կամ պարզապես «սագա» ասելով՝ նկատի են ունենում դրանք։ Այս խմբի գրեթե բոլոր Ս–ների սյուժետային հենքում ընկած են տոհմական երկպառակությունները։ Երկրորդ խումբը «Նորվեգիայի թագավորների մասին սագաներն» են, որոնց հեղինակներից են Սնորրի Ստուռլուսոը (1178–1241) և Ստուռլա Տորդարայնը (մահ․ 1284)։ Երրորդ խումբը Իսլանդիայի եպիսկոպոսների, առաջնորդների մասին է և ունի ժամանակագրական բնույթ։
ՍԱԳԱՁՈՐ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառում։ 1909-ին ուներ 420 հայ բնակիչ։ Զբաղվում էին անասնապահությամբ, արհեստներով, երկրագործությամբ, պարտիզպանությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանպկ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։
ՍԱԳԱՆ (Sagan) Ֆրանսուազ (ծն․ 1935), ֆրանսիացի կին գրող։ Ավարտել է Փարիզի կաթոլիկական լիցեյը։ Ս․ մեծ համբավ է ձեռք բերել «Բարև, թախիծ» (1954, հայ․ հրտ․ 1980) առաջին վեպով։ Այդ և «Ինչ–որ ժպիտ» (1956) վեպերում Ս․ արտացոլել է ֆրանս․ երիտասարդության մի մասի անտարբերությունը հասարակական կյանքի հանդեպ։ «Մեկ ամսից, մեկ տարուց հետո» (1957), «Սիրում եք Բրամս» (1959, հայ․ հրտ․ 1978), «Հրաշալի ամպերը» (1961), «Մի քիչ արև պաղ ջրի մեջ» (1969, հայ հրտ․ 1978) վեպերում իշխում է տագնապը անհատի ճակատագրի հասար բուրժ․ հասարակարգում, որը մարդու մեջ մեռցնում է ստեղծագործական միտքը, անկեղծ զգացմունքները։ Ս–ի արձակն աչքի է ընկնում սեղմ ու արտահայտիչ գրելաձևով, հոգեբանական նուրբ նկարագրություններով։ «Դղյակ Շվեյցարիայում» (1960) և այլ պիեսներ գրված են բուլվարային զվարճալի թատրոնի ավանդույթներով։
ՍԱԳԱՐԵՋՈ, քաղաք (1962-ից), Վրաց․ ՍՍՀ համանուն շրջանի կենտրոնը, Թբիլիսիից 58 կմ արլ․։ 10,4 հզ․ բն․ (1975)։ Կա սննդի արդյունաբերություն (գինու, պահածոների, կաթի գործարաններ ևն), աղյուսի, ռուբերոիդի արտադրություն, դողանորոգման գործարան, հայրենագիտական թանգարան։ ՍԱԳԱՐՄԱՎԵՆԻՆԵՐ, արմավենիների ընտանիքի մետրոքսիլոն (Metroxylon) ցեղի տեսակներ։ Ստորգետնյա ճյուղավորված կոճղարմատներով և բազմաթիվ ցողուններով (8–12 մ բարձրությամբ) բույսեր են։ Տերևները փետրաձև են՝ 4–6 մ երկարությամբ, ծաղկաբույլերը՝ խոշոր, գագաթնային, միասեռ կամ երկսեռ ծաղիկներով։ Պտուղը կլոր Է, բազմաթեփուկավոր կեղևով։ Ծաղկում են 15–20 տարեկանում և պտղաբերելուց հետո մահանում՝ բնի հիմքում առաջացնելով բազմաթիվ շիվեր։ Հայտնի է Ս–ի մոտ 15 տեսակ՝ տարածված Թաիլանդից մինչև Նոր Գվինեա։ Առավել մեծ տնտ․ նշանակություն ունեն իսկական Ս․ (M․ laeve կամ M․ sagu) և Ռումֆի Ս․ (M․ rumphii)։ Վաղուց ի վեր մշակվում են։ Ս–ի բնի միջուկից ստանում են հատուկ ձավար՝ սագո (այստեղից՝ անվանումը)։ Վայրի Ս–ի միջուկից ստանում են նաև օսլա (1 ծառից՝ 110–160 կգ)։ Ա․ հաճախ ոչ ճիշտ անվանում են սագոենիներ։
ՍԱԳԵՐ, սագանմանների կարգի բադերի ընտանիքի ջրլող թռչուններ։ Խոշոր են․ կշռում են 2–6 կգ, մարմնի երկարությունը 60–100 սս Է, ոտքերը համեմատաբար երկար են և ավելի լավ հարմարված քայլելուն, քան լողալուն։ Կտուցը մեծ Է, որոշ տեսակներինը՝ հիմքում հաստացած։ Լավ լողում են, սուզվում, սակայն ջրի տակ կարող են մնալ միայն մի քանի վայրկյան։ Սնվում են գլխավորապես բույսերով (դրանց տերևներով, պալարներով, պտուղներով և սերմերով), հաճախ նաև հացազգիների ծիլերով, իսկ արկտիկական տեսակները՝ ծովային մանր անողնաշարավորներով, որոնց որսում ես ծանծաղուտներում։ Զույգ են կազմում բազմացման ողջ շրջանում։ Բնադրում են հողի, իսկ որոշ տեսակներ նաև ժայռերի վրա։ Ածում են 5–8 ձու։ Թխսում են Էգերը, սակայն արուները միշտ մնում են մոտակայքում։ Ձագերին խնամում են միասին։ ՍՍՀՄ–ում տարածված են ութ տեսակ ընդգրկող 5 սեռ՝ սովորական (Anser), բարակակտուց (Cygnopsis), հնդկական կամ լեռնային (Eulabeia), կապույտ (Philacte), սպիտակ (Chen)։ Դրանք տարածված են Եվրոպայում, Ասիայում, Հս․ Ամերիկայում, Աֆրիկայում։ Բոլոր Ս․ որսորդարդյունագործական թռչուններ են։ Որսում են փետրափոխության շրջանում, իսկ Սիբիրի խոշոր գետերում՝ սեզոնային չուի ժամանակ։ Ընտանի Ս․ հիմնականում ծագել են վայրի գորշ սագերից։ Դրանք ընտելացվել են տարբեր վայրերում գրեթե միաժամանակ։ Ս․ ունեն երկար, բայց հավաք մարմին։ Գլուխը՝ տարբեր ձևի, կտուցը՝ ուղիղ, ճկված կամ գոգավոր (որոշ ցեղերի թռչունների կտցի վրա կա ոսկրային ելուն)։ Փետուրները՝ սպիտակ, տարբեր երանգներով գորշ, կավագույն, իսկ կտուցը և ոտնաթաթերը՝ նարնջագույն։ Փետրածածկը թանձր է և լավ պաշտպանում է ցրտերից։ Ածում են 265–350 օրականում (ինտենսիվ պահվածքի դեպքում՝ 160–180 օրականում)։ Ձվադրումը տևում է 4–8 ամիս (սովորաբար ձմռան–գարնան ամիսներին)։ Ձվատվությունը՝ 30–70, որոշ ցեղերինը՝ մինչև 100 ձու։ Ի տարբերություն հավերի, տարիքի հետ Ա–ի ձվատվությունը ավելանում Է(օրինակ, երրորդ տարում՝ 30-40%-ով)։ Տնտ․ օգտագործման հնարավորությունը 5–6, առավելագույնը՝ 8 տարի՝ է։ Մսի համար մորթում են 6 ամսական (ինտենսիվ աճեցման պայմաններում՝ 60–65 օրական), 3–4 կգ կենդանի զանգվածով թռչուններին։ Արուների միջին կենդանի զանգվածը՝ 5–6 (առավելագույնը՝ 12), իսկ էգերինը 4–5 (10)կգ է։ Միսը պարունակում է․ սպիտակուց՝ մոտ 16 և ճարպ՝ մոտ 35% ։ 100 գ մսի կալորիականությունը մոտ 320 կկալ է (գյուղատնտ․ բոլոր թռչուններից ամենաբարձրը)։ Որոշ երկրներ (Հունգարիա, Լեհաստան, Ֆրանսիա ևն) մասնագիտացված տնտեսություններում մեկ սագից ստանում են նաև մոտ 1 կգ լյարդ։ Սագաբուծության կարևոր արտադրանքներից են նաև փետուրը, աղվափետուրը, աղվափետուրային նրբմորթին։ Սագաճարպը ցրտահարությունը բուժելու լավագույն դեղամիջոց է։ Ս-ին պահում են արոտավայրերում մայիս–հոկտեմբեր ամիսներին։ Թռչնանոցները չջեռուցվող են (բացառությամբ ինտենսիվ պահվածքի ձևերի)։ Ա–ին սովորաբար դասակարգում են ըստ տարածվածության տեղի (ԱԱՀՄ, Հվ–Արլ․ Եվրոպա, Ֆրանսիա, ԳԴՀ, ԳՖՀ, Չինաստան ևն) և տնտ․ հատկանիշների (թեթև կամ ձվատու, միջին ծանրության և ծանր)։ ԱԱՀՄ–ում տարածված տեղական ցեղերից են՝ խոլմոգորյան, արզամասյան, գորշ խոշոր, պսկովյան, տուլայի, ռոմնիի, ուրալյան, լիտվական, գորկիի ևն, իսկ ներմուծվածներից՝ թուլուզյան, ռուանյան (Ֆրանսիա), պոմերանյան, էմդենյան (ԳՖՀ, ԳԴՀ), ինչպես նաև ամերիկյան, կանադական, բուլղարական, չեխական, հունգարական Ս․։
Հայաստանում բուծվող Ս․ ծագել են նույնպես գորշ սագից, որը տարածված է եղել Սևան, Վան, Արփի լճերում, ինչպես նաև էրզրումի, Մուշի շամբերում հնագույն ժամանակներից։ Ըստ փետրածածկի գույնի Հայաստանի Ա․ բաժանվում են գորշ, խայտաբղետ և սպիտակ տարատեսակների։ Դրանք մարմնակազմական հատկանիշներով իրար նման են․ ունեն երկար, լայն և խոր իրան, կարճ, ամուր պարանոց, կարճ, նարնջագույն կտուց։ Տարեկան միջին ձվատվությունը 8–12, լավագույններինը՝ 28–30 ձու է։ Արուների միջին կենդանի զանգվածը 4–4,6, իսկ էգերինը՝ 3,5–4,3 կգ է։ Բոլոր տարատեսակները լավ հարմարված են տեղական բնակլիմայական պայմաններին։
Պատկերազարդումը տես 9-րդ հատորի 321-րդ էջից առաջ՝ ներդիրում։
ՍԱԳԸԶՅԱՆ Արմենակ Հովհաննեսի (1872, Կ․ Պոլիս–1944, Կ․ Պոլիս), հայ արվեստաբան, արևելագետ։ Ծնվել է պոլսահայ անվանի մտավորական Հովհաննես Աագըզի ընտանիքում։ Փարիզում սովորել է իրավաբանություն, Կ․ Պոլսում վարել պետ․ պաշտոններ, արժանացել շքանշանների։ Կ․ Պոլսի Հայ գեղարվեստական միության հիմնադիրներից է (1919) և նրա նախագահը։ Եղել է Կ․ Պոլսի էվգաֆ թանգարանի գեղարվեստական խորհրդի անդամ։ Նրա ջանքերով Փոքր Ասիայի քաղաքներից ու գավառներից հավաքվել են ոչնչացումից փրկված հայկ․ մշակույթի նշխարներ։ Զբաղվել է արլ․ արվեստի, հայկ․ մանրանկարչության և դեկորատիվ–կիրառական արվեստի հարցերով։ Ավելի քան 25 աշխատությունների հեղինակ է (այդ թվում՝ «XVII–XVIII դդ․ պարսկական մանրանկարչությունը», 1929, ֆրանս․)։ 1940 թ․ լույս է ընծայել հոդվածների ընտրանին՝ «Հայ արվեստի էջեր» խորագրով (ֆրանս․)։ Մ․ Ղազարյան «ՍԱԳԻ» ՄԱՇԿ, մարդու մաշկի փոփոխություն։ Առաջանում է ցրտի և հոգեկան հուզումների (հատկապես վախի) հետևանքով։ Մաշկի մազերը բարձրացնող մանր մկանների կծկման հետևանքով