ապա՝ Ս․ Բարխուդարյան) և դիրիժորական (դասատու՝ Կ․ Սարաջև) դասարանները։ 1930–39-ին՝ Սունդուկյանի անվ․ թատրոնում երաժշտ․ մասի վսրիչ և դիրիժոր, 1939–47-ին ղեկավարել է «Հայկինո» ստուդիայի երաժշտ․ մասը։ 1947–52-ին՝ Հայաստանի կոմպոզիսորների միության վարչության նախագահ, ՍՍՀՄ կոմպոզիտորների միության վարչության անդամ։ Ս–ի ինքնատիպ ոճն ու վարպետությունը ձևավորվել են երգի ժանրում՝ հայ մոնոդիկ երաժշտության տարբեր ճյուղերի կոմպոզիցիոն հատկանիշների ստեղծագործական յուրացման ու զարգացման հիման վրա։ Ս–ի երգերը (գրված մեծ մասամբ Գ․ Սարյանի բանաստեղծություններով) բազմազան են, նախ, իրենց տեսակներով ու մեղեդիական կերտվածքով՝ առանց նվագակցության մասսայական երգ, էստրադային երգ–ռոմանս, խմբերգային կրկնակով երգեր, զուգերգ, խմբերգ, ժողգործիքների, ժող․ երգի ու պարի անսամբլի, սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գործիքային մասի նշանակալից դերով) երգեր՝ ծորուն եղանակավոր, ասերգային–պատմողական, պարային, զարդարուն–կոլորատուրային ևն։ Հարուստ ու բազմազան են նաև այդ երգերի տրամադրություններն ու հուզական երանգները, քնարական՝ «Մարտիկի երգը» (նվիրված է Հայրենական մեծ պատերազմի թեմային), «Սիրո էրգ», «Աղբյուրի մոտ», վիպական՝ «Լավ լսեք ինձ», «Աշխատանքի երգ», «Կենաց երգ» ևն։ Սրանց բոլորի մեղեդիներին հատուկ են ելևէջային թարմություն ու կառուցվածքային հնարամտություն, հուզական անմիջականություն և վառ պատկերավորություն։ Նույն առումներով նշանակալից են նաև կոմպոզիտորի համեմատաբար խոշոր կտավի երկերը՝ վոկալսիմֆոնիկ «Արարատյան հովտի երգեր» (1950, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1952) և «Լեռների երգեր» (1958) շարքերը, սոպրանոյի և սիմֆոնիկ նվագախմբի համար՝ «Գայանեի արիան» (գրված Ա․ Իսսաակյանի բանաստեղծության հիման վրա), կոլորատուր սոպրանոյի, երգչախմբի ու սիմֆոնիկ նվագախմբի համար՝ «Դարնան երգ» կոնցերտային վալսը ևն։ Ս․ հեղինակ է նաև հայկ․ անսամբլային առաջին երկերից մեկի՝ Լարային կվարտետի (1936), «Զանգեզուրի լեռներում» սիմֆոնիկ պատկերների (1952), փողային նվագախմբի համար գրված քայլերգերի (դրանց թվում՝ «Զաքիյանի դիվիզիայի քայլերգը», 1942), բազմաթիվ դրամատիկական ներկայացումների և կինոնկարների երաժշտության («Դավիթ Բեկ», 1944, «Անահիտ», 1947, «Ում է ժպտում կյանքը», 1952 ևն), երաժշտ․ ձևավորումների («Սովետական Հայաստան» ֆիլմի համար նրա երաժշտ․ ձևավորումը Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում 1951-ին արժանացել է մրցանակի)։ Ս–ի ստեղծագործությունն ամբողջապես տոգորված է ջերմ հայրենասիրական ոգով, նրա լավագույն երկերը սովետահայ երաժշտության մասսայական ժանրերի զարգացման գործում նշանակալից դեր են կատարել։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
ՍԱԹՅԱՆ Մարլեն Ակիմի (ծն․ 18․9․1930, Լենինական), հայ սովետական երկրաբան։ Երկրաբանահանքաբանական գիտ․ դ–ր (1979)։ ՍՄԿԿ անդամ 1963-ից։ Ավարտել է Մոսկվայի երկրաբանահետախուզական ինստ–ը (1954)։ Աշխատել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր երկրբ․ վարչությունում, 1956-ից՝ ԴԱ երկրբ․ գիտությունների ինստ–ում (1979-ից՝ ռեգիոնալ երկրաբանության և լիթոլոգիայի բաժնի վարիչ)։ Ս–ի աշխատությունները վերաբերում են լիթոլոգիայի, ռեգիոնալ երկրաբանության, օֆիոլիթային գոտիների առաջացման հարցերին։ Հայկ․ երկրբ․ ընկերության փոխպրեզիդենտ, ՍՍՀՄ ԴԱ Երկրի մասին գիտությունների բաժանմունքի միջգերատեսչական լիթոլոգիական կոմիտեի ռեգիոնալ սեկցիայի նախագահ (1975-ից՝ կոմիտեի անդամ)։
ՍԱԹՈՒՆՑ (Սաթյան) Արամ Մովսեսի [5( 18)․2․1913, Մերվ (այժմ՝ ք․ Մարի, Թուրքմենական ՍՍՀ)], հայ սովետական կոմպոզիտոր։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1975)։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ Ա․ Սաթյանի եղբայրը։ Սովորել է Բաքվի (1938–41) և Երևանի (1944–47) կոնսերվատորիաներում։ 1941–44-ին մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1945-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, որպես երաժշտ․ բաժնի վարիչ, 1949–74-ին՝ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետ․ կոմիտեում (երաժշտ․ խմբագրության գլխ․ խմբագիր, ապա երաժշտ․ ձևավորումների խմբագրության պատասխանատու խմբագիր)։ Դրել է «Ատամնաբույժն արևելյան» երաժշտ․ կատակերգությունը (ըստ Հ․ Պարոնյանի, 1938), «Զանգեզուր» սիմֆոնիկ պոեմը (1947), «Վերածնված նաիրյան երկրի երգերը» վոկալ–սիմֆոնիկ շարքը (1979), «ժողովրդի սխրանքն անմահ է» կանտատը (1980), «Տոնական պարային սյուիտ» փողային նվագախմբի համար (1967, Ալեքսանդրովի անվ․ մեդալ, 1974), «Հայկական ֆանտազիա» (1960) և «Օլիմպիական սպորտային պարային սյուիտ» (1980)՝ էստրադային–սիմֆոնիկ նվագախմբի համար, կամերային–գործիքային երկեր (Սոնատ–պոեմ դաշնամուրի համար, 1946 ևն), բազմաթիվ երգեր, ռոմանսներ, պարեր, քայլերգեր, երաժշտություն կինոնկարների և դրամատիկ ներկայացումների համար։ Հրատարակվել է Ս–ի երգերի 3 ժողովածու (1969, 1975, 1983)։ Կազմել և խմբագրել է մանկական երգերի ժողովածուներ։
ՍԱԹՈՒՆՑ Ստեփան Քրիստափորի [ծն․ 15․9(28․9)․1910, Թիֆլիս], հայ սովետական ճարտարապետ։ Սովորել է Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի ճարտ․ ֆակ-ում, 1931-ին ավարտել է Վրաստանի ինժեներա–շինարարական ինստ–ը։ Աշխատել է Թբիլիսիում։ 1944-ից դասավանդում է Մոսկվայի ճարտ․ ինստ–ում (1970-ից՝ պրոֆեսոր)։ Միաժամանակ աշխատել է նախագծային կազմակերպություններում։ Ս–ի նախագծերով կառուցվել են՝ հանգստյան տուն Գագրայում (1933–35), Ծղալտուբոյում (1935–37), կրկեսի շենք Թբիլիսիում (1940, ճարտ․ Ն․ Նեպրինցևի և Վ․ Ուրուշաձեի հետ), Վրաստանի ԿԿ Թբիլիսիի քաղկոմի շենքը (1940, Ա․ Կուրդիանիի հետ), կրկեսի շենք Դորկիում (1949–54), շամպայն գինիների գործարանի շենքը Երևանում (1949), Երևանի «Արարատ» ռեստորանի և սրճարանի ներսի հարդարումը (1949, ճարտ․ Կ․ Հալաբյանի հետ)։
ՍԱԺԵՆ, երկարության հին ռուսական միավոր։ Ռուս. աղբյուրներում առաջին անգամ հիշատակվել է XI դ․ սկզբին։ XI–XVII դդ․ հանդիպել է 152 և 176 սմ–անոց Ս․ (այսպես կոչված, ուղիղ Ս․), որը որոշվել է մարդու ձեռքերի բացվածքով՝ մի ձեռքի մատների ծայրից մինչև մյուս ձեռքի մատների ծայրը։ 216 և 248 սմ–անոց Ս․ (այսպես կոչված, շեղ Ս․) որոշվել է ոտքի մատներից մինչև անկյունագծով պարզած ձեռքի մատների ծայրը եղած հեռավորությամբ։ 1835-ի հրամանագրով Ս–ի չափը հավասարեցվել է 7 անգլ․ ֆուտի կամ 84 դյույմի։ Դա համապատասխանել է 3 արշինի կամ 213,36 սմ–ի։ Ս–ի ածանցյալ միավորներն են եղել քառակուսի Ս․՝ հավասար 9 քառակուսի արշինի, և խորանարդ Ս․ 4 հավասար 27 խորանարդ արշինի։ ՌՍՖՍՀ–ում Չափերի մետրական համակարգի ներմուծումից (1918) հետո Ս․ գործածությունից դուրս է եկել։
ՍԱԼ, 1․ ստուգիչ Ս․, ճշգրիտ մշակված արտաքին հարթությամբ կոշտ տուփաձև կողավոր թուջե միաձույլ կոնստրուկցիա։ Ծառայում է դետալների հարթայնությունը ստուգելու և չափանշիչ աշխատանքներ կատարելու համար։ 2․ հարդարիչ Ս․, հարթ պրիզմայաձև պողպատե սալ՝ մետաղե թերթերը, ձողերը և շինվածքները հատուկ մուրճի հարվածներով ուղղելու համար։ 3․ չափանշման Ս․, ճշգրիտ մշակված վերին հարթ մակերևույթով պրիզմայաձև սալ, որը ծառայում է որպես բազիսային հարթություն՝ նախապատրաստուկների չափանշման դեպքում չափերի երկրաչափական համաձայնեցման համար։ Չափանշման փոքր Ս–երը տեղադրում են փայտե կամ թուջե