ՍԱԶԱՅԻ [(իսկական անունը՝ Աղաջան, երբեմն հիշատակվում է մոր Անունով՝ Փառոյի Աղաջան), 1848, Նոր Բայազետի շրջանի Ղշլաղ գ․ (այժմ՝ Կամոյի շրջանի Արծվաքար գ․)–29․12․1917, գ․ Ղշլաղ], հայ աշուղ։ Նվագել է ջութակ, հորինել և երգել է հայերեն, ունեցել է հիանալի ձայն, տիրապետել աշուղական վոկալ–գործիքային Կատարողական արվեստին։ 1866-ից երգել է Թիֆլիսում, 1867–74-ին՝ Ալեքսանդրապոլում։ Հորինել է շուրջ 300 խոհական, խրատական, հայրենասիրական և քնարական երգեր։ Գրի է առել, հայերեն փոխադրել ու հրատարակել «Մելիք Աբով և Ղամար Սուլթան», «Ամրահ և Սալվի» երգախառն հեքիաթները, հորինել «Արտաշես և Սաթենիկ», «Ծառուկ և Ծաղիկ», «Դառնիկ» երգախառն հեքիաթները։ Ս–ի ժառանգության զգալի մասը մինչև օրս երգվում է, գրի է առնված Սևանի ավազանի գյուղերում և պահվում է ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստ–ի ժող․ երաժշտության ձայնադարանում։
ՍԱԶԱՆԴԱՐ, 1․ սազ կամ ժող․ որևէ այլ նվագարան նվագող երաժիշտ Անդրկովկասում։ 2․ ժող․ նվագարաններից կազմված անսամբլ (անվանում են նաև՝ Ս-ներ)։ Տարածված է Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում և Մերձավոր ու Միջին Արևելքի այլ երկրներում։ Հանդես է գալիս հասարակական վայրերում, հարսանիքներին և այլուր, կատարում ժող․ երգային ու պարային ստեղծագործություններ, աշուղական երգեր, մուղամներ։ Նվազագույն կազմն է՝ երեք երաժիշտ, Անդրկովկասում ամենից հաճախ՝ թառահար, քամանչահար և դափ զարկող։ Երգչի առկայության դեպքում նա ինքը նվագածուներից մեկն է (մեծ մասամբ՝ դափ զարկողը)։
ՍԱԶԱՆԴԱՐՅԱՆ Տաթևիկ Տիգրանի [ծն․ 20․8(2․9)․1916, գ․ Խնձորեսկ (այժմ՝ ՀՍՍՀ Գորիսի շրջանում)], հայ սովետական երգչուհի (մեցցո–սոպրանո), մանկավարժ։ ՍՍՀՄ ժող․ արտիստուհի (1956)։ ՍՄԿԿ անդամ 1949-ից։ Հանդես է եկել 1933-ից՝ կամերային համերգներով, սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ կատարելով արևմտաեվրոպ․, ռուս, հայ կոմպոզիտորների երկեր։ 1937-ին ավարտել է Մոսկվայի հայ կուլտուրայի տանը կից վոկալ–դրամատիկական ստուդիան (դասատու Ա․ Հ․ Բարխուդարյան), 1960-ին Էքստեռն՝ Երևանի Կոմիտասի անվ․ կոնսերվատորիան։ 1937-ից Ա․ Ապենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի։ Ս․ նշանակալից դեր է խաղացել ազգ․ օպերային արվեստի զարգացման գործում։ Նա Փառանձեմի (Չուխաճյանի «Արշակ Բ»), Ալմաստի (Սպենդիարյանի «Ալմաստ», 2-րդ խմբ․), Աննայի (Հարությունյանի «Սայաթ–Նովա») դերերգերի առաջին կատարողն Է։ Հատուկ Ս–ի համար են գրված Թամարի (Տիգրանյանի «Դավիթ Բեկ»), Շուշանի (Բաբանի «Արծվաբերդ»), Նազելիի (Ստեփանյանի «Հերոսուհին», ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1951), Բերբերոյի (Տեր–Ղևոնդյանի «Արևի ցոլքերում») դերերգերը։
Ս–ի հնչեղ և արտահայտիչ ձայնը, երաժշտականությունը, կերպարանափոխման ձիրքը, բեմական վառ տաղանդը նրա մարմնավորած կերպարներին հաղորդել են դրամատիկական հնչողություն։ Դերերգերից են նաև՝ Կարմեն (Բիզեի «Կարմեն»), Ամներիս (Վերդիի «Աիդա»), Դալիլա (Սեն–Սանսի «Մամսոն և Դալիլա»), Իոկաստա (Ատրավինսկու «Էդիպ արքա»), Կոնչակովնա (Բորոդինի «Իշխան Իգոր»), Լյուբաշա (Ռիմսկի–Կորսակովի «Թագավորի հարսնացուն»), Օլգա (Չայկովսկու «Եվգենի Օնեգին»), Ուլյա Դրոմովա (Մեյտուսի «Երիտասարդ գվարդիա»)։ Հյուրախաղերով հանդես է եկել ՍՍՀՄ քաղաքներում և արտասահմանում (Իրան,Լիբանան, Սիրիա, Բելգիա, Հունաստան, Ֆրանսիա, Թունիս, Հունգարիա, Ալժիր, Չեխոսլովակիա ևն)։ 1961-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (1970-ից՝ պրոֆեսոր), 1972–77-ին՝ Երևանի գեղարվեստա–թատերական ինստ–ի, 1977-ից՝ կոնսերվատորիայի մեներգեցողության, ամբիոնների վարիչ։ Եղել է համամիութենական և միջազգային մրցույթների ժյուրիների անդամ։ ՍՍՀՄ V գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
ՍԱԶԵԼ, հայաբնակ գյուղ Վրաց․ ՍՍՀ Ախալցխայի շրջանում, շրջկենտրոնից 4 կմ արմ․։ Սովետական տնտեսությունն զբաղվում է հացահատիկային կուլտուրաների, եգիպտացորենի, կարտոֆիլի մշակությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան, կապի բաժանմունք։ Ս–ում է Ս․ Խաչ եկեղեցին (1881)։ Հայերը եկել են էրզրումի վիլայեթից, 1828-ին։
ՍԱԶՈՆՈՎ Աերգեյ Դմիտրիևիչ (1860-1927), ռուս․ պետ․ գործիչ, դիվանագետ։ Ազնվական։ Դիվանագիտական ծառայությունն սկսել է 1883-ից։ 1910–16-ին եղել է արտաքին գործերի մինիստր։ Վարել է Մեծ Բրիտանիայի և ճապոնիայի հետ մերձենալու քաղաքականություն։ Փորձել է համախմբել բալկանյան պետություններն ու Թուրքիան Ռուսաստանի շուրջը՝ ընդդեմ Ավստրո–Հունգարիայի։ 1910-ի նոյեմբերին Նիկոլայ II-ի հետ մասնակցել է ռուս–գերմ․ բանակցություններիս և Պոտսդամի համաձայնագրի (1911) ստորագրմանը։ 1912-ին և 1916-ին համաձայնագրեր է կնքել ճապոնիայի հետ։ 1914– 1916-ին բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ առաջին համաշխարհային պատերազմի (1914– 1918) ընթացքում համագործակցելու, ինչպես նաև ապագա հաշտության պայմանները մշակելու վերաբերյալ։ Քաղաքացիական պատերազմի (1918–20) տարիներին Ս․ եղել է Կոլչակի և Դենիկինի սպիտակգվարդիական կառավարությունների անդամ, Փարիզի խաղաղության կոնֆերանսում՝ նրանց ներկայացուցիչը, նպաստել Սովետական Ռուսաստանի դեմ Անտանտի պետությունների ինտերվենցիայի ընդլայնմանը։
Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) նախօրեին Ս․ մոտիկից