Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/104

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

են ԳՖՀ–ի «Տիսսեն», «Կրուպ» և այլ կոնցեռնները։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծվել է նավթավերամշակման, ավտոմոբիլային և էլեկտրատեխ․ արդյունաբերություն։ Ռ–ում են էսսեն, Դորտմունդ, Դյուսելդորֆ, Վուպերտալ, Բոհում, Գելզենկիրխեն քաղաքները, խոշոր նավահանգիստ ու մետալուրգիայի հիմնական կենտրոն է Դույսբուրգը։

ՌՈՒՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1920, Գերմանիայի խոշոր արդ․ կենտրոն Ռուրի մարզի աշխատավորների զինված ելույթը ընդդեմ ռեակցիայի, մարտ–ապրիլի սկզբին։ Խոշոր կալվածատեր Վ․ Կապպի և այլոց ղեկավարած հակահեղափոխական խռովությունը ճնշելու ընթացքում Ռուրում ստեղծվեցին միասնական բանվորական ճակատի մարմիններ՝ կուկոլսի և ձախ անկախականների ղեկավարությամբ։ Մարտի 15-ին ստեղծվեց կարմիր բանակ, որը մարտի 18–20-ին գրավեց մարզի խոշորագույն քաղաքներ Դորտմունդը, Դյուսելդորֆը, Դոլյսբուրգը էսսենը՝ մաքրելով ամբողջ մարզը խռովարարներից։ Կառավարությունը, որում գլխավոր դեր էին խաղում ս–դ–ները, վախեցած հեղափոխական շարժման թափից, որպես կոմիսար Ռուր ուղարկեց Հռենոս–Վեստֆալյան մարզի ռայխսկոմիսար, ս–դ․ Կ․ Զևերինգին։ Մարտի 24-ին համաձայնություն կնքվեց ապստամբների հետ զինված պայքարը դադարեցնելու վերաբերյալ, պայմանով, որ կառավարությունը զորքեր չմտցնի Ռուր։ Սակայն, ապրիլի սկզբին ս–դ․ կառավարությունը ուխտադրժորեն զորքեր ուղարկեց Ռուր և դաժանորեն ճնշեց ապստամբությունը։

ՌՈՒՓԻ (սանսերիտերեն ռուփյա–դրոշմված արծաթ), Բութանի, Հնդկաստանի, Մավրիկիոսի, Նեպալի, Պակիստանի (1 Ռ․= 100 փայսի), Ինդոնեզիայի (1 Ռ․= 100 սենի), Մալդիվների (1 Ռ․= 100 լարի), Սեյշելյան կղզիների, Շրի Լանկայի (1 Ռ․= 100 ցենտի) դրամական միավորը։

ՌՈՒՔՄԻՆԻ ԴԵՎԻ [ամուսնու ազգանվամբ՝ Արենդեյլ (Arundel), ծն․ 1904], հնդիկ պարուհի, հասարակական գործիչ։ Կրթությունն ստացել է Արվեստի ակադեմիայում (Կալակշետրա), ուր կատարելապես տիրապետել է «բհարատ նատյամ» և կատակհալի ոճի հնդկ․ պարերին։ 1944-ին ավարտել Է Մադրասի համալսարանի երաժշտության բաժինը։ «Բհարատ նատյամի» վերածնունդը պատկանում է Ռ․ Դ–ին։ Հանդես է եկել նաև որպես բալետմայստեր («Կուտրալա Կուրվանաջի», 1944, «Սիտա Սվայամվարամ», 1954)։ Ռ․ Դ․ Հնդկաստանի հանրապետության պառլամենտի անդամ է (1952-ին և 1956-ին եղել է Պառլամենտի պետ․ խորհրդի անդամ), ՅՈԻՆԵՍԿՕ–ի մշակույթի բաժնի անդամ, Հնդկաստանի մի շարք թատերական կազմակերպությունների և մշակութային հիմնարկությունների ներկայացուցիչ ու պատվավոր անդամ։ 1956-ին պարգևատրվել է հնդկ․ «Պադմա Բհուշան» շքանշանով, 1957-ին շահել մրցանակ «բհարատ նատյամի» լավագույն կատարման համար։ Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում և ԱՄՆ–ում։