ Անդերի ստորոտի շրջաններում տարածված է տեղաճարակային խպիպը (բնակչության մոտ 45%)։ Կենտրոնական շրջանում տարածված են բրուցելոզը (Մենդոսա, Կորդովա, Լա Ռիոխա նահանգներում հիվանդ է բնակիչների 80%), ճիճվային և պարազիտային հիվանդությունները, լեպտոսպիրոզները, սնկային հիվանդությունները, տուբերկուլոզը, աղիքային ախտերը ևն։ Առողջապահության կենտրոնական օրգանը սոցիալական ապահովագրության և առողջապահության մինիստրությունն է։ Ա–ում 1966-ին կար 3353 հիվանդանոց և հիվանդանոցային օգնության հիմնարկ՝ 141,2 հզ. մահճակալով (1000 բնակչին՝ 6,3 մահճակալ), 31,8 հզ. բժիշկ (1 բժիշկ՝ 714 բնակչին), 28,1 հզ. դիպլոմավոր բուժքույր և 7092 մանկաբարձուհի։ Բժիշկներ են պատրաստում համալսարաններին կից բժշկական 9 ֆակուլտետներում (տարեկան շուրջ 1900 շրջանավարտ)։
X. ժողովրդական կրթությունը
Առաջին դպրոցները Ա–ում հիմնվել են իսպ. գաղութատիրության ժամանակ (XVI դ.)։ Անկախություն ձեռք բերելուց հետո (1816) Ա–ում տարրական կրթությունը դարձավ պարտադիր (1844)։ Ա–ի ժողկրթության ընդհանուր ղեկավարությունը իրականացնում է լուսավորության և արդարադատության մինիստրությունը։ ժողկրթության վրա ուժեղ ազդեցություն ունի կաթոլիկ եկեղեցին։ Անվճար պարտադիր ուսուցում սահմանված է 6–14 տարեկան երեխաների համար։ 1968-ին նախադպրոցական հիմնարկներում դաստիարակվել է մոտ 177 հզ. երեխա։ 1968 ուս. տարում տարրական դպրոցներում սովորել է 3480,5հզ., միջնակարգ դպրոցներում՝ 887 հզ. աշակերտ։ Ա. ունի 13 պետ և 14 մասնավոր համալսարան, 3 բարձրագույն տեխնոլոգիական ինստ., կոնսերվատորիա ևն։ Առավել մեծ համալսարաններն են Բուենոս Այրեսի (հիմն. 1821), Կորդովայի (հիմն. 1613), Լա Պլատայի (հիմն. 1884) և Սանտա Ֆեի (հիմն. 1919) համալսարանները։ 1968 ուս. տարում, բուհերում սովորել է 265,3 հզ. ուսանող։ Ա–ի խոշոր գրադարաններն են Ազգային (հիմն. 1810, 682 հզ. կտոր գիրք), Բուենոս Այրեսի համալսարանի (870 հզ. կտոր գիրք), Ազգային կոնգրեսի (հիմն. 1859, 300 հզ. կտոր գիրք) գրադարանները։ Թանգարաններից նշանավոր են՝ բնական գիտությունների (հիմն. 1823), գեղարվեստական (հիմն. 1895), պատմության (հիմն. 1889), Սարմիենտոյի անվ. դպրոցական (հիմն. 1910) (բոլորը Բուենոս Այրեսում) և Բնապատմական թանգարանը Մենդոսայում (հիմն. 1911)։
XI. Գիտությունը և գիտական հիմնարկությունները
Բնական գիտությունները։ Մինչև իսպ. գաղութատիրությունից ազատագրվելը Ա–ում բարձրագույն կրթության և գիտության գործը գտնվում էր կաթոլիկ վանականության ձեռքին։ Երկար ժամանակ միայն մեկ համալսարան կար Կորդովայում, որը պատրաստում էր աստիճանավորներ և աստվածաբաններ։ Անկախություն ձեռք բերելուց հետո, մի քանի տարվա ընթացքում, ստեղծվեց Մաթեմատիկայի և ռազմական արվեստի ակադեմիան (հիմն. 1816), Բուենոս Այրեսի համալսարանը (հիմն. 1821), Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ընկերությունը (հիմն. 1822), Բժշկական ԳԱ Բուենոս Այրեսում (հիմն. 1822)։ 1823-ին հիմնադրվեց Ազգային թանգարանը Բուենոս Այրեսում, Ազգային օդերևութաբանական վարչությունը (1872) (հետագայում՝ օդերևութաբանության, գեոֆիզիկայի և հիդրոլոգիայի վարչություն) ։ 1872-ին ստեղծվեց Արգենտինայի գիտական ընկերությունը, 1868-ին՝ ԳԱ Կորդովայում, 1879-ին՝ Աշխարհագրության ինստ., 1882-ին՝ աստղադիտարան Լա Պլատայում։ 1958-ին ստեղծվեց Գիտական և տեխնիկական հետազոտությունների ազգային խորհուրդը, որն անմիջապես ենթարկվում է պրեզիդենտին։ Կարևոր դեր է խաղում ճշգրիտ, ֆիզիկայի և բնական գիտությունների ազգային ակադեմիան (Բուենոս Այրես)։ Մյուս գիտական հիմնարկներից նշանավոր են Երկրաբանության և լեռնային գործի ազգային ինստ. (հիմն. 1963), Գյուղատնտեսության և անասնաբուժության ազգային ակադեմիան, Արդյունաբերական տեխնոլոգիայի ինստ. (հիմն. 1957), Բժշկական գիտությունների ազգային ակադեմիան։ 1950-ին ստեղծվեց Ատոմային էներգիայի ազգային հանձնաժողովը, 1960-ին՝ Տիեզերական տարածության հետազոտության ազգային հանձնաժողովը։ 1958-ին Բուենոս Այրեսում կազմակերպվեց ՅՈԻՆԵՍԿՈ–ի Մաթեմատիկական ռեգիոնալ կենտրոնը՝ Լատինական Ամերիկայի համար, 1961-ին Բուենոս Այրեսի համալսարանում կազմակերպվեց Հաշվիչ կենտրոն։
Հասարակական գիտությունները։ Փիլիսոփայությունը։ Ա–ում փիլիսոփայական միտքը սկզբնավորվել է սխոլաստիկական փիլիսոփայությամբ, որ այստեղ է թափանցել դեռևս երկրի գաղութացման շրջանում, Իսպանիայից։ XVIII դ. վերջին, XIX դ. սկզբին տարածվել են ֆրանսիական մատերիալիզմի գաղափարները։ Նշանակալի ազդեցություն է ունեցել սենսիմոնիզմը (է. էչևերիա)։ 1838-ին ստեղծվել է «Երիտասարդ Արգենտինա» կազմակերպությունը, որի նպատակն էր վերակազմակերպել հասարակությունը ուտոպիական սոցիալիզմի սկզբունքներով։ XIX դ. 70-ական թթ. տարածվել է պոզիտիվիզմը, XX դ. սկզբին՝ արևմտա–եվրոպական իդեալիստական հոսանքները՝ նեոկանտականությունը (Ա. Քորն, Ռ. Ռիվարոլո), նեոթոմիզմը (Օ. Դերիսի, Տ. Կասոնես և ուրիշներ) և հետագայում՝ էկզիստենցիալիզմը (Կ. Աստրադա, Ֆ. Ֆատոնե)։ Արգենտինյան մտավորականության շրջանում համբավ է վայելում Ֆ. Ռոմերոյի կյանքի փիլիսոփայությունը, որ ձևավորվել է ֆենոմենոլոգիայի և փիլիսոփայական մարդաբանության ազդեցությամբ։
Մարքսիստական գաղափարները Ա. են ներթափանցել XIX դ, վերջում, սակայն մարքսիզմը տարածում է ստացել միայն Ա–ի կոմունիստական կուսակցության (ԱԿԿ) ստեղծումից (1918) հետո։