Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/88

Այս էջը հաստատված է

88 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ

դուբադին, Ա. Աբուլհասանը, Մ. Հուսեյնը, Մ. Իբրահիմովը։ Զարգացել է պոեզիան, որի տաղանդավոր ներկայացուցիչներն են Ս. Վուրղունը, Ս. Ռուստամը, Ռ. Ռզան, Ն. Բաբաևը, Ն. Ռաֆիբայլին, Բ. Վահաբզադեն, Հ. Հուսեյնզադեն, Զ. Ջաբարզադեն, Ի. Սաֆարլին և ուրիշներ։ Գրականության նվաճումներից է թատերագրությունը։ Հայտնի են Ս. Ս. Ախունդովի «Բազեի բույնը», Ջ. Ջաբարլիի «Հրո հարսնացուն», «1905 թվականին», «Ալմաս», «Սևիլ», Ս. Վուրղունի՝ «Վագիֆ», «Ֆահրադ և Շիրին», «Խանլար» և այլ պիեսներ։ Մանկական գրականությունը հիմնադրել և զարգացրել են Ա. Շաիգը, Մ. Սաիդզադեն, Մ. Դիլբազին։ Գրականագիտությունը և քննադատությունը սկզբնավորել է Մ. Ֆ. Ախունդովը։ Ակնառու գրաքննադատներից են եղել Ֆ. Քոչարլին (Քոչարլինսկի), Մ. Իբրահիմովը, Մ. Ռաֆիլին, Հ. Արասլին, Ջ. Հաջիևը, Մ. Արիֆը, Մ. Թահմասիբը և ուրիշներ։ Ա֊ի գրականության մեջ մարքսիստական գրաքննադատությունն սկզբնավորել են Ա. Նագիմը, Մ. Կուլիևը։

Հայ֊ադրբեջանական գրական կապերը դարերի պատմություն ունեն։ Սկզբնավորվելով ժող. բանահյուսության մեջ՝ այդ կապերը հետագայում խորացան գրավոր գրականության բնագավառում։ Արևելյան այնպիսի սիրավեպեր, ինչպիսիք են՝ «Ասլի և Քյարամ»֊ը, «Խոսրով և Շիրին»֊ը, «Լեյլի և Մեջնուն»֊ը ևն, որոնք հին առասպելների շատ տարրեր են պարունակում, հավասարապես հարազատ են և տարածված երկու ժողովուրդների մոտ։ «Քյոռօղլի» ադրբեջանական էպոսը հատվածաբար երգել են նաև հայերը։ Հայկական մի քանի տարբերակ ունեցող այդ էպոսը գրի է առնվել և մշակվել նաև հայ գրողների կողմից (Ղ. Աղայան և ուրիշներ)։ Հայ մեծ բանաստեղծ Սայաթ֊Նովան դարձավ կովկասյան ժողովուրդների բարեկամության երգիչը։ Պահպանվել են նրա ադրբ. գրած ավելի քան 120 խաղերը։ Հայ֊ադրբ. գրական կապերն աշխուժացան անցյալ դարի կեսերի Թիֆլիսում, որն արտահայտվեց Խ. Աբովյանի և Մ. Ֆ. Ախունդովի, Խ. Աբովյանի և Մ. Շաֆիի բարեկամությամբ։ Գրական աշխույժ կապեր կային նաև Բաքվում, Շուշիում, Գանձակում և Շամախիում։ Հայ֊ադրբ. գրական կապերն ուժեղացան հատկապես Անդրկովկասում սովետական կարգերի հաստատումից հետո։ Հարևան ժողովուրդների մոտ ավանդույթ դարձան գրողների փոխայցելությունները, միմյանցից կատարվող թարգմանությունները։ Երկու ժողովուրդների համար մշակութային մեծ իրադարձություն եղան Մ. Մաշտոցի ծննդյան 1600 և Նիզամիի ծննդյան 800, Ֆիզուլիի ծննդյան 500 և Սայաթ֊Նովայի ծննդյան 250-ամյակները, Աբովյանի և Ախունդովի, Թումանյանի և Սաբիրի հոբելյանները։ Նման միջոցառումների ժամանակ թարգմանաբար լույս տեսան հոբելյանական ժողովածուներ։ Սովետական իշխանության տարիներին հայ. և ադրբ. գրական ալմանախներ են լույս տեսել Բաքվում և Երևանում։ Երկու ժողովուրդների բարեկամությունն արտացոլված է հայ և ադրբ. գրողների այնպիսի ստեղծագործություններում, ինչպիսիք են՝ Ա. Բակունցի «Եղբայրության ընկուզենիները» պատմվածքը, Ջ. Ջաբարլիի «1905 թվականին» պիեսը, Դ. Դեմիրճյանի պատմվածքները, Ե. Չարենցի ու Ս. Վուրղունի, Մ. Մուշֆիգի ու Հ. Սահյանի, Ս. Ռուստամի ու Ա. Գրաշու բանաստեղծությունները։ Հայ և ադրբ. գրականագետները երկու ժողովուրդների գրական կապերի պատմության առանձին շրջանների վերաբերյալ ստեղծել են ուշագրավ աշխատություններ։

XV. Ճարտարապետությունը և կերպարվեստը

Ա֊ի տերիտորիայի հնագույն շինությունները հիմնականում գտնվում են Փ. Կովկասի նախալեռներում։ VI–VII դդ. հուշարձաններից են Կումի բազիլիկը, Կաբալա (հայ. Կապաղակ) քաղաքի պաշտպանական շինությունների մի մասը, Լեկիտի քառաբսիդ եկեղեցին, Մինգեչաուրի տաճարային կոմպլեքսը ևն։ Ա֊ում ճարտարապետության վերելքը դիտվում է XI–XIII դդ.։ Վերաշինվել են Գյանջան (Գանձակը), Շամախին և այլ քաղաքներ։ Կառուցվել են ամրոցներ՝ Մարդաքյան գյուղի մոտ (XIII դ.), Կըզ֊Կալասին՝ Բաքվում (XII դ.)։ Միաժամանակ ճարտարապետությունը ձեռք է բերում որոշ հանդիսավորություն, հատկապես հարդարանքում (հախճասալերի լայն կիրառում)։ XVII–XVIII դդ. կառուցվում են Արդեբիլի պաշտամունքային շինությունները, Գյանջայի, Նարդարանի մզկիթները, բաղնիքներ, քարավանատներ։ XV դ. կառուցվում է Շիրվանշահերի պալատը Բաքվում, XVIII–XIX դդ. բազմազան է դառնում ժողովրդական տների ճարտարապետությունը։

Սովետական շրջանում Ա֊ում բուռն զարգացում է ապրում շինարարությունը։ Ճարտարապետության մեջ շինարարական տեխնիկայի նորագույն նվաճումներին զուգահեռ կիրառվում են հին ավանդույթները։ Ա֊ի սովետական ճարտարապետության առաջացման, ձևավորման և հետագա զարգացման գործում մեծ ավանդ ունեն ճարտարապետներ Վեսնին եղբայրները, Ա. Իվանիցկին, Ա. Շչուսևը, Լ. Իլյինը, Գ. Տեր֊Միքելովը, Վ. Սարկիսովը, Է. Քասիմզադեն և ուրիշներ։ Ա֊ի ճարտարապետության բնորոշ գծերն արտահայտվում են Ս. Դադաշևի և Մ. Հուսեյնովի գործերում (Ա֊ի կոմկուսի ԿԿ֊ի, Նիզամիի անվ. թանգարանի, կոնսերվատորիայի շենքերը Բաքվում, Համամիութենական գյուղատնտ. ցուցահանդեսի ադրբեջանական տաղավարը Մոսկվայում ևն)։ Վերափոխվում են քաղաքները, այդ թվում Բաքուն։ Ա֊ում նախագծվել և կառուցվել են նոր քաղաքներ՝ Սումգաիթը, Դաշքեսանը, Մինգեչաուրը ևն։ Ա֊ում դիմանկարչության, բնանկարչության, որպես ինքնուրույն ժանրերի զարգացումը, ինչպես և բեմանկարչության առաջին փորձերը կապված են մասնագիտական կրթություն ստացած առաջին նկարչի՝ Բ. Կենգերլիի, իսկ երգիծական գրաֆիկան՝ Ա. Ազիմզադեի ստեղծագործության հետ։ Քանդակագործության զարգացմանը խթանել է լենինյան «Մոնումենտալ պրոպագանդայի» ծրագրի իրականացումը։

Ա֊ում կերպարվեստի զարգացմանը մեծապես օժանդակել է 1920-ին Բաքվում բացված Գեղարվեստական դպրոցը։ 1930–40-ական թթ. լավագույն գործերից են Թ. Թաղիևի՝ «Վ. Ի. Լենինը Կրեմլում», Գ. Խալիկովի՝ Նիզամիի դիմանկարը, Հ. Ախվերդիևի՝ նկարիչ Ազիմզադեի դիմանկարը, Պ. Վ. Սաբսայի՝ Ս. Մ. Կիրովի մոնումենտալ հուշարձանը (1939, Բաքու)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ա֊ի արվեստագետները ստեղծել են բազմաթիվ հակաֆաշիստական ծաղրանկարներ, պլակատներ, պատերազմի և խաղաղության թեմայով նկարներ։ Ետպատերազմյան տարիներին աչքի ընկնող գործերից են՝ Ս. Սալամզադեի, Է. Ռզակուլիևի և Վ. Տոկարևի «Առաջին կոլեկտիվ պայմանագրի ստորագրումը 1904 թ.», Ն. Աբդուռահմանովի «26 կոմիսարների ձերբակալումը», Մ. Աբդուլաևի «Երջանկություն կառուցողները»։ Հոգեբանական բնորոշման տարբեր միջոցների օգտագործմանը դիմանկարի ժանրում հաջողությունների