Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/91

Այս էջը հաստատված է
ԱԴՐԵՆԱԼԻՆ 91

СССР, IX—XV вв., ч. 1, М., 1953, с. 641—61, ч. 2, М., 1953, с. 679—93, 728—38; Очерки истории СССР․ Конец XV в․—начало XVII в., М., 1955, с. 859–74; Очерки истории СССР, XVII в., М., 1955, с. 954—65; Агаян Ц. П., Крестьянская реформа в Азербайджане, Баку, 1956; Азербайджан в годы первой русской революции, Баку, 1965; Борьба за победу Советской власти в Азербайджане. Документы и материалы, Баку, 1967; Агаян Ц. П., Великая дружба народов Закавказья, ч. 1, Е., 1970; Очерки истории Коммунистической партии Азербайджана, Баку, 1963; Очерки истории коммунистических организаций Закавказья, ч. 1, 1883—1921 гг., Тб., 1967; Бархашев Б., Бакинский комсомол в годы революции и контрреволюции. Очерки по истории Бакинской организации комсомола, 1917—1920. Баку, 1928; Гусейнов К. А., Найдель М. И., Очерки истории профдвижения в Азербайджане, Баку, 1966; Советский Азербайджан, Баку. 1958; География хозяйства республик Закавказья, М., 1966; Гаджизаде Абдурахим, Азербайджанская ССР, [Баку], 1967; Азербайджанская ССР 50-летию Великого Октября, Статистический сб., Баку, 1967; Кавказ, М., 1966 (Природные условия и естественные ресурсы СССР); Азербайджанская ССР в цифрах в 1969 году. Краткий статистический сб., Баку, 1970; Азербайджан, М., 1971 (серия «Советский Союз»); Касумов 3. М., Стригунов И. В., Тренетин Б. Л., Академия наук Азербайджанской ССР. 20 лет, Баку, 1966; Развитие науки в Советском Азербайджане. Сб. статей, Баку, 1967; Кочарлинский Ф., Литература азербайджанских татар, Тифлис, 1903; Касимзаде Ф., Очерки по истории азербайджанской литературы XIX. в., Баку, 1962: Очерк истории азербайджанской советской литературы, М., 1963; Искусство Азербайджана, т. 1—12, 1949–б8: Усейнов М., Бретаницкий Л., Саламзаде А., История архитектуры Азербайджана, М., 1963; Бретаницкий Л., Баку, 2 изд., дополн., Л.–М., 1970; Изобразительное искусство Азербайджанской ССР, М., 1957; Очерки изобразительного искусства Советского Азербайджана, Баку, 1960; Гаджибеков У., Основы азербайджанской народной музыки, Баку, 1945; Мнацаканова Е., Азербайджанская народная музыка. М., 1963; Абасова Э., Касимов К., Очерки музыкального искусства Советского Азербайджана, Баку, 1970; Новосельцев А. П.. Пашуто В. Т., Черепнин Л. В., Пути развития феодализма (Закавказье, Средняя Азия, Русь, Прибалтика). М., 1972. Азарбаjчан китабы (библиографиjа), 3 чилддə. ч. 1 (1780—1920). Бакы, 1963; Азəрбаjчан əдəбиjjаты тарихи, ч. 1—З, Бакы, 1957—60); Азəрбаjчан совет əдəбиjjаты тарихи, ч. 1—2, Бакы, 1967; Саламзадə Ə., Азəрбаjчанын ме'марлыг абидəлəри, Бакы, 1958; Əлизадə Г. М., Азəрбаjчан халг ме'марлыгы ХIХ–ХХ əсрлəрдə, Бакы, 1958; Тəрланов М., Əфəндиjев Р., Азəрбаjчан совет hejкəлтəрашлығы, Бакы, 1958; Тəрланов М., Əфəндиjев Р., Азəрбаjчан халг jарадыҹылығы нумунəлəри, Бакы, 1959; Ҹəфəров Ҹ., Азəрбаjчан Драм Театры (1873—1941), Бакы, 1971.

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՕՊԵՐԱՅԻ ԵՎ ԲԱԼԵՏԻ ԹԱՏՐՈՆ Մ. Ֆ. Ախունդովի անվան ակադեմիական, հիմնադրվել է 1920-ին, Բաքվում, որպես Միացյալ (ադրբ., հայկ. և ռուս.) թատրոնի ադրբեջանական օպերային խումբ։ 1924-ին անջատվելով՝ միավորվել է ռուսական օպերային խմբի հետ։ Հիմնադիր կազմում էին ադրբեջանական երաժշտական թատրոնի լավագույն ուժերը։ 1930-ից կոչվել է Մ. Ֆ. Ախունդովի անունով։ Թատրոնը պարգևատրվել է Լենինի շքանշանով (1938-ին)։


ԱԴՐԲԵՋԱՆԵՐԵՆ, ադրբեջանցիների լեզուն։ Ա. պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի հարավ-արևմտյան ճյուղին, ծագել է Միջին Ասիայի օղուզական ցեղերի լեզվից։ ժամանակակից Ա. ունի բազմաթիվ բարբառներ, որոնք բաժանվում են չորս խմբի, արևելյան (Ղուբայի, Բաքվի, Լենքորանի, Շամախիի ևն), արևմտյան (Ղազախի, Գյանջայի ևն), հյուսիսային (Նուխու, Զաքաթալայի ևն) և հարավային (Նախիջևանի, Օրդուբադի ևն)։ Քերականական, հնչյունային հատկանիշներով և բառապաշարի առանձնահատկություններով Ա. առավել մերձավոր ցեղակցության մեջ է թուրքերենի, թուրքմեներենի և գագաուզերենի հետ, բայց որոշ հատկանիշներով էլ մոտենում է ուզբեկերենին, նողայերենին ու կումիկերենին։ ժամանակակից Ա. գրական լեզուն ձևավորվել է XIX դ. կեսերին, Բաքվի և Շամախիի բարբառների հիման վրա, զարգացել ու հարստացել սովետական շրջանում։ Ա֊ի գրությունը նախապես հիմնված էր արաբական այբուբենի վրա, որը 1929-ին փոխարինվել է լատինական, իսկ վերջինս 1939-ին՝ ռուսական գրով։ Ա. ունի 32 հնչյուն, որից 9-ը՝ ձայնավոր (a, e, ɘ, и, ы, օ, y, ɵ, γ), 23-ը՝ բաղաձայն (п, б, ф, b, м, т, д, с, ш, з, ж, ч, ҹ, н, л, р, к, j, k, r, x, ғ, հ)։

Գրկ. Языки народов СССР, т. 2, М., 1966.


ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ (ինքնանվանումը՝ ազերբայջանլիլար), ազգ, Ադրբեջանական ՍՍՀ հիմնական բնակչությունը։ Մասամբ բնակվում են Վրացական ՍՍՀ֊ում, Հայկական ՍՍՀ֊ում, Դաղստանի ԻՍՍՀ֊ում, ինչպես նաև՝ Իրանում և Իրաքում։ ՍՍՀՄ֊ում Ա֊ի թիվը 4380 հզ. է (1970)։ Մինչև հեղափոխությունը հայտնի էին թուրքեր կամ Կովկասի թաթարներ անունով։ Այնուհետև կոչվեցին ադրբեջանական թուրքեր, ապա՝ ադրբեջանցիներ։

Ա֊ի, որպես ժողովրդի, ձևավորումն ընթացել է թյուրքալեզու և իրանալեզու տարրերի համախմբման բարդ պայմաններում, տնտեսական և կրոնա֊մշակութային ընդհանրությունների հիմքի վրա։ Թյուրքալեզու քոչվոր ցեղերի հոծ զանգվածների ներխուժումը Ատրպատական և Անդրկովկաս սկսվեց XI դարից։ Հայկական աղբյուրները նրանց հաճախ կոչում են «թուրքմանք»։ Ներթափանցումն Անդրկովկաս շարունակվեց նաև հետագայում, հատկապես՝ թաթար֊մոնղոլական տիրապետության շրջանում, ընդհուպ մինչև XVII դ.։ Ատրպատականից թուրքական ցեղերն աստիճանաբար տարածվեցին դեպի Կուր և Արաքս գետերի հովիտները (XI–XVII դդ.)։ Այսպես կատարվեց էթնիկական ընդհանրացումը Ատրպատական–Ադրբեջանի և Արևելյան Անդրկովկասի միջև։ Հավատացյալ Ա. մահմեդականներ են, գլխ֊պես՝ շիաներ, մասամբ՝ սունիներ։ Շիիզմը մեծապես նպաստել է եկվոր թուրքական ցեղերի ձուլմանը Կասպիականի ափի իրանական բնիկների հետ։

Ա֊ի զարգացման համար շրջադարձային նշանակություն ունեցավ XIX դ. Արևելյան Անդրկովկասի միացումը Ռուսաստանին, որը նպաստեց նրանց ներգրավմանը կապիտալիստական զարգացման ոլորտի մեջ։ XIX դ. երկրորդ կեսին սկսվեց առանձին թյուրքալեզու էթնիկական խմբերի համախմբման և նրանց բնակեցրած տերիտորիաների՝ Շիրվանի, Շաքիի և Դաշտային Ղարաբաղի միավորման պրոցեսը։ Ադրբեջանում սովետական կարգեր հաստատվելուց հետո (1920, ապրիլ), սոցիալիստական շինարարության ընթացքում Ա֊ի էթնիկական խմբերն ընտելացան սոցիալիստական տնտեսությանը, մշակույթին՝ հետզհետե կորցնելով հին ցեղային սովորույթները։ Նրանք համախմբվեցին զարգացած էկոնոմիկա և մշակույթ ունեցող սոցիալիստական ազգի մեջ։ Քաղաքային բնակչության զգալի մասն աշխատում է արդյունաբերության տարբեր բնագավառներում։ Գյուղական բնակչությունը հիմնականում զբաղված է երկրագործությամբ, այգեգործությամբ, բամբակագործությամբ, խաղողագործությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ։ Տնայնագործական արհեստներից զարգացած են գորգագործությունը, բրդի մշակությունը, կռածո ամանների պատրաստումը։ Խրճիթները փոխարինվում են քաղաքային տիպի տներով։ Ա. ՍՍՀՄ ժողովուրդների եղբայրական ընտանիքում ստեղծել են ազգային ինքնատիպ մշակույթ, պատրաստվել նաև բազմաթիվ ազգային կադրեր էկոնոմիկայի, գիտության և մշակույթի բնագավառներում (տես Ադրբեջանական ՍՍՀ

Գրկ. Народы Кавказа, т. 2. М., 1962; Новосельцев А. П., Пашуто В. Т., Черепнин Л. В.. Пути развития феодализма (Закавказье, Средняя Азия, Русь, Прибалтика), М., 1972.


ԱԴՐԵՆԱԼԻՆ, մակերիկամի ուղեղային շերտի հորմոն։ Արտադրվում է մակերիկամում, ընդերային նյարդի իմպուլսների ազդեցությամբ անցնում է արյան մեջ, արագացնում և ուժեղացնում սրտի աշխատանքը, աշխուժացնում հիմնական նյութափոխանակությունը, սեղմում մաշկի և ստամոքս֊աղիքային համակարգի արյունատար անոթները, թուլացնում բրոնխների մկանները։ Ա֊ի առաջացումն արագանում է հուզումների և ֆիզիկական ծանր աշխատանքի ժամանակ։ Կիրառվում է ասթմայի, սրտի սուր թուլության, հիպոտոնիայի դեպքում։