ամբիոնի վարիչ, 1958–66-ին՝ ռեկտոր), միաժամանակ Ուզբ․ ՍՍՀ ԳԱ քիմիայի ինստ–ի դիրեկտոր (1946–50), Ուզբ․ ՍՍՀ ԳԱ կենսաօրգ․ քիմիայի բաժանմունքի ղեկավար (1973-ից)։ 1966-ից՝ Ուզբ․ ՍՍՀ ԳԱ պրեզիդենտ։ Աշխատությունները հիմնականում վերաբերում են կենսբ․ ակտիվ նյութերի կառուցվածքի և ազդեցության մեխանիզմների բացահայտմանը։ Պարգևատրվել է Լենինի 4 և այլ շքանշաններով։
ՍԱԴՈՆ, քաղաքատիպ ավան Հս–Օսեթական ԻՍՍՀ Ալագիրի շրջանում, Մեծ Կովկասի հս․ լանջին, Սադոնկա գետի կիրճում, 1250 մ բարձրության վրա։ Գտնվում է Ռազմա–Օսեթական ճանապարհից 3,5 կմ, Ալագիր երկաթուղային կայարանից 40 կմ հեռավորության վրա։ Արդյունահանում են կապարի–ցինկի հանքանյութ։ Հիմնադրվել է 1938-ին։
ՍԱԴՈՎՅԱՆՈՒ (Sadoveanu) Միհայիլ Ալեքսանդրու (5․11․1880, Պաշկասի–19․10․1961, Բուխարեստ), ռումին գոող, պետ․ հասարակական գործիչ։ Ռումին․ ակադեմիայի անդամ (1921)։ ՌՍՀ սոցիալիստական աշխատանքի հերոս (1955)։ Աշխատավոր գյուղացիության կյանքն է նկարագրել «Պրեկու պապի պանդոկը» (1904), «Երեխայի գերեզմանը» (1906), «Գետնահյուղերի բնակիչները» (1912), «Հրահրիչը» (1912) ժողովածուներում ամփոփված պատմվածքներում։ Ս․ զգալի դեր է խաղացել ռումին. սոցիալական վեպի զարգացման գործում («Լեպուշնյանու փողոցը։ 1917 թվականի ժամանակագրությունը», 1921, «Ջրաղացը լողում էր Սերետ գետում», 1925)։ Ռումին ժողովրդի բնավորության լավագույն հատկսնիշներն են դրսևորված «Անկուցայի իջևանատունը» (1928) վիպակում և «Տապար» (1930) վեպում։ «Ժդեր եղբայրներ» (11)35–1942) եռապատումը և այլ վեպեր ներկայացնում են ազգ․ անկախության և սոցիալական արդարության համար ռումին ժողովրդի պայքարը։ Երկիրը ֆաշիզմից (1944) ազատագրելուց հետո Ս․ ընդգրկվել է նոր հասարակարգի հաստատման համար պայքարի մեջ։ 1945-ին ընտրվել է պառլամենտի նախագահ, 1946-ին՝ Ազգ․ մեծ ժողովի նախագահի տեղակալ։ Բրոշյուրներում ու հոդվածների ժողովածուներում («Լույսը գալիս է Արևելքից», 1945, «Գեղադիտակ», 1946) Ս․ պատմել է Սովետական Միության հասարակակւսն և պետ․ կառուցվածքի, սոցիալիստական հասարակության էության մասին։ Վերջին շրջանի առավել նշանակալից ստեղծագործություններից են «Միտրյա Կոկոր» (1949, հայ․ հրտ․ 1954) վիպակը և «Նիկոարը Պոդկոավը» (1952, որի հիմքում ընկած է հայ հերոս Յոն Պուտկոավըի կերպարը) պատմ․ վեպը, որոնք ամփոփում են գրողի խորհրդածությունները ռումին ժուլովրդի ճակատագրի և գյուղացիության պատմ․ ուղու մասին։
Ս․ իր ստեղծագործություններում անդրադարձել է նաև հայերի կյանքին։ 1902-ին «Պաջին ալեսե» («Pagini alese») հանդեսում հրատարակել է «Պոդկոավը եղբայրներ» վեպը (հետագայում լույս է տեսել «Բազեներ» խորագրով, լրացված հրտ․ 1904), որտեղ նկարագրվում է փառաբանված իշխան Յոն Քաջի կամ Հայի և նրա եղբայր Ցոն Կարապետ Պոտկոավըի կյանքը։ Գրել է հուշեր՝ նվիրված Կարապետ Իբրըիլեանուին։
Ս․ եղել է ՌՍՀ գրողների միության նախագահ (1949), ռումին. ակադեմիայի փոխնախագահ, խաղաղության կողմնակիցների ազգ․ կոմիտեի նախագահ, Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ։ «ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային լենինյան մրցանակ (1961)։
ՍԱԴՈՎՈՅԵ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանում, Փսեկուպս գետի ափին, շրջկենտրոնից 60 կմ հս․։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ։ Սովետական տնտեսությունը զբաղվում է թեյի, ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, կինո, բուժկայան։ Հայերը եկել են Սամսունի շրջանից, 1868-ին։
ՍԱԴՈՎՍԿԻ Միխայիլ Ալեքսանդրովիչ (ծն․ 1904), սովետական ֆիզիկոս, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1966), սոցիալիստական աշխատանքի հերոս (1949)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ 1930-ին ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստ–ը։ 1932–41-ին աշխատել է ՍՍՀՄ ԳԱ սեյսմոլոգիայի ինստ–ում, 1941–44-ին՝ ՍՍՀՄ ԳԱ նախագահության հատուկ աշխատանքների բաժնում։ 1946–63-ին եղել է ՍՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստ–ի դիրեկտորի տեղակալը, 1963-ից՝ ՍՍՀՄ ԳԱ Երկրի ֆիզիկայի ինստ–ի դիրեկտորը։ Ս․ պայթյունների ֆիզիկայի հիմնադիրներից է։ Հիմնական աշխատությունները վերաբերում են պայթյունի տեսության ու նրա քայքայիչ ազդեցության ուսումնասիրության, խոշոր ուղղորդված պայթյունների սեյսմիկական ներգործության հարցերին։ Պետ․ (1948, 1949, 1951 և 1953) և լենինյան (1962) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 4, Հոկտեմբերյան հեղափոխության և Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։
ՍԱԴՈՎՍԿԻ (իսկական ազգանունը՝ Տոբիլևիչ) Նիկոլայ Կարպովիչ (1856– 1933), ուկրաինացի դերասան, ռեժիսոր։ Ի․ Կ․ Կարպենկո–Կարիի և Պ․ Կ․ Սակսագանսկու եղբայրը։ Պրոֆեսիոնալ թատրոնում գործունեությունն սկսել է 1881-ին, աշխատել Մ․ Լ․ Կրոպիվնիցկու, Մ․ Պ․ Ատարիցկու և այլոց թատերախմբերում։ 1888-ին Մ․ Կ․ Զանկովեցկայայի հետ գլխավորել է սեփական թատերախումբը (1898-ին միացել է Սակսագանսկու, 1900-ին՝ Կրոպիվնիցկու թատերախմբերին), որը դարձել է ուկր․ լավագույն կոլեկտիվներից։ 1906-ին կազմակերպել է առաջին մշտական ուկր․ պրոֆեսիոնալ թատրոնը (գործել է Պոլտավայում, ապա մինչև 1920-ը՝ Կիևում)․ առաջին անգամ այստեղ ուկրաիներեն բեմադրվել են Գոգոլի «Ռևիզորը» (1907), Ա․ Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»-ը (1909) ևն։ Ս–ի դերասանական արվեստի վրա ազդել են Գոգոլի, Շևչենկոյի, Շչեպկինի գեղագիտական հայացքները, նրա խաղին բնորոշ էր ազգ․ ինքնօրինականությունը, անկեղծությունն ու պարզությունը՝ զուգակցված գունեղ պլաստիկային և երաժշտականությանը։ Ստեղծել է ողբերգական կերպարներ՝ Սավվա (Կարպենկո–Կարիի «Սավվա Չալի»), Բոգդան (Ատարիցկու «Բոգդան Խմելնիցկի»), Կոմանդոր (Լ․ Ուկրաինկայի «Քարե տիրակալը») ևն։ Խաղացել է նաև կատակերգական և բնութագրական դերեր (Պուզիր, Կարպենկո–Կարիի «Տերը», Քաղաքագլուխ, Գոգոլի «Ռևիզոր» ևն)։ 1920–26-ին ապրել է արտասահմանում, վերադառնալուց հետո Ուկրաինայի տարբեր թատրոններում խաղացել է նախկին դերերը։
ՍԱԴՈՎՍԿԻՆԵՐ, ռուս դերասանների ընտանիք։ Պրով Միխայլովիչ Ս․ [իսկական ազգանունը՝ Երմիլով (1818–1872)]։ Հոր մահից հետո դաստիարակվել է մորեղբայրների՝ դերասաններ Գ․ Վ․ և Դ․ Վ․ Սադովսկիների մոտ (այստեղից էլ Մ․ կեղծանունը)։ Խաղացել է տարբեր քաղաքների թատրոններում, 1839-ից Մ․ Շչեպկինի աջակցությամբ, Մոսկվայի Փոքր թատրոնում։ Անձնավորել է բնութագրական–կենցաղային և երգիծական կերպարներ։ Ս–ի տաղանդը խորապես դրսևորվել է Ա․ Օստրովսկու պիեսներում՝ Դիկոյ («Ամպրոպ»), Կուրոսլեպով («Ջերմ սիրտ»), Լյուբիմ Տորցով («Աղքատությունն արատ չէ» ևն)։ Փոքր թատրոնի արվեստի խոշոր ներկայացուցիչ