Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/102

Այս էջը սրբագրման կարիք չունի

Շիրվանի, Շաքիի խանությունները, Շորագյալի սուլթանությունը։ 1805-ի հունիսին Աբբաս–Միրզան մեծաքանակ բաժակով հարձակվեց Ղարաբաղի վրա, պաշարեց Շուշիի բերդը, որը պաշտպանում էր ռուս. փոքրաթիվ կայազորը։ Շուշիի պաշտպաններին օգնության եկած գնդապետ Պ․ Մ․ Կարյագինի ջոկատի (շուրջ 500 մարդ) ճանապարհը Ասկերանի կիրճում փակեց պարսկ․ բանակը։ Ասկարան գետի մոտ, ապա Շահբուլաղ բերդում շրջափակված Կարյագինը, հայերի օգնությամբ կողմնորոշվելով, կարողացավ ետ մղել Աբբաս–Միրզայի զորքերի գրոհները, իսկ հուլիսի 28-ին, Զագամի ճակատամարտում (Շամխորից հս–արմ․) ջարդեց պարսիկներին։ Միևնույն ժամանակ, 1805-ի հունիսին, ռուս. հրամանատարությունը արշավանք ձեռնարկեց, ծովային ողիով՝ Բաքուն և Ռեշտը գրավելու նպատակով, սակայն ապարդյուն։ 1805-ի նոյեմբերին գեն․ Ցիցիանովը շարժվեց դեպի Բաքու, բայց ուխտադրժորեն սպանվեց 1806-ի փետր․ 8-ին՝ Բաքվի խանի հետ բերդը հանձնելու վերաբերյալ բանակցությունների ժամանակ, ռուս. զորքերը հեռացան Բաքվից։ Գլխ․ հրամանատար նշանակվեց գեն․ Ի․ Վ․ Գուդովիչը։ 1806-ի սմռանը Աբբաս–Միրզան 20 հզ–անոց բանակով ներխուժեց Ղարաբաղ, բայց գեն․ Պ․ Ֆ․ Նեբոլսինը հունիսի 13-ին խոնաշենի կիրճում (Շահբուլաղի և Ասկերանի միջև) ջարդեց նրան, հարկադրեց նահանջել դեպի Արաքս։ 1806-ի ընթացքում ռուս. զորքերը գրավեցին Դերբենդը, Բաքուն, Ղուբան։ 1806-ին սկսված ռուս–թուրք․ պատերազմը ստիպեց ռուս. հրամանատարությանը ժամանակավոր զինադադար կնքել Պարսկաստանի հետ։ Սակայն հաշտության բանակցություններն ընթանում էին շատ դանդաղ։ 1808-ին ռազմ. գործողությունները վերսկսվեցին։ 1808-ի սեպտեմբերին գեն․ Գուդովիչը արշավանք ձեռնարկեց Երևանի վրա։ Աշտարակի մոտ սեպտ․ 29-ին ջախջախեց Երևանի սարդար Հուսեյին–Ղուլի խանի 4 հզ–անոց հեծելազորը, սեպտ․ 30-ին գրավեց էջմիածինը, հոկտ․ 9-ին պաշարեց Երևանի բերդը։ Դեն․ Նեբոլսինի զորաջոկատը հոկտ․ 28-ին Ղարաբաբայի մոտ պարտության մատնեց Աբբաս–Միրզային և հոկտ․ 1-ին գրավեց Նախիջևանը՝ զրկելով պարսիկներին պաշարված Երևանի բերդին օգնություն ցույց տալու հնարավորությունից։ Երևանի բերդի երկրորդ պաշարումն ու գրոհը նույնպես ավարտվեց անհաջող։ Նոյեմբ․ 30-ին Դուդովիչը Պահանջեց, իսկ դեկտ․ 1-ին Նեբոլսինը թողեց Նախիջևանը։ Գուդովիչին փոխարինեց գեն․ Ա․ Պ․ Տորմասովը, որը վերսկսեց հաշտության բանակցությունները։ Սակայն պարսկ․ զորքերը Ֆաթհ–Ալի շահի հրամանատարությամբ անսպասելի ներխուժեցին Գյումրի–Արթիկի շրջանը։ Ռուս. զորքերը ետ մղեցին շահի զորքերի հարձակումը, ինչպես նաև խափանեցին Գյանջան գրավելու (1809-ի օգոստոս) Աբբաս–Միրզայի փորձը։ 1810-ի հունիսի 17-ին գնդապետ Պ․ Ս․ Կոտլյարևսկու զորաջոկատը գրավեց Մեղրին, իսկ հուլիսի 6-ին գրոհեց Աբբաս–Միրզայի բանակատեղին Արաքսի ափին և ստիպեց նրան զորքերը դուրս բերել Ղարաբաղից։ Ձախողվեց նաև Երևանի սարդար Հուսեյին–Ղուլի խանի 10 հզ–անոց զորքով Ախալցխայում թուրքերին միանալու և միասին Վրաստան ներխուժելու փորձը։ 1810-ի սեպտ․ 5-ին Ախալքալաքի մոտ գեն․ Պաուլուչչիին զորաջոկատը ջախջախեց պարսիկներին և վերացրեց Վրաստանին սպառնացող վտանգը։ 1812-ի փետրվարին նոր գլխ․ հրամանատար նշանակված Ն․ Ֆ․ Ռտիշչևը (փոխարինեց 1811-ին նշանակված Ֆ․ Օ․ Պաուլուչչիին) կրկին վերսկսեց հաշտության բանակցությունները Պարսկաստանի հետ, բայց 1812-ի օգոստոսին Աբբաս–Միրզայի 20 հզ–անոց բանակը մտավ Թալիշ, գրավեց Լենքորանը։ Բանակցություններն ընդհատվեցին, երբ Թեհրանում իմացան Նապոլեոնի կողմից Մոսկվայի գրավման մասին։ Դեն․ Պ․ Ա․ Կոտլյարևսկին անցնելով Արաքս գետը, հոկտ․ 19–20-ին Ասլանդուզի մոտ ջարդեց պարսկ․ 30 հզ–անոց բանակը, իսկ 1813-ի հունվ․ 11–ին գրավեց Լենքորանը։ Պարսկաստանը ստիպված էր հաշտություն կնքել (տես Գյուչիստանի հաշտության պայմանագիր 1813), որով նա ճանաչում էր Անդրկովկասի զգալի մասի միացումը Ռուսաստանին։

1826–28-ի ռուս–պարսկական պատերազմը։ Պարսկաստանը, Անգլիայի դրդմամբ, որի հետ 1814-ին կնքել էր (Թեհրանում) ստրկացուցիչ պայմանագիր, հաճախ խախտում էր հաշտության պայմանները և ետ պահանջում Ռուսաստանին անցած տարածքները։ 1816-ի հոկտեմբերին Ռտիշչևին փոխարինած գեն․ Ա․ Պ․ Երմոչովը կարողացավ բարիդրացիական հարաբերություններ հաստատել շահի հետ։ Սակայն 1826-ի գարնանը պարսկ․ արքունիքում հաղթեց Աբբաս-Միրզայի ռագմատենչ խմբավորումը և 1826-ի հուլիսի 16-ին, առանց պատերազմ հայտարարելու, պարսկ․ զորքերը ներխուժեցին ռուս. սահմանները։ Աբբաս–Միրզան 60 հզ–անոց բանակով շարժվեց դեպի Թալիշ և Ղարաբաղ՝ Թիֆլիսի վրա արշավելու նպատակով։ Առանձին պարսկ․ ջոկատներ շարժվեցին Լենքորանի, Բաքվի, Ղուբայի, Նախիջևանի վրա․ հաջողվեց գրավել Ելիզավետպոլը, հուլիսի 25-ին Աբբաս–Միրզան պաշարեց Շուշին։ Ավելի քան 45 օր ռուս. կայազորը (հրամ․ գնդապետ Ի․ Ս․ Ռեուտ)՝ շուրջ 2 հզ․ մարդ և նույնքան էլ շրջակա գյուղերից օգնության եկած հայ աշխարհազորայինները, հերոսաբար դիմադրեցին և մինչև սեպտ․ 5-ը կաշկանդեցին պարսկ․ զորքերի առաջխաղացումը։ Սեպտ․ 3-ին գեն․ Վ․ Մադաթովի ջոկատը Շամխորի մոտ (տես Շամխորի ճակատամարտ 1826) ջարդեց պարսիկներին, սեպտ․ 5-ին գրավեց Ելիզավետպոլը։ Աբբաս–Միրզան թողեց Շուշիի պաշարումը և շարժվեց Մադաթովի դեմ, որին միանալու էր շտապում գեն․ Ի․ Ֆ․ Պասկևիչը։ Սեպտ․ 13-ին Ելիզավետպոլի մոտ ռուս. զորքերը (8 հզ․ մարդ) ջարդեցին Աբբաս–Միրզայի 35 հզ–անոց բանակը և նրա մնացորդները շպրտեցին Արաքսից այն կողմ։ 1827-ի մարտին Երմոլովին փոխարինեց Պասկևիչը։ 1827-ի ապրիլի 2-ին ռուս. առաջապահ զորքերը (որոնց թվում և հայ կամավորական գնդերը) գեն․ Կ․ Խ»․ Բենկենղորֆի գլխավորությամբ, Ապարանի վրայով, մտան Երևանի խանության սահմանները, ապրիլի 13-ին ազատագրեցին էջմիածինը։ Ապրիլի 27-ին պաշարեցին Երևանի բերդը։ Մայիսի 13-ին ռուս. գլխ․ ուժերը Պասկևիչի հրամանատարությամբ մտան Երևանի խանություն և հունիսի 8-ին հասան էջմիածին։ Գեն․ Ա․ Ի․ Կրասովսկու դիվիզիային թողնելով Երևանի պաշարումը, Պասկևիչը գլխ․ ուժերով շարժվեց դեպի Նախիջևանի խանություն։ Հունիսի 26-ին գրավեց Նախիջևանը, հուլիսի 5-ին Զեվան–Բուլաղում պարտության մատնեց պարսկ․ բանակին, հուլիսի 7-ին հանձնվեց Աբբասաբադ ամրոցը։ Շոգի և հիվանդությունների պատճառով, Կրասովսկին թողեց Երևանի պաշարումը և քաշվեց Աշտարակ։ Աբբաս–Միրզան, իմանալով վիճակը, իր 30 հզ–անոց բանակով թևանցեց ռուս. բանակը և պաշարեց էջմիածինը։ Տեղեկանալով այդ մասին, Կրասովսկին շտապեց էջմիածնին օգնության։ Օշականի մոտ հանդիպեց Աբբաս–Միրզային․ արյունահեղ ճակատամարտում (տես Օշականի ճակատամարտ 1827), հաղթեցին ռուսները։ Ռուս․ գլխ․ ուժերը, Պասկևիչի հրամանատարությամբ, սեպտ․ 19-ին գրավեցին Սարդարապատը, եռօրյա պաշարումից հետո՝ հոկտ․ 1-ին Երևանի բերդը։ Այնուհետև Պասկևիչը արշավեց Նախիջևան, Թավրիզ։ Դեն․ Գ․ Ե․ էրիսթովի առաջապահ ջոկատը հոկտ․ 3-ին գրավեց Մարանդը, հոկտ․ 14-ին՝ Թավրիզը, ուր հոկտ․ 19-ին մտան գլխ․ ուժերը։ Պարսկ․ կառավարությունը հաշտություն առաջարկեց, սակայն 1828-ին ռուս–թուրք․ պատերազմի սկսվելու պատճառով, բանակցությունները ձգձգվեցին։ Ռուս. բանակի արագ առաջխաղացումը Պարսկաստանում և Ուրմիայի (1828-ի հունվ․ 15) ու Արդաբիլի (հունվ․ 25) գրավումը, հարկադրեցին Ֆաթհ–Ալի շահին ընդունել հաշտության առաջարկված պայմանները։ 1828-ի փետր․ 10-ին կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը (տես Թուրքմենչայի պայմանագիր 1828), որով Ռուսաստանին անցան Երևանի, Նախիջևանի խանությունները և Օրդուբադի գավառը (տես նաև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին հոդվածը)։

Ռ–պ․ պ–ի ժամանակ ռուս. բանակին զգալի օգնություն (ռազմ․, նյութական, բարոյական) ցույց տվեց հայ ժողովուրդը։ 1804–13-ի պատերազմի ժամանակ Երևանի առաջին պաշարմանը (տես Երևանյան արշավանքներ 1804, 1808, 1827) մասնակցեցին 100 հեծյալներից կազմված հայկ․ աշխարհազորային ջոկատը, Ռոստոմ բեկի (Ռուստամ) գլխավորած հայկ․ հեծյալ ջոկատը։ Պատերազմի առաջին իսկ օրերից պարսկ․ բանակի դեմ քաջաբար կռվեց Գրիգոր Մանուչարյանցի գլխավորած 500 հեծյալներից կազմված աշխարհազորային ջոկատը։ Լոռի–Փամբակում աչքի ընկավ 50 հեծյալից կազմված ջոկատը՝ Մելիք–Աբովի հրամանատարությամբ։ 1806-ին Ղարաբաղում պարսկ․ բանակների դեմ կռիվներում աչքի ընկավ Մելիք–Ջումշուդ Շահնազարյանի գլխավորած հեծյալ ջոկատը։ 1811–12-ին Զանգեզուրում նույնպես կազմակերպվեցին