Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/9

Այս էջը հաստատված է

== ԻՆՉՊԵՍ ՕԳՏՎԵԼ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻՑ == Հանրագիտարանում հոդվածները («բառերը») զետեղված են այբբենական կարգով։ Առանձին հոդվածներ (օրինակ՝ պետությունների, միութենական և ինքնավար հանրապետությունների, Հայկական ՍՍՀ շրջանների մասին) կազմված են ենթավերնագրեր ունեցող մի քանի մասերից։

Հոդվածների անվանումները տրվում են գերազանցապես եզակի թվով, օրինակ՝ «Ագարակ», «Ազգ», «Նիզակ», «Ծով» են։ Եթե ընթերցողը հոդվածի անվանումը չի գտնում եզակի թվով, ապա համապատասխան բառը (տերմինը) պետք է փնտրի հոգնակի թվով։ Օրինակ, ընդունված գիտական տերմինաբանության համաձայն, հանրագիտարանում այսպես են տրված «Աստղակույտեր», «Գիսաստղեր» (աստղագիտական), «Հանդիսապարեր» (երաժշտական), «Եղջերուներ», «Խաչածաղկավորներ» (կենսաբանական), «Թթուներ», «Հիմքեր» (քիմիական) և այլ հոդվածներ։

Հոդվածների շատ անվանումներ կազմված են գոյականից և ածականից։ Այդպիսի դեպքերում անհրաժեշտ տերմինը հարկավոր է փնտրել կամ ածականով (օրինակ, «Հանրակրթական դպրոց», «Ազգային եկամուտ», «Քաղաքացիական օրենսգիրք»), կամ գոյականով (օրինակ, «Վարկ պետական», «Ազգագրություն երաժշտական», «Մանրադիտակ էլեկտրոնային»)։ Եթե հոդվածի անվանումը կազմված է երկու կամ մի քանի բառերից, ապա առաջին մասում սովորաբար տրվում է այն բառը, որն այդ անվանման մեջ գլխավորն է իմաստային տեսակետից։ Այդ դեպքում կատարվում է շրջադասություն (բառերի տեղափոխություն)։ Օրինակ, հանրագիտարանում տրված են հոդվածներ. «Ակադեմիա գիտությունների Հայկական ՍՍՀ» և ոչ թե՝ «Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա», «Մասնագիտացում արտադրական ձեռնարկության» և ոչ թե՝ «Արտադրական ձեռնարկության մասնագիտացում», «Ինքնարժեք կոլտնտեսային արտադրանքի» և ոչ թե՝ «Կոլտնտեսային արտադրանքի ինքնարժեք»։

Եթե հոդվածի անվանումից (որ շարված է թավ տառերով) հետո, ստորակետների կամ փակագծերի մեջ, ցրիվ շարվածքով տրվում է ուրիշ բառ կամ մի քանի բառեր, ապա նշանակում Է, որ առաջին՝ հիմնական տերմինի կամ անվանման հետ մեկտեղ գոյություն ունի նույնպես գործածական կամ առաջինի հոմանիշ հանդիսացող մեկ կամ մի քանի անվանում, օրինակ, ԱԶԴՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՕՐԵՆՔ (Նյուտոնի երրորդ օրենք

Հոդվածի անվանման մեջ մտնող փոխառյալ տերմինների համար կարճ տեղեկանք է տրվում բառի ստուգաբանության (ծագումնաբանության) մասին։ Առանձին դեպքերում ստուգաբանվում են նաև տեղանունները։ Դա հիմնականում վերաբերում է քաղաքների, գյուղերի, ծովերի, գետերի և այլ անվանումներին, որոնք պատմական արժեք ունեն։ Երբ միմյանց հաջորդում են հոդվածներ, որոնց անվանումը («բառը») նույն ծագումն ունի, ապա ստուգաբանությունը տրվում է հոդվածներից միայն մեկում; գերազանցապես առաջին հոդվածում։

Օտարազգի գործիչների, աշխարհագրական անունների, պարբերականների, մոնոպոլիաների, բանկերի և այլնի մասին հոդվածների անվանումներից հետո փակագծերում տրվում է համապատասխան անվանման բնագրի (օտար լեզվով) գրությունը։ Այդ կանոնը տարածվում է օտար այն անվանումների վրա, որոնք բնագրում ունեն լատինատառ կամ հունատառ գրություն։ Մնացած դեպքերում, այդ թվում նաև ՍՍՀՄ ժողովուրդների լեզուներով, անվանումները տրվում են միայն հայկական գրությամբ։

Նախահեղափոխական շրջանի (մինչև 1917 թ. հոկտեմբերի 25–ը) իրադարձությունների տարեթվերը, որպես կանոն, տրվում են հին տոմարով, առավել կարևորներինը՝ հին և (փակագծերում) նոր տոմարով։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից մինչև նոր տոմարը մտցնելու մասին սովետական կառավարության որոշումը (մինչև 1918 թ. հունվարի 31–ը ներառյալ) ընկած ժամանակաշրջանին վերաբերող տարեթվերը տրվում են հին և նոր տոմարով։ Սկսած 1918 թ. փետրվարի 1(14)–ից պատմական անցքերի տարեթվերը տրվում են նոր տոմարով։ Հին և նոր տոմարով են տրվում նաև Ռուսաստանի պատմությանը վերաբերող այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել նրա սահմաններից դուրս (օրինակ՝ «Ալաջայի ճակատամարտ 1877» հոդվածում)։ Մինչև նոր տոմարի ընդունումը ապրած հայրենական գործիչների կենսագրական