1870-ական թթ․ Ս․ ստեղծել է իր ժամանակի հրատապ հարցերին վերաբերող երգիծական գործերի շարք («Պարոնայք տաշքենդցիները», 1869–72, «Պետերբուրգ եկած գավառացու օրագիրը», 1872, «Բարեմիտ ճառեր», 1872–76, «Մոնրեպո ապաստարանը», 1878–79)։ Ս–ի այս շրջանի ստեղծագործության բարձրակետը «Պարոնայք Դոլովլյովները» (1875-1880, հայ․ հրտ․ 1951) վեպ–ժամանակագրությունն է, որտեղ տրված է ընչաքաղցության, գռփողության և կեղծ բարեպաշտության պայմաններում կալվածատիրական ընտանիքի քայքայման սոցիալ–հոգեբանական խոր վերլուծությունը։ Այս պրոցեսը հատկապես երևում է Հուդայիկի կերպարում, որը դարձել է երեսպաշտ, դատարկախոս և գիշատիչ մարդու հասարակ անուն։ Վ․ Ի․ Լենինը շչեդրինյան այդ կերպարը օգտագործել է իր քաղ․ հրապարակախոսության մեջ։ «Պոշեխոնյան անցյալը» (1887–1889, հայ․ հրտ․ 1952) վեպում տրված է կալվածատիրական կամայականության մռայլ պատկերը, գյուղացիության անողոք հարստահարումը։
Ս–ի ստեղծագործությունը, որ ներթափանցված է ազատագր. ու սոցիալիստական գաղափարներով, դեմոկրատիզմով, ինքնակալական–ճորտատիրական, կալվածատիրական–բուրժ․ կարգերի դեմ բացահայտ պայքարի ոգով, կարևոր նշանակություն է ունեցել ռուս հասարակության համար, նպաստել քաղ․ գիտակցության և քաղաքացիական բողոքի դաստիարակությանը։ Միաժամանակ այն դարձել է ռուս. քննադատական ռեալիզմի արվեստի նոր, խորապես ինքնատիպ երևույթ։
Ս–ի գործերը, մասնավորապես հեքիաթները, հայերեն են թարգմանվել դեռևս հեղինակի կենդանության օրոք։ Նրա առաջին թարգմանիչներից են Ա․ Շիրվանզադեն, Ա․ Ծատուրյանը։ XIX դ․ 90-ական թթ․ Ս–ի հեքիաթները տպագրվել են «Հանդես գրական և պատմական», «Նոր դար», «Մուրճ» և այլ պարբերականներում, ինչպես նաև՝ առանձին ժողովածուներով՝ Թիֆլիսում («Մոռացկոտ ոչխար», 1891, «Իդեալիստ ծառան», 1892) և Մոսկվայում («Ամենաիմաստուն տառեխ և չհիշող խոյ։ Առակներ», 1892)։ Ռուս մեծ երգիծաբանի ստեղծագործությունը գրավել է նաև հայ մարքսիստների ուշադրությունը։ Ս–ի մահվան 25-ամյակի կապակցությամբ, 1914-ի ապրիլի 22-ին, Ս․ Շահումյանի խմբագրությամբ հրատարակվող Բաքվի «Նաշա ժիզն» («Наша жизнь») բոլշևիկյան թերթում տպագրվել է «Մ․ Ե․ Սալտիկով» հոդվածը (Մ․ Պ․ ստորագրությամբ), որտեղ ասված է․ «Իր ժամանակի իրականության մութ կողմերը մերկացնելիս նա եղել է անողոք։ Նրա խարազանող երգիծանքը չի խնայել ոչ ոքի» (Шаумян Ст․, Спандарян С․, Мясникян А․, «О культуре, искусстве и литературе », 1975, с․ 147)։ Ս–ի որոշ գործեր բեմականացվել և էկրանացվել են (կինոնկար՝ «Հուդայիկ Դոլովլյով», 1934)։ 1982-ին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը բեմադրել է Ս–ի «Մի քաղաքի պատմությունը»՝ ըստ համանուն վեպի։ Ս–ի անունն է կրում Լենինգրադի պետ․ հանրային գրադարանը։
ՍԱԼՏԻԿՈՎ (Սալթիկյան) Ռուբեն Անդրեյի [20․7(2․8)․1909, Նոր Նախիջևան – 22․4․1976, Մոսկվա], հայ սովետական բժիշկ–իմունաբան։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1966), պրոֆ․ (1966), բժշկ․ ծառայության գնդապետ։ Ս․ Ա․ Սալտիկովի եղբայրը։ 1931-ին ավարտել է Հյուսիս–կովկասյան (այժմ՝ Դոնի Ռոստովի) բժշկ․ ինստ–ը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1961-ից ղեկավարել է ՍՍՀՄ ԳԱ Լ․ Տարասևիչի անվ․ կենսբ․ պատրաստուկների հսկողության և ստանդարտացման պետ․ ինստ–ի պատրաստուկների հսկողության և ստանդարտացման բաժինը։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են կիրառական իմունաբանության կարևորագույն պրոբլեմներին, զբաղվել է հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների, անաերոբ անատոքսինների դեմ կենդանի վակցինայի մշակման, իմունիտետի մեխանիզմների, արդյունավետ իմունացման հիմնական օրինաչափությունների պարզաբանման հարցերով։ Եղել է ՍՍՀՄ առողջապահության մինիստրության վակցինաների և շիճուկների կոմիտեի անդամ։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով։
ՍԱԼՏԻԿՈՎ Սարգիս Անդրեյի [15(28)․8․ 1905, Նոր Նախիջևան –29․6․1983, Երևան], հայ սովետական մետալուրգ։ Դոցենտ (1954), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1965)։ Ռ․ Ա․ Սալտիկովի եղբայրը։ Ավարտել է Դոնի (այժմ՝ Նովոչերկասկ) պոլիտեխ․ ինստ–ը (1930)։ 1929–1942-ը ղեկավարել է «Ռոստսելմաշ» գործարանի մետաղաբանական լաբորատորիան։ 1943–1954-ը աշխատել է Երևանի էլեկտրատեխ․ գործարանում (որպես ջերմամշակման արտադրամասի պետ)։ 1953-ից դասախոսել է Երևանի պոլիտեխ․ ինստ–ում (1966–70-ը՝ Մետաղների տեխնոլոգիայի և մետաղագիտության ամբիոնի վարիչ)։ Աշխատությունները վերաբերում են կռելի թուջի տեսությանն ու արտադրության պրակտիկային, գորշ թուջի ջերմամշակմանը։ Մեծ աշխատանք է կատարել ՀՍՍՀ ձեռնարկություններում ջերմամշակման գործը կազմակերպելու, թուջե ձուլուկների որակը բարձրացնելու ուղղությամբ։ Ս․ ստերեոմետրիկ մետաղաբանության հիմնադիրն է։ «Ստերեոմետրիկ մետաղաբանություն» աշխատության (թարգմանվել է անգլ,, գերմ․, չեխ․) համար 1974-ին արժանացել է ՀՍՍՀ պետ․ մրցանակի։ Ս․ ստերեոլոգների միջազգային ընկերության պատվավոր անդամ է։
ՍԱԼՏԻԿՈՎ–ՇՉԵԴՐԻՆ Միխայիլ Եվգրաֆովիչ, տես Սալաիկով Մ․ Ե․։
ՍԱԼՈՒԻՆ, Սալուեն, գետ Չինաստանում (Նագչու և Նուցզյան անվամբ) և Բիրմայում։ Երկարությունը 2820 կմ է, ավազանը՝ մոտ 325 հզ․ կմ²։ Սկիզբ է առնում Տիբեթի Տանգլա լեռնաշղթայի սառ– ցադաշաերից, թափվում Անդամանյան ծով։ Որոշ տեղերում հոսում է մինչև 1500–3000 մ խորության կիրճերով։ Սնումը վերին հոսանքում ձնասառցադաշտային Է, միջին և ստորին հոսանքներում՝ անձրևային։ Ռեժիմը մուսսոնային Է, ամառային հորդացումներով։ Ջրի միջին տարեկան ծախսը գետաբերանում 6700 մ³/վրկ Է։ Կա անտառանյութի լաստառաքում։ Առանձին հատվածներում նավարկելի է (120 կմ)։ Գետաբերանի մոտ է Մոլամյայն (Բիրմա) ծովային նավահանգիստը։
ՍԱԼՈՒՏ, գյուղ ՀՍՍՀ Ղուկասյանի շրջանում, Վարդաղբյուր գետի վերին շրջանում, շրջկենտրոնից 11 կմ հվ–արլ․։ Միավորված է Մուսայելյանի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Հիմնադրել են 1870-ին Ալեքսանդրապոլի գավառի Դյուզքենդի շրջանից եկած հայերը։
ՍԱԽԱԼԻՆ, կղզի Ասիայի արլ․ ափի մոտ։ Ողողվում է Օխոտի և ճապոնական ծովերի ջրերով։ Մայր ցամաքից բաժանվում է Թաթարական, իսկ Հոկայդո կղզուց (ճապոնիա)՝ Լապերուզի նեղուցով։ Ձգվում է միջօրեականի ուղղությամբ՝ 948 կմ։ Տարածությունը՝ 76,4 հզ․ կմ²։ Ափերը թույլ են կտրտված։ Խոշոր ծոցեր կան հվ–ում (Անիվա) և միջին մասում (Համբերության)։ Կղզու հս․ մասն զբաղեցնում է Հյուսիս–Սախալինյան հարթավայրը։ Թաթարական նեղուցի երկայնքով ձգվում են