Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/111

Այս էջը սրբագրման կարիք չունի

Փոքր թատրոնում նա առաջինն է մարմնավորել Ռասպլյուևի (Սուխովո–Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը», 1855) և այլ կերպարներ։Խաղացել է նաև Մոլիերի, Շեքսպիրի, Կալդերոնի պիեսներում, ելույթ ունեցել օպերաներում։ Հեղինակ է կատակերգական պատմվածքների։ Միխայիլ Պրովովիչ Ս. (1847–1910), Պրով Միխայլովիչ Ս–ի որդին։ 1869-ին՝ բեմելը, 1870-ից՝ Փոքր թատրոնի խմբում։ Ա․ Օստրովսկու պիեսներում խաղացել է 60-ից ավելի դեր՝ Սչաստլիվցև («Անտառ»), Կարանդիշև («Անօժիտը»), Մելուզով («Տաղանդներ և երկրպագուներ»)։ Հոր ստեղծագործության հետևորդն էր, կատարելապես տիրապետել է բեմական խոսքին, նրա ազգ․, ժող․ արվեստն աչքի է ընկել կենսական ճշմարտացիությամբ, պարզությամբ և պայծառ հումորով։ Դերերից են նաև՝ Խլեստակով (Գոգոլի «Ռևիզոր») Միսաիլ (Պուշկինի «Բորիս Գոդունով»)։ Գրել է ակնարկներ և պատմվածքներ (հրտ․ 1899-ին՝ 2 հատորով), թարգմանել պիեսներ։ Դասավանդել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության Երաժշտա– դրամատիկական և Մոսկվայի թատերական ուսումնարաններում։ Օլգա Օսիպովնա Մ․ (Լազարևա, 1849– 1919), Միխայիլ Պրովովիչ Մ–ի կինը։ 1879-ին՝ բեմելը, 1881-ից՝ Փոքր թատրոնի խմբում։ Նրա արվեստին բնորոշ էր վառ և բնական խաղը, նուրբ հումորը։ Կերտել է հյութեղ կերպարներ՝ Անֆուսա (Ա․ Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ», 1893), Գլաֆիրա («Ա․ Օստրովսկու «Վերջին զոհը», 1895), Մավրա («Ա․ Օստրովսկու «ճշմարտությունը լավ է, երջանկությունն ավելի լավ», 1897) են։ Լավագույն դերերից են նաև Մատրյոնա (Լ․ Տոլստոյի «Խավարի իշխանությունը», 1895), Խրյումինա (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս», 1899)։ Նրա արվեստը բարձր են գնահատել Կ․ Ատանիսլավսկին, Վլ․ Նեմիրովիչ–Դանչենկոն, Ա․ Լենսկին։ Ելիզավետա Միխայլովնա Մ․ (1872–1934), Օլգա Օսիպովնա և Միխայիլ Պրովովիչ Ս–ի դուստրը։ 1894-ին ընդունվել է Փոքր թատրոն։ Նրա խաղին բնորոշ էր անկեղծությունը, անմիջականությունը և նրբագեղությունը։ Լավագույն դերը Գլաֆիրան էր (Ա․ Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ»)։ Այլ դերերից են՝ Նեգինա, Ցուլինկա (Ա․ Օստրովսկու «Տաղանդներ և երկրպագուներ», «Եկամտաբեր պաշտոն»), Լիգա (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Մյուզան (Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը»)։ Պրով Միխայլովիչ Մ․ (1874–1947), ՍԱՀՄ Ժող․ արտիստ (1937)։ Օլգա Օսիպովնա և Միխայիլ Պրովովիչ Ս–ի որդին։ 1895-ից՝ Փոքր թատրոնի դերասան։ Վարպետորեն է անձնավորել հատկապես ուժեղ բնավորությամբ, նպատակասլաց մարդկանց կերպարներ՝ Բերկուտով (Ա․ Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ»), Դաթո (Յուժին– Մումբատովի «Դավաճանություն») ևն։ Մո– վետական թատրոնի պատմության մեջ է մտել Կոշկինի (Տրենյովի «Լյուբով Յարովայա», 1926) նրա դերակատարումը։ Լավագույն դերերից են նաև՝ Նեսչաստլիվցև (Ա․ Օստրովսկու «Անտառ»), Ֆամուսով (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»)։ Բեմադրել է պիեսներ։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1943)։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։ Փոքր թատրոնում են խաղում (1975) Պրով Միխայլովիչ Ս-ի որդին՝ Պրով Պրովովիչ Մ․ (ծն․ 1926) և եղբորորդին՝ Միխայիլ Միխայլովիչ Մ․ (ծն․ 1909)։ Գրկ․ Кара-Мурза С․ Г․, Малый театр․ 1891-1921, М․, 1924․

ՍԱԴՈՒԳԵՂ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Միլվան գավառում։ XX դ․ սկզբին ուներ մոտ 1000 հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի տարբեր տեսակների մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Գյուղում կային եկեղեցի (Ս․ Թուխմանուկ) և վարժարան։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Մակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

ՍԱԴՈՒԿԵՑԻՆԵՐ, Սադովկեցիներ (հուն․ Ξασσօμχατօι), աղանդավորական հոսանք Հուդայում մ․ թ․ ա․ II–մ․ թ․ I դդ․։ Ըստ ավանդության, կոչվել են Երուսաղեմի տաճարի քահանայապետ Ցադոկի կամ Մադովկի (մ․ թ․ ա․ X դ․) անունով։ ի աղանդի մեջ ներգրավվել են հիմնականում բարձրաստիճան զինվորականներ ու հոգևորականներ, հարուստ վաճառականներ ու հողատերեր, որոնք արտահայտել են իշխող վերնախավի շահերը։ Հավատի հարցերում հակադրվելով փարիսեցիներին՝ ժխտել են ավանդույթներն ու բանավոր օրենքները, հոգու անմահության, հանդերձյալ կյանքի, Քրիստոսի ու ննջեցյալների հարության մասին ուսմունքը, ընդունել միայն Մովսեսի «Օրինաց գիրքը»՝ Հնգամատյանը՝: Ըստ Ս–ի՝ աստված չի միջամտում մարդկանց գործերին, ուստի մարդիկ ազատ կամքով կարող են ընտրել չար կամ բարի արարքը։ Հուդայի թագավոր Հերովդես I Մեծի (մ․ թ․ ա․ 40–4) հալածանքներից հետո Մ․ խիստ թուլացան, իսկ հռոմ․ տիրապետության դեմ պատերազմներից (66–73), հատկապես Երուսաղեմի տաճարի կործանվելուց (70) հետո դադարեց նրանց գործունեությունը։

ՍԱԴՈՒՆ Ա ԱՐԾՐՈՒՆԻ (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), Մահկանաբերդի (տես Մահկանաբերդի իշխանություն) իշխան (XII– XIII դդ․)։ Մահկանաբերդի Արծրունիների տոհմից։ Այլ իշխանների հետ Մխիթար Գոշին օժանդակել է Նոր Դետիկի վանքի (Գոշավանք) կառուցման գործում։ Ս․ Ա Ա–ու հովանավորությամբ շինարար, աշխատանքներ են կատարվել նաև Շխմուրատի վանքում։ Կառավարման տարիները զուգադիպել են Մահկանաբերդի Արծրունիների թուլացման ժամանակաշրջանին։

ՍԱԴՈՒՆ Բ ԱՐԾՐՈւՆԻ (ծն․ թ․ անհտ․– 1282), հայ իշխան, քաղ․ և զինվ․ գործիչ։ Մահկանաբերդի Արծրունիների տոհմից, Սադուն Ա Արծրունու թոռը։ Եղել է Ավագ Զաքարյանի դուստր Խոշաքի կալվածքների կառավարիչը։ Ըստ Կիրակոս Գանձակեցու, հռչակված ըմբիշ և լեզուների (այդ խվում՝ մոնղոլ․) գիտակ Ս․ Բ Ա․ արժանացել է Հուլավու իլխանի հովանավորությանը, 1260-ին նշանակվել Սասուն գավառի կառավարիչը։ Օգտագործելով մոնղոլ․ իլխանության հետ կապերը՝ բարձր դիրքի է հասել Վրաց Դեմետրի թագավորի արքունիքում, 1271-ից ճանաչվել աթաբեկ (գահի խնամակալ) և ամիրսպասալար (զորքերի սպարապետ)։ Շուտով ամուսնացել է Դեմետրի քույր Թամարի հետ և ստացել Դմանիս քաղաքը՝ շրջակայքով։ Իր գործունեությամբ նպաստել է երկրում հոգևոր–մշակութային կյանքի համար համեմատաբար տանելի պայմանների ստեղծմանը, հովանավորել ճաղպատի վանքի միաբանությանը, մոնղոլ, հարկերից ազատել վրաց․ Գարեջի վանքը են։ Մասնակցել է Զագավանի հայոց եկեղեցաժողովին (1270)։ Թաղվել է Հաղպատի վանքում։

ՍԱՋ, լարային կսմիթվող նվագարան։ Տարածված է Կովկասում, Մերձավոր Արևելքում։ Տանձաձև իրանը (թթենուց կամ ընկուզենուց) ծածկված է բարակ կափարիչով, որի վրա կան ձայնադարձիչ անցքեր, կոթին զետեղված են փարդաներ։ Ասրերը մետաղյա՝ բաժանված են 3 կամ 4 երկանդամ կամ եռանդամ ունիսոն խմբերի։ Առաջին խումբը մեղեդիական նշանակում ունի, 2-րդը՝ ձայնառության, 3-րդը՝ լրացուցիչ ներդաշնակային, մասամբ էլ մեղեդիական։ Լարվածքը սովորաբար կվարտկվինտային է, փարդաների օգնությամբ ստացվող հնչյունաշարը, որպես կանոն, դիատոնիկ։ Նվագում են ոսկրյա կամ եղջյուրյա կնտնտոցով՝ հարվածելով բոլոր լարերին միաժամանակ, ուստի մեղեդին շարունակ ուղեկցվում է ներդաշնակային գունեղ ֆոնով։ Տեմբրը զնգուն է, բայց փափուկ։ Հայաստանում Մ․ առավելապես աշուղական նվագարան է, իր երգեցողությանը Ս–ով է նվագակցել, օր․, Շիրինը։ 1925-ին Վ․ Բանին իր Արեելյան սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծել էր Ս–երի ընտանիք՝ Ջուռա, Չոնգուր, Մ–բարիտոն և բաս (ներկայումս գործածական չէ)։ Ս–երի ունիսոն խումբ կիրառվել է Հայկ․ ժող․ երգի ու պարի պետական անսամբլում (մինչե 1957-ը)։ Ս․ հիշատակված է «Սասունցի Դավիթ» էպոսում։