Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/109

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

մազարմատի շրջանում առաջանում են փոքր հանգուցիկներ և մաշկը նմանվում է փետրահան սագի մաշկի։

«Ս․» մ․ նաև մաշկի եղջերաշերտի գերաճի՝ կերատոզի ախտանշան է, մազարմատի կոճղեզի զարգացման արատ կամ վիտամին A-ի անբավարարության հետևանք։ Նկատվում է 2–5 տարեկանում՝ վերջույթների տարածիչ մակերեսներին, առավել արտահայտվում է սեռական հասունացման շրջանում և տարիների ընթացքում անհետանում։ Բուժումը․ եղջերային շերտի փափկեցում և հեռացում, վիտամին A-ով հարուստ սնունդ կամ պատրաստուկներ։

ՍԱԳՈՅԱՆ Արտավազդ Արամի [16(29)․1 1904, Ախալցխա–18․10․1971], սովետական դերծովակալ (27․1․1951)։ Ռազմածովային գիտությունների թեկնածու (1951), դոցենտ (1956)։ ՍՄԿԿ անդամ 1932-ից։ Ավարտել է Մ․ Վ․ Ֆրունզեի անվ․ ռազմածովային բարձրագույն ուսումնարանը (1927), ինչպես նաև Ռազմածովային ակադեմիան (1941)։ 1927-ից ծառայել է Կասպիական ռազմ. նավատորմիղում, ապա՝ Դնեպրյան ռազմ. նավատորմիղում։ Հայրենական պատերազմի ժամանակ ղեկավարել է Լենինգրադը պաշտպանող նավախմբերից մեկի հրետանին, մասնակցել Լենինգրադի մոտ թշնամու ջախջախմանը։ Ետպատերազմյան տարիներին պատասխանատու պաշտոններ է վարել ՍՍՀՄ ռազմածովային ուժերի Գլխ․ շտաբում։ 1950-ին նշանակվել է ռազմ. ակադեմիայի ավագ դասախոս։ Զորացրվել է 1959-ին։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 3, Նախիմովի և Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշաններով։

ՍԱԳՐԱԹ, գյուղ Արմ․ Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Արղանդ գավառի Բալու գավառակում։ XX դ․ սկզբին ուներ 55 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին այգեգործությամբ, հացահատիկի տարբեր տեսակների մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի (Մ․ Թորոս)՝ կից դպրոցով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՍԱԴԱԹ, աս Սադաթ Մուհամմադ Անվար (1918–1981), Եգիպտոսի Արաբական Հանրապետության (ԵԱՀ) պրեզիդենտ (1970–1981)։ Վարել է հակաժող․, խոշոր կապիտալի շահերին հարիր, տնտեսության մեջ օտարերկրյա կապիտալի (հիմնականում՝ ԱՄՆ–ի) ներգրավման, առաջադիմական շարժումները ճնշելու քաղաքականություն։ Արտաքին հարաբերությունների ասպարեզում կողմնորոշվել է դեպի ԱՄՆ, մերձավորարևելյան հարցում բռնել պարտվողական դիրք՝ անջատ համաձայնության գալով Իսրայելի հետ (այսպես կոչված, Քեմփ Դևիդի 1978-ի համաձայնագիրը և 1979-ի «հաշտության» պայմանագիրը)։ Միաժամանակ վարել է հակասովետական, հակակոմունիստական քաղաքականություն (1976-ի մարտին միակողմանի կերպով չեղյալ է հայտարարել ԱԱՀՄ–ի և ԵԱՀ–ի միջև 1971-ին կնքված բարեկամության և համագործակցության պայմանագիրը) Սպանվել է զորահանդեսի ժամանակ, Կահիրեում։

ՍԱԴԱԹՅԱՆ Գաբրիել (Գաբո) Ավետի [18․12․1874, Սղնախ (այժմ՝ Վրաց․ ՍԱՀ Սղնախի շրջանում)–1938], ռուս. երեք հեղափոխությունների և Հայաստանում սովետական կարգերի ամրապնդման համար պայքարի մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1905-ից։ 1905–07-ին հեղափոխական գործունեություն է վարել Երևանում, Լոռիում։ Ղեկավար մասնակցություն է ունեցել Ալավերդու բանվորների 1906-ի օգոստոսյան գործադուլին։ Հետագա տարիներին ընդհատակյա ակտիվ աշխատանք է տարել Կրասնովոդսկում և ապա Աստրախանում, որտեղ սերտ կապեր է հաստատել աքսորում գտնվող Ստ․ Շահումյանի, Ս․ Կասյանի, Ա․ Խումարյանի և ուրիշների հետ։ Ս–ի բնակարանը եղել է Աստրախան աքսորված բոլշևիկների հավաքատեղին։ Այստեղ հեկտոգրաֆով բազմացված բոլշևիկյան կոչերն ու թռուցիկները տարածվել են քաղաքում։ 1914–1916-ին եղել է Բաքվում, այնուհետև տեղափոխվել է Սամարա, որտեղ կապեր է հաստատել Միջին Վոլգայի շրջանի բոլշևիկյան կազմակերպությունների հետ։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո ընտրվել է Սամարայի բանվորների և զինվորների սովետի դեպուտատ, ղեկավարել Սամարա–Օրենբուրգ–Տաշքենդ տեղամասում պարենի և բամբակի բեռները Մոսկվա տեղափոխելու գործը։ 1919-ից աշխատել է Տաշքենդում՝ Ազգությունների գործերի կոմիսարիատի հայկ․ մասնաճյուղում։ 1920-ի վերջերին վերադարձել է Բաքու, որտեղից գործուղվել է Սովետական Հայաստան։ Մասնակցել է քաղաքացիական կռիվներին (Ղամարլուի ռազմաճակատում), գլխավորել հեղափոխական զորամասերի մատակարարման գործը։ 1922–1930-ին Ա․ Երևանի բամբակազտիչ գործարանի դիրեկտորն էր։ 1930-ից տնտ․ պատասխանատու աշխատանք է տարել Թիֆլիսում։

ՍԱԴԱԹՅԱՆ Մանուկ (1․2․1840, Նոր Նախիջևան–1866, Երևան), հայ բանաստեղծ, թարգմանիչ։ 1858-ին ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, մի որոշ ժամանակ սովորել Մոսկվայի համալսարանում։ 1862-ից դասավանդել է Լազարյան ճեմարանի նախակրթարանում, միաժամանակ վարել վերակացուի պաշտոն։ 1865-ին տեղափոխվել է Երևան։ Մ–ի առաջին բանաստեղծությունները լույս են տեսել «ճռաքաղ», «Մեղու Հայաստանի» պարբերականներում (1858–59)։ «Հյուսիսափայլ»-ի 1863–64-ի № 1–3 տետրակներում տպագրվել է Մ․ Լերմոնտովի «Դև պոեմի նրա թարգմանությունը, որը հայ թարգմանական արվեստի ուշագրավ նմուշներից է։

ՍԱԴԱՂԱ ՊՈՌԵՑԻ, Ոստանցի (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XVII դ․ հայ տաղերգու։ Ս․ Պ․ իրեն կոչել է «Պոռեցի» (հավնաբար, ծնվել է Բաղեշի Պոռ գյուղում)։ Ս․ Պ–ից մեզ հասել են «Սիրով սիրելի Որդին» սկզբնատողով մի տաղ՝ նվիրված Հիսուսի ծննդյանը, տնագլուխ տառերը հոդամ են՝ «Սադաղին է այս բան» (Ա․ Տևկանց(), «Հայերգ», 1882)․ մի մեղեդի՝ «Հրաշալի խորհուրդ այսօր մեզ երևի» սկզբնատողով (դարձյալ ծննդյան թեմայով, անտիպ, Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռագիր № 304), ինչպես նաև եղբայրասպանի մասին արլ․ մի հին զրույցի մշակում, որ կատարվել է Ֆրիկի հետևողությամբ։ Ս․ Պ–ից առաջ այս զրույցը մշակել է նաև Քուչակ Վանեցին։

«ՍԱԴԱՅԵԼ», երգիծական պարբերաթերթ։ Ամերիկահայ երգիծասեր երիտասարդության հրատարակություն։ Լույս է տեսել 1923–24-ին, Նյու Ցորքում և 1926–29-ին, Յունոն Սիթիում։ Հրատարակիչ–խմբագիր՝ Տ․ Վարժապետյան։ Երգիծել է ամերիկահայ ազգային–հասարակական կյանքի հոռի կողմերը, ծաղրել է ազգայնական կուսակցությունների քաղ․ տհասությունը։

ՍԱԴԸՂԻ–ԲԵԿ ԱՖՇԱՐ, Սադըղի Սադղ–բեկ Աֆշար (1533, Թավրիզ– 1610-ական թթ․), Թավրիզի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ, բանաստեղծ, գրականության պատմաբան։ Հեղինակ է արվեստի մասին «Կանուն օսսուվար» («Պատկերման կանոն») տրակտատի, «Մեջմե ուլ–հավաս» պատմագրական աշխատության (1599)։ Հայտնի են նկարչի մի քանի մանրանկարներ (հիմնականում՝ դիմանկարներ)։

ՍԱԴԻԶՄ (բժշկ․), սեռական աղավաղում, որի հեպքում սեռական բավարարվածություն են ստանում պարտնյորին հոգեկան (վիրավորանք, ստորացում) կամ ֆիզիկական տանջանքների ենթարկելով։ Կոչվում է ֆրանսիացի գրող դը Սադի (de Sade) անունով, որն իր վեպերում նկարագրել է այդ երևույթը։ Տես նաև Մազոխիզմ։ Փոխաբերական իմաստով՝ դաժանության մոլուճք։

ՍԱԴԻԿՈՎ Աբիդ Սադիկովիչ [ծն․ 2(15)․11․ 1913, Տաշքենդ], ուզբեկ սովետական քիմիկու–օրգանիկ, ՍՍՀՄ ԴԱ ակադեմիկոս (1972), Ուզբ․ ՍՍՀ ԴԱ ակադեմիկոս (1947), սոցիալիստական աշխատանքի հերոս (1973)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ավարտել է Միջինասիական (Տաշքենդ) համալսարանը (1937), դասավանդել Տաշքենդի տեքստիլ ինստ–ում (1937–39), Ուզբեկական համալսարանում (1939–41)։ 1941-ոց աշխատում է Միջինասիական (Տաշքենդ) համալսարանում (1956-ից՝