Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 10.djvu/130

Այս էջը սրբագրման կարիք չունի

մի քանի շղթաներից բաղկացած Արևմտա–Սախալինյան (Վոզվրաշչենիյա լեռ, 1325 մ), Օխոտի ծովի ափերով՝ Արևելա–Սախալինյան (Լոպատինա լեռ, 1609 մ) լեռները։ Դրանք իրարից բաժանվում են Տիմ–Պորոնայի և Սուսունայի դաշտավայրերով։ Ծայր հվ–արլ–ում Սուսունայի լեռներն են (Չեխովի լեռ, 1047 մ)։ Ս․ գտնվում է Խաղաղօվկիանոսյան ծալքավոր գոտում։ Կազմված է պալեոզոյի, վերին կավճի և նեոգենի նստվածքներից։ Կան նավթի, գազի, ածխի, ոսկու հանքավայրեր։ Կլիման չափավոր մուսսոնային Է։ Հունվարի միջին ջերմաստիճանը հս–ում –17,7°C–ից մինչև –24,5°C Է, հվ–ում՝–6,2°Շ–ից մինչև –12°C, օգոստոսի միջին ջերմաստիճանը համապատասխանաբար՝ 10,9–15,6°C և 16–19,6°C։ Տեղումները հս–ում ավելի քան 400 մմ են, լեռներում՝ 1000–1200 մմ։ Ամռանը հաճախակի են մառախուղները, աշնանը՝ թայֆունները։ Խոշոր գետերն են Տիմը և Պորոնայը։ Կան շատ լճեր և ճահիճներ։ Տարածված են պոդզոլային, ճահճային, ավազակավային, մարգագետնագլեյան հողերը։ Սաներում տիրապետում է ասեղնատերև տայգան, հարթավայրերում՝ սաղարթավոր տայգան, հվ–արմ–ում՝ լայնատերև անտառներն ու լիանները։ Կենդանիներից հանդիպում են արջ, աղվես, կուղխ, սամույր, սկյուռ ևն։

Բնակչության և տնտեսության մասին տես Սախալինի մարզ հոդվածը։ Ս․ հայտնագործվել է XVII դ․։ 1855-ին այն ճանաչվել է որպես Ռուսաստանի և ճապոնիայի տիրապետություն, 1875-ից՝ Ռուսաստանի սեփականություն։ 1904–05–ի ռուս–ճապոն․ պատերազմից հետո Ս–ի հվ․ մասն անցավ ճապոնիային (տես Պորտսմուտի հաշտության պայմանագիր 1905)։ 1945-ին սովետական բանակը ազատագրեց Ս–ի հվ․ մասը, և Ղրիմի կոնֆերանսի որոշմամբ այն վերադարձվեց ՍՍՀՄ–ին։

ՍԱԽԱԼԻՆԻ ՄԱՐԶ,, ՌՍՖՍՀ կազմում։ Կազմավորվել է 1932-ի հոկտ․ 20-ին և մտել Հեռավորարևելյան, իսկ 1938-ից Խաբարովսկի երկրամասի կազմի մեջ։ 1947-ի հունվ․ 2-ից ինքնուրույն մարզ Է։ Ընդգրկում է Սախալին, Մոներոն, Տյուլենի ու Կուրիլյան կղզիները։ Գտնվում է ՍՍՀՄ–ի արլ․ ծայրամասում։ Ողողվում է Օխոտի ու ճապոնական ծովերով և Խաղաղ օվկիանոսով։ Տարածությունը 87,1 հզ․ կմ² Է, բն․՝ 679 հզ․ (1983)։ Բաժանվում է 17 վարչական շրջանի։ Ունի 19 քաղաք, 34 քտա։ Վարչական կենտրոնը՝ Ցուժնո–Մախալինսկ։ 1967-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։ Բնության և պատմության մասին տես Սախալին և Կուրիլյան կղզիներ հոդվածները։

Բնակչությունը։ Մարզում բնակվում են ռուսներ (ավելի քան 80%–ը), ուկրաինացիներ, կորեացիներ, բելոռուսներ, թաթարներ, մորդվաներ, նիվխեր, օրոչներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ² վրա մոտ 7,8 մարդ Է, քաղաքային բն․՝ ավելի քան 83%։ Խոշոր քաղաքներն են Յուժնո–Մախալինսկը, Խոլմսկը, Կորսակովը, Օխան, Պորոնայսկը, Նևելսկը, Սախալինի Ալսքսանդրովսկը, Ուգլեգորսկը, Դոլինսկը։

Տնտեսությունը։ Ս․ մ–ի տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն Է, հատկապես ձկնարդյունաբերությունը (տալիս է մարզի արդ․ արտադրանքի 38%–ը)։ Զարգացած են նաև անտառանյութի, փայտամշակման, թղթի–թաղանթանյութի արդյունաբերության ճյուղերը (Պորոնայսկ, Ուգլեգորսկ, Դոլինսկ, Խոլմսկ, Մակարով քաղաքներում)։ Կղզու հս–ում արդյունահանվում է նավթ և գազ։ Նավթը նավթամուղով մղվում է Ամուրի Կոմսոմոլսկ։ Արդյունահանվում է ածուխ (Ուգլեգորսկ, Շախտյորսկ)։ Կան ՋԷԿ–եր (ամենախոշորը Սախալինի ՊՇԷԿ–ն է)։ Մեքենաշինական, մետաղամշակման (հիմնականում վերանորոգման բնույթի, առաջատարը նավանորոգումն է) ձեռնարկություններ կան Նևելսկ, Խոլմսկ, Օխա, Ցուժնո–Սախալինսկ և Դոլինսկ քաղաքներում։ Կա շինանյութերի, թեթև և սննդի արդյունաբերությ ուն։

Գյուղատնտեսության առաջատար ճյուղը անասնապահությունն է։ Մշակում են կարտոֆիլ, բանջարեղեն, կերային կուլտուրաներ, մրգահատապտուղ։ Կարևոր նշանակություն ունի գազանաբուծությունը (գլխավորապես՝ ջրաքիս)։

Արտաքին բեռնափոխադրումները հիմնականում կատարվում են ծովային, Սախալին կղզում՝ երկաթուղային