Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/118

Այս էջը սրբագրման կարիք չունի

Այս, ինչպես նաև մեզ չհասած աշխատանքներով Ս․ ռուս, իրականության մեջ արմատավորել է այսպես կոչված «կերպասյա գեղանկարչությունը» (Ի․ է․ Գրաբարի բնորոշմամբ․ թեմատիկ պատկերներում ֆիգուրների զգեստները ասեղնագործված կերպասից են)։ Պահպանվել է նաև Ս–ի «Կենսահաստատ խաչը» սրբապատկերը (1677, XVII դ․ կիրառական արվեստի ու կենցաղի թանգարան, Կրեմլ, Մոսկվա)։ Նա ձևավորել է «Սիբիլլաների գիրք» (1672–73, Վ․ Ի․ Լենինի անվ․ պետ․ գրադարան, Մոսկվա), «Վասիլիոլոգիոն» (1674, Հին ակտերի պետ․ կենտր․ արխիվ, Մոսկվա) ձեռագրերը, կատարել «Խաչելություն» գունազարդ փայտյա քանդակը (1679, Խաչելության եկեղեցի, Կրեմլ, Մոսկվա)։ Նրա պատրաստած կիրառական իրերից պահպանվել են չորս դրոշներ և Ալեքսեյ Միխայլովիչ թագավորի ճանապարհորդական վրանի վերին մասը (1668, դաջվածք, Զինապալատ, Կրեմլ, Մոսկվա)։ Ս–ի արվեստը բազմա–բնագավառ է, բազմաժանր, գեղանկարչորեն շքեղ, հարուստ և բազմազան։ Ս․ ռուս, արվեստ է մուտք գործել նրա «եվրոպականացման» շրջանում և կարողացել է ժամանակի պահանջները զուգորդել ինչպես եվրոպ․ գեղանկարչության առանձնահատկություններին, այնպես էլ Նոր Ջուղայի գեղարվեստական դպրոցի սկզբունքներին։ Ս–ի ստեղծագործությունը արժանի տեղ ունի ինչպես ռուս․, այնպես էլ հայկ․ կերպարվեստում։ Ս–ի աշակերտներիc շատերը դարձել են անվանի նկարիչներ։ Մատուցած ծառայությունների համար Ֆեոդոր Ալեքսեևիչ թագավորը Ս–ին նվիրել է արծաթե գուշ (1682, Պատմության պետ․ թանգարան, Մոսկվա)։ Գրկ․ Ղազարյան Մ․, Հայ կերպարվեստը XVII-XVIII դարերում, Ե․, 1974։ Успенский А․ И․, Царский живописец дворянин Иван Иевлиевич Салтанов, «Старые годы», СПБ, 1907, с․ 77; Молева Н․, Мастер из Джульфы, «Воеросы истории», 1975, № 8; Армяно-русские, отно– шения в XVII веке, Сб․ док․, Е․, 1953․

ՍԱԼԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (Lex Salica), սալիական ֆրանկների սովորութային իրավունքի ժողովածու, վաղ բարբարոսական օրենսգրքերից։ Գրի է առնվել VI դ․ և մինչև IX դ․ շարունակ լրացվել ու փոփոխվել է։ Հռոմ․ իրավունքից էական ազդեցություն չի կրել, սակայն գրվել է գռեհիկ լատ–ով։ Բաժանված է գլուխների (տիտղոսների)։ Տրված է հանցագործությունների և դրանց համապատսախան պատիժների (հիմնականում տուգանքների ձևով) ցանկը։ Արտացոլում է ֆրանկյան հասարակության զարգացումը՝ նախնադարյան համայնական հասարակարգից մինչև ֆեոդալիզմ։ Մ․ օ–ում տվյալներ կան համայնական հասարակարգի մնացուկների, շարժական գույքի նկատմամբ մասնավոր սեփականության, հողի ժառանգման իրավունքի, պետության Առաջացման մասին, ֆրանկների հասարակության սոց․ խմբերի՝ ազատների, կիսան–կախների, ստրուկների, ավագանու, դատավարության փուլերի մասին։

ՍԱԼԻԵՐԻ (Salieri) Անտոնիո (1750–1825), իտալացի կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ։ 1766-ից ապրել է Վիեննայում, եղել պալատական կոմպոզիտոր (1774-ից) ու կապելմայստեր (1788-ից), ղեկավարել իտալ․ օպերային խումբը (մինչև 1790-ը) և պալատական երգեցիկ կապելլան (մինչև 1824-ը)։ Բազմաթիվ օպերաների, այդ թվում՝ «Արմիդա» (1771), «ճանաչված Եվրոպան» (1778, բեմ․ Միլանի «Լա Սկալա» թատրոնի բացմանը), օրատորիաների, գործիքային երկերի հեղինակ Է։ Մտերմացել է Ք․Վ․ Գչյուկի հետ, որն աջակցել է Ս–ի «Դանայուհիներ» օպերայի բեմադրությանը Փարիզում (1784)։ Ս–ի աշա–կերտներից են Լ․ Բեթհովենը, Ֆ․ Շուբերտը, Ֆ․ Լիստը և ուրիշներ։ Նրա կողմից Վ․ Ա․ Մոցարտին թունավորելու առասպելը ընկած է Ա․ Ս․ Պուշկինի «Մոցարտ և Սալիերի» փոքրիկ ողբերգության հիմքում։

ՍԱԼԻՑԻԼԱԹԹՈՒ, Օ-օքսիբենզոյական թ թ ու, պարզագույն արոմատիկ օքսիթթու։ Անգույն բյուրեղներ են, ջրում վատ են լուծվում, օրգ․ լուծիչներում՝ լավ։ Հալ․ ջերմաստիճանը 159 С Է, եռմանը՝ 211°С։ Լայնորեն տարածված է բնության մեջ, հիմնականում գլիկոզիդի ձևով։ Արդյունաբերության մեջ ստացվում է ֆենոլի կարբօքսիլացմամբ։ Ս․ օժտված է թույլ հականեխիչ, գրգռող և կերատոլիտիկ (եղջերալուծիչ) հատկություններով։ Օգտագործում են քսուքների, մածուկների, փոշիների և լուծույթների ձևով՝ մաշկային հիվանդությունների բուժման նպատակով։ Ս–ի նատրիումական աղը (նատրիումի սալիցիլատ), ամիդը (սալիցիլամիդ) և ացետիլսալիցիլաթթուն (ասպիրին) մարմնի ջերմաստիճանն իջեցնող, հակառևմատիկ, հակաբորբոքային և ցավը հանգստացնող, պամինասալիցիլաթթուն (ՊԱՍԹ)՝ հակաատուբերկուլոզային միջոցներ են։ Ս․ օգտագործում են սննդամթերքները պահածոյացնելու, երկաթի և պղնձի գունաչափական որոշման, թորիումը այլ տարրերից անջատելու նպատակով, ինչպես նաև ազոներկերի և հոտավետ նյութերի արտադրության մեջ։

ՍԱԼԼԱՆԹՅԱՆ Միքայել (Հովակիմ, 1782–1851), քերական, մանկավարժ, եկեղեցական գործիչ։ Սովորել է Լիբանանի Ս․ Անտոնի հայ կաթոլիկական վանքում, ապա՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության վարժարանում, որտեղ աշակերտել է Մ․ Չամչյանին։ 1810-ից՝ արքեպիսկոպոս։ 1810–22-ին եղել է Վրաստանի, Աստրախանի և Ղրիմի կաթոլիկ հայերի հոգևոր առաջնորդը։ Տիրապետել է լատ․, գերմ․, ֆրանս․, արաբ․։ 1822-ին ընդունել է լուսավորչական կրոնը, Լազարյան ճեմարանում դասավանդել է հայոց լեզու, գրականություն, լատ․, աստվածաբանություն, գեղագիտություն։ Եղել է Ռուսաստանում հրատարակվող հայերեն եկեղեցական գրականության գրաքննիչը։ 1827-ին լույս է տեսել Ս–ի «Քերականութիւն գրաբառ լեզուիս հայոց․․․» դասագիրքը, որը շարադրված է տրամաբանական, ռացիոնալիստական հիմունքներով, որոշ տուրք ավել լաաինաբան արհեստական ձևերին։ Ս․ տարբերակել է խոսքի երկու տեսակ՝ համր և հնչյունային, հայերենում առանձնացրել է ռամկական կամ գռեհկական և «գիտնական» կամ «գրաբառ» տարատեսակները։ Հրատարակվել են նաև Ս–ի «Կրոնագիտութիւն քրիստոնէական» (1831), «Հրահանգ ճարտասանութեան կամ ճառաբանութեան» (1836), «Պատմութիւն եկեղեցւոյն ուղղահաւատ հայոց» (1840) և այլ աշխատություններ։ Ս–ի նախաձեռնությամբ լույս է տեսել Լազարյան ճեմարանի սաների ստեղծագործությունների առաջին ժողովածուն՝ «Մուզայք Արարատեան» խորագրով։ Գրկ․ Իգնատյան Ա․ Հ․, Լազարյան ճեմարան, Ե․, 1969։ Ջահուկյան Գ.Բ., Գրաբարի քերականության պատմություն, Ե․, 1974։ Բարսեղյան Հ․ Խ. Հայերենի խոսքի մասերի ուսմունքը, Ե․, 1980։

ՍԱԼԼԻ, գյուղ ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջանում, Սելիմ (Սուլեմա) գետի ափին, շրջկենտրոնից 14 կս հս–արմ․։ Միավորված է Քարագլխի անասնապահական, ծխախոտագործական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կենցաղսպասարկման տաղավար։

ՍԱԼԼՈւՍՏԻՈՍ Գայոս Կրիսպոս (Gaius Sallustius Crispus) (մ․թ․ա․ 86–մ․ թ․ա․ մոտ 35), հռոմ․ պատմագիր, պետ․ գործիչ։ Մասնակցել է 49–45-ի քաղաքացիական պատերազմներին՝ Հուլիոս Կեսարի կողմում, այնուհետև պրոկոնսուլ էր Նոր Աֆրիկա հռոմ․ պրովինցիայում։ Կեսարի մահից (44) հետո նվիրվել է գրական գործունեության։ Ս–ի աշխատություններից պահպանվել են Կեսարին գրած նամակներ (մոտ 50-ին և 46-ին), որոնցում առաջարկել է պետության բարեփոխման նախագիծ, և երկու ոչ մեծ աշխատություն՝ «Կատիլինայի դավադրության մասին» (մոտ 43 կամ 41-ին) և «Յուգուրթական պատերազմը» (մոտ 41 կամ 39–36-ին)։ Մ–ի մի այլ գործից՝ «Պատմություններից (5 գիրք, ընդգրկել է մ․թ․ա․ 78–66-ի իրադարձությունները, գրել է 36–35-ին) պահպանվել են պատառիկներ։ Ուսումնասիրողները ենթադրում են, որ անորոշ պատառիկների մի մասը (գիրք IV, պատառիկներ 57, 60, 63–67, 79) վերաբերում են Տիգրան Բ Մեծի օրոք տեղի ունեցած հայ–հռոմ․ պատերազմի իրադարձությունների նկարագրությանը։ Սակայն որոշ պատառիկներ [IV, 59, 69(3–4, 13, 15– 16,21), 72, 74, 77] պարզորոշ տեղեկություններ հաղորդում հայ–հռոմ․ պատերազմի և Հայաստանի վերաբերյալ։