Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/12

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

ՌՈՒԲԼՅՈՎ Անդրեյ (մոտ 1360–1370– 1427, այլ աղբյուրներով՝ մոտ 1430, Մոսկվա, թաղված է Անդրոնիկի մենաստանում), ռուս նկարիչ, Մոսկվայի գեղանկարչության դպրոցի հիմնադիր։ Կրթություն է ստացել աշխարհիկ միջավայրում, հասուն տարիքում ձեռնադրվել վանական, ըստ երևույթին՝ Տրոիցա–Սերգիի մայրավանքում, ոմանց կարծիքով՝ Անդրոնիկի մենաստանում։ Ռ–ի ստեղծագործությունը ձևավորվել է Մոսկովյան Ռուսիայի գեղարվեստական ավանդույթների հիմքի վրա, նա քաջածանոթ էր նաև բյուզ․ և հվ–սլավոն․ գեղարվեստական փորձին։ Մնալով միջնադարյան պատկերագրության սահմաններում՝ Ռ․ իր երկերում նոր ձևով է մարմնավորել մարդու հոգևոր գեղեցկությունն ու բարոյական ուժը (Զվենիգորոդի սրբապատկերներ՝ «Փրկիչ», «Պողոս Առաքյալ», երկուսն էլ՝ XIV–XV դդ․ սահմանագիծ, Տրետյակովյան պատկերասրահ)։ XIV դ․ վերջին –XV դ․ սկզբին Ռ․ ստեղծել է իր գլուխգործոցը՝ «Երրորդություն» սրբապատկերը (Տրետյակովյան պատկերասրահ)։ Աստվածաշնչային ավանդական սյուժեն Ռ․ օժտել է բանաստեղծական և փիլ․ խոր բովանդակությամբ։ «Երրորդության» հիմնական գաղափարը ինքնազոհաբերումն է որպես ոգու բարձրագույն վիճակ։ 1405-ին Ռ․ Ֆեոֆան Գրեկի և Պրոխոր Գորոդեցցու հետ նկարազարդել է Մոսկվայի Կրեմլի Ավետման տաճարը (որմնանկարները չեն պահպանվել), իսկ 1408 ին Դանիիլ Չյոռնիի և այլ վարպետների հետ՝ Վլադիմիրի վերափոխման տաճարը (որմնանկարները մասամբ են պահպանվել), ստեղծել նրա եռաշար մոնումենտալ պատկերակալի սրբապատկերները Ռ–ի՝ Վլադիմիրում կատարած աշխատանքներր վկայում են, որ նա արդեն այդ ժամանակ հասուն վարպետ էր և հանդիսանում էր իր իսկ ստեղծած գեղանկարչական դպրոցի առաջատարը 1425 27-ին Ռ Դանիիլ Չյոռնիի և այլ վարպետների հետ ստեղծել է Տրոիցա-Սերգիի մայրավանքի Երրորդության տաճարի որմնանկարները և նրա պատկերակալի սրբապատկերները (վերջինները պահպանվել են)։ Մի շարք գործերում («Պողոս Առաքյալ») Ռ ստեղծել է տպավորիչ կերպարներ, որոնցում զգացվում են դրամատիկ շեշտեր Անդրոնիկի մենաստանի Փրկչի տաճարի որմնանկարները (մոտ 1427) որոշ աղբյուրներում համարվում են Ռ–ի վերջին գործերը։ Նրան են վերագրվում նաև մի շարք աշխատանքներ, որոնց ստուգությունը դեռևս չի ապացուցված։ Ռ–ի ստեղծագործությունը ռուս, մշակույթի գագաթներից է։ 1947 ին Անդրոնիկի մենաստանում բացվել է Անդրեյ Ռուբլյովի անվ․ հին ռուս, արվեստի թանգարան։ Պատկերազարդումը տես 17–րդ էջից առաջ՝ ներդիրում

ՌՈՒԲՈ Ֆրանց Ալեքսեևիչ (1856–1928), ռուս մարտանկարիչ։ սովորել է Օդեսայի գծանկարչության դպրոցում (1865-ից) և Մյունխենի Գեղարվեստի ակադեմիայում (1877-ից); Ապրել է հիմնականում Պետերբուրգում, 1913-ից՝ Գերմանիայում։ Դասավանդել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1904–12)։ Փաստագրական ճշտությամբ ստեղծել է նկար-համայնապատկերներ («Սևաստոպոլի պաշտպանությունը», 1902–04, Սևաստոպոլ, բացվել է 1905-ին, 1941–42-ին վնասվել է Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ, վերականգնվել և կրկին բացվել 1954-ին, «Բորոդինոյի ճակատամարտը», 1911, բացվել է 1912-ին Մոսկվայում, վերականգնվել է 1962-ին)։ Մտեղծել է նաև հաստոցային նկարներ։

ՌՈՒԲՐՈՔ, Ռուբրուքվիս (Rubrouck, Rocbroeck, Rubruquis, Ruysbroeck), Վիլլեմ (1215/20-ի միջև–1293), ֆլամանդացի ճանապարհորդ, ուղեգրող։ Ֆրանցիսկյան միաբանության անդամ։ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս IX Սրբազանի բանակում մասնակցել է խաչակրաց յոթերորդ արշավանքին (1248–54), ծանոթացել Մերձավոր Արևելքի երկրներին։ Եգիպտոսի արաբ, սուլթանության դեմ մոնղոլներից ռազմ, օգնություն ստանալու համար, Լյուդովիկոս IX-ի հանձնարարությամբ 1253-ին ուղևորվել է Մոնղոլիայի մայրաքաղաք Կարակորում՝ որ պես դիվանագիտ․ պատվիրակության ղեկավար։ Պաղեստինի Աքիոն քաղաքից մեկնել է նախ Կոստանդնուպոլիս, Սև ծովով նավարկել Ղրիմ, այնտեղից անցել Ոսկե հորդա, տեսակցել Բաթու խանի հետ, ապա Միջին Ասիայով ու Կենտրոնական Մոնղոլիայով 1254ի սկզբին հասել Կարակորում Մոնղոլ, մեծ խան Մանգուի հետ երկամսյա բանակցություններում անմիջական նպատակին չհասնելով, Ռ․ Կովկասի, Հայաստանի, Փոքր Ասիայի, Կիլիկյան Հայաստանի և Կիպրոսի վրայով վերադարձել է Պաղեստին (Ասարախան-Դարբանդ – Շամախի– Գանձակ Նախճավան – Անի – Մանազկերտ–Կարին –Երզնկա – Կամախ – Սեբաստիա– Կեսարիա – Իկոնիա – Կոռիկոս – Սիս – Այաս – Նիկոսիա – Աքիոն ուղիով)։ Այնուհետև երկար ժամանակ ապրել է Ասորիքում, իսկ կյանքի վերջին տարիներին Փարիզում։ Իր ուղևորության ընթացքում Ռ արժեքավոր տեղեկություններ է հավաքել և նոթագրել (լատիներեն) Արևելքի երկրների (հատկապես Մոնղոլիայի, Չինաստանի, Միջին Ասիայի, Հարավային Ռուսաստանի, Հայաստանի) աշխարհագրության, ազգագրության և պատմության վերաբերյալ։ Տարբեր երկրներում նա հանդիպել է հայերի (վաճառականներ, հոգևորականներ, դիվանագիտ․ պատվիրակներ, մոնղոլ, արքունիքի պաշտոնյաներ), գրի առել Արևելքի երկրների ու ժողովուրդների մասին նրանց հաղորդումները։ Ռ ի երկը բազմիցս հրատարակվել է տարբեր լեզուներով։ Հայերեն են թարգմանել Հայաստանին վերաբերող առանձին հատվածներ։

ՌՈՒԲՑՈՎՍԿ, քաղաք (1927-ից), ՌՍՖՍՀ Ալթայի երկրամասի Ռուբցովսկի շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Ալեյ գետի ափին։ Կա երկաթուղային կայարան։ 161 հզ․ բն․ (1983)։ Գյուղատնտ․ մեքենաշինության խոշոր կենտրոն է։ 1941 – 1945-ին Ռ–ում կառուցվեցին Ալթայի տրակտորային և գյուղատնտ․ մեքենաշինության գործարանները։ Կա սննդի, թեթև և շինանյութերի արդյունաբերություն։ Ռ–ում է Ալթայի պոլիտեխնիկական ինստ–ի երեկոյան ֆակուլտետը։ Ունի մեքենաշինական տեխնիկում, սովխոզ–տեխնիկում, բժշկ․, մանկավարժական և երաժշտ․ ուսումնարաններ, դրամատիկական թատրոն, հեռուստակենտրոն։


ՌՈՒԴ, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Օտրադնայայի շրջանում, շրջկենտրոնից 16 կմ հվ․։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ, վրացիներ, ուկրաինացիներ, չերքեզներ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ–կինո, բուժկայան։ Հայերը եկել են Վրաց․ ՍՍՀ Բոգդանովկայի շրջանի Գանձա գյուղից և Ախալքալաքից, 1957-ին։


ՌՈՒԴԱՔԻ Աբու Աբդոլլահ Ջաֆար իբն Մոհամմադ [մոտ 860, գ․ Փանջռուդաք (ներկայումս՝ Տաջիկ․ ՍՍՀ–ում)–941, գ․ Փանջռուդաք], տաջիկ, և իրան, բանաստեղծ։ Համարվում է պարսկալեզու (դարի կամ ֆարսի լեզվով) պոեզիայի հիմնադիրը։ Շատ շուտ հռչակվել է որպես երգիչ և երաժիշտ։ Ավելի քան 40 տարի գլխավորել է Բուխարայի Սամանյան արքունիքի բանաստեղծներին՝ տիրանալով մեծ փառքի ու հարստության։ Ըստ ավանդության, ի ծնե կույր է եղել, սակայն, ամենայն հավանականությամբ, կյանքի վերջին տարիներին կրոնական–աղանդավորական հայացքների համար կուրացվել ու հեռացվել է պալատից։ Մեռել է աղքատության մեջ։ Ռ–ի գրական ժառանգությունից (հաշվվում է հարյուր երեսուն հազար բեյթ) մեզ հասել է շուրջ հազար բեյթ, երկու քասիդ «Գինու մայրը» և «Ծերունական քասիդ» ը, երկու մարսիա (եղերերգ), առանձին բեյթեր՝ «Քալիլե և Դեմնե» (թարգմ․ արաբ ՝ 932) առակա–ԳՐՔԻց» «Աինդիբադնամե», «Դորանե աֆթաբ* («Արեգակի շրջապտույտը») և այլ քասիդներից։ Իր բանաստեղծություններում, իշխանավորներին և ֆեոդ իրականությունը գովերգելով հանդերձ, Ռ․ համարձակորեն քողազերծել է հասարակական