84 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ
Անասնապահությունը տալիս է կոլտնտեսությունների և սովետական տնտեսությունների եկամտի 25%: Անասունների գլխաքանակի մասին տես 3 աղյուսակը։
1916 | 1941 | 1951 | 1968 | 1971 | |
---|---|---|---|---|---|
Խոշոր եղջերավոր անասուն | 1397 | 1357 | 1248 | 1671 | 1578,5 |
Այդ թվում կովեր և մատակներ | 491 | 489 | 345 | 664 | 621,7 |
Ոչխարներ և այծեր | 2394 | 2907 | 3360 | 4713 | 4413,8 |
Խոզեր | 31 | 120 | 73 | 101 | 106,3 |
Ա-ում զարգացած է ավանդական արտագնաց անասնապահությունը։ Միաժամանակ ստեղծվում է կերի կայուն բազա, և անասունների մի մասը տեղափոխվել է մսուրային խնամքի։ Մեծ տեղ է գրավում ոչխարաբուծությունը։ Մսաբրդատու ցեղերից բացի (բալբաս, շիրվան, ղարաբաղի բողազ ևն) բուծվում են նաև կիսանրբագեղմ և նրբագեղմ ոչխարների ցեղեր, այդ թվում՝ ադրբ. լեռնային մերինոսը։ Խոշոր եղջերավորներից բուծվում են գոմեշ և զեբու։ Զարգացած է թռչնաբուծությունը։ Գյուղատնտեսական ողջ արտադրանքի արժեքը 1970-ին կազմել է 856 մլն. ռ., որը 106 մլն. ռ. ավելի էր 1969-ի մակարդակից (գյուղատնտ. արտադրանքի պետական գնումների ծավալի դինամիկան ցույց է տրված 4 աղյուսակում)։
1940 | 1950 | 1967 | 1970 | |
---|---|---|---|---|
Բամբակ | 154 | 284 | 333 | 336 |
Հացահատիկ | 130 | 115 | 178 | 170 |
Բանջարեղեն | 25 | 26 | 236 | 267 |
Մրգեր և հատապտուղներ (խաղողը ներառյալ) |
59 | 52 | 165 | 370 |
Թեյի տերև | 0,24 | 0,8 | 8,7 | 9,8 |
Անասուն և թռչուն (կենդանի քաշ) |
23 | 33 | 67 | 84 |
Կաթ | 39 | 55 | 162 | 182 |
Ձու (մլն. հատ) | 10 | 20 | 94 | 133 |
Բուրդ | 3,1 | 3.8 | 8,8 | 8 |
1970-ին Ա-ի գյուղատնտ. մեջ աշխատում էր 47 հզ. տրակտոր, 4 հզ. հացահատիկային կոմբայն, ավելի քան 1500 բամբակահավաք մեքենա, մոտ 18 հզ. ավտոմեքենա։ Հանրապետության գյուղատնտ. 1970-ին սպառել է 600 մլն. կվտ.ժ էլեկտրաէներգիա, որը 54 անգամ ավելի է 1940-ին սպառածից։
Տրանսպորտը։ Ա. ունի զարգացած տրանսպորտային ցանց։ Բեռնաշրջանառության 60%-ից ավելին բաժին է ընկնում երկաթուղուն, որի ընդհանուր երկարությունը 1970-ին ավելի քան 1800 կմ էր։ 1926-ին շահագործման հանձնվեց ՍՍՀՄ֊ում էլեկտրիֆիկացված առաջին՝ Բաքու–Սաբունչի երկաթուղին, իսկ 1970-ին էլեկտրաքարշերով և ջերմաքարշերով սպասարկվող երկաթուղիների երկարությունը հասավ ավելի քան 1677 կմ։ Երկաթուղային խոշոր հանգույցներ են Բաքուն, Բալաջարին, Եվլախը։ Մեծ նշանակություն ունի ծովային տրանսպորտը։ Կասպից ծովով բեռնափոխադրումների մեծ մասը բաժին է ընկնում Ա֊ին։ Գլխավոր նավահանգիստը Բաքուն է։ Գետերից նավարկելի է միայն Կուրի ստորին հոսանքը։ Ավտոճանապարհների երկարությունը 1971-ին 20 հզ. կմ էր, որից կոշտ ծածկով՝ 11,5 հզ. կմ։ Ավտոտրանսպորտը հանրապետության ներսում երթևեկության հիմնական փոխադրամիջոցն է։ Ա. օդային գծերով կապված է ՍՍՀՄ գրեթե բոլոր արդ. կենտրոնների հետ։ Գործում են նաև ներքին՝ Բաքու–Կիրովաբադ–Նախիջևան, Բաքու–Եվլախ, Բաքու–Շաքի–Բելոկանի, Բաքու–Աղջաբեդի գծերը։ Ա-ում գործում են Բաքու–Բաթում (Ռուսաստանում առաջին), Ալի–Բայրամլի–Բաքու նավթամուղները և Ղարադաղ–Աղստաֆա (դեպի Երևան և Թբիլիսի ճյուղավորումներով), Ղարադաղ–Սումգաիթ, Ալի–Բայրամլի – Ղարադաղ գազամուղները։ Տրանսպորտի բոլոր տեսակների բեռնաշրջանառությունը 1970-ին կազմել է 40 մլրդ. ռուբլի։
Տնտեսա֊աշխարհագրակսւն շրջանները։ Ըստ զարգացման առանձնահատկությունների, Ա. բաժանվում է տնտեսական հետևյալ շրջանների. Ապշերոնյան (Բսւքու֊Սամգաիթի), որը ՍՍՀՄ նավթ֊արդյունաբերության հիմնական բազաներից է, Կուր֊Արաքսյան (բամբակագործություն), Ղուբա֊Խաչմասի (այգեգործություն, բանջարաբուծություն, շերամապահություն, ձկնորսություն, թեթև արդյունաբերություն, նավթա֊գազարդյունահանում և գազավերամշակող արդյունաբերություն), Լենքորանի (մերձարևադարձային կուլտուրաներ, զարգացած սննդարդյունաբերություն), Կիրովաբադ֊Ղազախի (լեռնաքիմիական, թեթև, սննդի արդյունաբերություն, այգեգործություն, բամբակագործություն, հացահատիկի մշակություն, ծխախոտագործություն, անասնապահություն), Շաքի֊Զաքաթալայի (այգեգործություն, ծխախոտագործություն, պտղաբուծություն, հացահատիկի