Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/105

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Ս, հայերեն այբուբենի քսանիններորդ տառը։ Անունն է սե։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը տառակերտման սեփական սկզբունքով։ Կազմված է եղել երեք ուղ ղաձիգ՝ երկու երկար և մեկ լայն տարրերից, ընդ որում, երկու երկար տարրերը միացվել են նուրբով ներքևից, իսկ լայնը՝ աջ երկարին, աջից, մեջտեղի մասում՝ Ա: Շուտով լայնը և իր նուրբը ընկել են, և տառը մնացել է նուրբով միացած երկու երկարով՝ Ս։

Գրչագիր Ս–ի տարրերը միանում են ուղիղ նուրբով՝ Ս, երկաթագրի տարրերը՝ կոր նուրբով՝ Ս։ Բոլորգիրը, շղագիրը և նոտրգիրը, ինչպես և գրչագիրն ու երկա թագիրը մարմնով նստում են տողագծի վրա, որպես մարմնածիր տառ՝ Ս, ս,»։

Ս նշանագրում է ժամանակակից գրական հայերենի առաջնալեզվային (միջատամնային) շփական խուլ սուլական պարզ բաղաձայն հնչույթը։

Ս նշանակել է երկու հազար և երկու հազարերորդ։ Բյուրի նշանով (Մ)՝ քսան միլիոն։ Արաբական թվանշանների գործածությունից հետո էլ օգտագործվել է որպես քանակական և դասական թվական։ Այժմ օգտագործվում է միայն դասական թվականի նշանակությամբ։

ՍԱԱԴԻ (Մոսլեհեդդին Աբու Մոհամմադ Աբդոլլահ իբն Մոշրեֆեդդին, 1203–1210-ի միջև, Շիրազ–9․12․1292, Շիրազ), պարսիկ գրող և մտածող։ Ծնվել է հոգևորականի ընտանիքում։ 12 տարեկանում զրկվել է հորից և Ֆարս նահանգի աթաբեկ Սաադ իբն Զանգիի հովանավորությամբ (որի պատվին հետագայում ընտրել է Ս․ գրչանունը) մեկնել է Բաղդադ, սովորել «Նիզամիյե» հոգևոր բարձրագույն դպրոցում։ Ավարտելուց (1226) հետո որպես դերվիշ շրջագայել է Արևելքի երկրներում, Աֆրիկայի հս–ում, այցելել Մեքքա։ Եղել է նաև Հայաստանում։ 25 տարեկանից գրել է պարսկ․ ու արաբ. քասիդներ, գազելներ, ռուբայիներ և կիթաներ։ 1257-ին Դամասկոսում շարադրել է իր հայտնի բարոյախրատական երկը՝ «Բուսթան»-ը և, վերադառնալով Շիրագ, այն նվիրել Աբու Բեքր իբն Սաադին (1226– 1260)՝ տեղի կառավարչին․ նրան է նվիրել նաև «Գոլեսթան» (1258) ժողովածուն, որն արձակ է՝ ընդմիջարկված բա նաստեղծական տողերով, երկար ժամանակ համարվել է պարսկերենի ուսուցման լավագույն ձեռնարկ։

Ս–ի աշխարհայացքը հակասական է։ Նա անողոք քննադատության է ենթարկել մոնղոլ, արշավանքների շրջանի ֆեոդ, հարաբերությունները, ծաղրել, պարսավել աշխարհիկ և հոգևոր իշխող խավերի բարքերն ու բարոյական սկզբունքները, սակայն, միաժամանակ քարոզել է չհակադրվել չարին, հնազանդվել նախախնամությանը։ Ս–ի ստեղծագործությունն աչքի է ընկնում արլ․ բանահյուսության շռայլ օգտագործումով, ինչպես նաև պարզ, պատկերավոր ոճով, անմիջականությամբ, խոր մարդասիրությամբ ու ժողովրդայնությամբ։ Նրա երկերը թարգմանվել են բազսաթիվ լեզուներով։ Ս–ի ստեղծագործություն հայկ․ արձագանքները XV դարից են։ Հետագայում հայերեն տպագիր գրքերում ու ձեռագրերում հաճախ են հանդիպում հայերենի թարգմանված կամ հայատառ պարսկ․ երկտողեր։ XIX դ․ թարգմանվել են ամբողջական պատմվածքներ ու բանաստեղծություններ։ Ս–ի ստեղծագործություններից թարգմանել են Գևորգ Դպիր Պալատացին, Հ․ Մասեհյանը, Մ․ Մաքսուդյանը, Հ․ Միրզայանը, Հ․ Աճառյանը և ուրիշներ։

ՍԱԱԿԱԶԵ Գեորգի, Մեծ մոուրավի (մոտ 1580-1629), վրաց քաղ. գործիչ և զորավար: Ծագումով թագավորական